Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/111

Այս էջը սրբագրված չէ

սկզբունքներն ամրապնդվում են սահմա– նադրություններում, ինչպես նաև իրավա– կան այլ ակտերում (օրինակ, ՍՍՀՄ–ում՝ ընտրությունների մասին օրենքներում): 2. Պետ. իշխանության ներկայացուցչական մարմինների կազմավորմանը մասնակցե– լու քաղաքացու սուբյեկտիվ իրավունք: Արտահայտվում է ինչպես ձայնի իրա– վունք ունենալու, այնպես և անձամբ ժո– ղովրդական դեպուտատ, ժողդատավոր ընտրվելու միջոցով: Դրան համապատաս– խան Ը. ի. լինում է ակտիվ (ընտ– րելու իրավունք) և պ ա ս սի վ (ընտըր– վելու իրավունք): Ակտիվ և պասսիվ Ը. ի–ից օգտվում են 18 տարեկան դարձած սովետական բոլոր քաղաքացիները: (ՍՍՀՄ Գերագույն սովետում ընտրվելու իրավունք տրվում է 21 տարեկան դար– ձած քաղաքացիներին): ՍՍՀՄ–ում և սո– ցիալիստական մյուս երկրներում ՜Ը. ի. նաե քաղաքացիների՝ ընտրական հանձ– նաժողովներում ընտրվելու և աշխատանք– ներին մասնակցելու կամ այն ղեկավա– րելու, ինչպես նաև ժողովրդական դեպու– տատների և ժողդատավորների աշխա– տանքի նկատմամբ հսկողություն իրա– կանացնելու, անհրաժեշտության դեպքում նրանց ետ կանչելու հարցի քննարկմանը մասնակցելու իրավունքն է: Խաչատրյան

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, 1. պետական իշխանության ընտրովի (աոաջին հերթին ներկայացուցչական) մարմինների ձևա– վորման կարգ: Սահմանում է ընտրական մարմինների կազմավորմանը մասնակ– ցություն ունենալու սկզբունքներն ու պայ– մանները, ընտրությունների կազմակերպ– ման ու անցկացման կարգը (ընտրական օկ– րուգների, տեղամասերի կազմակերպում, ընտրությունների նշանակում, դեպուտա– տության թեկնածուների գրանցում են), դեպուտատների և ընտրողների փոխհա– րաբերությունները: ՍՍՀՄ–ում Ը. հ–ի հիմ– նական սկզբունքը ՍՍՀՄ Սահմանադրու– թյամբ ամրապնդված ընդհանուր, հավա– սար և ուղղակի ընտրական իրավունքի իրագործումն է: Ընտրական իրավունքից օգտվում է 18 տարեկան դարձած յուրա– քանչյուր քաղաքացի՝ բացառությամբ օրենքով սահմանված կարգով խելագար ճանաչվածների: Սոցիալիստական եր– կըրներում աշխատավորների ընտրական իրավունքի սահմանափակումներ չկան: Բուրժ. երկրնեիում ընտրական ցենզերի (տես Ցենզ) և արհեստական այլ արգելք– ների առկայության պատճառով բնակչու– թյան զգալի մասը զրկվում է ընտրություն– ներին մասնակցելու հնարավորությունից: Այնտեղ տարածված է անուղղակի (բազմ– աստիճան) ընտրությունների կարգը, ըստ որի, ներկայացուցչական մարմինների դեպուտատներ ընտրում են ստորադաս ընտրական մարմիններում ընտրված դե– պուտատները (ընտրիչները): Սոցիալիս– տական Ը. հ–ին բնորոշ է իմպերա– տիվ մանդատի սկզբունքը, ըստ որի, դեպուտատի գործունեությունը սահմանափակված է ընտրողների կամ– քով: ՍՍՀՄ–ում յուրաքանչյուր ընտրական օկրուգ ընդգրկում է բնակչության հավա– սար քանակ (օրինակ, ՀՍՍՀ Գերագույն սովետի ընտրությունների ընտրական մեկ օկրուգը ընդգրկում է 8000 բնակիչ): ժո– ղովրդական դեպուտատների սովետների ընտրությունների ժամանակ, բյուլետեն– ներն ընդունելու և ձայները հաշվելու համար, ընտրական օկրուգների տարած– քը շրջանային սովետների գործադիր կո– միտեները բաժանում են ընտրական տե– ղամասերի: ՀՍՍՀ–ում տեղամասերը կազմվում են 500–3000 ընտրողներին մեկ տեղամաս հաշվով: ժողովրդական դեպու– տատների սովետների ընտրությունների անցկացման համար ՍՍՀՄ–ում հասարա– կական կազմակերպությունների ներկա– յացուցիչներից կազմվում են ընտրական հանձնաժողովներ: Ընտրական պրոցեսի փուլերից է դեպուտատության առաջա– դրումը: ՍՍՀՄ–ում թեկնածուների այդ իրավունքը վերապահված է Սովետական Միության կոմունիստական կուսակցու– թյանը, արհեստակցական միություննե– րին, Համամիութենական լենինյան կոմու– նիստական երիտասարդական միության կազմակերպություններին, կոոպերատիվ 1ւ մյուս հասարակական կազմակերպու– թյուններին, աշխատանքային կոլեկտիվ– ներին: Կապիտալիստական երկրներում, որպես կանոն, դեպուտատության թեկ– նածուներ առաջադրում են քաղ. կուսակ– ցությունները: ՍՍՀՄ–ում և սոցիալիստա– կան մյուս երկրներում թեկնածուն ընտըր– վում է ձայների բացարձակ մեծամաս– նությամբ: 2. Ներկայացուցչական մարմիններում տեղերի բաշխման համակարգ՝ ըստ քվեարկության արդյունքների: Լինում է մաժորիտար համակարգ, ներկայացուց– չության համամասնական համակարգ:

ԸՆՏՐԱԿԱՆ ՅԵՆձԵՐ, սահմանադրու– թյամբ կամ օրենքներով սահմանված ընտ– րական իրավունք ստանալու պայման: Փաստորեն ընտրական իրավունքի կամ ներկայացուցչական մարմիններում քա– ղաքացիների մասնակցության սահմանա– փակում է: Ը. ց. սահմանել է բուրժուա– զիան XVIII – XIX դդ., իշխանությունն իր ձեռքը վերցնելուց հետո: Առավել տարած– ված Ը. ց. են՝ գույքային (գույ– քի նվազագույն չափ), կրթական (կըր– թության որոշակի մակարդակ), նստա– կեցության (որևէ վայրում բնակվելու որոշակի ժամկետ): Մինչե XX դ. կեսը Արեմտյան Եվրոպայի շատ երկրներում արգելվում էր կանանց մասնակցությունը ընտրություններին, պահպանվում բարձր տարիքային ցենզ, որով վւաստորեն երի– տասարդությունը զրկվում էր ընտրու– թյուններին մասնակցելու իրավունքից: Բացի վերոհիշյալ ձեական ցենզերից նա– խատեսվում են նաև բարոյական (օրի– նակ, լավ համբավի) Ը. ց., անցանկալի մարդկանց մուտքը ներկայացուցչական մարմինները խոչընդոտելու նպատակով: ժամանակակից բուրժ. երկրներում, շնորհիվ բանվոր դասակարգի դասակար– գային պայքարի, չնայած հռչակվել է համընդհանուր ընտրական իրավունք, իսկ Ը. ց–ի մեծամասնությունը վերացվել, ընտրություններում զանազան օրենսդրա– կան խոչընդոտները պահպանվել են [ԱՄՆ–ում նահանգների օրենսդրությու– նում՝ շուրջ 50, Ֆրանսիայում՝ նստակե– ցության ցենզ (6 ամիս տվյալ բնակավայ– րում են)]: Խիստ ռասայական ցենզեր են գործում ՀԱՀ–ում և Ռոդեզիայում, որոնք ամբողջապես զրկում են աֆրիկացինե– րին ընտրություններին մասնակցելու իրա– վունքից: Չնայած համընդհանուր ընտրա– կան իրավունքի հռչակմանը, մինչե այսօր գործում են տարիքային, կրոնական, հիմ– նական քաղաքացիության և այլ բնույթի ցենզեր: Սոցիալիստական երկրներում Ը. ց. չկան: Սովետական իշխանության առաջին տարիներին ընտրական իրավունքից զըրկ– վել են շահագործողական դասակարգերի, հոգևորականության ներկայացուցիչները: Ակտիվ ընտրական իրավունքից օգտվում են 18 տարեկան դարձած բոլոր քաղաքա– ցիները:

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊ, հա– մակարգ, որն ապահովում է կայանների (բաժանորդների) օպերատիվ հեռախո– սային կապը կենտրոնական կայանի և միմյանց միջև՝ ընդհանուր էլեկտրական շղթային զուգահեռ միացված մեծ թվով հեռախոսների միջոցով:

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ

ԹՅՈՒՆ, վիճակագրության մեջ, ընտրանքային մեթոդով կատար– վող ոչ համատարած հետազոտության ձև: Ը. ու–յան ժամանակ հետազոտվում է համակարգի միայն մի՝ բավական բազ– մաքանակ և օբյեկտիվորեն ընտրված մասը, որը ընդունելի ճշգրտությամբ ներկայացնում է ամբողջ համախումբը: Ը. ու. կատարվում է ավելի արագ, քիչ ծախսումներով, քան համատարածը: Ը. ու. լինում է պատահական, տիպային, սերիական, մեխանիկական ևն: Դրանցից յուրաքանչյուրը (բացառությամբ մեխա– նիկականի) բաժանվում է կրկնվողի և չկրկնվողի: Ը. ու. կիրառվում է վիճակա– գրական, մասնավորապես՝ սոցիոլոգիա– կան հետազոտություններ կատարելիս:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ, արհեստական (մեթոդական) ընտ– րության ձև, երբ ցեղ, որակական այլ խումբ ստանալու կամ եղածը բարելավելու նպա– տակով ընտրում են տնտեսապես առավել արժեքավոր կենդանիներ: Գործնականում հայտնի են անհատական և զանգվածա– յին ընտրության ձևերը: Տոհմաբուծու– թյան մեջ առավել արդյունավետն անհա– տական ընտրությունն է, երբ ընտրած կենդանուն գնահատում են ըստ համալիր՝ անհատական (ֆենոտիպ) և ժառանգա– կան (գենոտիպ) հատկանիշների: Զանգ– վածային ընտրությունը կատարվում է համապատասխան կենդանու արտաքնա– կազմի, մթերատվության և անհատական դրական այլ հատկանիշների: Ընտրության հիմքը օրգանիզմի ժառանգական փոփո– խականությունն է, որը հնարավորություն է տալիս ստանալ հատկանիշների ցան– կալի զուգորդումներ և դրանք ամրա– պնդել սերնդում: Ընտրության արդյունա– վետությունը կախված է պոպուլյացիայի քանակից, կենդանիների պտղատվությու– նից ու վաղահասությունից, հատկանիշ– ների ժառանգական բնույթից, դրանց փո– փոխականությունից, հատկանիշների համահարաբերակցության կապի առկա– յությունից ևն: Անասնաբուծության զար– գացման արդի շրջանում կարևոր նշանա–