վերջերին սկսվել է անցումը կրոնական թեմայից աշխարհիկին: Ստեղծվել են առա– ծին արձակ գործերը: 1932-ի պետ. հեղաշրջումից հետո թաիա– կան գրականությունում արմատավորվեց ռեալիզմը, տիրապետող ժանր դարձավ արձակը (պատմվածք, նովել, վեպ), ընդ որում հիմնական ուղղությունը նախապես նատուրալիզմն էր (Դոկմայսոտ, Կո Սու– րանգկանանգ, Սոտ Կունմարոխիտ, ծն. 1904, Մալայ Չուպինիտ, 1906–63), հե– տագայում՝ սոցիալ–ռեալիզմը (Սիբուրա– պա, 1905–74, Լաո Կամխոմ, ծն. 1930, Աչին Պանչապան, ծն. 1927, Սենի Սաու– վապոնգ, ծն. 1918, Իտսարա Ամանտա– կուն, 1920–69): XIII. ճարտարապետությունը U կերպ– արվեստը Մ. թ. առաջին դարերում Թ–ի տարած– քում զարգացել է մոների և կհմերների արվեստը (տաճարներ, բուդդայի՝ նուրբ մանրամասներով զանգվածեղ արձան– ներ): Թաի ժողովրդի ազգային արվեստի ձևավորումը բուդդիզմի հովանու ներքո սկսվել է Սուկհոթաի պետության կազմա– վորումից հետո, ստեղծվել է «վատ» տա– ՜ճարային համակառույցի տիպը՝ աշտա– րակաձև («պրա–պրանգ») և գանգաձև, սայրով վերջավորվող («պրա–չեդի») սըր– բարաններով (Սավանկհալոկի Չանգ Լոմ, XIII դ. վերջ և Սուկհոթաիի Սահաթատ, 1345) «վատերը»: Քանդակագործության ասպարեզում մշակվել են Թ–ի արվեստին բնորոշ գրաֆիկական ձգված ձևեր: Սիամի պետության (XIV–XIX դդ.) ծաղկման շրջանում զարգացել են Սուկհոթաիի ավանդույթները: Բանգկոկում, Այութիա– յում և այլ կենտրոններում կառուցվել են խճանկարներով, քանդակներով զարդար– ված տաճարներ և պալատներ: XX դ. 2-րդ կեսին առաջադեմ նկարիչներն ու քանդակագործները ձգտում են պահպանել ազգային արվեստի ավանդական յուրա– հատկությունները: Զարգացած է դեկո– րատիվ–կիրառական ժող. արվեստը (լա– քապատ առարկաներ, փայտից, արծա– թից պատրաստված իրեր, գեղարվեստա– կան գործվածքներ): XIV. Երաժշտությունը Թ–ի Ժող. երաժշտությանը բնորոշ է կի– սատոների բացակայությանը: Երաժիշտ– ները հիմնական մեղեդին սովորում են լսողությամբ և կատարում իմպրովիզա– ցիայով: Գործիքներից են՝ պինայը (հի– շեցնում է շոտլանդական պարկապզուկ), կու սաու սամ սայը (ջութակի տարատե– սակ), տյակաուն (մեծ կիթառի նմանակ): Նվագախումբը սովորաբար կազմված է հնդկական տիմպանից (որ Թ–ում կոչվում է թաիոն) և երկու չինական թմբուկից (կլոնգ թյադ): Մեծ նվագախմբերում ընդ– գրկվում են նաև լարային՝ սաու սամ սայ, սաու դուանգ և սաու նվագարանները: XIX դ. վերջից մուտք են գործել եվրոպա– կան երաժշտական գործիքներն ու երա– ժըշտությունը: Խոշոր քաղաքներում կան եվրոպական նվագախմբեր: XV. Թատրոնը Թ–ի դասական թատրոնը սկզբնավոր– վել է հնդկական «Ռամայանա» էպոսից: Դրա մոտիվներով ձևավորվել է դասական ներկայացումների երեք տեսակ՝ կոն (100-ից ավելի դիմակներով մնջախաղի թատրոն), ուր դերասանների յուրաքան– չյուր ժեստ սիմվոլիկ է. տեքստը կարդաց– վում է բեմի ետևից, ներկայացմանը մաս– նակցում են ժող. նվագախումբ և երգչա– խումբ), նանգ (ստվերների թատրոն), լակոն (ազգային դասական դրամա՝ բուդ– դայական պատմվածքների սյուժեներով): Թատրոնի հիմնական տարրը պարն է: Պատկերազարդումը տես աղյուսակ V, 192–193-րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. CoBpeMeHHbiH TamiaHff, M., 1958; IleHflJiTOH P. JI., reorpa(J)Hfl TamiaH- fla, nep. c amvi. , M., 1966; B e p յ h h 3.O., Hctophh TanjiaHfla, M., 1973; P e 6 p h k o- b a H. B., OqepKH HOBefimeS hctophh Tan- naHfla (1918–1959), M., 1960; Նույնի, OnepKH hoboh hctophh TaHjiaHfla (1768– 1917), M., 1966; Hckoju»ackhK B. H., TaHjiaim. 3KOHOMHHecKHe onepicH, M., 1971; K o p h e b B., JlHTepaTypa TaHJiaH^a, M., 1971.
ԹԱԻԼԱՆԴԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–
ՑՈՒԹՅՈՒՆ (ԹԿԿ), կազմակերպչորեն ձևավորվել է ընդհատակում գործող մարք– սիստական խմբերից՝ 1942-ին, ԹԿԿ I համագումարում (անլեգալ): Երկրորդ հա– մաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) ակտիվորեն մասնակցել է ճա– պոնական օկուպանտների դեմ զինված պայքարին: 1946-ին ԹԿԿ ստացավ լե– գալ գործելու հնարավորություն, նրա 3 անդամ ընտրվեց Թաիլանդի պառլամեն– տի դեպուտատ, սկսեց հրատարակվել ԹԿԿ օրգան «Մախաչոն» թերթը: Պետ. հեղաշրջումից հետո ԹԿԿ ստիպված ան– ցավ (1947-ից) ընդհատակ: ԹԿԿ հանդես է գալիս ընդդեմ գոյություն ունեցող հե– տադիմական վարչակարգի և օտարերկըր– յա իմպերիալիզմի: ԹԿԿ պատվիրակները մասնակցել են Կոմունիստական և բան– վորական կուսակցությունների միջազգա– յին խորհրդակցություններին (1957, I960, Մոսկվա) և հավանություն տվել ընդուն– ված փաստաթղթերին: Հետագայում ԹԿԿ ղեկավարությունը, Չինաստանի կոմկու– սի պառակտողական ղեկավարության ազ– դեցությամբ , կուսակցությունը մեկուսաց– րեց միջազգային կոմունիստական շար– ժումից:
ԹԱԻՐՈՎ Ալեքսանդր Ցակովլևիչ [24.6 (6.7).1885, Ռոմնի – 25.9.1950, Մոսկվա], սովետական ռեժիսոր: ՌՍՖՍՀ ժող. ար– տիստ (1935): XX դ. թատերական արվես– տի ռեֆորմատոր–ռեժիսորներից: Գոր– ծունեությունն սկսել է 1905-ին՝ որպես Ա. Ցա. Թաիրով վերասան, 1908-ից՝ ռեժիսոր: Թ. Մոսկ– վայի Կամերային թատրոնի (1914–50) հիմնադիրն ու ղեկավարն էր: Նրա առա– ջին իսկ բեմադրությունները՝ Կալիդա– Տեսարան Վ. Վիշնևսկու «Լավատեսական ող– բերգություն» պիեսի ներկայացումից (1933), ռեժիսոր՝ Ա. Թա իրով սայի «Շակունթալա» (1914), Աննենսկու «Ֆամիրա ԿիՖարեդ» (1916), ի հայտ բե– րեցին բեմական նրբագեղ արտահայտ– չամիջոցներ, լեգենդար հերոսների վսեմ և հուժկու կրքերի փառաբանման հակում: Ծրագրային ներկայացումներից են եղել Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1915), Շնիցլերի «Պիեռետտայի ծածկո– ցը» (1916), Օ. Ուայլդի «Սալոմե»-ն (1917), Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը (1921): Սկրիբի «Ադրիան Լեկուվրյոր» (1919), Ռասինի «Ֆեդրա» (1922), 0’Նիլի «Սերը ծփիների տակ» (1926) բեմադրություն– Տեսարան «Արքա– յադուստր Բրեմ– բիլլա» ներկայա– ցումից (1920, ըստ է. Թ. Ա. Հոֆմա– նի), ռեժիսոր՝ Ա. Թաիրով ները նշանավորեցին ռեժիսորի անցումը ռեալիզմին: Լավագույն ներկայացումնե– րից են Վ. Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1933), «Մադամ Բովա– րի» (ըստ Ֆլոբերի, 1940), Գորկու «Ծերու– կը» (1946): Թ–ի մերձավոր արվեստակից– բարեկամներից էր 1920-ական թթ. ճա– նաչված թատերական հայ նկարիչ Գ. Յա– կողովը, որը նրա բեմադրություններից ձևավորեւ է Պ. Կլոդելի «Փոխանակու– թյուն»^ (1918), Ա. Շնիցլերի «Կանաչ թու– թակը» (1918), է. Թ. Ա. Հոֆմանի «Ար– քայադուստր Բրամբիլլա»-ն (1920), Շ. Լը– կոկի «ժիրոֆլե ժիրոֆլյա»-ն (1922), Ա. Գլոբայի «Ռոզիտա»-ն (1926): Թ–ի բե– մադրություններից Լ. Ստոլիցայի «Երկ– նագույն գորգ»-ի բեմական ձևավորումը կատարել է նկարիչ Հ. Միհանաջյանը: Երկ. 3anncKH peacnccepa, eraTBH, 6eceflw, penn, iracbMa Գրկ. flepxaBHH K., Kimra o Ka- MepHOM TeaTpe, M., 1934; ToJioBameH- ko K>., PejKHccepcKoe hckycctbo TanpoBa, M., 1970. Ս. Հարությունյան
ԹԱԻՐՈՎ (իսկական ազգանունը՝ Տեր– Գրիգորյան) Վլադիմիր Քրիսաափորի [4.9.1894, գ. Խրմանջուղ (այժմ՝ ԼՂԻՄ Հադրութի շրջանում) – 1937], սովետա–