ընդհարման դեպքում որոշակի պայմաններում կարող են առաջանալ նաև ուրիշ զույգեր։ Օրինակ, էլեկտրոնի և պոզիտրոնի ընդհարման ժամանակ կարող են ծնվել μ–մեզոնների կամ π–մեզոնների զույգեր։ Զույգեր առաջանում են նաև ծանր մասնիկների տրոհումից։ Օրինակ, ρ-մեզոնը կարող է տրոհվել π-մեզոնների զույգի, ф-մեզոնը՝ К-մեզոնների զույգի։ Զ․ ա–ման երևույթով է պայմանավորված մեծ Էներգիայի ֆոտոնների կլանումը նյութում, ինչպես նաև Էլեկտրոն–ֆոտոնային հեղեղների գոյացումը տիեզերական ճառագայթներում։ Զ․ ա–ման և դրա հակառակ պրոցեսի՝ անիհիլացման հայտնագործումը ոչ միայն ֆիզիկական, այլև փիլ․ կարևոր նշանակություն ունի, քանի որ հերքում է հավերժական և անփոփոխ նախատարրերի գոյությունը, ցույց է տալիս, որ որոշակի պայմաններում մատերիայի «տարրական» ձևերը կարող են փոխարկվել այլ ձևերի։
Ն․ Տեր–Իսահակյան
ԶՈՒՅԳՈՒԹՅՈՒՆ, մասնիկի կամ մասնիկների համակարգի ալիքային ֆունկցիայի փոխակերպման հատկությունը՝ կոորդինատների համակարգի հայելային անդրադարձման (x→–x, у→–у, z→–z) դեպքում։ Այս հատկությունը հաճախ անվանում են նաև տարածական Զ․։ Համակարգի Զ․ որոշվում է մասնիկների ուղեծրային մոմենտներով և ներքին Զ–յամբ։ Վերջինս բնութագրում է դադարի մեջ գտնվող մասնիկի ալիքային ֆունկցիայի հատկությունները՝ տարածության հայելային անդրադարձման դեպքում։ Կրկնակի անդրադարձման ժամանակ ալիքային ֆունկցիան չի փոխվում, ուստի բնության մեջ հանդիպում են միայն անդրադարձման նկատմամբ սիմետրիկ կամ հակասիմետրիկ վիճակներ (դրական կամ բացասական տարածական Զ․)։ Երկար ժամանակ համարվում էր, որ բոլոր փոխազդեցություններում գոյություն ունի Զ-յան պահպանման խիստ օրենք՝ համակարգի տարածական Զ․ փոխազդեցությունից առաջ և հետո մնում է անփոփոխ։ Սակայն 1956-ին, К-մեզոնների տրոհման հիման վրա Լի Ցզուն–դաոն և Ցանգ Չժեննինը տեսականորեն կանխագուշակեցին, որ թույլ փոխազդեցության հետևանքով տարրական մասնիկների փոխակերպման պրոցեսներում տարածական Զ․ չի պահպանվում։ Զ–յան խախտումը հանգեցնում է մի շարք յուրահատուկ երևույթների (Էլեկտրոնների ասիմետրիան բևեռացած միջուկների բետա–տրոհման ժամանակ, Էլեկտրոնների երկայնական բևեռացումը նույն պրոցեսում ևն)։ Փորձերը ցույց են տվել, որ մյուս փոխազդեցություններում (ուժեղ և Էլեկտրամագնիսական) տարածական Զ–յան պահպանման օրենքը խստորեն իրագործվում Է։
Ս․ Մատինյան
ԶՈՒՌՆԱ, Միջին Ասիայում, Իրանում, Կովկասում տարածված զույգ լեզվականի Փողային նվագարան։ Միջին երկարու–թյունը 28,2 սմ Է, լայնությունը վերևի մասում՝ 1,2 սմ, ներքնի մասում՝ 4,8 սմ։ Կովկասյան (այդ թվում՝ հայկ․) Զ․ մի կողմից ունի 8, հակառակ կողմից՝ 1 ձայն–անցք, վերեի մասում՝ ձայնավերարտա–դրման վերադիր սարքավորում, որը կոչ–վում է պիպիչ։ Պատրաստվում է ծիրանե–նու կամ տանձենու փայտից, պիպիչը՝ եղեգից։ Տիմնական հնչյունային կազմից բացի օժտված է նաև օբերտոնային ևըն– չյուններով։ Ձայնածավալը1 մոտ երկու օկտավա։ Զ․ անսամբլային գործիք Է։ Կովկասյան անսամբլներում սովորաբար մտնում են 2 Զ․ և 1 դհոլ։ Զ–ներից մեկը կատարում է մայր եղանակը, մյուսը ձայ–նակցում Է։ Ունի սուր, ճչացող ձայն, օգ–տագործվում է հիմնականում բացօթյա հանդեսների ժամանակ։ Ա․ Քոչարյան ԶՈՒՏ ԱՐԴՅՈՒՆՔ, նյութական արտա–դրության ճյուղի համախառն արտադը– րանքի մաս․ նոր ստեղծված արժեք։ Որոշվում է ճյուղի համախառն արտա–դրանքից նյութական ծախսերը (հումքի, վառելիքի, նյութերի, էլեկտրաէներգիա–յի, հիմնական ֆոնդերի մաշվածքի արժե–քը են) հանելու միջոցով։ Նյութական ար–տադրության բոլոր ճյուղերի Զ․ ա–ի գու–մարը կազմում է ազգային եկամուտը։ ԶՈՒՏ ԵԿԱՄՈՒՏ սոցիալիստա–կան հասարակ ու թյան, նյու–թական արտադրության ոլորտում կեն–դանի աշխատանքով ստեղծված նոր ար–ժեքի մաս, որը մնում է պետական ձեռ–նարկությունների (միավորումների) աշ–խատողների և կոլտնտեսությունների ան–դամների վարձատրումից ևևտո։ Այն իր մեջ ներառում է ամբողջ հավելյալ ար–դյունքի և անհրաժեշտ արդյունքի արժե–քի մի մասը։ Զ․ ե․ ոչ միայն դրամական միջոցների որոշ գումար է, այլև որոշակի ֆունկցիոնալ նշանակություն ունեցող սպառողական արժեքների համապատաս–խան զանգված։ Զ․ ե–ի մեծությամբ է պայմանավորված կուտակման, հասարա–կական սպառման ֆոնդերի կազմավոր–ման և անարտադրողական ոլորտի պահ–պանմանն ուղղվող դրամական ռեսուրս–ների չափը։ Պետ․ սեկտորում ստեղծված Զ․ ե․ համաժողովրդական սեփականու–թյուն է և տրոհվում է երկու մասի՝ պետ․ ձեռնարկությունների (միավորումների) ու պետության կենտրոնացված Զ․ և–ի, որոնք տարբերվում են կազմավորման եղանակով և օգտագործման բնույթով։ Պետական ձեռնարկ ու թյ ան–ների (միավորումների) Զ․ ե․ դրսևորվում է շահույթի ձևով (տես Շա–հույթ) ։ Պետ ու թյան կենտրո–նացված Զ․ ե․ օգտագործվում է հա–մաժողովրդական կարիքների, սոցիալիս– տական արտադրության ընդլայնման, սո– ցիալ–կուլտուրական միջոցառումների ֆի–նանսավորման, երկրի պաշտպանության և այլ համապետական պահանջմունքների բավարարման նպատակներով։ Կենտրո–նացված Զ․ ե․ պետ․ բյուջե է մտնում հիմնարկ–ձեռնարկությունների շահույթից կատարվող տարբեր վճարումների, շրջա–նառության հարկի, պետ․ սոցիալական ապահովագրության վճարումների, կոլ–տնտեսություններից եկամտահարկի գանձման և այլ ձևերով։ Պետ․ բյուջե է մտնում նաև կոոպերատիվ առևտրական ձեռնարկությունների Զ․ ե–ի մի մասը։ Պետության կենտրոնացված Զ. ե–ի 9/10-ից ավելին կազմավորվում է սո–ցիալիստական ձեռնարկություններից (1960-ին՝ 91,0, 1965-ին՝ 91,8, 1970-ին՝ 91,2, 1975-ին՝ 91, 1977-ին կկազմի 90,7, ՏՍՍՏ–ում՝ 91,1%)։ . Գէ Աղա շան յան ԶՈՒՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԼՔԵՐ, տես Շրջանառության ծախքեր։
ԶՈՒՐԱԲՅԱՆ (Զուրաբով) Արշակ Գերա– սիմի (1873, Թիֆլիս – 1920), պրոֆեսիո–նալ հեղափոխական։ ՍՄԿԿ անդամ 1898-ից։ 1892-ին ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը և ընդունվել խարկովի տեխնոլոգիական ինստ–ը, 1894-ին՝ Պետևրբուրգի անտառային ինստ–ը։ Տեղավւոխական մկրտությունը ստացել է Պետ երբ ուր գի «Բանվոր դասա–կարգի ազատագրության պայքարի միու–թյունում»։ 1902-ին մասնակցել է «Տայ սո– ցիալ–դեմոկրատների միության» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթի կազմա–կերպման աշխատանքներին։ 1903-ի մար–տին ընտրվել է ՌՍԳԲԿ Կովկասյան միու–թենական կոմիտեի անդամ։ Մասնակցել է ՌՄԳԲԿ II համագումարին, պաշտպանել լենինյան տեսակետները, որից հետո հա–րել է մենշնիկներին։ 1908-ին ձերբակալ–վել և աքսորվել է Սիբիր, որտեղից վւա– խել է արտասահման։ 1912-ին հարել է Տրոցկու լիկվիդատորական օգոստոսյան բլոկին։ Փետրվարյան հեղափոխությու–նից (1917) հետո վերադարձել է Ռուսաս–տան, ընտրվել Պետրոգրադի Սովետի գործադիր կոմիտեի անդամ։ Տոկտեմբեր– յան հեղափոխությունից հետո աշխատել է Անդրկովկասում, ակտիվ պայքար մղել մենշնիկների և դաշնակների դեմ: