Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/107

Այս էջը սրբագրված չէ

քանակական բնութագրման («չափման») համար օգտագործվում են մաավոր օժտ– վածության թեստեր և ստացված արդ– յունքների հիման վրա որոշում, այսպես կոչված, «մտավոր օժտվածության գոր– ծակիցը»: Որոշ գիտնականներ (Հ. Այզենկ, Զ. Սպիրմեն և ուրիշներ) այդ գործակիցը բնութագրել են անձի համակողմանի մտա– վոր օժտվածություն կամ «ընդհանուր բանականություն»: Սակայն Ը–ի մակար– դակի գնահատման այս եղանակը բացա– հայտում է ոչ թե գիտելիքների ու հմտու– թյունների ձեռքբերման դինամիկան (բուն ընդունակությունը), այլ հաճախ նրանց առկայությունը: Թեստերի միջոցով կա– տարվող հոգեբանական դիագնոստիկան օգտակար է մասնագիտական կողմնո– րոշման և կիրառական (հատկապես ման– կավարժության) այլ հարցերի լուծման համար: Ը–ի զարգացման բարձր աստի– ճաններն են ւուսղւսնդ և հանճարեղու– թյուն հասկացությունները: Տես նաև Տես– տեր, Բնավորություն: Գրկ. Ընդհանուր հոգեբանություն, Ե., 1974: Ա. Նաչչաջյան

ԸՆԴՈՒՆԻՉՆԵՐ, ռեցեպ տորներ (receptor), զգայական հատուկ գոյա– ցություններ, որոնք ընկալում են օրգա– նիզմի արտաքին կամ ներքին միջավայ– րից եկող գրգիռները և ինֆորմացիա հա– ղորդում կենտրոնական նյարդային հա– մակարգին (տես Անափզատորներ): Ը. կարող են ներկայացված լինել նյարդային թելիկների uiquim վերջույթներով, որոնք պատված են հատուկ թաղանթով, ինչպես նաե բարդ գոյացությունների մասնագի– տացված բջիջներով (օրինակ՝ աչքի ցան– ցաթաղանթը): Ը. բաժանվում են ա ր– տաքին կամ էքստերոռեցեպ– տորներ և ներքին կամ ի ն– տերոռեցեպտորներ: Առաջին– ները գտնվում են մարդու կամ կենդանի– ների մարմնի արտաքին մակերևույթում՝ (լուսային, ձայնային, ջերմային են) և ընկալում են արտաքին աշխարհի գրգիռ– ները: Ինտերոռեցեպտորները գտնվում են հյուսվածքներում, ներքին օրգաննե– րում (սիրտ, թոքեր, արյունատար և ավ– շատար անոթներ են) և ընկալում են այն– տեղից եկող ազդանշանային գրգիռները: Արտաքին Ը. լինում են 1. դիստանտ (աչք, ականջ, հոտառության օրգաններ), որոնք գրգիռներն ընկալում են որոշ հե– ռավորության վրա գտնվող առարկանե– րից, և 2. կոնտակտային, երբ գրգիռները ընկալվում են անմիջապես գրգռիչին հպվելով (շոշափելիքի, ճաշա– կելիքի օրգաններ): Ը–ի ֆիլոգենետիկ զարգացումը պայմանավորված է գրգռիչ– ների կենսաբանական նշանակությամբ, օրինակ, շունն ընկալում է կենդանիների մարմնից չնչին քանակությամբ արտա– զատվող օրգանական թթուների հոտը, սակայն վատ է ընկալում բույսերից ար– տազատվող բուրավետ նյութերի հոտը: Ըստ գրգռիչների հատկությունների տար– բերում են. լուսային, ձայնային, ջերմային, ճնշման, մեխանիկական և այլ Ը., որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն կառուց– վածքը և հատկությունները: Ը–ից ամենա– բարդ կառուցվածքն ունեն ներքին ական– ջը և աչքի ցանցաթաղանթը: Ը. ուսումնա– սիրվում են գրգռման ժամանակ առաջա– ցող ռեֆլեքսների, ինչպես նաև էլեկտրա– կան երեույթների (տես Կենսաէչեկտրա– կան պոտենցիալներ) միջոցով: Գրկ. r P a H H T P., 3jieKTp04)K3H0JI0rH- qecKoe HccJieflOBaime peijeimira, nep. c airoi., M., 1957;* HepHnroBCKHfi B. H., HHTepon;enTopbi, M., 1960.

ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇԻՎ, բանկերի և խնայո– ղական դրամարկղների ավանդային գոր– ծառնության տարատեսակ, դրամական միջոցների անժամկետ պահպանման ձե, ըստ որի ավանդատուն կարող է Ը. հ–ից դրամ ստանալ ցանկացած գումարի չա– փով, կատարել անկանխիկ հաշվարկներ և ավանդն ավելացնել լրացուցիչ մուծում– ներով:

ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄ, սարքավորում– ների շահագործական վիճակի ամենօրյա հսկողության, փոքր անսարքությունների վերացման (արագամաշ դետալների, կոնս– տրուկտիվ տարրերի փոխարինում կամ վերականգնում են) համախումբ, պլանա– յին նախազգուշական նորոգման տարա– տեսակ: Հիմնական նպատակը սարքա– վորումների տեխ. նորմալ վիճակի և արտադրապրոցեսի անխափան ընթացքի ապահովումն է: ժամանակին ու որակով կատարված Ը. ն. նվազեցնում է միջին և կապիտալ նորոգումների հաճախականու– թյունը, իջեցնում արտադրության ծախ– քերը (տես նաև Կասքիտաւ նորոգում):

ԸՆԹԵՐԱԿԱ, սովետական իրավունքում անձ, որը մասնակցում է քննչական գոր– ծողություններին (խուզարկություն, առ– գրավում, տեղազննություն, ճանաչում են) դրանց կատարման փաստը և ստացված արդյունքները հաստատելու նպատակով: Ը. կարող են լինել միայն գործի ընթաց– քով չշահագրգռված չափահաս մեղսունակ քաղաքացիներ:

ԸՆԹԵՐՑՈՂ ՍԱՐՔ, տպագիր կամ ձեռա– գիր տառեր, թվեր և այլ սիմվոլներ ճանա– չող ու կոդավորող սարք: Ը. ս. միակն է, որ հնարավորություն է տալիս ինֆորմա– ցիան ներածել մեքենա՝ առանց ինֆոր– մացիայի միջանկյալ կրողների (ծակոտա– քարտ, ծակոտաժապավեն), որն արա– գացնում է ինֆորմացիայի ներածումը ,ե բարձրացնում հուսալիությունը: Ը. ս–երը դասակարգվում են. ըստ ճանաչողության մեթոդների, ինքնասովորող՝ պերսեպ– տրոնների դաս և դետերմինացված՝ ան– փոփոխ ծրագրավորվածների դաս, ըստ ինֆորմացիան կրող նյութի՝ մագնիսա– կան և օպտիկական* ըստ ընթերցվող սիմվոլների բազմության՝ ունիվերսալ (ընթերցում են տարբեր տեսակ այբուբեն– ներ ու թվեր) և սահմանափակ (ընթերցում են խիստ որոշակի սիմվոլներ): Ը. ս. կի– րառվում է ինֆորմացիան հաշվողական մեքենա ներածելիս, մեքենայական թարգ– մանության մեջ, բանկային գործողություն– ներ կատարելու, ծրարներ տեսակավո– րելու, հեռագրեր հաղորդելու ժամանակ:

ԸՆԿԱԼՄԱՆ Կ ՈՆՍՏԱՆՏՈՒԹՏՈՒՆ* ըն– կալման հաստատունություն, հոգեկան ունակություն: Առարկաները հարատևո– րեն փոխում են իրենց տեսքը, ընկալվում տարբեր կողմերից: Այս փոփոխականու– թյունը որոշ չափով փոխհատուցվում է կոնստանտության շնորհիվ, և մենք առար– կաներն ընկալում ենք որպես ձևով, մե– ծությամբ, գույնով և այլ հատկանիշնե– րով հարաբերականորեն կայուն օբյեկտ– ներ: Օրինակ, առարկայից ունեցած հեռա– վորության մեծացման զուգընթաց աչքի ցանցաթաղանթի վրա նրա պատկերը փոքրանում է, բայց առարկայի ընկալվող պատկերը համարյա անփոփոխ է մնում: Ը. կ. առավելապես օնտոգենեզում ձևա– վորվող (ոչ ժառանգականորեն ստացված) հոգեկան ունակություն է: Այն շրջապատող աշխարհը կայուն ու անփոփոխ տեսնելու մարդկային ձգտման կարևորագույն ար– տահայտություններից և միջավայրին հար– մարվելու մեխանիզմներից է: Կոնստան– տությունը տարբեր ձևերով և արտահայտ– վածության տարբեր աստիճաններով բնո– րոշ է ընկալման պատկերների բոլոր տե– սակներին (տես Ընկաղում):

ԸՆԿԱԼՈՒՄ(լատ. perceptio–պերցեպցիա), զգայական իմացության ձև: Առարկանե– րի հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջա– կան պատկեր: Ը. զգայության հետ աշխար– հի իմացության ելակետն է, ինֆորմացիա– յի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը: Ը. պասսիվ հայեցո– ղություն չէ, այլ ակտիվ գործունեություն է: Հետազոտական գործողություններ կա– տարելով, անձը հոգեկանում ստեղծում է օբյեկտի նմանակը կամ մոդելը, որը սուբ– յեկտիվ է, բայց ճիշտ է արտացոլում իրա– կանությունը: Ը. նաև ամբողջական և կա– ռուցվածքային մոդել է: Ը. իմացության երկու մակարդակների՝ զգայական ար– տացոլման ու վերացական մտածողու– թյան յուրահատուկ կապող օղակն է: Ը. առարկայական է, այսինքն՝ Ը–ի պատկե– րին համապատասխանում է որոշակի օբյեկտ: Եթե այդպիսի օբյեկտ չկա, ուրե– մըն գործ ունենք հալյուցինացիայի հետ, իսկ եթե առարկաների հատկություններն աղճատված են ներկայանում, գործ ունենք պատրանքների (իլյուզիաների) հետ: Ը–ման պրոցեսի հոգեբանական մեխա– նիզմներն առավելապես ենթագիտակցա– կան բնույթ ունեն, իսկ գիտակցվում են միմիայն դրանց արդյունքները՝ ամբող– ջական պատկերները: Կենսափորձի, գի– տելիքների ազդեցությունը Ը–ման ակ– տուալ պրոցեսի վրա կոչվում է ապեր– ցեպցիա: Ը–ի վրա մեծ է անձի դիրքորոշ– ման ազդեցությունը, մանավանդ երբ ան– հրաժեշտ է ընկալել ու գնահատել մար– դուն: Ապերցեպցիայի և դիրքորոշումների ազդեցության հետևանքով Ը. դառնում է ընտրողական (սելեկտիվ): Ը–ի կարևորա– գույն հատկություններից է կոնստանտու– թյունը (տես Ընկաչման կոնստանտու– թյուն): Գրկ. Ընդհանուր հոգեբանություն, Ե., 1974: Արւոամանով Ա. Դ., Տեսողու– թյան պատրանքներ, Ե., 1962: A h a h ն e b E. ., IlcHxoJiorHH nyBCTBeHHoro no3HaHH«, M., 1960; IIIexTep M.C., IIcHxojiorH- HecKne npodiieMM y3HaBaHHH, M., 1967. Ա. Նաչչաջյան

ԸՆԿԵՐ», հասարակական, գրական շաբաթաթերթ: Հրատարակվել է Թիֆլի– սում, 1906–14-ին, ընդմիջումներով: !սըմ– բագիր՝ Ս. Թառայանց: Թերթը ներկա– յացել է որպես «աշխատավոր ժողովըր–