Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/90

Այս էջը սրբագրված չէ

րին, խաբեբաներին։ Նշանավոր է Դնեպ– րոհէկի շինարարությանը նվիրված «Էներ–գիա» (1932–38) վեպը։ Տայրենական պա–տերազմի տարիներին (1941–45) գրել է պատմվածքներ Ուրալի պաշտպանական գործարանների բանվորների մասին, ետ–պատերազմյան տարիներին՝ կենսագրա–կան եռերգություն՝ «Վիպակ մանկության մասին» (1949, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1950), «Վոլնիցա» (1950, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1951), «Դժվարին տարի» (1954)։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–8, М․, 1958–59; Գայլեր, Մ․, 1927։ Կոնկրետ առաջարկ (հատ–ված «Ցեմենտ» վեպից), «Գրական դիրքերում», 1927, № 3–4։ Գլխոտանի մարդը, «Նոր ուղի», 1929, No 9–10։

ԳԼԱԴՍՏՈՆ (Gladstone) Ոփլյամ Ցուարտ (29․12․1809, Լիվերպուլ– 19․5․1898, Տար– դեն), անգլիական պետական գործիչ։ 1832-ին տորիների կուսակցությունից ընտրվել է պառլամենտի անդամ։ 1843– 1845-ին և 1845–47-ին չափավոր պահպա–նողական Պիլի կառավարությունում եղել է առևտրի և գաղութների մինիստր։ Աս–տիճանաբար կողմնորոշվել է դեպի լի–բերալ կուսակցությունը։ 1859-ին մտել է Պալմերսթոնի կառավարության մեջ և հետագայում եղել բոլոր լիբերալ կառա–վարություններում։ 1868-ին ընտրվել է Լիբերալ կուսակցության պարագլուխ և առաջին անգամ գլխավորել կառավարու–թյունը (մինչև 1874-ը)։ Այնուհետև ևս երեք անգամ (1880–85, 1886, 1892–94) եղել է պրեմիեր–մինիստր։ Դատապար– տելով պահպանողականների նվաճողա–կան արտաքին քաղաքականությունը՝ նա իրականում շարունակել է այդ քաղաքա–կանությունը։ Գ–ի կառավարությունը 1880-ին ավարտեց անգլո–աֆղանական պատերազմը և անգլ․ պրոտեկտորատ պարտագրեց Աֆղանստանին, 1882-ին զոր–քեր ուղարկեց Եգիպտոսը զավթելու հա–մար։ Իռլանդական ազատագրական շար ժումը պառակտելու նպատակով Գ․ 1886-ին պառլամենտ մտցրեց Իպանդիայի ինք–նավարության (հոմրուլ) վերաբերյալ օրի–նագիծ, որի վերջնական ձախողումը հար– կադրեց նրան հրաժարական տալ և հե–ռանալ քաղ․ ակտիվ գործունեությունից (1894)։ Գ–ին է պատկանում «Ծառայել Տայաս– աանին՝ նշանակում է ծառայել քաղաքա–կրթությանը» թևավոր արտահայտությու–նը։ Սակայն նրա կառավարության «հա–յասիրական» գործունեությունը (Տայկ․ բարենորոգումների վերաբերյալ 1880-ի հավաքական հուշագրի նախաձեռնությու–նը, Անգլո–հայկական ընկերության ստեղ–ծումը ևն) իրականում նպատակ ուներ դիվանագիտական մշտական ճնշում գոր– ծադրել Թուրքիայի վրա և զիջումներ կոր–զել նրանից Մերձավոր Արևելքում՝ հօգուտ բրիւո․ իմպերիալիզմի (Եգիպտոսի գրա–վումը ևն), մի քաղաքականություն, որը Լլոյդ Ջորջի խոսքերով․ «․․․ ճակատա–գրական անխուսափելիությամբ հասցրեց [հայերի] 1895–97–ի և 1909-ի սարսա–փելի ջարդերին ու 1915-ի ահավոր կոտո–րածներին» (Ллойд Джордж, Правда о мирных переговорах, т․ 2, М․, 1957, с․ 390)․ Ջ․ Թորոսյան ԳԼԱ&ԳՈ (Glasgow), քաղաք Մեծ Բրի– տանիայի հյուսիս–արնմուտքում, Շոտլան– դիայում, Կլայդ գետի ափին, Լան արկ կոմսության կենտրոնը։ 956,2 հզ․ բն․ (1968)։ Արվարձանների և Կլայդ գետի ևրկայնքով գտնվող քաղաքների հետ կազ–մում է Կլայդսայդ կոնուրբացիան։ Տրանս պորտային կարևոր հանգույց Է, առևտրա–կան կենտրոն և նավահանգիստ։ Զարգա–ցած է մեքենաշինությունը, նավաշինու–թյունը, լոկոմոտիվաշինությունը, Էլեկ–տրատեխնիկան, ևաստոցաշինությու– նը, ավիաշարժիչների արտադրությունը, ավտոմոբիլաշինությունը։ Զգալի տեղ են գրավում տեքստիլ, կարի, սննդի, պո–լիգրաֆ արդյունաբերությունը։ Ունի հա–մալսարան (1451-ից), գործում են շոտլան–դական երաժշտական ակադեմիան, մի շարք բուհեր, գեղարվեստական պատկե–րասրահներ։ ճարտ․ հուշարձաններից են՝ գոթական տաճարը (1181 – 1508), կլա–սիցիզմի ոճով կառուցված Թրեյդս–հոլլը (1791–99) և բորսան (1829–30), համալ–սարանի շենքը (1864–70), արդի ճարտա–րապետության նախօրինակներից՝ Ար–վեստի դպրոցը (1898–1909), որը հիմնա դրվել է VI դարում։ ԳԼԱձՈՒՆՈՎ Ալեքսանդր Կոնստանտինո– վիչ [29․7(10․8)․1865, Պետերբուրգ – 21․3․ 1936, Փարիզ], ռուս կոմպոզիտոր, դիրի–ժոր։ Տանրապետության ժող․ արտիստ (1922)։ Ուսանել է Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսա– կովի մոտ (կոմպոզիցիա)։ 1888-ից հան–դես է եկել որպես դիրիժոր։ 1905–28–ին ևղել է Պետերբուրգի (Լենինգրադի) կոն–սերվատորիայի դիրեկտորը (պրոֆեսոր' 1899-ից)։ 1907-ին արժանացել է Օքսֆոր– դի և Քեմբրիջի համալսարանների երա– ժըշտության դոկտորի պատվավոր կոչման։ Տոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո եղել է Պետրոգրադի կոնսերվա–տորիայի ռեկտորը։ 1928-ից ապրևլ է արտասահմանում։ 1929–31-ին համերգ–ներով հանդես է եկել Եվրոպայի երկրնե– րում և Ամերիկայում; Գ–ի ազգային ինք–նատիպությամբ, ժանրերի և ձևերի բազ–մազանությամբ առանձնացող երկերում զուգորդված ևն քնարականն ու էպիկա–կանը։ Տիմնական տեղ են գրավում սիմ–ֆոնիկ ստեղծագործությունները, որոնք ավարտի են հասցնում ռուս, դասական սիմֆոնիզմի զարգացումը։ Գրել է 8 սիմ–ֆոնիա (1882, 1886, 1890, 1893, 1895, 1896, 1902, 1906 , նաև մեկ անավարտ՝ 1909), ծրագրային սիմֆոնիկ ստեղծա–գործություններ («Ստենկա Ռազին», 1895, են), սյուիտներ, ֆանտազիաներ, բալլադ–ներ, բալետներ (այդ թվում՝ «Ռայմոնդա», բեմ․ 1898, Պետերբուրգի Մարիինյան թատրոն, 1941-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն, դիր․ Ռ․ Ստեփանյան), ջութակի կոնցերտ (1904), կվարտետներ, դաշնամուրային սոնատներ ևն, ավարտել (Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի հետ) Բորո– դինի «Իշխան Իգոր» օպերան, ինչպես նաև ևիշողությամբ գրառել 3-րդ անավարտ սիմֆոնիայի երկու մասը, մասնակցել Մ․ Ի․ Գլինկայի ստեղծագործությունների խմբագրմանը։ Գ․ եղել է «Բելյաևյան խըմ– բակի» անդամ, նպաստել ռուս կոմպո–զիտորների երկերի տարածմանը, ժողո– վուրդների երաժշտակաև կապերի ամ– Ա․Կ․ Գլազունով րապնդմանը։ Կարնոր դեր է խաղացել Ա․ Տեր–Ղևոնդյանի և Ա․ Սպենդիարյանի ստեղծագործական սկզբունքների ձևա–վորման գործում, բարձր գնահատել «Ալ–մաստ» օպերան, «Երեք արմավենի» սիմ–ֆոնիկ պատկերը։ Գրկ․ Асафьев Б․, Глазунов․ Опыт характеристики, JI․, 1924; Ганина М․, А․ К․ Глазунов․ Жизнь и творчество, Л․, 1961․

ԳԼԱՁՈՐ (մինչև 1946-ը՝ Օրթաքենդ), գյուղ Տայկական ՍՍՏ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործու–թյամբ, տնկանյութի մշակմամբ, անասնա–պահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան։ Շրջակայքում պահ–պանվել են «Վարդանի ամրոց» բերդը, խաչքարեր, գերեզմանոցներ։ Ներկայիս բնակիչները ներգաղթել են Իրանի Սոմա գյուղից, 1830-ական թթ․։ Գլաձոր Գլաձորի դպրոցի շենքը

ԳԼԱՁՈՐ», գրական տարեգիրք (անկա–նոն պարբերականությամբ)։ Տրատարա– կություն Մեծի Տանև Կիլիկիո կաթողի–կոսության դպրեվանքի ուսանողների։ Լույս է տեսնում 1956-ից, Անթիլիասում (Լիբանան)։ Տիմնականում տպագրում է հաստատության սաների գրական փոր–ձերը (պատմվածքներ, բանաստեղծու–թյուններ ևն), մատենագրական–բտնասի–րական վերլուծություններ (կրոնական տե–