քանդակագործության և ճարտ. ուսումնա– րանում: 1912-ին Մոսկվայում կազմա– կերպել է անհատական ցուցահանդես: 1914–՝15-ին ստեղծագործել է Երևանում («Կարավանատան ուղտերը», «Հին կըր– պակներ»), 1916–22-ին՝ Ուզբեկաոանում: 1922-ին նշանակվել է Երևանի գեղար– վեստական ուսումնարանի վարիչ: Պատ– կերել է ուզբեկ ժողովրդի կենցաղը («Սե– խի շուկա», 1916, «Կարավանատուն», «Մրգի տաղավար», 1929, «Խաղողահա– վաք», 1937, «Ուզբեկական բակ», 1958): 1966-ին Երևանում բացվել է նրա անհա– տական ցուցահանդեսը: Գրկ. Մարտիկյան Ե., Հանդիպում քառասուն տարի հետո (Հ. Թադևոսյանի ցուցահանդեսը Երևանում), «ՍԱ», 1966, JSle 5: B e Ց m a p h B. B. h ^ e p k a c o b a H. B., Hckycctbo CoBeTCKoro Y36eKHCTaHa, M., 1960. Ե. Մարտիկյան
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Վռամշապուհ Սամսոնի (ծն. 2.10.1900, Վերին Ագուլիս), հայ սո– վետական իրավաբան: Իրավաբանական գիտ. դ–ր (1959), պրոֆեսոր (1962), ՌՍՖՍՀ գիտ. վաստ. գործիչ (1974): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ավարտել է Մոսկվայի հա– մալսարանի հասարակական գիտություն– ների ֆակուլտետի իրավաբանական բա– ժինը (1925): 1925–34-ին աշխատել է
ՌՍՖՍՀ Գերագույն դատարանում, ար– դարադատության ժողկոմատում, 1935– 1952-ին՝ ՍՍՀՄ և ՀՍՍՀ դատախազու– թյուններում: 1946-ին, երկրորդ համաշ– խարհային պատերազմի հանցագործնե– րի Տոկիոյի դատավարությունում եղել է ՍՍՀՄ պետական մեղադրող: 1948– 1949-ին՝ ՀՍՍՀ դատախազ: Այնուհետև գիտական աշխատանք է վարել Մոսկվա– յի իրավաբանական գիտահետազոտական հաստատություններում: Երկ. npOKypOpCKHH Hafl3C>P B CCCP, M., 1956; HoBoe coBeTcicoe 3aKOHOflaxe jibctbo o 6paice h ceMte, M., 1972; Oxpana npaB Heco- fiepmcHHoJieiHHx, M., 1974. Ս» Հովհաննիսյան ԹԱԶԱ ԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք: Կաթնաանասնապա– Թազագյուղ հական սովետական տնտեսություն է, մշակում է նաև հացահատիկ, ծխախոտ և կարտոֆիլ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ: Թ–ում և շրջակայ– քում պահպանվել են պատմական արձա– նագրություն (906), մահարձան (1293), Ս. Հռիփսիմե և Գրիգոր Լուսավորիչ (IX–X դդ.) եկեղեցիները, Պողոսի գեղ գյուղատեղին, գերեզմանոց (Գրիգոր Լու– սավորիչ եկեղեցու շուրջը, X–XVII դդ.), ջրատար խողովակներ: ԹԱձԱԳՅՈՒՂ, Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանի Այնթապ գյուղի նախկին (մինչև 1970) անվանումը: ԹԱ&ԱԳՅՈՒՂ, Հայկական ՍՍՀ Ղուկաս– յանի շրջանի Թավշուա գյուղի նախկին (մինչև 1967) անվանումը: ԹԱ&ԱԳՅՈՒՂ, Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանի Թասիկ գյուղի նախկին (մինչև 1968) անվանումը:
ԹԱԹԱՆ, Թոր դան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խո– զաթ գավառում, Տուժիկ լեռան ստորոտին: Շրջապատված էր խիտ անտառներով: 1915-ին ուներ 30 տուն (398 մարդ) հայ բնակիչ: Զբաղվում էին խաշնարածու– թյամբ, մասամբ՝ երկրագործությամբ: Բնակչությունը տեղահանվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:
ԹԱԹԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Թաթարստան Ավտոնոմիյալե Սովետ Սոցիալիստիկ Ռեսպուբլիկասի), Թ ա– թ ա ր ի ա (Թաթարստան), ՌՍՖՍՀ կազ– մում: Կազմվել է 1920-ի մայիսի 27-ին: Տարածությունը 68 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 3.359 հզ. (1977): Բաժանվում է 37 վարչական շրջանի: Ունի 17 քաղաք, 24 քտա: Մայրաքաղաքը՝ Կազան: Պետական կարգը: ԹԻՍՍՀ ինքնավար սովետական սոցիալիստական հանրա– պետություն է: Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գե– րագույն սովետն է և նրա նախագահու– թյունը: Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ Մինիստրների խոր– հուրդ: Իշխանության տեղական մարմին– ները ժողովրդական դեպուտատների քա– ղաքային, ավանային և գյուղական սո– վետներն են: Բնությունը: ԹԻՍՍՀ–ն գտնվում է Արե– վելա–եվրոպական հարթավայրի արլ. մա– սում, Վոլգայի միջին հոսանքի շրջանում: Հարուստ է նավթի և գազի, շինանյութե– րի (գիպս, կրաքար), գորշածխի, բիտու– մի, ֆոսֆորիտների և տորֆի պաշարնե– րով: Հայտնի են Իժևսկի հանքային ջրե– րը: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը հվ– արմ–ում –13°C է, հս–արլ–ում՝ –14,8°C հուլիսինը՝ հս–ում 18,6°C է, հվ–արմ–ում՝ 19,6°C: Տարեկան տեղումները Մերձկա– մայում և Մերձվոլգայում 450 մմ է, Արև– մըտյան Անդրկամայում՝ 400 մմ: Հանրա– պետության տերիտորիայով են հոսում Վոլգան (177 կմ), Կաման (380 կմ) և այլ գետեր: Տարածքի 16%-ից ավելին անտա– ռածածկ է: Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, որմզդեղնը, սկյուռը, նապաստակը, խլահավը, աքարը, արոսը: Ջրավազանները հարուստ են ձկներով: 1960-ին ստեղծվել է Վոլգա–Կամայի արգելանոցը: Բնակչությունը: Բնակչության մոտ կե– սը թաթարներ են, բնակվում են նաև ռուս– ներ, չուվաշներ, մորդվաներ, ուդմուրտ– ներ, մարեր և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 49,2 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը՝ 59%: Խոշոր քաղաքներն են՝ Կազանը, Նաբերեժնիե Չելնին, Ալ– մետևսկը, Նիժնեկամսկը, Զելենոդոլսկը, Բուգուլման, Չիստոպոլը, Լենինոգորսկը, Ելաբ ուզան: Պատմական ակնարկ: Թաթարիայում հայտնաբերվել են քարի դարի բնակա– տեղիներ: Բրոնզի դարից պահպանվել են հնագիտական հուշարձաններ: Մինչև IX դ. այստեղ բնակվում էին մաջարական (հին հունգ.) ցեղերը, որոնց կամպ–վոլգ– յան բուլղարները դուրս մղեցին դեպի Դանուբ: X–XIV դդ. Կամա–վոլգյան Բուլ– ղարիայի կազմի մեջ էր: 1177-ին Վոլգա– յի վրա հիմնադրվեց բուլղ. Կազան ամ– րոցը: 1241-ին Կամա–վոլգյան Բուլղա– րիան մտավ Ոսկե Հորդայի կազմի մեջ: XV–XVI դդ. ձևավորվեց Կազանի (մի– ջին վոլգյան–մերձուրալյան) թաթար ազ– գությունը: Թաթարիան գտնվում էր Կա– զանի խանության կազմում, որը 1545– 1552-ի արշավանքների հետևանքով միաց– վեց ռուս, պետությանը: 1670–71-ին ներ– գրավվեց Ս. Ռազինի գլխավորած գյու– ղացիական պատերազմի մեջ: XVI11– XIX դդ. զարգացավ արդյունաբերությու– նը: 1708-ին կազմավորվեց Կազանի նա– հանգը: Նրա բնակչությունը մասնակցեց Ե. Պուգաչովի գլխավորած 1773–75-ի գյուղացիական պատերազմին: XIX դ. 60-ական թթ. բուրժ. ռեֆորմները նպաս– տեցին կապիտալիզմի զարգացմանը: Թա– թարի այ ում ձևավորվեց բազմազգ պրո– լետարիատ: 80-ական թթ. Կազանում ստեղծվեցին մարքսիստական առաջին (Ֆ. Ֆեդոսեևի, Ա. Մտոպանիի և Ն. Բաու– մանի) խմբակները: 1887-ին Կազանում իր հեղափոխական գործունեությունն սկսեց Վ. Ի. Լենինը: 1897-ին կազմա– կերպվեց ս–դ. առաջին խմբակը, իսկ 1903-ին ստեղծվեց ՌՍԴ(բ)Կ իսկրայական ուղղության կոմիտեն: 1917-ին ինքնակա– լության տապալումից հետո Կազանում և գավառներում մեծ աշխատանք տարան բոլշևիկները: Հաշվի առնելով տեղական ազգային առանձնահատկությունները, նրանք օգտագործում էին ազգ. դեմոկրա– տական կազմակերպությունները (մու– սուլմանական սոցիալիստական կոմիտեն ևն): 1917-ի հոկտ. 26(նոյեմբ. 8)-ին Կա– ղանում հաստատվեց սովետական իշխա– նություն: 1918–19-ին Թաթարիան երկու անգամ անցավ սպիտակգվարդիական– ների ձեռքը: 1918-ի սեպտեմբերին կար– միր բանակը ազատագրեց Կազանը: Թա– թար ժողովրդի զավակները սովետական իշխանության համար մարտնչեցին քա– ղաքացիական պատերազմի ռազմաճա– կատներում: Համառուսաստանյան Կենտ– գործկոմի և ՌՍՖՍՀ ժողկոմսովետի 1920-ի մայիսի 27-ի դեկրետով ՌՍՖՍՀ–ի կազմում կազմավորվեց Թաթարական ԻՍՍՀ: Քաղաքացիական պատերազմի հաղթական ավարտից հետո սկսվեց սո– ցիալիստական շինարարությունը: Ին– դուստրացումը, գյուղատնտեսության կո– լեկտիվացումը և կուլտուրական հեղա– փոխությունը վերափոխեցին սոցիալ–տըն– տեսական կյանքը: 1934-ի հունվ. 3-ին
ԹԻՍՍՀ պարգևատրվեց Լենինի շքանշա– նով: Տնտեսության և մշակույթի զարգացման գործում նոր նվաճումների համար հան– րապետությունը պարգևատրվեց Հոկտեմ– բերյան հեղափոխության (1970) և ժո– ղովուրդների բարեկամության (1972) շքանշաններով: Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին (1941–45) Թաթարիայի աշխատա– վորները ռազմաճակատում և թիկունքում