մակերևույթից ճառագայթվող էներգիան մեծ է մթնոլորտի ճառագայթման էներ– գիայից: է. ճ. բնութագրում է Երկրի մա– կերևույթի ջերմային ռեժիմը, միաժամա– նակ ճառագայթային հաշվեկշռի հիմնա– կան անդամներից է: Նրա ինտենսիվու– թյունը կախված է*տեղանքի բարձրությու– նից, ջերմաստիճանից, խոնավությունից և ամպամածությունից: Առավելագույնը լինում է պարզ եղանակներին և ցերեկը, տարվա ընթացքում՝ գարնանն ու ամռանը, նվազագույնը՝ ձմռանը: ՀՍՍՀ հարթավայ– րերում և ցածրադիր շրջաններում է. ճ. 46 կկաչխմ2 ւռարի է, բարձր լեռնային շրջաններում՝ 34 կկաչ/սմ2 ւռարի: Պարզ եղանակներին է. ճ. համապատասխանա– բար կազմում է 61 կկաւ/աէ2 աարի և 58 կկաչ/սմ2 աարի: է. ճ. չափում են պիր– գեոմետրով: Ռ. Քարտաշյւսն
ԷՖԵՄԵՐՆԵՐ (<հուն. ^cp^M^Pos–մեկ– օրյա), տափաստանային, կիսատափաս– տանային և մասամբ անապատային միամ– յա բույսեր, որոնց վեգետացիան սահմա– նափակվում է շատ կարճ ժամանակամի– ջոցում: Հայաստանի պայմաններին բնո– րոշ են գարնանային է., օրինակ՝ ծտա– պաշարը, գարնանախոտը, կուժկոտրուկը:
ԷՖԵՆԴԻԵՎ Սուլթան Մեջիդ (1887– 1938), կուսակցական և պետական գոր– ծիչ: ՄՄԿԿ անդամ 1904-ից: է–ի ղեկավա– րությամբ Բաքվում լույս են տեսել բոլ– շևիկյան «Կոչ–Դեվեթ», «Հումմեթ», «Ցոլ– դաշ», «Գուդոկ» («ry#OK»), «Թեկամ– յուլ», «Պրիզիվ» («Ilpn3biB») թերթերը: 1907-ին ձերբակալվել և աքսորվել է Կազան, Հւր սովորել է տեղի համալ– սարանի բժշկ. ֆակուլտետում: Մասնակ– ցել է ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարին (1917): Նշանակվել է (1918) ՌԿ(բ)Կ ԿԿ–ին կից Արևելքի ժողովուրդների կոմունիստա– կան կազմակերպությունների կենտրոնա– կան բյուրոյի նախագահի տեղակալ, Սո– վետական Հանրապետության Ազգություն– ների ժողկոմատի Անդրկովկասի մահ– մեդականների գործով կոմիսար (1919): Ադրբ. ՍՍՀ հողագործության (1921–22), ապա՝ բանգյուղտեսչության (1922–27) ժողկոմ, եղել է Ադրբեջանական ՍՍՀ ԿԳԿ նախագահի տեղակալ (1927–31), նա– խագահ (1931–37): ԷՖՈհձԻԱ (<լատ. effusio–արտահո– սում), հեղուկ լավայի հանգիստ արտա– հոսում: Սովորաբար առաջացնում է ծած– կոցներ ու հոսքեր, մեծ մասամբ պայթ– յուններով չի ուղեկցվում:
ԷՖՔԵՐԵ, է վք և ր ե, գյուղ Թուրքիա– յում, Կեսարիայի վիլայեթում, Կեսարիա– յից մոտ 12 կմ հեռավորության վրա: XX դ. սկզբին ուներ 500 տուն, որից 450-ը՝ հայ (խոսում էին թրքախառն հայերենով): Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, սանտրով, արհեստնե– րով և մետաղագործությամբ: Գյուղում կար շուկա՝ 20–30 խանութներով: Հայերն ունեին եկեղեցի (Ս. Ստեփանոս) և Թոր– գոմյան–Ագապյան երկսեռ վարժարան՝ 170 աշակերտով: Կային նաև մատուռներ (Ս. Գևորգ, Ս. Սարգիս և Ս. Եղիա): Հայե– րը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԷՖՖԵԼ (Effel) ժան [կեղծանունը՝ Ֆրան– սուա Լըժյոն (Lejeune), ծն. 12.2.1908], ֆրանսիացի ծաղրանկարիչ: Աշխատակ– ցել է կոմունիստական մամուլին, հեղի– նակ է խաղաղության և ժողովուրդների բարեկամության գաղափարները մասսա– յականացնող հանրամատչելի զավեշտա– նկարների և թերթ–ամսագրային գրաֆի– կայի: է–ի գծանկարները աչքի են ընկնում պարզ ու լակոնիկ ոճով, ժողովրդական հումորի անմիջականությամբ և այժմեա– կանությամբ: Պարգևատրվել է Խաղաղու– թյան համաշխարհային խորհրդի ոսկե մեդալով (1953):