Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/686

Այս էջը սրբագրված չէ

եկեղեցական երգեցողության և նոտագրու–թյան արվեստին, զբաղվել է նաև նկար–չությամբ, նկարազարդել գրքեր։ Մ․ Մուրադյան

ԶԵՆՈԲ ԳԼԱԿ Ասորի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), IV դարի պատմիչ։ Կապա– դովկիայի Կեասրիա քաղաքից Հայաս–տան է եկել Գրիգոր Ա Լուսավորչի հետ։ Ձեռնադրվել է Մամիկոնյան նախարարու–թյան տիրույթ Տարոնի եպիսկոպոս ն Իննակնյան կամ Ս․ Կարապեա վանքի (հետո նրա անունով կոչվեց նան Գլակա վանք) վանահայր։ Իր «Պատմութիւն Տա– րօնոյ» աշխատությունը գրել է Գրիգոր Ա Լուսավորչի հանձնարարությամբ, ասո–րերեն կամ հունարեն։ Այն հայերեն թարգ–մանել և իր պատմությանն է կցել VII դ․ պատմիչ Հովհան Մամիկոնյանը։ Այդ պատճառով ուսումնասիրողները (Գ․ Խա– լաթյան և ուրիշներ) Զ․ Գ–ին համարել են VII դ․ պատմիչ։ Զ․ Գ․ իր աշխատության մեջ պատմում է Հայաստանում քրիստո–նեության տարածման, հեթանոսական մեհյանների կործանման և քրիստոնեա–կան եկեղեցիների հիմնադրման մասին։ Որպես ականատես՝ Զ․ Գ․ մանրամասն նկարագրել է Տարոնի իրադարձություն–ները, հատկապես Տարոնի քրմապետ Արձանի, նրա որդի Գեմետրի համառ կռիվները Գրիգոր Ա Լուսավորչի ու նրան սատարող ուժերի դեմ։ Զ․ Գ–ի աշխատությունն առաջին ան–գամ հրատարակվել է Կ․ Պոլսում, 1719-ին։ Երկ* Պատմութիւն Տարօնոյ, Ե․, 1941։ Z ё- nob de Glag, eveque syrien։ Histoire de Daron, trad, par V․ Langlois (Collection des historiens anciens et modernes de l’Arme- nie, publ․ en francais է․ I), Paris, 1867․

ԶԵՆՈՆ (ծն․ թ․ անհտ․– 491), բյուգան–դական կայսր 474-ից։ Քաղկեդոնական–ներին և միաբնակներին հաշտեցնելու և երկրի միասնությունն ապահովելու նպա–տակով 482-ին հրապարակել է «Տենոտի– 4յու»-ը կրավորության գիրը, հայերեն թարգմանությունը՝ «Գիրք թղթոց»-ում, Էշ 269–71), որը չի ավել ակնկսղվող արդ–յունքը։ Պայմանագիր է կնքել (488) գո–թերի հետ, որոնք հեռացել են Բսղկաննե– րից։ 484-ին Զ–ի դեմ ապստամբությանը մասնակցել են անկախության ձգտող Տա–յաստանի ևվ․ մի շարք նահանգների (Ան– ձիտ, Անգեղ տուն, Տաշտյանք, Ծոփք, Ծոփք Շահունյաց) նախարարները, որոնք պարտությունից հետո զրկվել են ժառան–գական իրավունքներից։ &ԵՆՈՆ (Ziivodv) Կիտիոնցի [մոտ մ․ թ․ ա․ 336, Կիտիոն (Կիպրոս կղզում) – 264], հին հունական փիլիսոփա, ստոի– ցիզւէի հիմնադիրներից։ Ուսանել է կինիկ Կրատեսի, ապա մեգարական դպրոցի ներկայացուցիչներ Ստիլպոնի, Գիոդորո– սի և պլատոևական Պոլեմոնի մոտ։ Մ․ թ․ ա․ 308-ին Աթենքում հիմնել է սեփական դըպ– րոց։ Մշակել է բնափիլիսաիայական և բա–րոյագիտական ուսմունք։ Տետևելով Տե– րակլխոին՝ գոյի հիմքը համարել է կրա–կը, սակայն այն նույնացրել է աստվածա–յին բանականության հևտ։ Մարդկային վարքի մեջ առաջնային է համարել ձըգ– տումը (բանական և ոչ–բանական)՝ հոգու շարժումը, որը որոշում է մարդկային առանձին գործողությունների պատճառ– ները։ Տասարակության մասին ուսմուն–քում զարգացրել է կոսմոպոլիտական հա–յացքներ, արտահայտել համաշխարհային պետության լինելիության գաղւաիարը։ Զ–ի աշխատություններից մեզ են հասել միայն պատառիկներ։ Սակայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարա–նում պահպանվել է հայերեն թարգմանված (VI դ․) մի փիլ․ աշխատություն՝ Զ և ն ո ն Իմաստասերի «Ցաղագս բնու– թ և ա ն»-ը (ձեռագիր N»N« 627, 3487, 1823, 5254), որն ուսումնասիրողների կար–ծիքով կարող է վերագրվել Զ–ին։ Երկ․ Ցաղագս բնութեան, պատրաստեց հրատարակության և գրեց առաշաբան Լ․ Խա–չիկյան, «Գիտական նյութերի ժողովածու» [Մատենադարանի], 1950, № 2։ О природе, պատրաստեց հրատարակությանն գրեց umui- ջաբան Ս․ Արնշատյան, «ԲՄ», 1956, № 3։

ԶԵՆՈՆ ԱՐՏԱՇԵՍ (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ 34), Հայոց թագավոր մ․ թ․ 18–ից։ Պոն– տոսի Պոլեմոն թագավորի որդին, որն ըստ Տակիտոսի, մեծացել էր հայկ․ միջա–վայրում, հարմարվել հայերի կենցաղին ու բարքերին։ Զ․ թագավոր է հռչակվել Հռո–մի Տիբերիոս կայսեր զորապետ Գերմա– նիկոսի (որը ժամանել էր Արաաշատ) և հայ ավագանու համաձայնությամբ։ Զ–ի գահակալական իրավունքը ճանաչել է նաև Պարթևաց Արտավան III թագավորը։ Զ․ ընդունել է հայերին հարազատ Ար–տաշես անունը, վարել խաղաղ և, համե–մատաբար, ինքնուրույն քաղաքականու–թյուն։ Արտաշեսյան արքայատան անկու–մից հետո Զ․ միակ օտարազգի թագավորն Էր, որին հայերը հանդուրժեցին Հայոց գահին։ Ի դեմս Զ–ի, հայ ավագանին փորձել է վերականգնել Հռոմի ռազմ, միջամտությամբ կործանված հայկ․ թա–գավորությունը։ Իսկ Հռոմն այդ զիջումով ցանկացել է ուժեղացնել իր ազդեցությու–նը Հայաստանում։ Գոն - Մանաեդյաե ■<-․ Քէւքոակէսս– տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 1, Ե․, 1944։

ԶեՆՈՆ ԷԼԷԱՏԻ (Zltyov 6’EXeonrc) [մ․ թ․ ա․ 490, էլե (Տարավային Իտալիա)– 430 մ․ թ․ ա․], հին հունական փիլիսոփա, էլեական դպրոցի ներկայացուցիչ։ Զար–գացնելով Պարւէենիդի ուսմունքը մտային ն զգայական աշխարհների հակադրության մասին, մերժել է զգայական ճանաչելիու–թյունը, անընդհատությունն ու շարժունա–կությունը։ Զ․ է․ հայտնի է ապորիա– ներով («Աքիլլես», «Գիխոտոմիա» նն), որոնցով, թեև ժխտողաբար, առաջադրել է շարժման դիալեկտիկական բնույթին վերաբերող կարևոր խնդիրներ, ցույց տվել շարժման ու բազմության գաղափա–րի ևակասական բնույթը, դրանք մաթե– մատիկական–տրամաբանական միջոց–ներով ներկայացնելու անհնարինությունը։ Զ․ է–ու ապորիաները ժամանակի մաթե–մատիկայում ստեղծել են ճգնաժամային վիճակ, որի հաղթահարման ճանապար–հին ծնվել են Գեմոկրիտի «ատոմիստա–կան մաթեմատիկան» ն Եվդոքսի «սպառ–ման մեթոդը»։ Զ․ է–ու Փաստարկները իդեալիստական դիալեկտիկայի դիրքե–րից քննադատել է Տեգելը, դիալեկտիկա–կան մատերիալիզմի դիրքերից՝ Վ․ Ի․ Լենինը (Երկ․, հ․ 38, էջ 321-327)։ Զ․ է–ու ապորիաները պահպանում են իրենց նշանակությունը, դրանք առնչվում եե դիալեկտիկայի օրենքների ու մաթեմա–տիկայի հիմնավորման արդի խնդիրնե–րին, մասնավորապես ակտուալ անվեր ջության վերացարկման գաղափարին։ Գրկ․ Ավետիսյան Մ․ ՞Հ․, Շարժման մաթեմատիկական–տրամաբանական ը մ բ բռն–ման հարցի շուրշը, տես Մարքսիստական փիլիսոփայության լենինյան էտապի հարցեր, Ե․, 1970։ Богомолов С․ А*, Актуаль–ная бесконечность (Зенон Элейский, И* Нью–тон, Г․ Кантор), Я․–М», 1934․ G г и п- b а и m A․, Modern science and Zenons para–doxes, L․, [1968]․ Ս․ Ավետիս յան &ԵՆՔ, զինված պայքարում հակառակոր–դի կենդանի ուժի, տեխնիկայի ու կառույց–ների ոչնչացման սարքավորումների և մի–ջոցների ընդհանուր անվանում։ Զ–ի զար–գացումը կախված է արտադրության եղա–նակից և արտադրողական ուժերի մակար–դակից։ Զ․ առաջացել է մարդկության զարգացման վաղ շրջանում, որպես որսի և պաշտպանության միջոց, սակայն տար–բերություն չի եղել աշխատանքի գործիք–ների և Զ–ի միջև։ Նախնական տեսակ–ներն էին մահակը կամ կոպալը, դրա տա–րատեսակը՝ բումերանգը, ինչպես նաև Փայտե նիզակը՝ քարե ծայրամասով, պարսատիկը ևն։ Պալեոլիթի վերջում առա–ջացել է նիզականետիչը, մեզոլիթի շըր– ջանում՝ նետն ու աղեղը, նեոլիթի շրջա–նում՝ քարե կացինը, գուրզը և դաշույնը։ Զ–ի հետագա զարգացումը հանգեցրեց պաշտպանական զինվածության ստեղծ–մանը։ Զ–ի զարգացման վրա մեծ ազդե–ցություն է գործել մետաղի (բրոնզի և հատկապես երկաթի) օգտագործումը։ Սկսեցին պատրաստել մասնագիտացված ռազմ․ Զ՝․ բրոնզե (ավելի ուշ՝ երկաթե) թրեր, տապարամուրճեր, նիզակներ ևն (տես Սառը զենք)։ Տին Արնելքի երկրնե–րի բանակներում օգտագործում էին ծանր էէետող զենք՝ Աեւռող ւ£ԾբԾԱա։ Վառոդի հայտնաբերումը հանգեցրեց հրաձգային զենքի ստեղծմանը։ Ձեռքի հրաձիգ Զփն զուգընթաց զարգացել է հրետանին։ Տրե– տանային Զ–ի զարգացման գործում կա–րևոր նշանակություն է ունեցել անցումը (XV–XVI դդ․) թուջե և բրոնզե փողերի պատրաստմանը և թուջե ու կապարե ռմբագնդերի օգտագործմանը, որով ևնա– րավորություն ստեղծվեց փոքրացնել հրա–նոթների տրամաչափ երը։ Տատիկավոր վառոդը հեշտացրեց լիցքավորումը և բարձրացրեց Զ–ի արագաձգությունը։ XYI դ․ ավելի կատարելագործվեցին հրա–ցանները՝ մուշկետները, ատրճանակները։ XVII դ․ ձեռքի հրաձիգ Զ․ հանդերձվում էր սվինով։ XVII դ․ կեսին Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում երևան եկան ակոսավոր փողերով հրանոթները, մե–ծացավ հրաձգության հեռավորությունն ու բարձրացավ ճշգրտությունը։ XIX դ․ վեր–ջում ստեղծվեց ավտոմատ Զ․, որի արագ զարգացումը պայմանավորված էր ան–ծուխ վառոդի գյուտով։ Ավտոմատ Զ․ կիրառվել է ռուս–ճապոնական (1904–05) և առաջին համաշխարհային (1914–18) պատերազմների տարիներին։ Ռուս, բա–նակն առաջիևև է օգտագործել ականա–նետը։ Առաջին համաշխարևային պատե–րազմի տարիներին մեծ տարածում ստա–