Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/79

Այս էջը սրբագրված չէ

նիզմի ինսա–ի հայկական մասնաճյուղ, ՏԿԿ Կենտկոմին կից կուսակցության պատմության (1948), անասնաբուծության և անասնաբուժության (1954), մաթեմա–տիկական մեքենաների և կաոուցվածքնե–րի (1956), կոմպլեքսային էլեկտրասար–քավորումների ևամամիութենական գի–տահետազոտական և նախագծա–կոնստ– րուկտորական (ԿԷՏԳՏ, 1957), հողագի–տության և ագրոքիմիայի (1958), ՏՍՍՏ Մինիստրների սովետին կից Մեսրոպ Մաշ–տոցի անվ․ ևին ձեռագրերի գիտահետա–զոտական (Մատենադարան, 1959), գյու–ղատնտեսության մեքենայացման և էլեկ– տրիֆիկացման (1960), ջրային պրոբլեմ–ների և հիդրոպոնիկայի (1964), տնտեսա–գիտության և պլանավորման (1966), պլա–նավորման և նորմատիւյների (1966) ինստ– ները։

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈ–ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ՏՍՍՏ Պետ պլանի ինֆորմացիոն հաստատություն և գիտահետազոտական հիմնարկություն։ Հիմնադրվել է 1962-ին, Երևանում։ Մինչև 1968-ը կոչվել է Գիտատեխնիկական ինֆորմացիայի հայկական ինստիտուտ։ Տիմնական խնդիրներն են․ հանրապետու–թյան նախագծա–կոնստրուկտորական և գիտահետազոտական կազմակերպու–թյուններին ինֆորմացիայով ապահովե–լը, գիտաինֆորմացիոն գործունեության մեթոդների և միջոցների կատարելագործ–ման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքներ կատարելը, ինֆորմացիա–յի հաստատությունների գործունեության մեթոդական ղեկավարումն ու կոորդինա–ցումը։ 1963-ից ինստ–ը լույս է ընծայում «Գիտություն և տեխնիկա» ամենամսյա գիտ ամաս սա յ ական պարբերականը։ 1963-ին ինստ–ին կից ստեղծվել է հանրա–պետական գիտատեխնիկական գրադա–րան։ 1972-ից Լենինականում և Կիրովա– կանում, 1973-ից Ղափանում գործում են ինստ–ի բաժանմունքներ։

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒ–

ԹՅՈՒՆ, գիտությունը հասարակական ար–տադրության զարգացման առաջատար գործոնի վերածելու հիմքի վրա արտա–դրողական ուժերի արմատական, որա–կական վերափոխում։ Գ․ հ–յան ժամանակ, որն սկսվել է XX դ․ կեսերին, սրընթաց զարգանում է և ավարտվում գիտությունն անմիջական արտադրողական ուժի վե–րաճելու պրոցեսը։ Գ․ հ․ փոփոխում է հասարակական արտադրության ողջ դեմ–քը, աշխատանքի պայմանները, բնույթն ու բովանդակությունը, արտադրողական ուժերի, աշխատանքի հասարակական բաժանման և հասարակության ճյուղային և պրոֆեսիոնալ կառուցվածքը, հան–գեցնում աշխատանքի արտադրողակա–նության կտրուկ աճի, ներազդում հասա–րակական կյանքի բոլոր կողմերի վրա՝ ներառյալ գյուղատնտեսությունը, տրանս–պորտը, կապը, մշակույթը, կենցաղը, մարդկանց հոգեբանությունը, բնության հետ հասարակության փոխհարաբերու–թյունը ևն, շեշտակի արագացնում գիտա–տեխնիկական առաջընթացը։ Գ․ հ․ մարդկության պատմության օրի–նաչափ էտապ է՝ բնորոշ կապիտալիզ– մից կոմունիզմի անցման դարաշրջանին։ Այն համաշխարհային երևույթ է, սակայն դրսնորման ձևերը, ընթացքը և հետևանք–ները սոցիալիստական ու կապիտալիս–տական երկրներում սկզբունքորևն տար–բեր են։ Գ․ հ․ երկարատև պրոցես է, ունի երկու գլխավոր նախադրյալ՝ գիտատեխ–նիկական և սոցիալական։ Գ․ և–յան նա–խապատրաստման գործում կարևորա–գույն դեր խաղացին XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի բնագիտության նվաճումները, երբ մատևրիայի վերաբերյալ հայացքներում կատարվեց արմատական հեղաշրջում՝ ձևավորվեց աշխարհի նոր պատկերը։ Դա Վ․ Ի․ Լենինն անվանևց նորագույն հեղափոխություն բնագիտության մեջ։ Այն սկզբնավորվեց էլեկտրոնի, ռադիու–մի հայտնաբերումով, քիմ․ տարրերի փոխարկմամբ, հարաբերականության և քվանտային տեսությունների ստեղծմամբ։ XX դ․ առաջին տասնամյակներին էապես կերպափոխվեցին քիմիայի տեսական ևի– մունքները, սկսվեց նևրթափանցումը ժա–ռանգականության մեխանիզմի մեջ, զար–գացավ գենետիկան, ձևավորվեց քրոմո– սոմային տեսությունը, հայտնագործվեց ռադիոն, ծնվեց ավիացիան, հեղափոխա–կան առաջընթաց տեղի ունեցավ տեխնի–կայում, առաջին հերթին՝ արդյունաբե–րության մեջ և տրանսպորտում էլեկտրա–կանության կիրառման շնորհիվ։ 40-ական թթ․ գիտությունը լուծեց ատոմի միջուկի ճևղքման պրոբլեմը, մարդկությունը տի–րապեւոեց ատոմային էևերգիային։ Կա–րևորագույն նշանակություն ունեցավ կի–բեռնետիկայի ծնունդը։ 50-ական թթ․ 2-րդ կեսից ՍՍՏՄ–ում Տիեզերքի հետազոտու–թյան, գիտության կազմակերպման ու պլանավորման փորձի ազդեցության ներ–քո մի շարք տերություններում ստեղծվեցին գիտական գործունեության պլանավոր–ման և կառավարման համապետական մարմիններ։ Մեծ թափ ստացավ գիտու–թյան և գիտահետազոտական կազմակեր–պությունների ֆինանսավորումը, գիտու–թյան նվաճումները արագորեն սկսեցին ներդրվել արտադրության մեջ, գիտու–թյունն ու արտադրությունը օրգանապես միահյուսվեցին։ 50-ական թթ․ ստեղծվե–ցին և գիտական հետազոտություններում, արտադրության մեջ, ապա կառավարման բնագավառում լայնորևն կիրառվեցին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ (ԷՏՄ), որոնք դարձան Գ․ հ–յան խորհրդանիշը (տես Թվանշանային հաշվողական մեքե–նա)։ ԷՏՄ–ի ստեղծմամբ մարդկանց տրա–մաբանական, մտավոր ֆունկցիաների կատարումը մասամբ փոխանցվեց մեքե–նային, հեռանկարում հնարավորություն ստեղծվեց անցնել արտադրության ու կա–ռավարման համալիր ավտոմատացմանը։ ԷՏՄ սկզբունքորեն նոր տիպի տեխնի–կա է, որը փոխում է մարդու դիրքն ու դերը արտադրության պրոցեսում, մարդ– մեքենա հարաբերությունում։ Այսպիսով, 40–50-ական թթ․ մարդկությունը թևակո–խեց Գ․ և–յան ժամանակաշրջանը։ Զարգացման արդի էտապում Գ․ հ–յանը հատուկ են հետևյալ հիմնական գծերը․ 1․ գիտության վերափոխում անմիջական արտադրողակաև ուժի, գիտության, տեխ– նիկայի և արտադրության միասնացում՝ գիտական նոր գաղաՓարի արտադրական մարմնավորման ժամկետների կրճատում, 2․ սոցիալ–տնտեսական գործունեության մարզում, գիտության՝ առաջատար ոլոր–տի վերածման շնորհիվ, աշխատանքի հասարակական բաժանման նոր էտապ, 3․ արտադրողական ուժերի բոլոր տար–րերի, աշխատանքի առարկայի, արտա–դրության գործիքների և հենց աշխատո–ղի որակական վերափոխում, 4․ աշխա–տանքի բնույթի և բովանդակության, ար–տադրության պրոցեսի փոխակերպում «․․․ աշխատանքի պարզ պրոցեսից գի–տականի․․․» (Маркс К․ и Эн–гельс Փ․, Соч․, 2 изд․, т․ 46, էջ 208), 5․ այդ հիմքի վրա մտավոր և ֆիզիկա–կան աշխատանքի, քաղաքի և գյուղի, արտադրական և ոչ արտադրական ոլորտ–ների միջև հակադրությունների ու էական տարբերությունների հաղթահարման նյու–թատեխնիկական նախադրյալների ստեղ–ծում, 6․ որակապես նոր, նախապես տըր– ված հատկություններով արհեստական նյութերի, ինչպես նաև էներգիայի ան–սպառ աղբյուրների հայտնադործում, 7․ ինֆորմացիոն գործունեության սո– ցիալ–տնտեսական դևրի բարձրացում, որ–պես հասարակական արտադրության կազ–մակերպման, կառավարման ու վերա–հսկման միջոցի, մասսայական հաղոր–դակցման միջոցների վիթխարի աճ, 8․ աշ–խատավորության ընդևանուր և հատուկ մասնագիտական կրթության, կուլտուրա–կան մակարդակի, ազատ ժամանակի աճ, 9․ գիտությունների փոխներգործունեու– թյուն, բարդ պրոբլեմների համալիր հե–տազոտման, հասարակական գիտություն–ների և գաղափարական պայքարի դերի մեծացում, 10․ հասարակական առաջ–ընթացի շեշտակի արագացում, երկրի մասշտաբով մարդկության ողջ գործու–նեության ևետագա ինտերնացիոնալա– ցում, այսպես կոչված «էկոլոգիական պրոբլեմների» առաջացում և դրա հետ կապված «հասարակություն–բնություն» համակարգի գիտական կարգավորման անհրաժևշտություն։ Գ․ հ․ ստեղծում է մարդկանց գործու–նեության կարևորագույն ոլորտների միասնական համակարգի առաջացման նախադրյալներ, բնության ու հասարա–կության օրինաչափությունների տեսա–կան ճանաչման (գիտություն), բնության վերափոխման փորձի ու տեխնիկական միջոցների համալիրի (տեխնիկա), նյու–թական բարիքների արտադրության պրո–ցեսի (արտադրություն) և արտադրու–թյան պրոցեսում պրակտիկ գործունեու–թյան եղանակների ռացիոնալ փոխկա–պակցություն (կառավարում)։ Արմատապես և որակապես վերափոխե–լով արտադրական պրակտիկան, կյանքի կոչելով սկզբունքորեն նոր առաջադեմ ճյուղեր (ռադիոէլեկտրոնիկա, ատոմա–յին էներգետիկա, սինթետիկ նյութերի քիմիա, ԷՏՄ–ի արտադրություն ևն), տեխնոլոգիական պրոցեսներ ու էներ–գիայի նոր աղբյուրներ, ցանկալի հատկու–թյուններով նյութերի ստացում՝ Գ․ հ․ նվազեցնում է մարդկանց կախյալ վիճակը բնությունից։ Այն նախադրյալներ է ստեղ–