Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/706

Այս էջը սրբագրված չէ

Ռ․ Զոբգե 1939–40-ական թթ․ գտնվելով Գերմա– նիայում, ճապոնիայում և այլ երկրևերում՝ Զ․ ՍՍՏՄ է հաղորդել շատ արժեքավոր տեղեկություններ։ Նա առաջիններից մեկն էր, որ համեմատաբար ճշգրիտ տվյալներ հայտնեց 1941-ի ամռանը ՍՍՏՄ սահմա–նի մոտ կենտրոնացված գերմ․ դիվիզիա–ների թվի, թշնամու ներխուժման ժամկե–տի, գերմանաֆաշիստական զորքերի գործողությունների ընդհանուր պլաննե–րի վերաբերյալ։ 1941-ի հոկտեմբերին ճապոնական ոստիկանությունը ձերբա–կալել է Զ–ին, 1943-ի սեպտեմբերին դա–տապարտվել է մահապատժի և մեկ տարի աևց կախաղան հանվել։ Թաղված է Տո– կիոյում։ ձՈՐԳԵ (Sorge) Ֆրիդրիխ (1828–1906), գերմանական մարքսիստ, միջազգային և ամերիկյան բանվորական շարժման գործիչ, Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի աշա–կերտն ու զինակիցը։ Մասնակցել է Բա– դեև–Պֆալցյան ապստամբությանը (1849), որի պարտությունից հետո տարագրվել է Շվեյցարիա, ապա Բելգիա և Մեծ Բրի– տաևիա։ Լոևդոնում ծանոթացել է Կ․ Մարք–սի հետ։ 1852-ին տեղափոխվել է ԱՄՆ, ուր ակտիվորեն մասնակցել է մարքսիզմի տարածմանը։ 1872–74-ին I ինտերնա–ցիոնալի գլխ․ քարտուղարն էր։ ՋՈՐԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ, միջնադարյան Տայաստանի քարավանատներից, Արև– մըտյան Տայաստանը Արարատյան դաշ– վրա, Իգդիրից ոչ հեռու՝ Զոր գյուղի մոտակայքում, կա–ռուցված մոտ XIII դ․։ Իր տիպի կառույց–ներից (Արուճ, Թալին ևև) չափերով (25 г/X Զորի քարավանս^ տան (մոտ XIII դ․) ներքին տեսքը X 65 մ) ամենամեծն է։ Եռանավ հորին–վածքը ընդլայնական երկու ներքին պա–տերով բաժանվում է երեք եռանավ դահ–լիճների։ Երկայնական պատերի աշտա– րականման կոնտրֆորսերի (հնգական) առկայությունը արտաքուստ ամրոցի է նմանեցնում։ Միակ մուտքը արլ–ից է և ունի XIII–XIV դդ․ բնորոշ զարդաքան–դակ բարավոր և պարակալ։ Արաբատառ արձաևագրությունը հիշատակում է կա–ռուցող վարպետ Աշոտին։ Վ* Հարությունյան &ՈՐՅԱՆ Աշոտ (1905, Կիրասոև, Թուր–քիա – 1970, Կահիրե), ևայ գեղանկա–րիչ։ Նախնական կրթությունն ստացել է Կ․ Պոլսի Էսայան վարժարանում։ Սովորել է Վիեննայի նկարչական դպրոցում, 1928-ին ավարտել Տռոմի գեղարվեստի ակադեմիան։ 1928-ին հաստատվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս), նկարչու–թյուն դասավանդել տեղի հայկ․ դպրոց–ներում։ 1941-ին տեղափոխվել է Կահիրե։ Զ․ Եգիպտոսի ճանաչված նկարիչներից էր։ Ստեղծել է բնանկարներ, նատյուր–մորտներ, դիմանկարներ, ձնտվորել է գրքեր։ Նրա արվեստին բնորոշ է հնչեղ գույների համադրումով ստեղծված քնա–րականությունը, ընդհանրացված ձևերի կառուցիկությունը։ Անհատական ցուցա–հանդեսներ է ունեցել Կահիրեում, Ալեք– սանդրիայում, Բեյրութում, Տալեպում, Ա․ Զ ո ր յ ա ն․ «Պարուհի» (՝Հա–յաստանի պետա–կան պատկերա–սրահ, Երևան) մասնակցել է եգիպտահայ նկարիչների ցուցահանդեսներին, Փարիզի ձմռան սա–լոնին (1949), Վենետիկի (1952), Ալեք– սանդրիայի (1955, 1957) բիենալեներին նն։ Զ–ի կտավները գտնվում են Կահիրեի և Ալեքսանդրիայի թանգարաններում, Վե–նետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում, ինչպես նան մասնավոր հա–վաքածուներում։ 1974-ին Զ–ի մոտ 200 գործեր հանգրվանել են Տայաստանի պետական պատկերասրահում։ Շ․ Խաչատրյան

ՋՈՐՏԱՆ (Առաքելյան) Ստեփան Եղիայի [3(15)․9․1889, ք․ Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական) – 14․10․1967, Երևաև], հայ սովետակաև գրող, ՏՍՍՏ ԳԱ ակադեմի–կոս (1965)։ Ավարտել է ծննդավայրի ռուս, դպրոցը (1904)։ 1906-ին մեկնել է Թիֆլիս, պաշտոնավարել «Սուրհանդակ» (1909– 1911), «Մշակ» (1912–19) թերթերում՝ որպես գրական աշխատող և թարգմաևիչ։ 1919-ին փոխադրվել է Երնաև, աշխատել «Տայաստանի կոոպերացիա» ամսագրում (1919–20), SMJS լուսժողկոմատում՝ որպես պետ․ հրատարակչության գլխավոր խմբագիր (1922–25), «Տայկինո»-ում՝ գրական խորհրդատու (1930–34)։ Ըն– տըրվել է SMJS Կենտգործկոմի անդամ (1929–37)։ Եղել է Տայաստանի սովե–տական գրողների միության վարչության քարտուղար (1950–54), 1962-ից՝ ՍՍՏՄ Մինիստրների սովետին առընթեր Լենին–յան մրցանակների կոմիտեի անդամ, 1965-ից4 ՏՍՍՏ Մինիստրների սովետին առընթեր գրականության, արվեստի և ճարտ–յան պետ․ մրցանակների հանձնա–ժողովի նախագահ, 1965-ից՝ Տայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ ն գրականության գիտաճյուղային խմբագրության խորհրդի նախագահ։ ՍՍՏՄ IV, V, VII գումարում–ների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգնատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշան–ներով։ 1909-ին «Լումա» ամսագրում տպագըր– վեւ է Զ–ի առաջին պատմվածքը («Քաղ–ցածները»), 1918-ին՝ պատմվածքների առաջին ժողովածուն («Տխուր մարդիկ», Թիֆլիս), որը կյանքի ն մարդկային հո–գեբանության խոր ճանաչողությամբ գրա–կան նոր որակ էր արձակի մեջ և արժա–նացավ հայ գրական ևասարակության բարձր գնահատականին։ Առաջին գրքում Զ․ հանդես է բերում սուր դիտողականու–թյուն, մարդու հոգեբանության գաղտնա–րանները թափանցելու կարողություն։ Նկարագրելով հերոսների կյանքը՝ նա բացահայտում է իրականության ներքին հակասությունները։ Մարդկանց հոգեբա–նության վրա սեփականատիրական կըր– քերի ավերիչ ազդեցությունն է պատկեր–ված «Ցանկապատը» (1923) ժողովածուում։ Տանուն շահի մարդիկ պատրաստ են ոտ–նատակ տալու նույնիսկ արյունակցական կապերն ու բարոյական սկզբունքները («Ցանկապատը», «Ծովանը»)։ Սոցիալա–կան չարիքի պատկերման առումով Զ–ի ստեղծագործության լավագույն էջերից է «Խնձորի այգին» պատմվածքը (1917)։ «Պատերազմը» (1925) ժողովածուում զե–տեղված պատմվածքներում («Պատերազ–մը», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» նն) դրսևորված է Զ–ի ստեղ–ծագործության օրգ․ կապը հարազատ հայկ․ միջավայրի հետ։ Զ․ անդրադարձ–նում է համաշխարհային խոշոր երևույթի՝ պատերազմի արձագանքները հայկական գյուղում։ Նախահեղափոխական տարի–ների ստեղծագործությամբ Զ․ նոր խոսք ասաց պատմվածքի ժանրում և կանգնեց արձակի փոքր ձևերի վարպետների կոդ– Քին։ Ս․ Զորյան Խորապես կապված լինելով ազգային կյանքի ու մշակույթի հետ՝ Զ–ի արվեստը կրում է եվրոպական և ռուս, ռեալիզմի լավագույև ավաևդույթները։ Նրա նախա–հեղափոխական տարիների ստեղծագոր–ծության դեմոկրատական խոր բովանդա–կությունը այն նախադրյալն էր, որով Զ․ դարձավ հայ սովետական գրականու–թյան առաջին ստեղծողներից։ Նոր շրջա–նի առաջին գործերում՝ «Տեղկոմի նախա–գահը» (1923), «Գրադարանի աղջիկը» (1925) վիպակներում և «Ամիրյաևի ըևւոա– նիքը» վեպում (գրվել է 1921-ին, լույս տեսել 1963-ին) հեղինակը հեղափոխու–թյան մասնակիցներին ներկայացնում Է