Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/69

Այս էջը սրբագրված չէ

յին պայքարում մենաշնորհ, բարձր շա–հույթներ ապահովելու համար։ Սոցիալիզմի ժամանակ Գ․ և գնագո–յացման պրոցեսն ունեն պլանաչափ բնույթ։ Պեա․ գները պարտադիր են բոլոր ձեռ–նարկությունների և առևտրական կազմա–կերպությունների համար։ Բացառություն են կազմում կոլտնտեսային շուկայում իրացվող գյուղատնտ․ ապրանքների գնե–րը, որոնք գոյանում են առաջարկի և պահանջարկի անմիջական ազդեցությամբ։ Սակայն կոլտնտեսային շուկայի դերը սահմանափակ է, և գներն էլ ենթարկվում են պետ․ ու կոոպերատիվ առևտրի պլա–նային գների ներգործությանը։ Պլանային գները կատարում են կարևորագույն տնտ․ ֆունկցիա, արտահայտում ապրանքնե–րի արժեքը քանակապես։ Գ–ի միջոցով որոշվում է ամբողջ արտադրության ծա–վալը ձեռնարկությունում, ճյուղում և ժող․ տնտեսության մեջ, ազգային եկամտի մեծությունը ն նրա բաշխումը, աշխատան–քի արտադրողականության աճը, ծախսե–րի կրճատումը ևն։ Պլանային գներով կարգավորվում է ապրանքա–դրամական փոխանակությունը։ Գները պլանային նոր–մատիվներ են, որոնց հիման վրա իրա–գործվում է ապրանքների փոխանակու–թյունը, և ձևավորվում են ձեռնարկություն–ների ու տնտ․ կազմակերպությունների արժեքային ցուցանիշները։ Գևերը կա–տարում են նաև բաշխիչ ու խթանիչ ֆունկ–ցիաներ։ Գ–ի միջոցով սոցիալիստական պետությունը կարգավորում է տարբեր տեսակի արդյանքևերի արտադրության եկամտաբերությունը, ակտիվորեն ներ–գործում հասարակական ամբողջական արդյունքի, ազգային և զուտ եկամտի բաշխման բնույթի ու համամասնություն–ների, արտադրության արդյունավետու–թյան բարձրացման, տեխ․ առաջադիմու–թյան արագացման, արտադրանքի որա–կի բարելավման, արտադրության և սպառ–ման առաջադեմ համամասնություններ ձևավորելու վրա ևն։ Բաշխիչ և խրախուսող ֆունկցիաներն իրագործվում են Գ․ ար–ժեքից պլանաչափորեն շեղելով։ ՍՍՏՄ էկոնոմիկայում գոյություն ունի գների միասնական համակարգ։ Դրանց զանա–զան տեսակները սպասարկում են սո–ցիալիստական ընդլայնված վերարտա–դրության տարբեր ոլորտները։ Գ–ի տար–րերն են ինքնարժեքը, շրջանառության ծախքերը և զուտ եկամուտը։ Գների հա–մակարգն ընդգրկում է մեծածախ, որոնց մի տարատեսակը գյուղատնտ․ արդյունք–ների գնման գներն են, և մանրածախ գնե– րր։ Պլանավորման և հաշվառման պրակ–տիկայում արդ․ արտադրանքի համար կիրառվում է մեծածախ Գ–ի երկու տեսակ՝ ձեռնարկության մեծածախ Գ․՝ ներառում է լրիվ ինքնարժեքն ու շահույթը, արդյու–նաբերության մեծածախ Գ․՝ ներառում է նաև շրջանառության հարկը, վաճառա–հանող կազմակերպությունների ծախսե– րըն ու շահույթը, տրաևսպորտային ծախ–սերը, երբեմն՝ ռենտան։ Առաջինով ար–դյունքներն իրացնում են արտադրող ձեռ–նարկությունները, երկրորդով՝ առևտրա– կան–վաճառահանման կազմակերպու–թյունները, ինչպես նաև որոշ արտադրող ձեռնարկությունները։ Այն գները, որոնք ընդգրկում են տրանսպորտային ծախսերը և վաճառահանող կազմակերպություննե–րի եկամուտները, կոչվում են ֆրանկո– նշանակման կայարան, իսկ այդ ծախսերն ու եկամուտները չընդգրկողները՝ ֆրան– կո–ուղարկման կայարան գներ։ Գյուղա–տնտեսության մեջ կիրառվում են գնման գները, որոնցով պետ․ ու կոոպերատիվ կազմակերպությունները արդյունքներ են գնում կոլտնտեսությունսերից։ Մանրա–ծախ գներով իրացվում են սպառման ապ–րանքները։ Այդ գները կազմված են ար–դյունաբերության մեծածախ Գ–ից և ման–րածախ առևտրական կազմակերպություն–ների ծախսերից ու շահույթից։ Ապրանք–ների գերակշռող մասի համար սահման–վում են միասնական միութենական ման–րածախ գներ, իսկ սննդի կարևորագույն տեսակների համար՝ գոտային գներ, բան– ջարեղևնի, մրգերի և այլ ապրանքների համար՝ սեզոնային գներ։ Գոյություն ունեն նաև բեռների ու մարդկանց տրանս–պորտային փոխադրումների, կապի և բնակչության կենցաղային ծառայություն–ների տարիֆներ։ Գիտատեխ․ առաջընթացին զուգընթաց էական տեղաշարժեր են կատարվում ար–տադրության համամասնությունների մեջ, երևան եև գալիս արդյունքի նոր տեսակ–ներ, Էապես փոփոխվում ևն աշխատան–քի ծախսումները։ Այդ բոլորը պահան–ջում են անըևդհատ կատարելագործել գների համակարգը։

ԳԻՆԴՐԱՆՑ, Կենդրանց, գյուղ Արևմտյան Տայաստանում, Վանի վիլա–յեթի Կարճկան գավառում։ 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմ–նականում խաշնարածությամբ։ Կար եկե–ղեցի և վանք (Ս․ Պողոս)։ 1915-ին գյուղի բնակիչները տեղահանվեցին, մի մասը զոհվեց, մնացածևերը գաղթեցին Արևել–յան Տայաստան։

ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–ԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ։ Արտադրում է խաղողի գինիներ, շամպայն, կոնյակի սպիրտ, մրգա–հատապ տղա–յին գինիներ։ Գ․ ա–յան ևումք են խաղո–ղը, մրգերը, հատապտուղները։ Գինե–գործությունը ծագել է գրեթե խաղողա–գործության հետ մ․ թ․ շատ առաջ, սա–կայն արդյունաբերության ճյուղ է դար–ձել մեքենայացման և տեխնոլոգիական որակական փոփոխությունների շնորհիվ։ ՍՍՏՄ–ը ունի զարգացած Գ․ ա․՝ կենտրո–նացված Տյուսիսային Կովկասում, Ան– դըրկովկասում, Մոլդավական ՍՄ<-ում։ 1975-ին արտադրվել է խաղողի գինի՝ 297 մլն ղկւ, շամպայն գինի՝ 130,3 մլն շիշ, կոնյակ՝ 7,2 մլն դկչ։ Գինեգոր–ծական արտադրանքը 1959– 70-ական թթ․ միջազգային տոնավաճառներում արժանացել է 1326 ոսկե, արծաթե, բրոն–զե մեդալների։ 1974-ի տվյալներով խա–ղողի այգիների տարածությամբ և գինու արտադրությամբ ՍՍՏՄ–ը աշխարհում գրավում էր հինգերորդ տեղը։ Սոցիալիս–տական երկրներից խաղողագործությունը և գինեգործությունը զարգացած են Ռու– մինիայում, Տարավսլավիայում, Բուլղա– րիայում, Տունգարիայում։ Այս երկրնե–րից ամենից շատ գինի է արտահանում Բուլղարիան։ 1974-ի տվյալներով Գ․ ա․ կապիտալիստական հրկրներում ունի հետևյալ պատկերը, գինու արտադրու–թյամբ առաջին տեղը գրավում է Իտալիան' 768,6 մլն դկչ, արտահանում է 4–5%-ը, Ֆրանսիան՝ 766,1 մլն ղկչ, արտահա–նում է 7–8%-ը, խաղողի գինիներից հռչակված են «Բուրգունդյանը» և «Բոր–դոն», Իսպանիան՝ 361,9 մլն դկչ, արտա–հանում է 10–12%-ը, հատկապես «Խե–րես» և «Մալագա»։ Արգենտինան արտա–դրում է 268 մլն դկչ։ Խաղողագործությամբ և գինեգործու–թյամբ Տայաստանում զբաղվևլ եև շատ վաղուց։ Դրա ապացույցն են Կարմիր բլու– րում, Դվինում և այլ վայրերում կատար–ված պեղումների ժամանակ հայտնաբեր–ված նյութերը։ Գինեգործությունը զար–գացման առավել բարձր աստիճանի է հասել սովետական կարգեր հաստատվե–լուց հետո։ Տայաստանում 1913-ին խա–ղողի այգիների տարածությունը կազմել է 9,2, 1936-ին՝ 11,7, 1965-ին՝ 36,1, 1975-ին՝ 35,0 հզ․ հա։ Գինու արտադրությունը ևա– մապատասխանաբար՝ 0,2, 0,8, 2,6, 8,9 մլն դկչ։ Կառուցվել են գինու, կոնյակի խոշոր գործարաններ․ Երևանի կոնյակի գործարանը (1975-ից՝ Երևանի կոնյակի արտադրական միավորում), Աշտարակի գինու գործարանը (Օշականում), որն առաջինն է ՍՍՏՄ–ում խերես տիպի գինու արտադրությամբ, Տոկտևմբերյաևի կոն–յակի, գինու, Էջմիածնի, Փարաքարի, Ար– տաշատի և Վեդու գինու, Երևանի շամպայն գինիների, գինեթթվի գործարանները։ Գի–նեգործությունը կենտրոնացված է <Արա– րւաո» գլխավոր վարչության սիստեմում (նախկինում՝ «Արարատ» տրեստ)։ ՏՍՍՏ իր բարձրորակ կոնյակներով, թունդ և այլ տեսակավոր գինիներով հայտնի է ոչ միայն ՍՍՏՄ–ում, այլև արտասահմա–նում։ ՏՍՍՏ–ում արտադրվում է ավելի քան 50 անուն գինի (1975)։ Արտադրվող կոնյակներից 7-ը տեսակավոր են, որից 6-ն ունեն որականիշ։ Կոնյակները և գի–նիները զանազան համտեսների ժամա–նակ արժանացել են բազմաթիվ ոսկե և արծաթե մեդալների։ Դրան6 որակով չեն զիջում արտասահմանյան լավագույն նմուշներին։ Արտահանվում են սոցիա–լիստական և կապիտալիստական մի շարք երկրներ։ (Տես նաև Գինեգործություն)։

ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, խաղողից գինի ստանալու պրոցեսների ամբողջություն։ Կա առաջնային (խաղողի վևրա– մշակում, գինենյութերի պատրաստում) և երկրորդային (գինենյութերի մշա–կում և հնացում) Գ․։ Առաջնային Գ–յան հիմնական պրոցեսը սպիրտային խմո–րումն Է, երբ քաղցուին ավելացնում են խմորասնկերի մաքուր կուլտուրա (2– 3%), խմորումը կարող է ընթանալ նաև խաղողի մեջ պարունակվող բնական խմո–րասնկերով։ Խաղողի քաղցուի շաքարի խմորման հետևանքով առաջանում են Էթիլ սպիրտ և ածխաթթու գազ, ինչպես նաև խմորման երկրորդային նյութեր։ Անապակ գինիներ պատրաստելու հա–մար քաղցուն ենթարկում են լիակատար խմորման, իսկ կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինիներ ստանալու հա–մար՝ մասնակի խմորման։ Խմորումն ավարտվեւուց ևետո գինենյութի խնամքի