Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/82

Այս էջը սրբագրված չէ

Րեն աճում է Գ–յան ճանաչողական ունա–կությունը, հեղաշրջում է կատարվում բնա–գիտության բնագավառում։ Գ․ Գալիլեյով սկսվում և Ի․ Նյուտոնով ավարտվում է դասական ֆիզիկան, կառուցվում է աշ–խարհի միասևական մեխանիկական պատ–կերը։ Նորովի է ըմբռնվում նաև Գ–յան դերը մարդկային հոգևոր կյանքում ընդ–հանրապես։ Գ․ ստանում է սոցիալական ճանաչում, դիտվում որպես բարձրագույն հոգնոր արժեք։ Ամեն ինչ կանգնում է բանականության դատաստանի առջև, «մտածող բանականությունը դարձավ գո–յություն ունեցող ամևն բանի միակ չա–փանիշը» (Էնգելս Ֆ․, Անտի–Դյու - րինգ, 1967, Էջ 21)։ Դեպի գիտական մտա–ծելակերպն են կողմնորոշվում նաև փիլ․ համակարգերը՝ հիմնական խնդիր դարձ–նելով գիտելիքի հիմքի ու հնարավորու–թյան բացահայտումը։ Մեխանիկայի զարգացման շնորհիվ աշ–խարհի մեխանիստական պատկերը ձեռք է բերում ընդհանուր աշխարհայացքային նշանակություն, հավակնում բացատրել ոչ․ միայն ֆիզիկականն ու քիմիականը, այլն կենսաբանականը։ Դրան համապա–տասխան մաթեմատիկական մտածելա–կերպը դիտվում է որպես իդեալ ու չափա–նիշ ոչ միայն բնական Գ–ների, այլև մտա–ծողության գրեթե բոլոր ոլորտների հա–մար։ Սակայն XIX դ․ սկսած անհնար է դառնում մեխանիստական պատկերի շըր– ջանակներում բացատրել Գ–յան ամենա–տարբեր բնագավառներում ձեռք բերված փաստական տվյալները։ Գ–յան մեջ են թափանցում որակական հետազոտություն–ներ, ծնվում են մեթոդներ և սկզբունքներ, որոնք հնարավորություն են ընձեռում կապ հաստատել մինչ այդ միմյանցից մեկուսացած բնագավառների միջև։ Էներ–գիայի պահպանման ու փոխակերպման օրենքի հայտնագործումով մեկ ընդհա–նուր հիմքի վրա են դրվում ֆիզիկայի բո– ւոր բաժինները և քիմիան, բջջային տե–սության ստեղծումով միավորվում են բու–սական ու կենդանական աշխարհները, իսկ Էվոլյուցիոն ուսմունքի շնորհիվ զար–գացման գաղափարը ներթափանցում է կենսաբանության ոլորտը։ Տենվելով ան–վերջ փոքրերի անալիզի վրա՝ մաթեմա–տիկան դիսկրետ վիճակներից անցնում է անընդհատ պրոցեսների ուսումնասիրու–թյանը։ Գ․ աշխարհի բացարձակ դետեր– մինացված մեխանիստական պատկե–րից անցնում է նոր, սինթետիկ պատկերի ստեղծմանը՝ իր բազմակողմանիությամբ, ամբողջականությամբ և կոնկրետությամբ։ Տասարակական Գ–ների բնագավառնե–րում այդ նոր պատկերը ամբողջականաց–վեց հասարակության զարգացման մասին գիտական տեսության ստևղծումով, որն իրականացրին Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը։ Տասարակական Գ–ների զարգացման նոր շրջանը կապված է Վ․ Ի․ Լենինի անվանը, որը, ելնելով նոր դարաշրջանի խնդիր–ներից, զարգացրեց մարքսիզմի բոլոր բաղկացուցիչ մասերը։ Սակայն աշխարհի մեխանիստական պատկերի հաղթահարումը պայմանավոր–ված էր նաև մեթոդաբանական բնույթի դժվարություններով։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին ֆիզիկայում կատարված հայտնա– գործությունները արմատական փոփոխու–թյուններ առաջ բերեցին գիտական մտա–ծողության հիմքում, անհամապատասխա–նություն առաջացավ ճշմարտության գի–տական ըմբռնման և անմիջական ակնհայ տության միջև։ Դասական ֆիզիկան ճըգ– նաժամ ապրեց, որն ըստ Էության նրա մե–թոդաբանական հիմքերի՝ մեխանիստա–կան աշխարհայացքի ճգնաժամն Էր, և որի հաղթահարման միակ ուղին Լենինը համարում էր Գ–յան մեջ դիալեկտիկական մտածելակերպի ներթավւանցումը։ Այդ դժվարությունները լուծվեցին գիտական նոր ևեղափոխությամբ, որն սկսվեց ֆի– զիկայում՝ հարաբերականության տեսու–թյան ստեղծումով (Ա․ Էյնշտեյն) և թա–փանցեց Գ–յան գրեթե բոլոր ոլորտները։ Դրվեցին սկզբունքորեն նոր տիպի Գ–յան՝ XX դ․ Գ–յան հիմքերը։ Զարգացման օրինաչափությունները։ Արդի Գ–յան զարգացումն ընթանում է արագացող տեմպերով։ Ցուրաքանչյուր 10–15 տարում կրկնապատկվում է գիտա–կան գործունեության ծավալը, որը, մաս–նավորապես, արտահայտվում է գիտական հայտնագործությունների, ինֆորմացիա–յի և գիտաշխատողների քանակի աճով (վերջին 50 տարում տարեկան աճը կազ–մել է 7%, այն դեպքում, երբ բնակչության տարեկան աճը 1,7% Է)։ Դրա հետևանքով ներկայիս գիտնականների ու գիտաշխա–տողների թիվը կազմում է պատմության ընթացքում եղած գիտնականների 90%-ը։ Գ–յան զարգացումը չի հանգում միայն գիտելիքների քանակական աճին, այլև շոշափում է Գ–յան ողջ կառուցվածքը, հիմնարար սկզբունքները։ Ցուրաքանչյուր խոշոր հայտնագործության հետ մեկտեղ վերակառուցվում է Գ–յան ողջ շենքը, փոխ–վում են բուլանդակային կառուցվածքի բաղադրիչները, վերաիմաստավորվում են արդեն ընդունված ևասկացություններն ու օրենքները, որն ի վերջո հանգեցնում է գիտական հեղավւոխու– թ յ ա ն։ Արդի բնական Գ–ների շարքում առաջատար դեր է խաղում ոչ միայն ֆի–զիկան, ինչպես դա տեղի ուներ դարա– սկզբին, այլև կիբեռնետիկան, մոլեկուլ– յար կենսաբանությունը, մակրոքիմիան ևն։ Աստղագիտությունը, ֆիզիկայի կի–րառման ոլորտը լիևելուց զատ, դարձել է նոր գաղափարների ու աշխարհի մասին նոր պատկերացումների աղբյուր (տես, օրինակ, Բյուրական յան ուղղություն)։ Գ–յան նվաճումների հիման վրա ծնվում է աշխարհի գիտական նոր պատկերը, որի հիմքը տարածության, ժամանակի ու մատերիայի միասնությունն Է, բնության օրենքների վիճակագրական բնույթի ու մատերիայի երկակիության (նյութ և դաշտ), միկրո–, մակրո–և մեգա– աշխարհ–ների միասնության ըմբռնումը։ Այս պատ–կերն արդեն զուրկ է դասական պատկե–րին հատուկ անմիջական ակնհայտու–թյունից։ Այն կազմված է վերացակաև հա–վասարումներից ու կառուցվածքներից, իսկ հաճախ՝ նաև «ողջախոհությանը» հակասող սկզբունքներից, ուստի և չի կարող սովորական իմաստով պատկեր կոչվել։ Չափազանց վերացական ձևով է ներկայանում մատերիական իրականու–թյան գաղափարը, որն այլևս չի սահմա– նափակվում վերջավոր զանգվածի մասին ունևցած պատկերացումների շրջանակ–ներում։ Սակայն զգայականից Գ–յան այս հեռացումը սոսկ ձևական Է, որն ըստ Էության նպաստում է աշխարհի ավելի ամբողջական և խոր ըմբռնմանը։ Ներ–կայումս մեծ նշանակություն են ստանում հասարակական Գ–ները, որոնք կոչված են առավել բազմակողմանիորեն ուսումնա–սիրել մարդուն։ Այս հիմքով Է, որ տեղի է ունենում բնական, տևխնիկական և հա–սարակական Գ–ների մերձեցումը։ Սոցիալական դերը։ XVII –XVIII դդ․ սկսած Գ․ ներկայանում է որպես ուրույն սոցիալական հաստատություն։ Արդի Գ․ ավելի սերտորեն է կապվում սոցիալական այլ հաստատություններին։ Ներթափան–ցելով հասարակության ինչպես արտա–դրական, այնպես էլ քաղ․, վարչական, ռազմական ոլորտները՝ Գ․ դառնում է սոցիալ–տնտ․ պոտենցիալի կարևորա–գույն գործոն, իսկ զարգացման տեմպերն ու ուղղվածությունը որոշակիորեն կապ–վում են տվյալ հասարակության սոցիալ՞ դասակարգային կառուցվածքին։ Տոկտեմ բերյան սոցիալիստական մեծ հեղափոխու–թյունից հետո Գ․ սկսում է զարգանալ սկզբունքորեն տարբեր սոցիալական պայ –մաններում։ Անտագոնիստական հասա–րակարգում Գ–յան նվաճումները օգտա–գործվում են հիմնականում մոնոպոլիա–ների գերշահույթներն ապահովելու, աշ–խատավորների շահագործումն ուժեղաց–նելու, տնտեսությունը ռազմականացնե–լու համար։ Սոցիալիզմի պայմաններում Գ–յան զարգացումը պլանավորվում է հա–մապետական մասշտաբներում, ի շահ ամբողջ ժողովրդի։ Գ․ որոշիչ դեր է կա–տարում ինչպևս կոմունիզմի նյութատեխ–նիկական բազայի ստեղծման, այնպես Էլ նոր մարդու ձևավորման գործում։ Զար–գացած սոցիալիստական հասարակար–գում Գ–յան նորագույն նվաճումների հա–մար բացվում են նոր, լայն հորիզոններ։ Գ–յան ոլորտի այդ ընդլայնումը պայ–մանավորված է տեխնիկայի և արտադրու–թյան հետ նրա ունեցած կապի բնույթի փոփոխություններով։ «Գ․– տեխնիկա– արտադրություն» համակարգում Գ․ ձեռք է բերում առաջնակարգ նշանակություն՝ փո–խելով նյութական արտադրության պրո–ցեսի կառուցվածքն ու բնույթը։ Արտա–դրության պրոցեսը, որ մինչ այդ կախված Էր բանվորի անմիջական հմտությունից, այժմ ներկայանում է «որպես գիտու–թյան տեխնոլոգիական կիրառություն» (Կ․ Մարքս)։ Գիտատեխնիկական հեղա՝ փոխության հետ կապված, առաջնահերթ նշանակություն են ստանում Գ–յան կազ–մակերպման և կառավարման խնդիրները։ Ընդլայնվում է աշխատանքի գիտական կազմակերպումը, ստեղծվում են արտա–դրության ավտոմատ կառավարման հա–մակարգեր։ Գ–յան նվաճումները ներդըր– վում են արտադրական միավորների, պե–տության և ընդհանրապես հասարակու–թյան գործունեության կառավարման ոլորտում։ Նորովի է դրվում նաև Գ–յան և բարոյա–կանության վախհարաբերության հար–ցը։ Գ․, մարդուն տրամադրելով վիթխա–րի Էներգետիկ ռեսուրսներ, միաժամա–