Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/106

Այս էջը սրբագրված չէ

ձանց (տան նկատմամբ մի քանի անձանց սեփականությունը), այնպես էլ կազմա– կերպությունների (հասարակական, սոցիալիստական): Լինում է ընդհանուր բաժնային U ընդհանուր համատեղ: Ընդհանուր բաժնայինի դեպքում մաս– նակիցների բաժինը որոշակի է: Գույքի ւոնօրինման, տիրապետման և օգտագործ– ման կարգը որոշվում է կողմերի համա– ձայնությամբ, վեճի դեպքում՝ դատարա– նի վճռով: Ընդհանուր համատեղ սեփա– կանությունը (ամուսինների, կոլտնտե– սային, մենատնտես գյուղացիական ծխե– րի) նախապես չի բաժանվում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ, պարտուս, առանց բացառության որոշակի տարիքի երեխաների ուսուցում հանրակրթական դպրոցներում: Ուսուցումը պարտադիր է հայտարարել Ֆրանսիական մեծ հեղա– փոխությունը (XVIII դ. վերջ): Պարտադիր և ձրի ուսուցման թեզն առաշ են քաշել Կ. Մարքսն ու Ֆ. էնգելէւը «Կոմունիստա– կան կուսակցության մանիֆեստ»-ում (1848), որը փորձել է իրականացնել Փա– րիզյան կոմունան (1871): Տարրական Ը. ու–ման մասին առաշինն օրենք են ընդու– նել Գերմանիայի որոշ երկրներ (Վայմար, Գեսսեն, XVII դ.)- Ը– ու«-ման անհրաժեշ– տությունը կապիտալիստական երկրնե– րում ծագել է XIX դ. կապված մեքենաների արտադրության զարգացման հետ: Նման օրենք են ընդունել Դանիան (1814), Շվեյ– ցարիան (1842), Նորվեգիան (1843), ԱՄՆ–ը (1852–1900), ճապոնիան (1872), Իտա– լիան (1877), Մեծ Բրիտանիան (XIX դ. վերշ): Ասիայի և Աֆրիկայի մի շարք եր– կըրներում մինչև այժմ այդպիսի օրենք չի ընդունվել: XIX դ. վերշին և XX դ. սկզբին տեխնիկայի բուռն զարգացման հետևանքով որոշ երկրներում վերանայ– վել են Ը. ու–ման մասին օրենքները, եր– կարացվել է պարտադիր կրթության ժամ– կետը, ընդլայնվել գիտելիքների ծավալը:

ՅՈԻՆԵՍԿՕ–ի տվյալներով 60-ական թթ. վևրչիկ աշխարհում հաշվվել է 740 մլն անգր՛ագետ, Ասիայի, Աֆրիկայի և Լատի– նական Ամերիկայի երկրներում երեխա– ների (5–14 տարեկան) միայն 47%–ն է հաճախում դպրոց: Գաղութային երկրնե– րի մի շարք ժողովուրդներ մինչև հիմա չունեն մայրենի լեզվով գիր և դպրոց: Մինչհեղափոխական Ռուսաստանի բնակչությունը համարյա անգրագետ էր: 1903-ին կուսակցության II համագոլմա– րը պահանշ է ներկայացրել մինչև 16 տա– րեկան երեխաների պարտադիր, ընդհա– նուր և պրոֆեսիոնալ ձրի կրթության մա– սին: Ը. ու. է մտցվել միայն Հոկտեմբեր– յան հեղափոխությունից հետո: 1918-ին Համամիութենական Կենտրոնական գոր– ծադիր կոմիտեն հաստատել է «Կանոնա– դրություն ՌՄՖՍՀ միասնական աշխա– տանքային դպրոցների մասին» որոշումը: Ըստ VIII համագումարի (1919) որոշման, ձրի պարտադիր և պոլիտեխնիկական կրթություն կարող էին ստանալ մինչև 17 տարեկան երեխաները: 1925-ի օգոստ. 31-ից ՌՍՖՍՀ–ի Կենտրոնական գործա– դիր կոմիտեն և ժողկոմխորհը որոշում են ընդունել Ը. ու. անցկացնելու մասին: ՍՍՀՄ–ում 7-ամյա պարտադիր Ը. ու. է անցկացվել քաղաքներում և բանվորական Հանրակրթական բոլոր տիպի դպրոցներ ու մ սովորողների թԻԱԸ բացի հատ ու կ դպրոցնե– րից (հզ. մարդ ուս. տարվա սկզբին) 1914/15 1940/41 1977/78 ՍՍՀՄ ՀՍՍՀ 9656,4 , 35 35552 333 46,500 626,42 Հանրակրթական դպրոցներ ու մ սովորողների թիվը ըստ դասա– րանների (հզ. մարդ ուս. տարվա սկզբին) Դասարան– ները 1914/15 1940/41 1977/78 ՍՍՀՄ ՀՍՍՀ 1–3 4–8 9-10 (11) 1-3 4-8 9-10 (11) 9,0 0,5 0,1 30939 833 2966_ 21,7 12,5 1,3 13453 115017 198035 12050 23100 10900 174,8 321,0 130,6 ավաններում (1933–37-ին): 7-ամյա պար– տադիր Ը. ու. ավարտվել է 1956-ին և փո– խարենը մտցվել 8-ամյա պարտադիր Ը. ու.: 1970/71 ուս. տարվա սկզբին տարբեր տիպի ուս. հաստատություններում կրթու– թյունը շարունակել են 8-ամյա ցերեկա– յին դպրոցն ավարտածների մոտ 80% –ը: ՍՄԿԿ XXIV համագումարի որոշումնե– րի համաձայն իրականացվում է համ– ընդհանուր միշնակարգ կրթությունը: Ըստ ՍՍՀՄ Սահմանադրության բոլոր քաղա– քացիները, անկախ սեռից, ցեղից, ազգու– թյունից, հավատից, սոցիալական դրու– թյունից ունեն միշնակարգ կրթոէթյուն ստանալու իրավունք, որի համար ստեղծ– վել են բոլոր պայմանները:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԻՄԻԱ, քիմիայի դասըն– թաց, ուր շարադրված են քիմիայի հիմ– նական հասկացությունները, տեսություն– ներն ու օրենքները, քիմ. տարրերի և ղրանց կարևոր միացությունների կառուց– վածքը, հատկություններն ու ստացման եղանակները: Ը. ք–ի դասընթացում մըտ– նում են նաև արդյունաբերության և գյու– ղատնտեսության մեջ քիմիայի հիմնական կիրառությունները: Ը. ք–ի դասընթացի հիմքը Մենդելեևի պարբերական օրենքն է ու ատոմի կառուցվածքի տեսությունը:

ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ՀամԿ(բ)Կ (1941–45), գերմանա– ֆաշիստական օկուպանտների ժամանա– կավորապես գրաված ՍՍՀՄ տերիտո– րիաներում սովետական ժողովրդի ազա– տագրական պայքարը կազմակերպող ու գլխավորող կոմունիստական կազմակեր– պություններ: (Տես Սովետական Միու– թյան կոմունիստական Լուսակ ց ութ յան):

ԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԸՆԴՀԱՏՈՒ–

ԹՅՈՒՆ, մատերիայի կառուցվածքը և զարգացման պրոցեսը բնութագրող փի– լիսոփայական հասկացություններ: Ընդ– հատությունը (դիսկրետություն) օբյեկտի, զարգացման պրոցեսի առանձին տարրե– րի ու վիճակների հարաբերական ինքնու– րույնությունն ու կայունությունն է և հեն– վում է բաժանելիության գաղափարի վրա: Անընդհատությունը նույն տարրերի ու վիճակների օրգանական միասնությունն է և հենվում է օբյեկտի ու պրոցեսի ամ– բողջականության պատկերացման վրա: Յուրաքանչյուր օբյեկտ կամ պրոցես Ը. և ա–յան միասնություն Է, որով և ապահովվում է համակարգի առանձին տարրերի և վիճակների յուրօրինակու– թյունը, համակարգի միասնականությու– նը, անցումը մեկ վիճակից մյուսին: Մա– թեմատիկայում Ը. և ա–յան հասկա– ցությունները սերտ կապվում են մաթ. անվերջությանը և ճշգրտվում բազմու– թյունների հզորության հասկացությամբ: Սակայն այստեղ ևս Ը. և ա–յան հակա– դրությունը ունի հարաբերական բնույթ, որն ի հայտ եկավ XIX դ ՝ կապված մաթ. անալիզի թվաբանացման պրոբլեմի և, հատկապես, XX դ. մաթեմատիկայում ին– տուիցիոնիստական և կոնստրուկտիվիս– տական ուղղությունների առաջացման հետ: Ֆիզիկայում, հակադրվելով որևէ տեսության շրջանակներում, Ը. և ա. հա– մատեղվում և միմյանց լրացնում են այլ՝ ավելի ընդհանուր տեսության մակարդա– կում: Ս. Ավեաիսյան

ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, անհատի առանձնահատկություններ, որոնք գոր– ծունեության որոշակի ձևերի իրականաց– ման սուբյեկտիվ պայմաններ են: Ը–ի առ– կայությունը դրսևորվում է գործունեու– թյան կատարման համար անհրաժեշտ գիտելիքների, հնարների ու հմտություն– ների ձեռքբերման դինամիկայի (արագու– թյուն, խորություն, հեշտություն, ամրու– թյուն ևն), արդյունավետության ու վար– պետության հասնելու հնարավորություն– ների ձևով: Ը. ի հայտ են գալիս գիտելիք– ների ձեռքբերման ընթացքում և, որպես գործունեության ներքին պայմաններ, կա– րող են զարգանալ միայն ուսուցման ու շփման անհրաժեշտ պայմանների առկա– յությամբ: Մտածողության, հիշողության, երևակայության որակներն ու բնավորու– թյան գծերը մանում են այս կամ այն ըն– դունակության կազմի մեջ: Մտքի ճկու– նությունն ու խորությունը, խոսքային– տրամաբանական կամ պատկերավոր հի– շողությունը, ստեղծագործական երևա– կայությունը, անհատի կամային որակնե– րըն այնպիսի տվյալներ են, առանց որոնց չի կարելի խոսել տաղանդի մասին: Իմա– ցական կամ կիրառական նպատակներից ելնելով՝ Ը. դասակարգվում են ըստ գոր– ծունեության տեսակների (գիտական, գե– ղարվեստական, մարզական ևն): Յուրա– քանչյուր անհատ ի ծնե կրում է ապագա Ը–ի կազմա–բանախոսական նախադրյալ՜ ները, իսկ բուն Ը. ձևավորվում են ժառան– գական նախադրյալների և սոցիալ–մշա– կութային միջավայրի տևական փոխներ– գործության ընթացքում: Անհատը պատ– րաստի Ը.չի ժառանգում:Ըստ գենետիկայի, անհատի հոգեկան գծերի ու ֆունկցիանե– րի զարգացման պրոցեսն ընթանում է զե– ների հսկողության տակ, բայց դրանց սահ– մանները, բովանդակությունն ու կոնկրետ ձևերը մեծ չափով կախված են սոցիալա– կան պայմաններից: Գոյություն ունի Ը–ի փոխհատուցման երևույթ, որը պայմա– նավորված է Ը–ի բարդ կառուցվածքով և տարբեր անձանց մոտ բացարձակ նույ> նականության բացակայությամբ: Ը–ի