Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/108

Այս էջը սրբագրված չէ

դի ու նրա շահերի պաշտպան», սակայն, կտրված լինելով իրական կյանքից, քա– րոզել է կոսմոպոլիտիզմ, բարոյական ինք– նակատարելագործում, զորեղ անհատի՝ «գերմարդու» պաշտամունք: Հոդվածներ է տպագրել Լ. Տոլստոյի, Հ. Հելմհոլցի, Մ. Եկմալյանի, Դեորգյան ճեմարանի մասին:

ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, ընտրովի հա– սարակական մարմին ՍՍՀՄ–ում. ստեղծ– վում է հիմնարկ–ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ընդ– հանուր ժողովում (բաց քվեարկությամբ, երկու տարի ժամկետով): Ը. դ–ում քննարկ– վում են աշխատանքային կարգապահու– թյան խախտումների, պետ. կամ հանրային մանր հափշտակության, անվայել վար– քագծի հարցեր են: ՀՍՍՀ–ում Ը. դ–ների ստեղծման, գործունեության և իրավա– սության հարցերը կարգավորվում են Ը. դ–ների 1964-ի կանոնադրությամբ:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Tahiti), (lies de la Societe), Տ ա ի տ ի, արշիպելագ Խաղաղ օվկիանոսի հարավում, Պոլինե– զիայում: Ֆրանսիական տիրույթ է: Տա– րածությունը 1,6 հզ. կմ2 է, բն. մոտ 100 հզ. (1970):

ԸՆԿԵՐՔ, պլացենտա (<հուն. jiXaxocbxog –բլիթ), մարդու, համարյա բոլոր կաթնասունների, որոշ քորդավոր– ների և անողնաշարավորների օրգան, որը ներարգանդային շրջանում իրակա– նացնում է նյութափոխանակությունը մոր օրգանիզմի և պաղի միջև: Կազմված է արգանդի դեցիդուալ (ընկնող) բարակ շերտից և պտղաձվից առաջացած խավիկ– ների հիմնական զանգվածից: հավիկների ներսում գտնվում են պտղի արյան անոթ– ները, միջխավիկային տարածություննե– րում՝ մոր արյունը, որտեղից պտուղն ստանում է թթվածնով հարուստ արյուն և այլ նյութեր, արտազատում ածխաթթու գազ և նյութափոխանակության արգասիք– ներ: Մայրական արյունը չի խառնվում պտղի արյանը: Մարդու Ը. նման է կլոր բլիթի՝ 15–18 սմ տրամագծով, 2–3 սմ հաստությամբ և 500–600 գ քաշով: Ը. ունի երկու մակերես՝ մայրական, որը դարձած է դեպի արգանդի պատը, կպած է նրան և խոր ակոսներով բաժանված բլթերի (կոտիլեդոններ), և մանկան, որը դարձած է դեպի պտուղը և վերջինիս հետ միացած է պորտալարով: Ը. կատարում է պաշտպանական ֆունկցիա. արգելում կամ դանդաղեցնում է վնասակար գոր– ծոնների (գազեր, թույներ, ալկոհոլ, միկ– րոբներ, նիկոտին, վիրուսներ) թափան– ցումը պտղի օրգանիզմ: Ը. մասնակցում է պտղի նյութափոխանակությանը, նրա օրգանիզմում սննդանյութերի տարաբաշխ– մանը, գազափոխանակությանը: Ը. օժտ– ված է նաև ներզատիչ գործունեությամբ (արտադրում է գոնադոտրոպ, ադրենո– կորտիկոտրոպ, էստրոգեն, անդրոգեն, մակերիկամի կեղեի, ինչպես նաև հիս– տամինի և ացետիլխոլինի բնույթի հյուս– վածքային հորմոններ): Ը–ի լրիվ ձևավո– րումն ավարտվում է հղիության 3-րդ ամսվա վերջին: Ը–ի զարգացման խան– գարումների դեպքում առաջանում են տարբեր բարդություններ՝ անհասություն, հղիության տոքսիկոզներ, Ը–ի անժամա– . նակ անջատում, որը կարող է պտղի մահ– վան պատճառ դառնալ: Գրկ. BoflJIHCHHaB. H., 2K M a K H H K. H., AicymepcTBO, M., 1970; T o b o p- Ka 3., ITjiaijeHTa qeJiOBeica, BapmaBa, 1970.

ԸՆԿԵՐՔԱՎՈՐՆԵՐ (Eutheria), կենդանա– ծին կաթնասունների ենթադաս: Բնորոշ են ավելի բարձր կազմակերպվածությամբ և էկոլոգիա–մորֆոլոգիական բազմազա– նությամբ: Ը. ձվածին կաթնասուններից և պարկավորներից տարբերվում են հե– տևյալ առանձնահատկություններով. 1. խիստ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը, 2. սաղմնային զարգացման ընթացքում գոյանում է ընկերքը, 3. մարմ– նի ջերմաստիճանը բարձր է և կայուն: Ընդգրկում են անհետացած 14 և ժամանա– կակից 17 կարգեր:

ԸՆԿՃՎԱԾՈՒԹՅՈՒՆ, դեպրեսիա (depressio), հուզականության խանգարում, արտահայտվում է տրամադրության անկ– մամբ, հոգեկան պրոցեսների դանդաղու– մով և շարժողական ոլորտի արգելակ– մամբ: Հիվանդներն ընկճված են, թախ– ծոտ, շրջապատն ընկալում են մռայլ գույներով, արտահայտում ինքնամեղա– դրման և ինքնանվաստացման մտքեր, որոնք հաճախ հասցնում են ինքնասպա– նության փորձերի: Մեծ մասամբ գլխիկոր նստած են կամ պառկած, որը կարող է դառնալ դեպրեսիվ կաշկանդվածություն (ստուպոր): Ը. ուղեկցվում է նաև մարմ– նական ու վեգետատիվ ախտանշաններով (քնի խանգարում, քաշի անկում, պուլսի դանդաղում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարում են): Ը. կարող է հան– դիպել հոգեկան բացասական ապրումնե– րի* ցիկլոֆրենիսդի, նախածերունական պսիխոզի, ինչպես նաև մարմնային, նյար– դային ու հոգեկան որոշ հիվանդություն– ների ժամանակ: Բուժումը, հոսպիտալա– ցում հոգեբուժական ստացիոնարում, խիստ հսկողություն, անտիդեպրեսանտ դեղամիջոցներ:

ԸՆԿՈՒձԵՆԻ (Luglans regia), ընկուզ– ազգիների ընտանիքի, ընկուզենիների ցեղի ծառ: Բարձրությունը 20–30 մ և ավելի է, բնի տրամագիծը՝ մինչև 1,5 մ: Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր: Տերևները խոշոր են Ընկուզենու ճյուղ (պաղով) (երկարությունը՝ 20–40 սմ), բարդ, կենտ փետրաձև, հոտավետ: Միատուն բույս է, ծաղիկները՝ միասեռ, արականները ծաղկաբույլեր են՝ կատվիկներ, իգական– ները մեկական կամ 2–3-ական գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին: Պտու– ղը կորիզապտուղ է (ընկույզ), կեղևը փայտացած է, կարծր, արտաքինից ծածկ– ված է կանաչ, հյութալի պատյանով: Սերմը կամ միջուկը պարունակում է 45– 11% ճարպ, 8–21% սպիտակուցներ, վի– տամիններ: Չհասունացած ընկույզից (հա– րուստ է վիտամին C-ով) պատրաստում են մուրաբա, հասուն սերմերն օգտագործ– վում են խոհարարական ու հրուշակեղենի արտադրությունում և յուղ ստանալու հա– մար: Բնափայտը արժեքավոր է, կիրառ– վում է ատաղձագործության, շինարարու– թյան մեջ, խառատային գործում: Տերևնե– րից, կեղևից, կանաչ պատյանից ստանում են դաբաղանյութեր, շագանակագույն ներկ: Ը. մեղրաբեր է, երկարակյաց: Պատվաստած ծառերի բերքատվությունն սկսվում է 8–10 –րդ տարում և շարունակ– վում է մինչև 150–200 տարի: Ը. աճում է Փոքր Ասիայում, Բալկանյան թերա– կղզում, Իրանում, Չինաստանում: Մշակ– վում է ԱՄՆ–ում, Եվրոպայի հվ–արմ. մասում և ՍՍՀՄ–ում: Տարածված է Անդր– կովկասում, ՀՍՍՀ–ում՝ Ղափանում, Մեղ– րիում, Եղեգնաձորում, Սպիտակում, Նո– յեմբերյանում, Իջևանում, Թումանյանում, Արարատում, Աբովյանում, Գորիսում: Ա. Մ ար գար յան

ԸՆԿՈՒձԵՔ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի խութ–Բռնաշեն գավառում: 1909-ին ուներ 138 (25 ընտա– նիք) հայ և 8 տուն քուրդ բնակիչ: Կար եկեղեցի (Ս. Ստեփանոս): Հայ բնակիչ– ները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ:

ԸՆԿՈՒ&ՆԱԿ, Ընկուզիկ, գյուղ Արև– մըտյան Հայաստանում, Բիթլիսի վիլա– յեթի Գենջի գավառի Ւփանք գավառա– կում, Իշխնձոր գյուղից հյուսիս, լեռան լանջին: 1909-ին ուներ 50 տուն հայ բնա– կիչ: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: ԸՆՁԱխՈՏ (Aconitum), գնձֆխոտ, գորտնուկազգիների ընտանիքի բազմամ– յա խոտաբույսերի ցեղ: Արմատները պա– լարանման են, հաստացած, տերևները՝ մատնաձև, խորը կտրտված: Ծաղիկները անկանոն են, դեղին, կապույտ, մանուշա– կագույն, հազվադեպ՝ սպիտակ, հավաք– ված գագաթնային ողկույզներում կամ հուրաններում: Փոշոտումը կատարվում է բացառապես իշամեղուների միջոցով: Հայտնի է 300 տեսակ՝ տարածված Հս, կիսագնդում: ՍՍՀՄ–ում կա 75, ՀՍՍՀ–ում (Լոռի, Իջևան, Սևան, Ապարան, Գորիս, Զերմուկ) 3 տեսակ: Ը–ի որոշ տեսակներ թրւնավոր են, պարունակում են ալկա– լոիդներ (ակոնիտին, զոնգորին, ատիզին ևն): Ը. դեղաբույս է, արմատների թուրմը օժտված է ցավամոքիչ և ջերմությունն իջեցնող հատկությամբ: Պ. Սերոբյան

ԸՆՁԱՌՅՈՒԾ, տես Հովազ:

ԸՆՁԱՔԻԱՐՍ, լեռ Հայկական Տավրոսի համակարգում, Վանա լճի հարավային ափին: Բարձրությունը մոտ 2300 մ է: Ծածկված է տափաստանային և ենթալպ– յան բուսականությամբ:

ԸՆՁՅՈՒՂ (cormus), տերևներ ու բողբոջ– ներ կրող ճյուղավորված ցողուն: Բարձ– րակարգ բույսերի հիմնական օրգաննե– րից է: Մեկ վեգետացիայի շրջանում բող– բոջից զարգացած Ը. կոչվում է տարեկան: Բազմամյա բույսերը տարեկան Ը–ներից կազմված ամբողջական համակարգ են: Միամյա բույսերի գլխավոր ցողունը և կողքային բողբոջներից առաջացած ճյու–