Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/687

Այս էջը սրբագրված չէ

ցան տանկերն ու ավիացիան, զարգացավ նաև նրանց սպառազինումը (տարբեր տրամաչափ երի գնդացիրներ, թնդանոթ–ներ, ռումբեր)։ Այդ պատերազմում գերմ․ զորքերն առաջինն են կիրառել քիմիա–կան ւլենք, իևչպես նան հրանետ։ Երկրորդ ևամաշխարհային պատերազմից առաջ տարբեր երկրներում ի հայտ եկան դաշ–տային ու ծովային նոր, կատարելագործ–ված հրետանի, հակատանկային և տան–կային թնդանոթներ, ականանետնեբ, ավ–տոմատ հրացաններ, հակատանկային հրացաններ, ատրճանակներ, ատրճա– նակ–գնդացիրներ նն։ Տայրենական մեծ պատերազմի (1941–45) սկզբում կարմիր բանակն առաջինն է կիրառել դաշտային ռեակտիվ տեղակայանքներ, որոնք հայտ–նի են «Կատյուշա» անվամբ։ Այնուհետև լայն կիրառում ստացան տարբեր տրամա–չափ երի ինքնագնաց–հրետանային տե–ղակայանքները և խոշոր տրամաչափի (160 till) առաջին ականանետը (1943)։ Տետագայում շարունակվեց ավտոմատ հրաձգային Զ–ի, հատկապես ատբճա– նակ–գնդացիբների (ավտոմատների), ինչ–պես նան տաիբևր տիպերի հրանետնևրի, հրձիգ ավիառումբերի, արկերի, ական–ների և ականապայթուցիկ Զ–ի զարգա–ցումը։ 1945-ի օգոստոսին ԱՄՆ–ի զինված աժերը Փորձարկեցին Զ–ի նոր տեսակ՝ միջուկային զենք։ 1949-ին ՍՍՏՄ–ում կատարվևց ատոմային տեղակայանքի Փորձնական պայթեցումը, այնուհևտն մի–ջուկային Զ․ ստևղծվեց Մեծ Բրիտանիա– յում, Ֆրանսիայում, Չինաստանում։ ժամանակակից Զ․ լինում է միջուկա–յին, քիմ․, բակտերիալոգիական (տես Րակաերիաւոգիական զենք), հրաձիգ (հրե–տանային, հրաձգային ն մերձամարտի միջոցներ), ռեակտիվ, հրթիռային (տես Հրթիռային զենք), ականային, տորպե–դային և սառը։ Միջուկային, քիմ․ ն բակ– տերիալոգիական Զ–երը զանգվածային ոչնչացման են։ Տրետանային Զ․ ընդ–գրկում է տարբեր տիպերի ցամաքային հրանոթներ (57–204 մմ տրամաչւաիերի), առանց ետագլորքի ակոսավոր և ալոր– կափող հրանոթներ (57–120 մմ տրամա–չափ երի), ականանետներ (60–240 մմ տրամաչափերի), փոքր տրամաչափի ավ–տոմատ զենիթային թնդանոթներ (20– 57 մմ տրամաչաՓերի), ավիացիոն ավտո–մատ թնդանոթներ (20–37 մմ տրամաչա– Փերի), նավային հրետանի (40–203 մմ ն ավելի տրամաչափերի), տանկային թըն– դանոթներ (57–122 մմ տրամաչաՓերի)։ Տրետանային Զ․ են նան համազարկա– յին կրակի ռեակտիվ համակարգերը (ռե–ակտիվ արկերի տրամաչափերը՝ 80– 240 մմ)։ Տրաձգային Զ–ի ն մերձամարտի միջոցներ են․ ատրճանակները (7,62– 11,43 г/г/ տրամաչափերի), ատրճանակ– գնդացիրները (7,62–11,43 մմ տրամաչա–փերի), ավտոմատ հրացանները (5,6– 7,62 մմ տրամաչափերի), ձեռքի գնդացիր–ները (7,5–7,62 մմ տրամաչափերի), հաս–տոցավոր գնդացիրները (7,5–7,62 մմ տրամաչափերի), խոշոր տրամաչափի գըն– դացիրները (12,7–14,5 մմ տրամաչաՓե՝ րի), ձեռքի՝ այդ թվում ռեակտիվ նռնա–կանետները (40–90 մմ տրամաչափերի), ձեռքի նռնակները։ Տրթիռային Զ․ ընդ– գրկում է տարբեր դասերի հրթիռները։ Ըստ մարտական նշանակության՝ հրթիռ–ները լինում են կառավարվող հակատան–կային, տակտիկական, օպերատիվ–տակ– տիկական, ստրատեգիական (միջմայր–ցամաքային) ն կառավարվող զենիթային։ Ականային Զ–եր են հակատանկային (ականնևրի զանգվածը՝ 2,3–13,6 կգ), հա– կաևետնակային (բեկորային ականների զանգվածը՝ 1,2–4,6 կգ, ֆուգասային ականներինը՝ 0,1–0,23 կգ) ն ծովային ականները (զանգվածը՝ 500–1000 կգ)։ Տորպեդային Զ–եր ևն տարբեր տիպի տոր–պեդները (երկարությունը՝ 2,5–8,6 մմ, տրամագիծը՝ 25,60 սմ)։ Բացի դրանից նավատորմների սպառազինման համար կան ռեակտիվ հակասուզանավային (260–375 մմ տրամաչաՓերի) ն սովորա–կան (127–130 մմ տրամաչափերի) ռըմ– բանետներ, իսկ ավիացիայի սպառազին–ման համար՝ ֆուգասային, բեկորային, հրձիգն այլ ռումբեր (կշիռը՝ 0,5–1000fy#)։ ժամանակակից սառը Զ–եր եև սվիևը, զիևվորակաև դաևակը և դաշույևը։ Ըստ կիրառման մասշտաբևերի Զ–երը լիևում ևն ստրատեգիական, օպևրատիվ–տակտի– կական և տակտիկակաև։ ժամաևակակից Զ–ի արդյունավևտությունը կախված է ազդեցության հեռավորությունից, ոչըն– չացման գոտուց, հրաձգության ճշգրտու–թյունից, արագաձգությունից, շարժունա–կությունից, հարատևություևից և մարտա–կան ու տեխ․ այլ ևատկություևևևրից։ Տայկակաև լեռևաշխարհում Զ․ երևան է եկել քարի դարում։ Տայտևի էիև մահակը, մակաևը, դաևակը։ Մեզոլիթի դարաշրջա–նում երևաև եկաև ևետն ու աղեղը։ Մ․ թ․ ա․ V–III հազարամյակներում լայն տա–րածում ստացան նիզակը, նետն ու աղեղը, դաշույնը, կացինը, գուրզը, պաշտպանա–կան միջոցները, զրահները, իսկ II հա–զարամյակի կեսից՝ վահանը, սաղավար–տը, մարտակառքը։ Մ․ թ․ ա․ I հազարամ–յակի սկզբին, Ուրարտական թագավո–րության ստեղծման և երկաթե Զ–ի կա–տարելագործման հետ առաջացան պարս–պաքանդ ռազմ․ սարքավորումները՝ բաբանները, այլ զինատեսակներ և ռազմ, հարմարաևքևեր։ Տայաստանում կիրառ–ված զիևատեսակևերի մասիև բավակա–նաչափ տվյալներ կան միջնադարյան հայկ․ մատևնագիտական աղբյուրներում, արտացոլվել են նան պատկերաքանդակ–ներում։ Տին ն միջնադարյան հնավայ–րերի՝ Անիի, Դվինի, Գառնիի ն այլ պե–ղումների ժամանակ հայտնաբերվել են մ․ թ, ա, V և մ․ թ․ XIII դդ․ զեևքևր։ Տայկ․ գրավոր աղբյուրևերում հիշատակվում եև պարսատիկ, ևետ, աղեղ, բազմատեսակ ևիզակ (գեղարդ), տևգ (աշտե), սուր, թուր, սուսեր, սվիև, շերտ, սակր, վաղր, մկուևդ, ճիկռ, վարոց, աևձևակաև պաշտ–պանական միջոցներից՝ վահան, սաղա–վարտ, զրահ (ճողան), թիկնապանակ, լանջապանակ, բազպան, զանգապան, սռնապան։ Պարսպաքանդ և քար նետող սարքերից են բաբանը, Էշն ու փիլիկուանը։ Գրկ․ Федоров В․ Г․, Эволюция стрелкового оружия, ч․ 1–2, М․, 1938–39; Есаян С, А․, Оружие и военное дело древней Армении (III–I тыс․ дон․ э․), Е․, 1966; Латухин А․ Н․, Боевые управ– ляемые ракеты, М․, 1968; Ն ու յ ն ի, Сов–ременная артиллерия, М․, 1970; Тара–сюк Л․, Старинное огнестрельное оружие в собрании Эрмитажа․ Европа и Северная Америка, Л․, 1971․

ՋԵՍՏԱՖՈՆ (մինչև 1921-ը՝ Ղվիրիլա), քա–ղաք (1926-ից), Վրացակաև ՍՍՏ Զեստա– ֆոևի շրջաևի կեևտրոևը, Ղվիրիլայի (Ռիոևի ձախ վտակը) հովտում։ Երկաթու– ղայիև կայարաև է Սամտրեդիա–Թբիլի– սի երկաթուղագծի վրա։ 22 հզ․ բն․ (1974)։ Զ․ որպես քաղաք աճել է ճիաթուրիի մանգանի բազայի վրա կառուցված ֆեռո– միաևալվածքի խոշոր գործարանի շինա–րարության առնչությամբ (1933)։ Կան նաև կաբելի, գինու գործարաններ, կարի, շե–րամի սերմնամթերման ֆաբրիկա, գյու– ղատնտ․ տեխնիկում։ &ԵՎԻՆ Յակով Դավիդովիչ [9(21)․6․1888, Կրասնոպոլյե – 20․9․1918], հեղաՓոխա– կան գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1904-ից։ Տե–ղափոիսսկւսն գործունեության համար բազմիցս ձերբակալվել Է։ 1912-ին եղել է ՌՍԴԲԿ VI (Պրագայի) կոնֆերանսի մեն– ջևիկ–կուսակցականների պատգամավո–րը։ Կոնֆերանսից հետո անցել է բոլշե– վիկների կողմը։ 1915-ին ընտրվել է Բաք– վի բոլշնիկյան կոմիտեի անդամ։ Փետըր– վարյան հեղափոխությունից հետո (1917) աշխատել է Մոսկվայի բանվորների դե–պուտատների սովետում, 1917-ի օգոստո–սից՝ Բաքվի նավթարդյունաբերական բանվորական միությունում։ Զ․ Ադրբեջա– նում սովետական իշխանության հաստատ–ման համար պայքարի ն Բաքվի կոմունայի կազմակերպիչնևրից մեկն Է։ 1918-ին եղել է աշխատանքի ժողկոմ (Բաքվի ԺԿՄ–ում)։ Գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարնե–րի ևետ։

ԶԵՎՍ (Zetig), Դիոս (Al6s), հունա–կան դիցաբանի գերագույն աստվածը, աստվածների և մարդկանց տիրակալը։ Կռոնոսի ու Հռեայի որդին։ Ըստ դիցա–բանության, կործաևելով Կռոնոսի և տի– տանների իշխաևություևը, Զ․ մի եղբորը՝ Պոսեյդոնիև, զիջել է ծովերի, մյուսիև՝ Հադեսիև, սաորգետևյա թագավորու–թյան իշխանությունը, իսկ ողջ տիեզերքը հսկելու և կառավարելու գերագույն իրա–վունքը ստանձնել է ինքը։ Զ․ համարվել է ընտանեկան, հասարակական կարգի գերագույն օրենսդիրը, բնական երևույթ– ևերի, մասնավորապես կայծակի ու ամպ–րոպի (այստեղից՝ շանթահար Զ․, ամպրոպային Զ․ մակդիրները) արարիչն ու կառավարիչը։ Եղել է կրտսեր աստվածների (Ապոլլոն, Արտեմիս, Աֆ–