Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/113

Այս էջը սրբագրված չէ

Թ, հայերեն այբուբենի իններորդ տառը: Անունն է թո: Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և դրանց միջև ստորին մա սում գտնվող լայն տարրերից: Այս կարգի տառախումբը կոչվում է կրկնա հար: Հորիզոնական նուրբով երկարներն իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնր իր երկու ծայրերից երկու փոքրիկ նուրբերով միանում է աջ երկարին՝ 13: Ունի բււլոր տառատեսակները.: Գրչագիր Թ ստեղծվել է որպես գրչու թյան գիր (V–VIII դդ.): Գրվում է երկու տողագծերի միջե ե* ուղղաձիգ՝ 13, ե" աջ թեքված՝ Id: Հետագայում վերածվել է բոլորգիր գլխագյփ՝ կրկնապատկված առաջին երկարով; Երկաթագիր Թ ստեղծվել է գրչագրի հենքից, ընդ որում, երկարները և լայնը իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր նուրբերով՝ Բ: Լայնի վերին նուրբը հե տագայում ձգվում է դեպի աջ և խոնարհ վում ցած՝ Թ: Իսկ որպես գլխագիր օգ տագործվելիս կրկնապատկվում է առա ջին երկարը և իջնում տողագծից՝ ի Գոր ծածվել է որպես գրչության (V–ճդդ.) և վիմագրության (V դարից մինչե այսօր) գիր: Բուորգիր Թ ստեղծվեւ է գրչագրի հեն քից որպես առօրյա գիր: Ամբոդջությամբ նստում է տողագծի վրա, ներքե ձգելով առաջին երկարը՝ թ ե, քանի որ միջին մասի բոլորակով նույնպես նստում է տողագծի վրա, մանում է բոլորգրի. միջ նածիր խմբի մեջ: Գրվում է ուղղաձիգ և աջ թեքված: XII–XIII դարերից դարձել է գրչության հիմնական գիր, իսկ XYI զա րից միաժամանակ գործածվել որպես տպագրության գիր: Շղագիր Թ նույն բոլոր գիրն է առանց հաստ ու բարակ գծերի՝ թ: Նոարգիր Թ առաջացել է շղագրից: Միջին բոլորակի փոխարեն հաճախ դըր վում է աջ ձգված ուղիդ գիծ՝ Գ՝. Թ տառը նշանագրում է հայերենի առաջ նալեզվային լեզվատամնային շփական շնչեղ խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը): Գրաբարում, միջին հայերենում և ժամա նակակից հայերենում Թ միշտ պահպա նում է իր հնչյունական արժեքը: Որոշ բարբառներում շնչեղ խուլ թի փոխա րեն հանդիպում ենք ապաշնչեդացած ա (թուղթ >թուխտ, թաթախեւ>թատախէլ): Հայերեն այբուբենի դ տառը նույնպես հաճախ արտասանվում է թ (տես Դ հոդ վածը): Որպես այբուբենի իններորդ տառ նշա նակել է ինը և իններորդ, բյուրի նշանով (Թ )՝ իննսուն հազար: Արաբական թվա նշանների ընդունումից հետո էլ գործած վել է որպես քանակական ու դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական (Թ դար=իննե րորդ դար, Գլուխ Թ= Գլուխ իններորդ): Ա. Մաթևոսյա՛ն


ԹԱԲԱՍԱՐԱՆԵՐԵՆ, թաբասարանների լեզուն: Պատկանում է իբերակովկաս յան լեզվաընտանիքի դադստանյան լե զուների լեզգիական լեզվախմբին: Խոս վում է Գաղստանի ԻՍՍՀ հվ. շրջաններում և հարակից որոշ վայրերում: խոսողների թիվը՝ մոտ 55 հզ. (1970): Ունի 5 հիմնա կան ձայնավոր, 55 բաղաձայն: Շեշտը փոփոխական է: Գոյականի հիմնական կարգերն են՝ թիվը, հոլովը, դասը: Բայն ունի եդանակաժամանակային հարուստ ձեեր:


ԹԱԲԱՐԻ (838 կամ 839–923), արաբ պատ միչ և աստվածաբան: Գրել է «Պատմու թյուն մարգարեից և թագավորաց» աշ խատությունը, որտեղ շարադրված է Սա սանյան Պարսկաստանի, ապա Մուհամ մեդի և առաշին խալիֆաների, Օ մա յ ան ների և Աբասյանների պատմությունը՝ մինչե 915ը: 963ին Սասանյանների վե զիր ալԲալամին Թի «Պատմություն»ը թարգմանել է պարսկ., որից և թարգման վել է այլ լեզուներով: Թ. գրել է նաե Ղու րանի բազմահատոր մեկնությունը, որը հայտնի է «Տաֆսիր» անունով: Հայաստանի մասին Թի տեղեկություն ները վերաբերում են Սասանյանների և արաբ, տիրապետության ժամանակա շրջաններին: Երկ. Annales quos scripsit AbuDjafar Mo hammed ibn Djarir atTabari cum aliis .series 1–3, Lugduni–Batavorum, 1879–1901. Ա. ՏերՂևոնդյաԱ


ԹԱԳ, 1. միանձնյա իշխանություն խոր հըրդանշող գլխանոց: Հանդիսավոր առիթ ներով կրում էին միապետները, բարձրա գույն կրոնապետները, տեղական ինքնա վար իշխանները, դքսերը, հերցոգները, կոմսերը: Պատրաստվել է թանկարժեք մետաղներից (հիմնականում՝ ոսկուց), դրվագանախշվել և զարդարվել անգին քարերով ու մարգարիտներով: Թերը