նինյան», 1924-ից), ռուսերեն՝ «Սովետս– կայա Տատ արիա» («CoBeTCKan Taia- pHH>, 1917-ից), «Կոմսոմոլեց Տատարիի» (<K0MC0M0Jieix TaTapHH», 1919-ից): Հան– րապետական ռադիոհաղորդումները աըր– վում են թաթարերեն և ռուս.: Հեռուստա– տեսությունն ունի 2 ծրագիր՝ կենտրոնա– կան և տեղական: Գրականությունը: Թ. գրականության մեզ հասած առաշին հուշարձանը վերա– բերում է XIII դ. սկզբին (Գալիի «Ցուսուֆ և Զուլեյխա» պոեմը, 1210): Ոսկե Հորդայի (XIII–XV դդ.) ժամանակներից պահպան– վել են Կուտբայի «Խոսրով և Շիրին» (1342) պոեմը և Խորեզմի «Սիրո գիրքը» (1354): Կազանի խանության՝ Ռուսաս– տանին միանալուց հետո (1552) ժող. եր– գերում արտացոլվել է պայքարն ընդդեմ ցարական ինքնակալության («Երգ Պու– գաչովի մասին»): XV–XVIII դդ. Թ–ի գրա– կանությունը ներկայացված է սուֆիզմի գաղափարներով համակված կրոնա–խրա– տական պոեզիայով (Մավլյա Կուլի, Հևթիզ Իմյանի, Շամսետդին Զաքի): XIX դ. գրա– կանության և հասարակական մտքի մեշ զարգացավ մահմեդական սխոլաստիկա– յին հակադրվող ռացիոնալիստական հո– սանքը (Աբուննասիր Կուրսավի): Կայում Նասիրին հիմնադրեց ժամանակակից թա– թարական գրական լեզուն: Երևան եկան առաշին ազգային վեպերն ու դրամա– ները: XX դ. լուսավորական ռեալիզմի ներ– կայացուցիչներ էին Զաքիր Հադին (1863– 1933), Շաքիր Մուհամմեդովը (1865– 1923): Թաթարական պրոլետարական գրա– կանությունը կապված է Գաֆուր Կուլահ– մետովի (1881–1918) գործունեության հետ: Հեղափոխության վերելքի տարի– ներին պայքարի կոչ է հնչել Աբդուլլա Տուկայի, Մաժխո Ղաֆուրիի պոեզիայում: Թաթարական սովետական պոեզիայի զարգացման մեջ մեծ ավանդ ունի Հ. Թաք– թաշը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին թաթար գրողներ Մ. Զալիլը, Ֆ. Քարիմը, Ա. Ալիշը և ուրիշներ ընկան հերոսի մահով: Ետպատերազմյան շրջա– նում զարգանում է փոքրածավալ արձակը (Գազի, Հուսնի, Շամով, Ա. Ենիկի, Գ. Մուհամետշին, Ռ. Թուհվաթուլլին, Ա. Գիլյազով), վեպը (Նաշմի, Բաշիրով, Աբսալյամով, Ա. Ռասիհ): ճարտարապետությունը: ԹԻՍՍՀ–ի տարածքի ճարտ. հուշարձաններից են Բոլգար Մեծի շինությունները, Կազանի Կրեմլը (XVI–XVII դդ.), ռուսական կլա– սիցիզմի ոճով կառուցված Կազանի հա– մալսարանը (1825–30-ական թթ.): Կա– զանի թաթարների ժող. տները փայտա– շեն են, դեկորատիվ մանրամասներով: Մովետական տարիներին կառուցվել են արդ., բնակելի և հասարակական շենքեր: Վերակառուցվել են հին քաղաքները (Կա– զան, Բուգուլմա, Չիստոպոլ), ստեղծվել նորերը (Նիժնեկամսկ, Լենինոգորսկ): Կազանի լավագույն կառույցներից են՝ Մուսա Ջալիլի անվ. օպերայի և բալետի թատրոնը (1939–56), վ. Ի. Լենինի անվ. ստադիոնը (1960), գետակայարանը, ՍՄԿԿ մարզկոմի շենքը (երկուսն էլ՝ 1962), կոնսերվատորիայի համերգային դահլիճը, կրկեսը (երկուսն էլ՝ 1967): Կ ա գ ա ն. Puinii/անի անվան փողոցը Նաբերեժնիե Չելնի Լ.Ա. Ֆատախով, «Վերադառնում են քա– ղաքից» (1963 – 64) Ի. Մ. Ի»ալիլուլով. «Իմ հարազատնե– րը» (1963–64, Թաթարական ԻՍՍՀ կերպար– վեստի թանգարան, Կազան) Կերպարվեստը: 1895-ին բացվել է Կա– զանի գեղարվեստի դպրոցը: 1900-ական թթ. ստեղծագործել են թաթար գրաֆիկ– ներ Լ. Մուստաֆինը, Մ. Գալեևը, Գ. Գու– մերովը: Թաթարական սովետական ար– վեստի ձևավորման մեջ կարևոր դեր են կատարել Կազանի գեղարվեստական դպրոցի դասատուներ Պ. Բենկովը, Ն. Ֆե– շինը: Պատրաստվել են ազգային կադրեր: 1939-ին ստեղծվել է ԹԻՍՍՀ նկարիչների միությունը: Երաժշտությունը: Թաթարական ժող. երգը միաձայն է: Ծորուն (օզինկոյ), կա– տակպարային (կիսկա կոյ), թաքմաք– ներ (քառյակներ) երգերն առանձնանում են մեղեդիական հարստությամբ, երա– ժըշտա–ոճական ինքնատիպությամբ: Նվագարաններից են՝ կուրայ (սրինգ), կուբիգ, հարմոն, մանդոլին, դոմրա, գուս– լի: XX դ. 20-ական թթ. պրոֆեսիոնալ կոմպոզիտորական ստեղծագործության սկիզբ են դրել Ս. Սայդաշևը, Ս. Գաբա– շին, Վ. վինոգրադովը, Գ. Ալմուհամետո– վը: 1937-ին կազմակերպվել են Գ. Տու– կայի անվ. ֆիլհարոմնիան և թաթարական երգի ու պարի անսամբլը, 1939-ին՝ օպե– րայի և բալետի թատրոնը, կոմպոզիտոր– ների միությունը, 1945-ին՝ Կազանի կոն– սերվատորիան: Թատրոնը: 1887-ին գրվել է թաթարե– րեն առաշին պիեսը (Գ. Իլյասիի «Դըժ– բախտ աղշիկը»): 1906-ին Կազանում տե– ղի է ունեցել թաթարերեն առաշին ներ– կայացումը, 1907-ին Օրենբուրգում կազ– մակերպվել է թաթարական թատերախում– բը («Սայար»): ՍՍՀՄ–ում կուլտուրական հեղաՓոխության տարիներին ստեղծվել է դրամատիկական թատրոն (այժմ՝ Գ. Քա– մալի անվ. թաթարական ակադեմիական թատրոն), գործում են նաև վ. Կաչալովի անվ. ռուսական դրամատիկական թատ– րոնը (հիմն. 1791-ին, Կազանում), Պա– տանի հանդիսատեսի, Լենինյան կոմե– րիտմիության անվ., թաթարական շրշիկ դրամատիկական, տիկնիկային թատրոն– ներ: Գրկ. Hctophh TaTapCKOH ACCP, Ka3aHb, 1973; OqepKH HCiopHH napxHHHOH opramwa- i;hh TaiapHH , Ka3am>, 1973; A 6 p a m o b II.B., KjraflHes H. X., HlarH-My- x a m 6 t o b Փ. T., Ham Kpaii XaTapcTaH, Ka3am>, 1970; Bucmee <)6pa30BaHHe is. Hayica b Taiapim, Ka3am>, 1971; Ta6eeB Փ. A., 3KOHOMHKa TaTapHH: HTorK h nepcneKTHBW, Ka3am>, 1972; HcTOpua TaTapcicoii cobctckoS jraTepaTypM, M., 1965.
ԹԱԹԱՐԱԿԱՆ ՆԵՂՈՒՑ, գտնվում է Ասիա մայր ցամաքի և Սախալին կղզու միշև: Միացնում է ճապոնական և Օխոտի ծո– վերը:
ԹԱԹԱՐԲՈհՆԱՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1924, Բեսարաբիայի աշխատավորների զինված ելույթ ռում. զավթիչների դեմ՝ սովետական իշխանությունը վերականգ– նելու նպատակով:
ԹԱԹԱՐԵՐԵՆ, թաթարների լեզուն: Պատ– կանում է թյուրքական լեզվաընտանիքի արմ. ճյուղի ղփչաղյան խմբին: Խոսվում է ԹԻՍՍՀ–ում, մասամբ՝ հարակից վայ– րերում ու Սիբիրի որոշ շրշաններում: Խոսողների թիվը՝ ավելի քան 5 մլն (1970) : Կառուցվածքային տիպով կցական է: Առատ է ձայնավորներով (12): Շեշտը ուժային–քանակային է: Գոյականի կար– գերն են՝ թիվ, ստացականություն, որոշ– յալ–անորոշ առումներ, ստորոգելիակա– նություն: Բայը հարուստ է ձևաբանական կարգերով: Այբուբենը մինչև 1927-ը՝