Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/698

Այս էջը սրբագրված չէ

վհլ են Զ–ի հանքերից բերված ոսկու հումք և ևույն հումքից տեղում պատրաստ–ված ոսկե զարդեր։ Ոսկու հին հանք երի շրջակայքում գտնվել են հումքը ծեծելու, ալրացնելու սանդեր, լվանգւլու քարե տաշտակներ, մեկ գերանից պատրաստ–ված սանդուղք, հանքաքարի թափոնից մեծ ու Փոքր բլրակներ ու փոսեր։ Պահ–պանվել են մ․ թ․ ա․ II–I հազարամյակ–ների բնակավայրերի հետքեր և դամբա–րաններ, որտեղ հայտնաբերվել են մ․ թ․ ա․ XII–X դդ․ բրոնզե զենքեր, զարդա–րանքներ, կենցաղային ու պաշտամուն–քային առարկաներ (հերակալներ, ման–յակներ, օձագլուխ և ևասարակ ապարան* ջաններ, կիսաթանկարժեք քարերից պատ–րաստված ուլունքներ, հմայիլներ, կևնաց ծառի պատկերով, եզրերից կախված թըռչ– նակերպ պատկերներով ու բոժոժներով բրոնզե գոտի ևն)։ Տանքերի շրջակայքի հուշարձանները դեռնս լավ ուսումնա–սիրված չեն։ Զ–ում պահպանվել են Աստ–վածածին եկեղեցին (XVII դ․), խաչքարեր, գերեզմանոցի մնացորդներ, կոթողներ (4 հատ)։ Տ․ Մնացականյան ԶՈԴ, ավան Տայկական ՍՍՏ Վարդե–նիսի շրջանում, Զոդ գետի աՓին։էրկաթ, կայարան (1976-ից)։ Ավանը հիմնադրվել է 1969-ին՝ կապված Զոդի ոսկու հանք երի հետազոտման և օգտագործման հետ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, Զոէլ աված․ մսուր, մանկապարտեզ, բուժկայան, կինո, կենցաղսպասարկման օբյեկտներ։ Զ–ում t N« 24 պրոֆտեխ․ ուսումնարանի մաս–նաճյուղը։ ԶՈԴԻ ԼԵՌՆԱՆՑՔ, տես Մոթքի ւեռնանցը։ ԶՈԴԻ ՈՍԿՈԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՏՍՍՏ Վարդենիսի շրջանում, Սևանի լեռնաշղթայի ևարավ–արևելքում, 2100– 2500 й բարձրությաև վրա։ Զ․ ո․ հ․ հայտեի է եղել մ․ թ․ ա․ II հազարամյա–կում և ընդմիջումներով մշակվել է մինչև IV դ․։ Տետագայում մոռացվել և վերստին հայտնաբերվել է 1951-ին։ Ունի ևիդրո– թերմալ ծագում և կապված է նեոգեևի հասակի գրանիտոիդային Փոքր ինտրու– զիաների ևետ։ Առաջացել է փոքր խորու–թյուններում, միջին–ցածր ջերմաստիճանա–յին պայմաններում։ Տանքադաշտը կազմ–ված է վերին կավճի ն պալեոգենի հրա– բըխածին–նստվածքային շերտախմբերից, գաբրոներից ն հիպերբազիտներից, որոնք հատվում են ավելի երիտասարդ՝ նեոգենի գրանիտ ոիդային կազմի փոքր ինտրոլզիա– ներով։ Գաբրոների և պերիդոտիտների մեջ ևայտնաբերված և ուսումնասիրված են հս–արմ․ տարածում ունեցող չորս հան– քաբեր զոնա։ Որոշ տեղերում հանքայ–նացված են նան քվարց պորիֆիրային դայքաները։ Զ․ ո․ հ–ում տարածված է երակային և երակիկա–ցաևավոր քվարց–կարբոնատ–սուլֆիդային հանքայ–նացումը, որը հիմնականում ունի շտո– քվերկային բնույթ։ Տանքաքարը աչքի է ընկնում իր բազմամիներալային բաղա–դրությամբ։ Տայանաբերվել և նկարա–գրվել են մոտ 200 հանքային և ոչ հանքա–յին միներալ, որոնք առաջացել են հան–քայնացման մի շարք փուլերի ընթացքում։ Ոսկու կուտակման համար ա մենակ ար ե– վորները եղել են՝ քվարց–կարբոնատ– սուլֆիդային ոսկեբեր և․ քվարց (խալ– ցեդոնանման), կարբոնատ–ոսկի–թելու– րիդային փուլերը։ Տանքաքարում ոսկին գտնվում է բնածին ոսկու խիստ տարբեր չափի հատիկների, սուլֆիդների մեջ ցրված նուրբ դիսպերսիոն ոսկու ն թե– լուրիդների ձնով։ Զ․ ո․ հ–ում բարձր է բիսմութի և թելուրի պարուևակությունը։ Որոշակի հետաքրքրություն են ներկա–յացնում Մասրիկ և Սեյդլար (Թարթառի վտակ) գետերի վերին հոսանքներում տարածված ոսկեբեր ալյուվիալ նստ–վածքները։ Զ․ ո․ հ․ հետախուզված է և շահագործ–վում Է։ Գրկ․ Амирян Ш* О*, Фарамаз» ян А․ С․, Минералогия, геохимия и ус–ловия образования рудных месторождений Армянской ССР․ (Зод, Каджаран), Е․, 1974*

ԶՈԴԻԱԿՈՍ (հուն․ £фб1аиб£), տես Կեն– դանաշրջան։

ԶՈԴՈՒՄ, կարծր վիճակում գտնվող նյութերը զոդանյութով միացնելու պրոցես։ Զ–ման դեպքում հիմնական նյութն ու զոդանյութը փոխադարձաբար լուծվում և դիֆուզվում են։ Զոդանյութը լցվում է շինվածքի միացվող մասերի միջև եղած բացակը՝ Զ–ման միաձույլ կար ստաևալու նպատակով։ Զ–ով ստանում են չերկատվող միացումներ՝ պողպատից, թուջից, ապակուց, գրաֆիտից, սինթետիկ և այլ նյութերից պատրաստված շինվածքներում։ Մետաղի Զ․ կատարվում է կարծր և փափուկ զոդանյութերով։ Առաջին դեպքում Զ․ կատարվում է գազայրիչներով, էլեկտրական աղեղով, բարձր հաճախականության հոսանքներով՝ մուֆելային, թունելային ն այլ վառարաններում։

Փափուկ զոդանյութերով Զ․ կատարվում է զոդիչներով, գազայրիչներով, հալված զոդանյութերով լցված վաննայի մեջ խորասուզելով ևն։

ԶՈԼԱ (Zola) Էմիլ (2․4․1840, Փարիզ– 29․9․1902, Փարիզ), ֆրանսիացի գրող։ Վաղ շրջանի գործերում («Հեքիաթներ Նինոնին», 1864, «Կլոդի խոստովանությունը», 1865) զգալի է ռոմանտիզմի ազդեցությունը։ Զ–ի գրական–քննադատական ն արվեստագիտական գրքերը ուղղված են ընդդեմ պաշտոնական սալոնային–ակադեմիական արվեստի, ի պաշտպանություն իմպրեսիոնիստների առաջին ելույթների։ «Թերեզ Ռաքեն» (1867) վեպի երկրորդ հրատարակությաև առաջաբանում Զ․ հայտարարեց, որ ինքը պատկանում է «նատուրալիստ գրողների խմբին»; Գրականություն ներմուծելով բնագիտական հայտնագործությ ունների, բժշկագիտության ու բնախոսության տըվ– յալները, ինչպես նան պոզիտիվիզմի գե–ղագիտական տեսությունը՝ Զ․ անհատի ձևավորման սոցիալակաև ու պատմական գործոնները մասամբ փոխարինեց կեն–սաբանական պայմանավորվածությամբ։ 1870–71-ին, ֆրանս–պրուսական պատե–րազմի նախօրեին մամուլում հանդես եկավ որպես Նապոլեոն III-ին տապալելու կողմնակից։ 1868-ի վերջին Զ․ սկսեց աշ–խատել «Ռուգոն Մակարները։ Մի ընտա–նիքի բնական ու սոցիալական պատմու–թյունը Երկրորդ կայսրության ժամանա–կաշրջանում» (1871–93) վիպաշարի վրա, որի 20 վեպերը միավորված են հասարա–կության մեջ անևատի, ընտանիքի, սո–ցիալական խմբերի զարգացումը ն պատ–մության մեջ հասարակության զարգացու–մը բացահայտելու գաղափարով։ Պրոլե–տար մարդու մասին պատմական ու սո–ցիալական տեսակետը Զ–ի ստեղծագոր–ծություններից աստիճանաբար դուրս մղեց ժառանգականության գաղավւարը («ժերմինալ», 1885)։ «Նատուրալիզմի տե–սությունը» (այս տերմինը Զ․ հասուն տարիներին ըստ էության նույնացնում էր ռեալիզմի հետ) հիմնավորված է «Փորձա–ռական վեպ» (1880), «Նատուրալիստ վի–պասաններ» (1881), «Գրական փաստա–թղթեր» (1881) աշխատություններում։ Զ–ի դրամատուրգիական ժառանգությունից առավել նշանակալից եև «Թերեզ Ռաքեն» (բեմադրվել է 1873) դրաման և «Ռաբուր– դենի ժառանգները» (1874) կատակերգու–թյունը։ 90-ական թթ․ բանվորական շարժ–ման մեջ սոցիալիստական միտումների աճը Զ–ին թույլ տվեց տեսնելու սոցիա–լիզմի հաղթանակը ապագայում («ճառ ուղղված երիտասարդությանը», 1893)։ «Երեք քաղաք» եռերգության (1894–98) հերոսը գիտական քննադատության է են–թարկում քրիստոնեական կրոնը, ցույց տալով, որ դրա ակունքը խավարամիտ ամբոխի շահագործումն է։ Աշխատանքի, բանականության ևաղթանակի իր երազան–քը Զ» մարմնավորել է «Չորս ավետա–րան» (1899–1903) անավարտ քառերգու– թյան մեջ։ Դրեյֆուսի գործի ժամանակ Զ․ հանրապետության պրեզիդենտին ու– դըղված նամակով («Ես մեղադրում եմ», 1898), որը համարվեց «դարի ամևնահեղա– վւոխական Փաստաթուղթը», հանդես եկավ ընդդեմ կղերական ու զինվորական հե–տադիմության։ Գրողը դատապարտվեց բանտարկության։ Նա տարագրվեց (վե–րադարձավ 1899-ին) ։ ժողովրդական թատ–րոն ստեղծելու Զ–ի երազանքը չիրակա–նացավ անակնկալ մահվան (շմոլ գազով թունավորում) պատճառով։