Այ ութեր, որոնցից մի քանիսը ունեն արանկվիլիզաւռորային հատկություն: Երկ. AHTHflpOHHeBMe OCHOBEHHH Kap6o JIH~ HOBoro ptffla, E., 1966.
ԹԱԴԷՎՈՍՅԱՆ Եղիշե Մարտիրոսի [12(24).9.1870, Վաղարշապատ – 22.1. 1936, Թբիլիսի, թաղվել է Երևանում], հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ արվես– տի վաստ. գործիչ (1935): Սովորել է Թիֆ– լիսի Տեր–Հակոբյան պանսիոնում (1879– 1881), Մոսկվայի Լազարյան ճեմարա– նում (1881–85) և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետու– թյան ուսումնարանում (1885–94, աշա– կերտել է Ն. Վ. Ներեին, Վ. Ե. Մակովս– կուն, Վ. Դ. Պոլենովին): 1894–95-ին դա– սավանդել է էշմիածնի Գևորգյան ճեմա– րանում, ապա վերադարձել Մոսկվա, 1896-ին մասնակցել «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին: Մոսկվայի ար– վեստագետների ընկերության մրցույթում 1898-ին «Կեսօրյա ճաշ» և «Քարոզ ուղղա– դավաններին» կտավների համար արժա– նացել է երկու մրցանակի: 1898-ին Վ. Դ. Պոլենովի հետ ուղևորվել է Պաղեստին, իսկ այնուհետև, գրեթե ամեն տարի ճա– նապարհորդել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում (մինչև 1914-ը), Ռուսաստանում, Հայաստանում, ստեղ– ծել ավարտուն աշխատանքներ, էտյուդ– ներ: 1901-ից բնակվել է Թիֆլիսում, մաս– նակցել 1907-ին կազմակերպված «Իկար» գրական–գեղարվեստական խմբակցու– թյան, իսկ Ռուսաստանում՝ «Միր իս– կուստվա»-ի և Ռուս նկարիչների միու– թյան ցուցահանդեսներին: 1916-ին աջակ– ցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: 1921-ին Երևանում կազմակերպել է Հայ արվես– տագետների միության ցուցահանդեսը, ակտիվորեն գործակցել Թիֆլիսի «Հա– յարտան»-ը: Եղել է Վրաստանի Գեղար– վեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաշհն սաոՖեսորներից (1923): Թ. աշխատեւ է կերպարվեստի գրեթե բոլոր մարզերում, զբաղվել է գրաֆիկա– յով, կիրառական արվեստով, ստեղծել խճանկարներ, մանրաքանդակներ, կա– տարել բեմանկարչական աշխատանքներ (Մոֆոկլեսի «Անտիգոնե», 1907, Վ. ի. Ռեբիկովի «Տոնածառ», 1908, Սեն–Մանսի «Մամսոն և Դալիլա», 1927): Թ–ի առաշին իսկ գործերը վկայում են նրա խորը գու– նազգացողությունը, ամուր գծանկարը, կատարողական մեծ կուլտուրան և դասա– կան ավանդույթների հանդեպ ունեցած հավատարմությունը: 1890-ական թթ. նկարչի երփնագրում երևան է եկել մի կողմից մերձիմպրեսիոնիստական ազատ վրձնահարվածը, նկարի ավարտվածու– թյան ակադեմիական նորմերի անտեսու– մը՝ հօգուտ ընկալման թարմության ու անմիջականության, մյուս կողմից՝ հա– կումը դեպի դեկորատիվ ձևերն ու ար– տահայտչականությունը: Առաջինն աստի– ճանաբար զարգանալով 1900-ական թթ. սկզբին Թ–ին բնականորեն հանգեցրել է իմպրեսիոնիզմին հատուկ գունային և լուսա–օդային խնդիրների յուրացմանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ ւկուսԽաիւիզմի («Գետաբերան. Պուլդյու», 1902, «Հանճա– րը և ամբոխը», 1909): Երկրորդը զարգա– Ե. Թադևոսյպն. Ինքնանկար (1933, Հայաստանի պետական պատկերասրահ) ցում չի ապրել, մնացել է որպես արտա– հայտչական գործոն («Նկարչի կնոջ դի– մանկարը», 1903, «Իմ անուրջներից մե– կը», 1905) և միայն դեկորատիվ բնույթի գործերում է քիչ թե շատ ամբողջականո– րեն դրսևորվել («Զան գյուլում», 1907): Երբեմն մերձիմպրեսիոնիստական և դե– կորատիվ հակումները համադրված ձևով են հանդես եկել («Գրիգոր Լուսավորչի տեսիլքը», 1901): Չնայած դրան Թ–ի ար– վեստը հետապնդել է աշխարհի և երե– վույթների ռեալիստական ճանաչողու– թյուն: ժանրային ընդգրկումով Թ–ի ստեղ– ծագործությունը բազմակողմանի է ու հարուստ: Թեթև ու անբռնազբոս վրձնա– հարվածներով պատկերված օդառատ և լուսառատ բնանկարները խորապես բո– վանդակալից են. պահպանված է միջա– վայրի, առարկաների նյութականությու– նը. Երբեմն Թ–ի բնանկարները ներառ– նում են փոքր կամ մեծ սյուժեներ («Կո– միտտսը էջմիածնի լճի ափին», 1893, «Մեր փողոցը Վաղարշապատ ում», 1931): Հայ– կական գեղանկարչության գոհարներ են Թ–ի բազմաթիվ էտյուդները, որոնցից Ե. Թ ա դ և ո ս յ ա ն. «Մեր փողոցը Վաղար– շապատում» (1921, Հայաստանի պետական պատկերասրահ) շատերը կարելի է համարել մանրադիր պատկերներ: Թ. նաև Փայլուն դիմանկա– րիչ էր. վաղ շրջանի գործերում («Ռ. Սու– րենյանց», 1891) դրսևորված վարպետու– թյունը նոր բարձրության է հասել «Ա. Շիր– վանզադե» (1929), «Հ. Թումանյան» (1933) և «Կոմիտասը» (1935) կտավներում: Թ–ի արվեստում կենտրոնական տեղ են գրա– վում թեմատիկ–կոմպոզիցիոն պատկեր– ները: Նկարչի հետաքրքրությունների կենտրոնում հայ գյուղն է, գեղջկական կերպարները, կենցաղը («Հովիվն ու ոչ– խարները», 1895, «Երկրպագություն խ ա՜– չին», 1901, «Խնձոր ունեմխածած է», 1930): Մի շարք գործերում վերարտադրել է հայկական կոտորածների ու պանդխտու– թյան հետ կապված դրվագներ («Դեպի պանդխտություն», 1895, «Կեսօրյա ճաշ», 1896): Թ. պարբերաբար անդրադարձել է իր ժողովրդի անցյալին ու ավանդույթնե– րին՝ ստեղծելով պատմա–նկարչական գոր– ծերի մի ստվար շարք («Հոգեհաց. Արտա– շեսի մահը», 1910, «Տորք Անգեղ», 1910, «Արշակ և Փառանձեմ», 1921, «XI դարի հայ աղջիկ», 1.921): Հայրենասիրական զգացումներով են տոգորված Զվարթնո– ցը, Հռիփսիմեն, Հաղպատը, Գեղարդը, Սևանը, Երուսաղեմի հայկական վանքը և հին հայկական այլ հուշարձաններ պատ– կերող բազմաթիվ բնանկարներ: Պատմա– նկարչական ժանրում Թ. դիմել է հայ հին որմնանկարչության ու կիրառական ար– վեստի ավանդույթներին և ստեղծել բնույ– թով խորապես ազգային «Զան գյուլում»-ի (1907) և «Ասլան աղա»-ի (1912) նման բարձրարվեստ ստեղծագործություններ: Նույն ժանրին են առնչվում կրոնական սյուժեներով կատարված գործերը («Սի– սարի մահը», 1893): Առաջադեմ անհատին մերժող բուրժուական հասարակության քաղքենիական սահմանափակության դեմ բողոքի արտահայտություն է հոյակապ ու ցասկոտ «Հանճարը և ամբոխը» (1909), որին հետագայում ձայնակցել է <Քրիսաո– սը և Փարիսեցիները» (1919) գործը: Թ–ի մահվան կապակցությամբ նշանավոր նկա– րիչ և արվեստաբան ի. է. Գրաբարը գրել է. «Հայաստանը և նրա հետ մեկտեղ ողջ Սովետական Միությունը ի դեմս Թադևոսյանի կորցրեց եվրոպական մասշ– տաբի մի վարպետի»: Թ–ի աշխատանք– ները հիմնականում գտնվում են Հայաս– տանի պետական պատկերասրահում, էջ– միածնի նրա մասնաճյուղում, ինչպես և Ե. Չարենցի անվ. գրականության և ար– վեստի թանգարանում, Արևելքի ժողո– վուրդների արվեստի պետական թանգա– րանում (Մոսկվա), Վ. Դերպենովի անվ. թանգարանում (Պոլենովկա): Պատկերազարդումը տես 97-րդ էջից առաշ՝ ներդիրում: Գբկ. Եղիշե Թադևոսյանի էտյուդների ցու– ցահանդեսի կատալոգ, Ե., 1934: Դ ր ա մ բ– յ ա ն Ռ. Գ., Եղիշե Թադեոսյան, Ե., 1955: Եղիշե Թադեոսյան (ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կատալոգ, Ե., [1975]: Վ. Հարությունյան
ԹԱԴԷՎՈՍՅԱՆ Հովհաննես Կարապետի (1.3.1889, Երևան - 1974, Մոսկվա), հայ սովետական նկարիչ: Ուզբ. ՍՍՀ ժող. նկարիչ (1944), պրոֆեսոր: 1909–16-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության,