Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/96

Այս էջը սրբագրված չէ

տոմ սպիրւո։ Անգույն, անհոտ, քաղց–րահամ, մածուցիկ հեղուկ է, եռման ջեր–մաստիճանը՝ 290°C, հալմանը՝ 17,9°C, խտությունը՝ 1260 կգ/tl3 (25°Շ–ում)։ Գեր–սառեցնելիս (–100°C) դառնում է ապակե–նման զանգված։ Թորվում է առանց քայ–քայվելու, միայն ցածր ճնշման տակ կամ ջրային գոլորշիներով։ Լուծվում է ջրի, մեթիլալկոհոլի, էթիլալկոհոլի և ացե–տոնի մեջ բոլոր հարաբերություններով, նաև սպիրտ–եթեր կամ սպիրտ–քլորոֆորմ խառնուրդում, չի լուծվում ճարպերում, բենզինում, բենզոլում, ծծմբածխածնում։ Գ․ իր մեջ լուծում է շատ անօրգանական և օրգանական միացություններ, աղեր, հիմքեր, շաքարներ ևն։ Ւփստ խոնավա–ծուծ Է։ Ջուր–գլիցերին լուծույթները պըն– դանում են ցածր ջերմաստիճաններում։ Գ․ առաջացնում է մոնո–, դի– և տրիածան– ցյալներ՝ գլիցերատներ, հալոգենհիդրին– ներ, եթերներ, Էսթերներ են։ Օքսիդանա–լիս առաջացնում է տարբեր միացություն–ներ՝ գլիցերինալդեհիդ, դիօքսիացետոն, գլիցերինաթթու ևն, դեհիդրատացնելիս՝ պոլիգլիցերիններ կամ ակրոլեին, ազո–տական թթվի հետ փոխազդելիս՝ եռնիտ– րատ (նիտրոգչիցերին)։ Գ–ի ածանցյալ–ները՝ ճարպերը, լիպիդները են, ունեն կարևոր կենսաբանական նշանակություն։ Առաջին անգամ Գ․ ստացվել է բնական ճարպերի հիդրոլիզով (Կ․ Շեելե, 1779)։ Ներկայումս Գ․ ստացվում է հիմնականում սինթետիկ ճանապարհով՝ պըոպիլենից։ Գ․ օգտագործվում է պայթուցիկ նյութերի, ալկիդային և Էպօքսիդային խեժերի, օծա–նելիքների, դեղանյութերի, կաշվի, թղթի և տեքստիլ արտադրություններում։ Բժըշ– կության մեջ օգտագործվում է լուծողա–կաններ, քսուքներ պատրաստելու, մաշ–կը փափկացնելու համար։

ԳԼԻՑԻՆ, ամինաքացախաթթու, գլիկոկոլ, NH2CH2COOH, ւսլիֆա– տիկ շարքի պարզագույն ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաս–տիճանը՝ 232–236°C (քայքայվելով), խտությունը՝ 1595 կգ/մ* (15°C)։ Լուծվում է ջրում (lOOg-ում՝ 25 ցւ Գ․# 15°Շ–ում), սպիրտում, իսկ եթերում չի լուծվում։ Տիմքերի և թթուների հետ առաջացնում է աղեր, շատ կատիոնների հետ՝ կոմպլեքս միացություններ, N–տրիալկիլ տեղա– կալված Գ–ի ներքին աղերը կոչվում են բետաիններ։ Բազմաթիվ բուսական և կենդանական սպիտակուցներ պարու–նակում են Գ․, որը մասնակցում է կենսա– սինթեզին։ Ստացվում է մետաքսի ֆիբ– րիոնի կամ կենդանական սոսնձի հիդրո– լիզից, իսկ արհեստական ճանապարհով՝ քլորքացախաթթվի և ամոնիակի փոխ– ազդմամբ։ Օգտագործվում է բուֆերա–յին լուծույթներ պատրաստելու, արծաթը և պղինձը քանակապես որոշելու համար ն օրգանական սինթեզում։ Գ․ են անվա–նում նաև լուսանկարչության մեջ որպես հայտածիչ օգտագործվող պարաօքսիֆե– նիլամինաքացախաթթուն (օքսիֆենիլգլի– ցին)։ ԳԼԻ Ֆ ԹԱԼԱՑԻՆ ԻԵԺԵՐ, պոլիմերներ, ստացվում են գլիցերինի և ֆթալաթթվի անհիդրիդի պոլիկոնդենսացմամբ։ Թա–ղանթ առաջացնող նյութեր են։ Նրանց մի մասը օրգ․ լուծիչներում վատ է լուծվում։ Օգտագործում են էլեկտրամեկուսիչ լա–քեր և սոսինձ պատրաստելու համար։ Գ․ խ–ից պատրաստում են նաև արծներ, որոնք կիրառվում են ինքնաթիռներ, վա–գոններ, հաստոցներ, գյուղատնտ․ մեքե–նաներ ներկելու համար։ Տես նաև Պոչի– էսթերային խեժեր։

ԳԼՒԱԳԻՐ, գլխատառ, մեծա–տառ, գրքի, բնագրի, տան կամ գլխի սկզբնատառը։ Ունի կիրառության որոշակի սահմաններ ու կանոններ։ Տայ–կական Գ–երը ստեղծել է Մեսրոպ Մաշ–տոցը՝ հայոց գիրն ու գրչության արվեստը սկզբնավորելիս։ Այդ ժամանակ որպես Գ․ օգտագործվող գրատեսակը կոչվել է նաև «երկաթագիր»՝ վիմագրությունները հիմնականում այդ գրատեսակով, քարի վրա երկաթի գրոցով գրելու պատճառով։ Ձեռագրերում Գ․ գրվել է բնագրից մեկու– կես, երկու և ավելի անգամ մեծ, գրադաշ– տից դուրս, լուսանցքում, հետագայում ամբողջովին մտել է գրադաշտի մեջ, իսկ վերև ու ներքև ձգվող երկար գծերը ավե–լի են երկարել։ X դ․, երբ բուորգիրը գոր–ծածվել է որպես գրչության գիր, երկաթա–գրի հետ որպես Գ․ օգտագործվել է նաև գրչագիրը։ Բոլորգիրը իր հերթին դարձել է Գ– նոտրգրի համար (չնայած վերջինս ուներ նաև սեփական Գ․)։ V դարից մինչև այսօր բոլոր գրատեսակներում երկաթա– գիրը օգտագործվում է որպես Գ․։ Այն եղել է հենք զարդագրի համար, որը կի–րառվում է մեծ մասամբ որպես Գ․։ Գրկ․ Լ և ո ն յ ա ն Գ․, ՛Հայ գիրքը և տպա–գրության արվեստը, Ե․( 1958։ Անվանաթերթ 1286 թվականի «ճաշոց>-ից (վերագրվում է Թորոս Ռոսլինին)․ Էշի վերե– վում գլխազարդն Է, «Ի» և «Ջ» գ ը լ– խ ա գ ր և ր ը զարդարված են․ աշ կողմում լուսանցազարդն է (Երևանի Մեսրոպ Մաշտո–ցի անվ․ Մատենադարան, ձեռ ․№ 979) ԳԼԻԱ&ԱՐԴ, երկրաչափական, բուսական, կենդանական պատկերներից (հաճախ ոճավորված) կազմված զարդանկար, որը զետեղվում է ձեռագիր կամ տպագիր գրքի որևէ նյութի կամ հատվածի սկզբում' վերնագրից առաջ։ Ի տարբերություն յու– ս անց ազար դի, Գ․ դրվում է գրադաշտի մեջ։ Գ․ նյութի բաժանարար լինելուց բացի, նաև զարդ է, որը գեղեցկացնում է էջը, ստեղծում հաճելի տպավորություն և դյուրացնում ընթերցանությունը։ Գ․ եր–բեմն արտահայտում է համապատասխան նյութի բովանդակությունը կամ տարրերը։ Գ–ի այս հատկությունը առավել զարգաց–վել է տպագիր գրքում։ Ձեռագրերի Գ–երում երբեմն զարդագրվում են գրիչների, ծաղ–կողների, ստացողների անունները։ «Մշո ճառընտիր»-ը ծաղկող Ստեփանոսի անու–նը պահպանվել է միայն զարդագրում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադա–րան, ձհռ․ JMS 7729, էջ 452 ա)։ Ա․ Մաթևոսյան

ԳԼՒԱՀԱՐ4, հարկատեսակ, Արևելքի շատ երկրևերում և միջնադարյան Տայաստա– նում։ Գ–ի միավորը մարդն էր, շունչը, այդ պատճառով հայ մատենագրության մեջ այն անվանվել է նաև «հարկ ըստ գլխոյ» և «մարդահարկ»։ Տայաստանում տարածում է գտել արաբ, տիրապետության շրջանում՝ սկսած 725-ից։ Գանձվել է ոչ մուսուլման ևպատակնևրից՝ 15–60 տա–րիքի արական սեռի աշխատունակներից։ Բացառություն էին կազմում հաշմանդամ–ները, կանայք, անչափահաս երեխանե–րը, աղքատներն ու մուրացկանները։ Գ․ վերցվել է միանվագ [մահմեդական, լուս–նային (հիջրա) տարին բոլորելիս], իբր այլադավանների կյանքն ու ունեց–վածքը պաշտպանելու համար։ Արաբները Գ․ համարել են հաղթողի իրավունքով վերցվող պատերազմական ավար։ Արա–բական խալիֆայությունում Գ–ի ենթակա հպատակները բաժանվել են երեք կար–գի՝ հարուստներ, միջակ կարողության անձինք և սեփական աշխատանքով ապ–րող կարիքավորներ, որոնցից գանձվել է համապատասխանաբար 12, 8 ն 4 դիր– հեմ։ Սակայն Գ–ի չափերը կայուն չէին, դրանք իրականում որոշվում էին տեղա–կան իշխանությունների հայեցողությամբ։ Արաբները Գ․ մտցնելու սկզբնական շըր– ջանում, դրամավճարին զուգընթաց, գան– ձել են նաև բնամթերքով։ Տետագայում, դրամական շրջանառության ընդլայնմամբ, նախապատվությունը տրվել է դրամա–վճարին։ Գ․ հայ իրականության մեջ գո–յատևել է նաև թուրք–պարսկական տիրա–պետության ընթացքում։ Գ/ւ^․Ղևոնդ Մեծ, Պաամութիւն Տայոց, ՍՊԲ, 1887։ Ջ ո ր յ ա ն Տ․, Արաբների հար–կային քաղաքականությունը ավատական Հա–յաստանում, «Գիտ․ տեղ․ ԵՊՀ», 1927, Jsfe 2–3։ Մ և լ ի ք–Բ ա խ շ յ ա ն Ս․, Հայաստանը VII-IX դարերում, Ե․, 1968։ Մ․ ՄեւՒք–Բախշյան

ԳԼՒԱՏԻն ՏՈՒ8ԻՁ, գլխի ամենամեծ լայ–նության (լայնական տրամագիծ) հարա–բերությունը նրա ամենամեծ երկարու–թյանը (երկայնական տրամագիծ)՝ ար–տահայտված տոկոսներով։ Գ․ ց․ օգտագործվում է մարդաբանու–թյան մեջ, հորիզոնական հարթակում գլխի ուրվագիծը ստանալու նպատակով։ Երկարագլխության (դոլիխոկե– ֆալիա) Գ․ ց․ մինչև 74,9% է, մ ի ջ ն ա– գլխությանը (մեզոկեֆալիա)' 75,0–79,9% , կարճագլխությա–