Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/75

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

սվաղման և շարվածքային աշխատանքների համար: Կաղապարման և բարձրամուր գիպսերը ստա– նում են նույն եղանակով, ինչ շինարարա– կանը, սակայն ավելի մաքուր հումքից: Ունեն բարձր ամրություն, օգտագործ– վում են խեցեգործության մեջ և արտա– դրություններում՝ կաղապարների ու մոդելների պատրաստման համար ևն: Գիպսացեմենտապոզոլանային կապակցանյութերը (առաջարկել է սովետական գիտնական Ա. Վ. Վոլժենսկին) ստանում են շինարարական գիպսը կամ գիպսային այլ կապակցանյութերը պորտլանդցեմենտի և հիդրավլիկական թթու հավելանյութերի հետ խառնելով: Դրանցից պատրաստված շինվածքներն ունեն համեմատաբար ավելի փոքր պլաստիկ ձևափոխություններ: Անհիդրիտային ցեմենտը պատրաստում են շինարարական գիպսը 600–700°C ջերմաստիճաևում թրծելով, հետագայում մանրացնելով պնդացնող կատալիզատոր–հավելանյութերի (օրինակ, կրի) հետ մեկտեղ: Օգտագործվում է շինարարական շաղախներ, բետոններ, արհեստական մարմար ևն պատրաստելու համար: Էստրիխգիպսը ստանում են բնական գիպսը 800–1000°C ջերմաստիճանում թրծելով՝ հետագա նուրբ մանրացմամբ: Օգտագործվում է նույն նպատակներով, ինչ անհիդրիտային ցեմենտը: Գրկ. Будников П.П., Гипс, его исследование и применение, 3 изд., М.–Л., 1943; Волженский А. В., Буров Ю.С., Колокольников B.C., Минеральные вяжущие вещества (технология и свойства), М., 1966. Գ. Սրվանձայան ԳԻՏԱԿ, հիջակ, լարային աղեղնավոր երաժշտական գործիք: Նվագում են ուզբեկները, տաջիկները, թուրքմենները, ույղուրները: Տամատիպ է քամանչային: Իրանը մավրիտական գմբեթի ձևի է՝ պատրաստված սնամեջ դդումից, կոկոսի ընկույզից կամ փայտից, առջևի բացվածքը ծածկված է կաշվե թաղանթով: Ունի 2 կամ 3 լար, կատարելագործվածները՝ 4 լար: XX դարի 30–40-ական թթ. Ա. Պետրոսյանի, Վ. Բունու և Ս. Դիդենկոյի ջանքերով ստեղծվել են եվրոպական լարային կվարտետներին համանման Գ–ների կվարտետներ:

ԳԻՍԱՆԵ, հայկական հեթանոսական աստված, որին վերագրվում է հնդկական ծագում: Անունը ավանդաբար բացատրվել է գես (ծամ, մազ) բառով՝ իբր ինքը և իր տաճարի սպասավորներն ունեցել են երկար մազեր: Գ–ի պաշտամունքի մասին հստակ տեղեկություններ չկան: Ըստ Զենոբ Գլակի, Գ. և իր եղբայր Գեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոնում հաստատված արքայորդիներ են: Նրանք իրենց հետնորդների կողմից պաշտվել ու աստվածացվել են, նրանց պատվին արձաններ ու տաճարներ են կառուցվել: Պալունյաց գավառում եղել է Գ–ի անունով ավան: Գ–ի պղնձաձույլ արձանը, ըստ վկայության՝ 12 կանգուն (մոտ 6,20 մ) բարձրությամբ, կանգնեցված է եղել Տարոնի գավառի Իննակնյան կոչվող վայրում՝ Աշտիշատի սրբատեղիի մոտ: Գ–ի ե Դեմետրի պաշտամունքը արդյունք է այն կրոնական հարաբերությունների, որ առաջացել են բուդդայականության և հելլենիզմի փոխհարաբերության ընթացքում: Գրկ. Զենոբ Գլակ, Պատմութիւն Տարօնոյ, Վնւո., 1832: Հովհան Մամիկոնյան, Պատմութիւն Տաըօնոյ, Ե., 1941: Դուբյան Ե., Տայոց հին կրոնը կամ հայկական դիցաբանություն, Երուսաղեմ, 1933:

ԳԻՍԱՎՈՐՆԵՐ, Արեգակնային համակարգի երկնային մարմիններ: ճնշող մեծամասնությունը Արեգակի շուրջը պտտվում 1957-ին երևացած Մրկոս գիսավորի լուսանկարը Է ձգված էլիպսաձև ուղեծրով: Գ–ի շարժման օրինաչափություններով առաջինը զբաղվել է անգլիացի գիտնական Է. Հայլեյը: Նա ցույց է տվել, որ Գ–ից մեկի (Հալլեյի գիսավոր) ուղեծիրը էլիպսաձև Է և պտույտը Արեգակի շուրջը՝ պարբերական: Հետագայում ապացուցվեց, որ նրա պտտման պարբերությունը մոտավորապես 76 տարի Է: Գ–ի մեծ մասի պարբերությունը հայտնի չէ, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ դրանք հասնում են միլիոնավոր տարիների: Արեգակից 2–4 աստղագիտական միավոր (ա. մ.) հեռավորության դեպքում Գ. երևում են որպես գնդաձև միգամածություններ: Դրանք Գ–ի գլուխներն են: Պայծառ Գ. բացի գլխից ունեն նաև մեկ կամ մի քանի գեսեր, որոնք սկիզբ են առնում գլխից: Գիսավորի գլուխը բաղկացած է թաղանթից՝ կոմա և աստղաձև միջուկից, որը նրա ամենապայծառ մասն է: Գլուխներն ունեն մեծ չափեր՝ մի քանի տասնյակից մինչև հարյուր հազար, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ մլն կիլոմետրից ավելի: Թաղանթը շատ նոսր գազային մթնոլորտ է, այն շրջափակում է գիսավորի գործնականորեն չերևացող միջուկը, որը պինդ մարմին Է և ունի 1-ից 30 կմ տրամագիծ: Միջուկը հիմնականում կազմված է կարծր վիճակում («սառցաբեկոր») գտնվող ցնդող նյութերից (CH4, NH3, N02, CO2): Երբ Գ. մոտենում են Արեգակին, տեղի է ունենում սառցաբեկորների սուբլիմացիա, որի հետևանքով գոյանում են գազանման նյութեր, որոնցից և կազմավորվում են Գ–ի գեսերը: Գեսերը միշտ ուղղված են Արեգակի հակառակ կողմը: Արեգակից մեծ հեռավորությունների դեպքում գեսերը համարյա չեն երևում: Երբ հեռավորությունը դառնում է շուրջ մեկ ա. մ., գեսի չափերը սկսում են աճել մեծ արագությամբ (մեկ օրում 106 կմ) և հասնում են 108 կմ: Գ–ի գեսերն առաջանում են Արեգակի լույսի ճնշման և միկրոմասնիկային հոսքի վանող ուժի ազդեցության հետևանքով: Որոշ դեպքերում վանող ուժերը 1000 անգամ գերազանցում են Արեգակի ձգողության ուժի մեծությունը: Ընդհանուր առմամբ այդ ուժերի տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Վանող ուժերի մեծությունից կախված Գ–ի գեսերը, համաձայև Ֆ. Ա. Բրեդիխինի, բաժանվում են երեք խմբի: I խմբի գեսերն առաջանում են, երբ վանող ուժերի մեծությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է Արեգակի ձգողության ուժը (18–100 անգամ), II խմբի գեսերն առաջանում են, երբ վանող ուժերը կազմվում են ձգողության ուժի 0,5-ից մինչև 2,5 մասը, իսկ III խմբի գեսերը դիտվում են այն դեպքում, երբ վանող ուժերը զգալիորեն փոքր են ձգողության ուժից: I խմբի գեսերը գրեթե ուղիղ են, II խմբինը՝ խիստ կորացած, իսկ III-ինը՝ ուղղահայաց Արեգակ–Գիսավոր ուղղությանը: I և II խմբի գեսերը կոչվում են սինդինամաներ, իսկ III-ինը՝ սինքրոններ: Գ–ի ճշգրիտ զանգվածները հայտնի չեն: Նրանց վերին սահմանը մասնավորապես կազմում է երկրագնդի զանգվածի 10-4 մասը:

ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ, կոմբինատ, ՍՍՏՄ–ում գիտության և արտադրության համագործակցության ձև, նպատակն է գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների օգտագործմամբ արագացնել գիտատեխնիկական առաջընթացը, ստևղծել և ժողտնտեսության մեջ ներդնել նոր մեքենաներ, սարքեր, նյութեր, տեխնոլոգիական պրոցեսներ: Գ. մ–ման կանոնադրությունը հաստատել է ՍՍՏՄ Մինիստրների սովետը՝ 1976-ի հունվարին: Միավորման կազմակերպման գործում հաշվի են առնվում ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի մասնագիտացումը, գիտատեխնիկական կապերը, տերիտորիալ սկզբունքը, ֆունկցիաների կենտրոնացումը, այն հաշվով, որ բարձրացվի յուրաքանչյուրի գործունեության արդյունավետությունը: Գ. մ–ում ստեղծվում են միավորման զարգացման, նյութական խրախուսման, սոցիալ–կուլտուրական միջոցառումների ու բնակարանային շինարարության, ամորտիզացիոն հատկացումների, նոր տեխնիկայի ստեղծման, ներդրման, խթանման և այլ ֆոնդեր: Գ. մ. գիտաարտադրական և տնտ. միասնական համալիր է, որի կազմի մեջ են մտնում գիտա–հետազոտական, կոնստրուկտորական, նախագծային–կոնստրուկտորական ու տեխնոլոգիական կազմակերպություններ, գործարաններ (ֆաբրիկաներ) և այլ ձեռնարկություններ՝ կախված միավորման առջև դրված խնդիրներից: Նրա կազմում ընդգրկված առանձին կառուցվածքային