Ը, հայերեն այբուբենի ութերորդ տառը: Անունն է ըթ: Ստեղծել է Մեսրոպ Մաշտո– ցը տառակերտման սեւիական սկզբուն– քով: Ունի բոլոր գրատեսակները փոքր տարբերություններով: Գրչագիր Ը գրվում է տողագծերի միշև, ուղղագիծ՝ Ը, և դեպի աշ թեքված՝ Ը: Մինչե XIII դ. օգտագործվել է որպես գըր– չության գիր, հետո երկաթագրի հետ միա– սին՝ որպես գլխագիր՝ բոլորգրում և շղա– գրում: Երկաթագիր Ը ստեղծվել է գրչագրի հենքից, միայն վերին նուրբը կորացել է՝ Ը: Որպես գրչության գիր օգտագործվել է մինչե XIII դ., որպես գլխագիր և վիմա– գիր՝ V դարից մինչե այսօր: Բոչորգիր Ը ստեղծվել է գրչագրից և բոլորակով նստում է տողի վրա՝ P: Հա– մարյա անփոփոխ օգտագործվում է տպա– գրության մեշ: Շղագրում Ը նույն բոլորգիրն է՝ առանց գծերի հաստության: Նուորգիր Ը բոլորգրից տարբերվում է միայն նուրբերի թավությամբ՝ £: Օգտա– գործվել է XIV–XIX դդ.: Ը նշանագրում է արդի գրական հայե– րենի միշին բարձրացման միշին շարքի ձայնավոր հնչյունը (հնչույթը): Բառա– սկզբում, պայթաշփական հնչյունակա– պակցություններից առաշ լսվող ը գրվում է (Ը^ԲԻշ. ըղձալի), իսկ շչական+պայթա– կան հնչյունակապակցություններից առաշ լսվող ը չի գրվում (զգաստ, սկսել): Ե՝վ գրաբարում, ե* ժամանակակից հայերե– նում բաղաձայնների միշե լսվող ը չի գրվում և կոչվում է գաղտնավանկ ը: Այն գրվում է տողադարձի ժամանակ, երբ լըս– վում է նախորդ տողի վերշին U հաշորդ տողի առաշին վանկերում: Բարդ կամ ածանցավոր բառերում լսվող ը գրվում է բառամիշում, երբ այն բառարմատի սկըզբ– նատառ է, և նրանից առաշ արմատ կամ ածանց կա (արագընթաց, անընդունելի): Շեշտակիր ձայնավոր չէ և հնչյունափոխու– թյան չի ենթարկվում: Միայն մի քանի բառերում գաղտնավանկ ը սղվում է (աստղ–աստղային, մանր–մանրանալ): Զեաբանության մեջ հանդես է գալիս որպես հոդ [որոշյալ, դիմորոշ (III դեմք)]: Որպես այբուբենի ութերորդ տառ նշա– նակել է ութ և ութերորդ, բյուրի նշանով (Ը7)՝ ութսուն հազար: Արաբական թվա– նշանների ընդունումից հետո էլ օգտա– գործվել է որպես քանակական և դասա– կան թվական: Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի արժեքով (Ը դար = ութերորդ դար): Ա. Մաթևոսյան
ԸՂՏԱՁՈՐ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, էրզրումի նահանգի համանուն գա– վառում: 1911-ին ուներ 55 տուն հայ և նույնքան թուրք բնակիչ: Կար եկեղեցի (Մ. Հակոբ), մատուռ (Խաչի լույս), ուխ– տատեղի (Մ. Հարություն): Գործում էր վարժարան, որը գտնվում էր եկեղեցու գավթում: Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օսսսր երկրներ:
ԸՄԲՇԱՄԱՐՏ, սպորտի ձե. մենամարտ երկու մարզիկների միշե՝ հատուկ սահ– մանված կանոններով: Ը–ի արվեստը հայտ– նի է շատ վաղուց, այն ընդգրկվել է Հին Հունաստանի օլիմպիական և հին հայկ. նավասարդյան խաղերի ծրագրում: Աշ– խարհի համարյա բոլոր ժողովուրդներն ունեն Ը–ի ազգային ձևեր: Հայաստանում հայտնի է կոխ անվանումով: Միշազգա– յին ասպարեզում գոյություն ունի Ը–ի 4 հիմնական ձե՝ դասական (ոտքե– րով գործողություններն արգելված են, բռնելաձեերը թույլատրվում են միայն գոտկատեղից վերև), ազատ ոճ (բըռ– նելաձեերն ու ոտքերով գործողություն– ները թույլատրվում են գոտկատեղից վեր և ցած), սամբո և ձյու՜դո: Մրցումներն անց– կացվում են 8 X8 մ չափերի գորգի վրա, որոշակի հասակային և քաշային կարգե– րով (դասական, ազատ ոճի և սամբո Ը–ում 10 քաշային կարգ, ձյու՜դոյում՝ 5): Գոտե– մարտի տևողությունը դասական և ազատ Ը–ում 9 րոպե է (3X3X3, մեկական րոպե հանգստով): Դասական և ազատ Ը–ում հաղթանակը տրվում է այն մարզիկին, որը հակառակորդի թիակները հպում է գորգին կամ որոշվում է միավորների ընդ– հանուր գումարով: Բժշկ. հսկողության պայմաններում Ը–ով թույլատրվում է զբաղվել 12 տարեկանից: 1921-ին ստեղծ– վել է սիրողական Ը–ի միշազգային ֆե– դերացիա, 1959-ին՝ Ը–ի ՍՍՀՄ ֆեդերա– ցիա: 1924-ից անցկացվում են դասական, 1945-ից՝ ազատ ոճի Ը–ի ՍՍՀՄ առաջնու– թյան մրցումներ: 1947-ից ՍՍՀՄ դասական ըմբիշները մասնակցում են Եվրոպայի առաջնության մրցումներին, 1952-ից՝ օլիմպիական խաղերին (դասական և