Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/681

Այս էջը սրբագրված չէ

գծի նկատմամբ սիմետրիկ տեղաշարժված π և σ հավասարահեռ բաղադրիչների խմբեր։

Զ․ ե–ի առաջիև տեսական բացատրությունը տվել է Հ․ Լորենցը։ Ըստ դասական էլեկտրոնային տեսության, ատոմում առաձգականորեն կապված Էլեկտրոնի տատանումների v0 հաճախականությունը արտաքին մագնիսական H դաշտի ազդեցությամբ փոխվում է Av= m H մե–ծությամբ (e-ն ն ա–ը Էլեկտրոնի լիցքը ն զանգվածն են, c-ն լույսի արագությունն Է)։ Զ․ ե–ի ամբողջական բացատրությունը տալիս է քվանտային տեսությունը, ըստ որի Էներգետիկ մակարդակների ճեղքումը պայմանավորված է ատոմի շարժման քանակի մեխանիկական մոմենտի և դրա հետ կապված մագնիսական μ մոմենտի առկայությամբ։ μ–ն մագնիսական դաշտում կարող է դասավորվել միայն որոշակի ձևով. նրա հնարավոր դասավորությունների թիվը հավասար է Էներգետիկ մակարդակի այլասերման աստիճանին, այսինքն՝ տվյալ E Էներգիայով ատոմի հնարավոր վիճակների թվին։ Մագնիսական դաշտում μ–ի յուրաքանչյուր դասավորությանը համապատասխան՝ ատոմը ձեռք է բերում լրացուցիչ ДЕ=– |айН Էներգիա (jih-Ը՝ բ–ի պրոյեկցիան H-ի ուղղությամբ, ընդունում է ընդհատ արժեքնևր), որի շնորհիվ այլասերումը վերանում Է, և մակարդակը ճեղքվում է մի շարք հավասարահեռ ենթամակարդակների։ Քվանտային անցումները տարբեր մակարդակների ենթամակարդակների միջև պայմանավորում են Զ․ ե․ սպեկտրային գծերի համար։ Ռադիոսպեկտրոսկոպիայի մեթոդներով կարելի է դիտել նաև ստիպողական մագնիսական քվանտային անցումները միևնույն մակարդակի ենթամակարդակների միջև։ Զ․ ե․ դիտվում է նաև մոլեկուլնևրի և բյուրեղևերի սպեկտրներում։ Զ․ ե․ կիրառվում է տիեզերական օբյեկտների մագնիսական դաշտերի չափման համար, սպեկտրոսկոպիայում, քվանտային Էլեկտրոնիկայի սարքավորումներում:

Գրկ․ Լանդսբերգ Գ․ Ս․, Օպտիկա, Ե․, 1973։ Нльяшевич М․ А«, Атом–ная и молекулярная спектроскопия, М-, 1962․ Ն․ Բադալան

ձԵԼԱՆԴԻԱ, Շ և լ ա ն (Sjaelland), ամենախոշոր կղզին Բալթիկ ծովում, Դա–նիայի տերիտորիայի մասը։ Տարածու–թյունը 7016 կմ2 է (այլ տվյալներով՝ 7544 կմ2)։ Զ–ի արլ․ ափին և մոտակա կղզու վրա է գտևվում Կոպենհագենը։ &ԵԼԴՈՎԻՁ Ցակով Բորիսովիչ (ծն․ 8․3․1914, Մինսկ), սովետական ֆիզիկոս– տեսաբան։ ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ 1964-ից աշխատում է ՍՍՏՄ ԳԱ կիրառական մաթ․ ինստ–ում։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1966)։ Զ, այրման, դետոնացման և հար–վածային ալիքների տեսության հիմնա–դիրներից Է։ Ունի ֆիզիկական քիմիային, աստղաֆիզիկային, միջուկային և տար–րական մասնիկների ֆիզիկային վերա–բերող աշխատանքներ։ Զ․ ուրանի ճեղք– ման շղթայական ռեակցիայի ճշգրիտ հաշ– վարկի հեղինակներից Է։ Ցու․ Բ․ խարի– տոնի հետ համատեղ աշխատանքնևրը կարնոր նշանակություն են ունեցել միջու–կային Էներգիայի օգտագործման պրոբ–լեմների լուծման համար։ Զ–ին է պատկա–նում գերսառը նեյտրոններ «որսալու» գաղափարը (իրագործել է Ֆ․ Շապիրոն)։ Մշակել է աստղերի և աստղային համա–կարգերի զարգացման վերջնական փուլե–րի տեսությունը, առաջարկ ել տիեզերա–բանական տեսությունների ստուգման փորձնական մեթոդներ։ 1970-ից Միջազ–գային աստղագիտական միության (ՄԱՄ) տիեզերաբանական նորաստեղծ հանձնա–ժողովի առաջին պրևզիդենտն Է։ Ար–ժանացել է լենինյան և ՍՍՏՄ պետ․ (4 անգամ) մրցանակների։ Գրկ• Герштейн С․ С․ и др․, Яков Борисович Зельдович, «Успехи физических наук», 1974, т․ 112, вып․ 3 (ունի աշխատ, ցանկ)։

ԶԵԼԻՆՍԿԻ Նիկոլայ Դմիտրինիչ [25․1 (6․2)․1861, Տիրասպոլ – 31․7․1953, Մոսկ– վա], սովետական քիմիկոս–օրգանիկ։ ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս (1929), սոցիա– լիստական աշխատանքի հերոս (1945)։ 1884-ին ավարտել է Օդեսայի համալսարա–նը։ Տիմնականում զբաղվել է օրգ․ կա– աւաիզի, ածխաջրածինների ն նավթի քիմիայի հարցերով։ Նավթի ծանր ածխա–ջրածինների կաւոալիտիկ ճեղքմամբ ստա–ցել է նոր բենզիններ և արժեքավոր արո– մատիկ ածխաջրածիններ, որոնք ներ–կերի, պայթուցիկ նյութերի, սինթետիկ կաուչուկի ևն սինթեզի համար ելանյու–թեր են։ Ստեղծել է ածխային հակագա–զը (1915)։ Զ․ արժանացևլ է պետ․ մրցա–նակի (1942, 1946, 1948)։ Երկ․ Избр․ труды, т․ 1–2, М․–Л․, 1941; Собр․ трудов, т․ 1–4, М*, 1954–60․

ԶԵԼԻՆՍԿԻ ՍտեՓան Պավելի, Մկրտչյան Ստեփան Ամիր– զադի (13․8․1847, գ․ Ցարըմջա, այժմ՝ Նախիջնանի ԻՍՍՏ Նախիջնանի շրջա–նում – 1904, Թիֆլիս), հայ ազգագրա–գետ, տնտեսագետ, պատմաբան։ 1866-ին ավարտել է Նախիջեանի գավառական գիմնազիան, 1870-ին՝ Թիֆլիսի Ալեք–սանդր յան ինստ–ը և ևշաևակվել Զէսքա– թալայի գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872-ին տևղաւիոխվել է Երևան՝ որպես պրոգիմնազիայի ն օրիորդաց Ս․ ՏռիՓսիմյան ուսումնարանի ուսու–ցիչ։ Տիրապեւոել է հայերեն, ռուս․, արլ․ ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883-ին տեղափոխվել է Սուխում, որտևղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղ․ մեղադրանք ևարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Զ․ նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների մինիստրության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է Երեա–նի, Նախիջնանի, Օրդուբադի, Դարա– լագյազի, Զանգեզուրի, Շամախիի, Լեն– քորանի և այլ գավառևերում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցա–ղին վերաբերող նյութերի հավաքմանը։ 1882-ին ռուս գրող և պատմաբաև Դ․ Լ․ Մորդովցևի հետ մասնակցել է Արարատ կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆ– լիսի հնախոսական ժողովի աշխատանքնե–րին, եղել Տայոց բարեգործական ընկե–րության, Ռուսաց արքայական այգեգոր–ծական ընկերության Կովկասյան բա–ժանմունքի, Կայսևրական ազգագրական ընկերության անդամ։ Մամուլում («Ար–ձագանք», «Մշակ») տպագրվել են Զ–ու՝ Նախիջեանի գավառի հայերի կենցաղին, ժող․ բժշկությանը, Անդրկովկասի այգե–գործությանը ն այլ հարցերի նվիրված հոդվածներ։ Ազգագրական ուսումնասի–րություններից կարնոր են XIX դ․ վերջին Անդրկովկասի արքուևական գյուղացինե–րի տնտ․ վիճակին ն կենցաղին նվիրված նրա աշխատությունները։ Զ–ու ուսում–նասիրությունների մեծ մասն անտիպ են։ Երկ․ Մանկական խաղեր, «Արձագանք», 1890» № 5։ Исследование экономического быта гос․ крестьян в Зангезурском уезде․․#․, Тифлис, 1886; Племенной состав, религия и происхождение гос․ крестьян Закавказского края, Свод материалов по изучению эконо–мического быта гос․ крестьян Закавказского края, т․ 1, Тифлис, 1887; Экономический быт гос․ крестьян в Шорагяле Александро- польского уезда Эриванской губернии, Тиф–лис, 1893; Народно-юридические обычаи у армян Закавказского края, Тифлис, 1899․ Գ․ Կարախանյան &ԵԼՏՈՆԻ ՄԻՍ (Կանաչ հրվանդան), կլիմայական մերձծովյան առողջավայր Աջարական ԻՄՄՏ–ում, Բաթումից 9 կմ հյուսիս–արնելք։ Բուժիչ միջոցներն ևն արևայիև, օդայիև լոգանքները, ծովում լողանալը (մայիսից–նոյեմբեր)։ Բուժվում են շնչառական օրգանների ոչ աուբերկու– լոզային հիվանդություններով ն երկրոր–դային սակավարյունությամբ աաԱապող– ները։ Գործում են առողջարաններ, հան– գըստյան տներ, պանսիոնատներ։ Զ․ մ–ում է գտնվում աշխարհի խոշորագույն բու–սաբանական այգիներից մեկը, որտեղ աճեցվում են արևադարձայիև և մերձարե– վադարձային հազվագյուտ բույսերի բոլոր տեսակները։ ԶԵՂՉ ԱՈ–ԵՎՏՐԱԿԱՆ, ապրանքի ման–րածախ գնի բաղկացուցիչ մաս, մանրա–ծախ գնի և արդյոլևաբերության մեծածախ գնի (հաշվի առած նաև շրջաևառությաև ևարկը) աարբերություև, չափերը սահման– վում եև մաևրածախ գնևրի գնացուցակնե–րով՝ շերտավորված կարգով։ Զ․ ա–ի միջոցով Փոխհատուցվում են շրջանառու–թյան ծախքերը, կազմավորվում սովետա–կան առևտրի զուտ եկամուտը։

ԶԵՂՉՈԻՄ, նախադասության մեջ բառի կամ բառերի բացթողում, որը չի խան–գարում մտքի հասկանալիությանը*․ ՝Նա–խադասության մեկ կամ մի քանի անդամ–ների Զ–ման հետևանքով ստացվում է կառուցվածքով թերի նախադասություն։ Զ․ կարող է կատարվել ե՛ պատմողա–