Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/93

Այս էջը սրբագրված չէ

Լինում Է՝ կանգային Գ․, որի դեպքում տեսողությունը պարբերաբար մթագնում է, աչքում առաջանում է ճնշման զգացողություն, լույսի աղբյուրի շուրջը հիվանդի աչքին երևում են գունավոր շրջանակներ, և հասարակ Գ․, որի ժամանակ սուբյեկտիվ երնույթները բացակայում են։ Գ–ի բոլոր ձևերի դեպ–քում աստիճանաբար պակասում է տե–սողության սրությունը, սահմանափակ–վում տեսադաշտը,, առաջանում տեսողա–կան նյարդի ապաճում և կուրություն։ Տիվանդության բոլոր փուլերում կարող է առաջանալ սուր նոպա, որին բնո–րոշ են ներակնային ճնշման խիստ բարձ–րացումը, ուժեղ ցավերը, աչքերի կարմ–րությունը, եղջերաթաղանթի մթագնումը և այտուցը, բբերի լայնացումը, գլխացա–վը, սրտխառնոցը, փսխումները ևն։ Գ․ մեծ մասամբ ավարտվում է կուրությամբ։ Բ ու ժ ու մ ը՝ ներակնային ճնշումն իշեցնող դեղանյութեր, երբեմն՝ վիրա–բուժական միջամտություն։ Կանխարգե–լումը՝ հիվանդության վաղ ախտորոշում ն հիվանդների դիսպանսերացում։

ԳԼԱՈՒԿՈՆԻՏ, գլավկոնիա (<հուն․ чХаинбс; – բաց երկնագույն), միներալ, երկաթի ջրային ալյումինասիլիկատ հի– դրոփայլարների խմբից։ Պարունակում է մինչև 21% երկաթի օքսիդ և ենթօքսիդ։ Բյուրեղագիտական համակարգը մոնո– կլինային Է։ Տարածված է գլխավորապես մեզոզոյան և կայնոզոյան հասակի նըստ– վածքային ապարներում՝ կլորավուն հա–տիկների ձնով։ Կիրառվում է ջրի կոշտու–թյան նվազեցման, կանաչ ներկ ստանա–լու համար, նաև որպես կալիումական պարարտանյութ։ ՍՍՏՄ–ում հանքավայ–րեր կան Օւկրաինայում և ՌՍՖՍՏ–ում (Կուրսկի, Օրյոլի, Մոսկվայի մարզեր ևն)։

ԳԼԱՔԱՐ, ապարի ավելի քան 10, 25 կամ 50 սմ տրամագծով բևկոր (սովորաբար հղկված)։ Տաճախ Գ–ի առավելագույն չափսը ընդունում են 1 if։ Գ–երը կոպտա– բեկոր ապարների կարևոր բաղադրիչ մասերն են, լայնորեն տարածված են ալյուվիալ, պրոլյուվիալ և սառցադաշտա–յին նստվածքներում (սառցադաշ–տային Գ․)։ Օգտագործվում է ճա–նապարհաշինության մեջ։

ԳԼԴՈՆ, գրունտը, ճանապարհների հիմ–քերն ու ծածկույթները խտացնող, տո– փանող շինարարակաև մեքենա։ Ըստ տե–ղաշարժման եղանակի Գ–ները լինում են ինքնագնաց և կցովի, ըստ աշխատան–քի սկզբունքի՝ ստատիկ և թրթռագլդոն– ներ։ Գ–ների աշխատանքային մասերը պողպատե կոշտ գրտնակներն են, որոնց մակերևույթը լինում է հարթ (նկ․ ), վան–դակավոր կամ ունենում է բռունցքներ (բութակներ)։ Մի քանի տեսակի Գ–ների կոշտ գրտնակները փոխարինված են պնևմատիկ դողերով։ Կցովի Գ–ներով խտացնում են գրունտը և ճանապարհնե–րի հիմքերը, իսկ ինքնագնաց Գ–ներով՝ գլխավորապես ճանապարհների ծած–կույթները։ խտացման արդյունավետու–թյունը կախված է մակերևույթի վրա գոր–ծադրվող տեսակարար ճնշումից, որը մե–ծացնելու համար մեքենան բեռնավորում են բալաստով (օրինակ, ավազով լցված Գլդոն պարկերով)։ Գ–ների զանգվածը 5-ից մին–չև 50 ա է, տեղաշարժման արագությունը՝ 2-8 կմ/ժ։ ԳԼԵԲ4Ա Պյոտր Ֆեոդորովիչ [23․6(6․7)․ 1905, գ․ Վելիկայա Ուսա (Մինսկի մարզ)– 18․12․1969, Մինսկ], բելոռուս սովետա–կան բանաստևղծ և դրամատուրգ։ ԲՍՍՏ ԳԱ ակադեմիկոս (1957)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Տպագրվել է 1925-ից։ Գրել է «Արիություն» (1934) պոեմը՝ նվիրված Վ․ Ի․ Լենինին և «Այն օրերին» (1937, նոր խմբ․ 1957) պոեմը՝ Տոկւոեմբևրյան հեղափոխության հերոսական իրադար–ձությունների մասին։ Գ–ի բանաստեղծա–կան վարպետության հասունացումը կապ–ված է Տայրենական մեծ պատերազմի տարիների հետ («Ծանրոց», «Պարտի–զաններ», «Տայրենի հաց» ևն)։ Ունի նաև դրամատիկական պոեմներ՝ «Բերյոզա գե–տի վրա» (1939), «Լույսը արևևլքից» (1946–47, նոր խմբ․ 1955)։ Պարգևա–տրվել է Լենինի և այլ շքանշաններով։

ԳԼԵԲՈՎ (իսկական ազգանունը՝ Սորո– կին) Գլեբ Պավլովիչ [29․4(11․5)․1899, Վոզնեսենսկ – 3․3․1967, Մինսկ], բելո–ռուս դերասան։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1948)։ Լավագույն դերակատարումներն են՝ Տարպագոնը (Մոլիերի «Ագահը»), Տուլյագա (Կրապիվայի «Ով վերջն է ծի–ծաղում», ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1941), Կրոպլյա (Մովզոն, «Կոնստանտին Զաս– լոնով», ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1948), Գորոշկա (Մակայոնոկի «Ներեցե՛ք, խընդ– րեմ») ևն։ Գ–ի ստեղծագործությանը բնո–րոշ է հոգեբանական խորությունը, բնա–կանությունը, նուրբ ևումորը։

ԳԼԵԴԻՉԻԱ (Gleditschia), ընդավորների ընտանիքի տերնաթափ ծառերի ցեղ։ Բու–նը և ճյուղերը ծածկված են պարզ կամ ճյուղավորված խոշոր փշերով։ Տերևները բարդ փետրաձև են։ Ծաղիկները երկսեռ և միասեռ են, մանր, կանաչավուն, հա–վաքված ողկուզանման ծաղկաբույլում։ Պտուղը գորշ–կարմրավուն ունդ Է։ Սեր–մերը փայլուն են, ոսպաձև։ Տայտնի է 12 տեսակ, տարածված Ասիայում, Տյուսի– սային և Տարավային Ամերիկայում, Արե– վադարձային Աֆրիկայում։ ՍՍՏՄ–ում տա–րածված է վայրի տեսակներից մեկը (G․ caspia), որն աճում է Թալիշի անտառ–ներում (Արևելյան Անդրկովկաս), իսկ կուլտուրական տեսակնևրից՝ հս․ ամե–րիկյան սովորական Գ․ (G․ triacanthos), տարածված է ՍՍՏՄ հվ․ եվրոպական մասում և Միջին Ասիայի պուրակներում, այգիներում։ Զերմասևր է, լուսասեր, երաշ–տադիմացկուն։ Բնափայտն օգտագործ–վում է ատաղձագործության մեջ։ ԳԼԵ&ԵՐ (Glaser) Դոնալդ Արթուր (ծն․ 21․9․1926, Քլիվլենդ), ամերիկացի ֆի–զիկոս, ԱՄՆ–ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1962)։ Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ–ը (1949)։ Միչիգանի (1949–59) և Կալի– ֆոռնիայի (1959-ից) համալսարանների պրոֆեսոր։ Գիտական աշխատանքները նվիրված են տիեզերական ճառագայթնե–րի հևտազոտմանը և միջուկային ֆիզի–կային։ 1952-ին Գ․ նախագծել և կառու–ցել է առաջին բշտիկային խցիկը (հեղուկ ջրածնով)։ Արժանացել է նոբելյան մրցա–նակի (1960)։ ԳԼԵՆ (Glenn) Զոն (ծն․ 18․7․1921, Քեմբ– րիջ, Օհայոյի նահանգ), ԱՄՆ–ի տիեզե– րագնաց–օդաչու, ռազմածովային նավա–տորմի փոխգնդապետ։ 1954-ին ավարտել է ռազմածովային նավատորմի փորձար–կող օդաչուների դպրոցը (Մերիլենդի նա– ևանգ)։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1959-ից։ 1962-ի փետր․ 20-ին ԱՄՆ–ում առաջինն է թռել տիեզերք, «Մերկուրի» տիեզերանավով Երկրի շուրջը կատարե–լով երեք պտույտ (5 ժ տևողությամբ)։

ԳԼԵՏՁԵՐ (գերմ․ gletscher, <լաա․ gla- cies – սառույց), սառցադաշտի մաս։ Ձևա–վորվում է ձնածածկույթից սառցադաշտե– րի սնուցման մարզերում։ Տես Սառցա–դաշտ։

ԳԼԻԵՐ П-եյնգոլդ Մորիցևիչ [30․12․1874 (11․1․1875), Կիև – 23․6․1956, Մոսկվա], սովետական կոմպոզիտոր, դիրիժոր։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1938), արվեստա–գիտության դ–ր (1941), պրոֆեսոր (1913)։ 1900-ին ավարտել է Մոսկվայի կոնսեր–վատորիան։ Տեսական առարկաներ է դա– սավանդել Մոսկվայի Գնեսինների անվ․ երաժշտական դպրոցում։ 1920–41-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Գ․ ռուս, երաժշտության դասականների ռեալիստական ավանդույթների շարունա–կողն Է։ Գրել է բալետներ («Կարմիր կա–կաչ», սովետական թեմայով գրված առա–ջին բալետը, 1927, 1957-ին խմբ․ հետո՝ «Կարմիր ծաղիկ», «Պղնձե հեծյալը», 1949 ևն), հինգ օպերա («Շահսենեմ», 1925, «ԼԵյլի և Մեջնուն», 1940 ևն), սիմֆոնիա–ներ, անսամբլային ու գործիքային ստեղ–ծագործություններ, վոկալ շարքեր, պիես–ներ։ Գ․ ստեղծագործական և բարեկամա–կան փոխհարաբերությունների մեջ է եղել Ն․ Ֆ․ Տիգրանյանի, Ա․ Գ․ Տեր– Ղևոնդյանի, Կ․ Ս․ Սարաջևի, Ք․ Ս․ Քուշ– նարյանի հեա։ Բալետներից «Կարմիր կակաչ»-ը (1941) և «Պղնձե հեծյալը» (1949) բեմադրվել են Երևանում։ 1950-ին հեղի–նակային համերգներով հանդես է եկել Երևանում (նրա ղեկավարությամբ հնչել են առաջին սիմֆոնիան, ձայնի և նվագա–խմբի համար գրված կոնցերտը, «Պղնձե հեծյալ» բալետի սյուիտը ևն)։ Արժանա–ցել է ՍՍՏՄ պետ․ մրցանակների (19461 1948, 1950)։ Ն․ Ավեաիսյան

ԳԼԻԿՈԳԵՆ (գսուկոզ և ․․․ գեն), կեն–դանական օսլա (C6HioOs)n, մար–դու և կենդանիների հիմնական պահես–