Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/125

Այս էջը սրբագրված չէ

պալատ (կից գործում են ժողովրդական թատրոն, պարի անսամբլ, 2 գրադարան): Թ–ում կա կապի հանգույց, հյուրանոց, հայրենագիտական թանգարան, հիվան– դանոց, պոլիկլինիկա: Թ–ի հնագույն բնա– կավայր լինելդւ ապացույցները վերաբե– րում են մ. թ. ա. II հազարամյակին (պա– տահական պեղումների ժամանակ հայտ– նաբերվել է բրոնզե սուր): II դ. Թ. հիշա– տակում է Պտղոմեոս հույն աշխարհագիրը՝ Թալին ա (©aXiva) ձևով: Այնուհետև Թ. հիշատակվում է I դ. դեպքերի կապակցու– թյամբ (Զաջուռ Արծրունին Անիանոս կամ Ենանոս Բագրատունի իշխանին ազատե– լով պատժից՝ բնակեցնում է Թ–ում): Կա– թողիկե եկեղեցու (տես՝ Կաթողիկե եկե– ղեցի Թափնի) մոտ, բլրի վրա կան հին շինությունների հետքեր, որոնցից XX դ. սկզբին գտնվել են կարասներ: Բլրի արլ. մասում եղել են երկու հին ջրավազան (ենթադրվում է, որ ծաոայել են եկեղեցու հողերը ջրելուն): VII –^X դդ. հիշատակ– վում է իբրև ճոխ և բազմամարդ ավան, գյուղաքաղաք: 774-ին արաբները կոտո– րելով բնակիչներին՝ կողոպտում են Թ. Բագրատունիների թագավորության ժա– մանակ այն կրկին բարգավաճում և դաո– նում է հարուստ ավան, սակայն 1162-ին սելջուկյան Ելտկուլ ամիրան Անին գրա– ված վրաց Գեորգի թագավորից վրեժ լու– ծելու համար գրավում է Թ., բնակչության մի մասին կոտորում, մյուսներին գերե– վարում և ստրկության է վաճառում օտար երկրներում: 1514-ին օսմանյան Սելիմ II սուլթանը Պարսկաստանից հաղթությամբ վերադառնալով՝թուրքերի դեմ ըմբոստա– նալու համար կոտորում է Թ–ի բնակիչնե– րին: Թ. 1639-ից մտել է Երևանյան խանու– թյան կազմի մեջ: Թ–ի բնակչությունը հիմնականում բաղ– կացած էր 1828–30-ին Կարսից, Նախ– իջևանից, Բայազետից և Ալաշկերտից գաղթածներից:

ԹԱԼԻՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայ– կական ՍՍՀ–ում: Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին: 1920–30-ին Թ. շ–ի տարածքի մի մասը մտել է էջմիածնի, մյուսը՝ Լենինա– կանի գավառի մեջ: 1952–53-ին եղել է Լենինականի օկրուգի կազմում: Տարա– ծությունը 1288 կմ2 է, բնակչությունը՝ 41035 (1977): Արմ–ում սահմանակից է Թուրքիային: Վարչական կենտրոնը Վե– րին Թալին քտա–ն է: Քարտեզը տես 128-րդ էջից հետո՝ ներդիրում: Բնական պայմանները: Թ. շ. գտնվում է Արարատյան գոգավորության նախա– լեռնային և լեռնային գոտում, Արագած լեռնազանգվածի հվ–արմ. լանջերին՝ 1200–3500 ՜մ բարձրությունների վրա: Մակերևույթը խիստ կտրտված է, քարքա– րոտ: Ընդարձակ տարածություն են զբա– ղեցնում քարակարկառները: Թ. շ–ի տա– րածքում են Թալինի սարավանդը, Ար– տենի, Իրինդ, Ծաղկասար հանգած հրա– բուխները: Հարթավայրերը գրավում են փոքր տարածություններ: Հարուստ է պեռլիտի, խարամի, տուֆի, պեմզայի, ասբեստի պաշարներով: Կլիման ցամա– քային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ամառը՝ շոգ և չոր: Տարեկան միջին ջերմաստիճա– նը նախալեռնային գոտում 8,4°Շ–ից 11,3°C է, բարձր լեռնատափաստանային գո– տում՝ 4,8°Օից 7,4°C: Տարեկան տեղում– ները՝ համապատասխանաբար՝ 380– 500 ԱՎ և 535–625 մւէ: Նվազագույն ջեր– մաստիճանը –31°C է, առավելագույնը՝ 40°C: Նախալեռնային գոտում՝ մինչև 1400 it բարձրություններում, պատահում են ցրտահարություններ: Դետերը մըշ– տական հոսք չունեն: Շատ են հեղեղատ– ները: Ստեղծվել են արհեստական ջրամ– բարներ (Ներքին Սասունաշենի, Դավթա– շենի, Վերին Թալինի, Վերին Բազմաբեր– դի ևն)՝ 4,3 մլն մ3 ընդհանուր տարողու– թյամբ (1975): Կառուցվում են Շենիկի, Աշնակի, Սաբունչիի ջրամբարները: Տա– րածված են գորշ կարբոնատային, շա– գանակագույն, բարձրադիր գոտում՝ նաև քարքԱւրոտ սակավազոր սևահողերը: Զգալի տարածություն են զբաղեցնում արոտները: Տիրապետում է կիսաանա– պատային, լեռնատափաստանային և մարգագետնային բուսածածկույթը: Կենդանիներից հանդիպում են աղվես, գայլ, կրծողներ, սողուններ, թռչուն– ներ: Թալինի ջրանցքը Բնակչությունը: 1926–75-ին բնակչու– թյունն աճել է մոտ 4 անգամ: 89%-ը հա– յեր են: Միջին խտությունը 1 կմ2 վրա 31 մարդ է: Ունի 42 բնակավայր, որից 2-ը՝ քտա (Արագած, Վերին Թալին): Պատմական ակնարկ: Թ. շ–ի ներկա– յիս տարածքը հին U միջին դարերում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագած ոտն գավառի մեջ: Պատկանել է Կամսարական տոհմին: IX–XI դդ. եղել է հայ Բագրատունիների թագավորության մեջ, ապա՝ անցել Զաքարյաններին: Արե– վելյան Հայաստանը Ռուսաստանին միա– նալուց հետո մտել է Երևանի նահանգի, իսկ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ Լենինականի U էջմիածնի գավառների մեջ: 1920-ական թթ. սկզբներին Թ. շ–ում կուսակցական բջիջներ չեն եղել: Շյւջանի տարածքում աշխատում էր ընդամենը 4 կուսակցա– կան: Ավելի ուշ կուսակցական բջիջներ ստեղծվեցին շրջանի մի շարք գյուղական սովետներում: 1930-ի վարչա–տերիտո– րիալ բաժանումից հետո շրջանի գյուղա– կան սովետների բջիջների միավորումից ստեղծվեց Թ. շ–ի առանձին կուսակցա– կան կազմակերպությունը, որը մինչև 1978-ը ունեցել է 32 կոնֆերանս: 1977-ի հունվ. 1-ին շրջանում կար 96 սկզբնական կուսկազմակերպություն (1769 կոմու– նիստ), 141 ԼԿԵՄ կազմակերպություն (6442 կոմերիտական): Թ. շ–ում կան կիկլոպյան ամրոցներ (Բազմաբերդ, Արեգ, Գստնհովիտ), կրոմ– լեխներ, դամբարաններ (Աշնակ, Ցամա– քասար, Ակունք): Վաղ միջնադարից պահ– պանվել են քանդակազարդ կոթոդ–մահ– արձաններ (Ակունք, Վերին Թալին), Շե– նիկ գյուղաաեղիի և Եշիլի միանավ եկե– ղեցիները (V դ.), Մաստարայի Ս. Հով– հաննես (VI դ.), Դառնհովտի Ս. Գևորգ (VI–VII դդ.)ք Իրինդի (VII դ.), Ներքին Սասունաշենի, Շենիկի, Զարնջայի եկե– ղեցիները, Վերին Թալինի հուշարձանա– խումբը (VII դ.)ք ՔրիստաՓորի վանքը (VII դ.): Միջնադարյան ճարտ. հուշար– ձաններից նշանավոր են Աշնակի բերդ– եկեղեցին և Բայսըգի գմբեթավոր դահ– լիճը (XII–XIII դդ.), Ներքին Թալինի քարավանատունը (XIII–• XIV դդ.) և ամ– րոցը (X-XVIII դդ.)*- Տնտեսությունը: Նախասովետական տարիներին շրջանի տնտեսության գըլ– խավոր ճյուղը անասնապահությունն էր: Արդ. ձեռնարկություններ չկային: Վերջին տարիներին Թ. շ. դարձել է ՀԱՍՀ գյու– ղատնտ. և արդ. հիմնական շրջաններից: 1975-ին շրջանում կար 15 կոլտնտեսու– թյուն, 19 սովետական տնտեսություն: Հողային ֆոնդը 128800 հա է, որից վա– րելահողեր՝ 24368 հա, բազմամյա տըն– կարկներ՝ 3410 հա (այդ թվում՝ խաղողի այգիներ 2130 հա, պտղատու այգիներ 1280 հա), խոտհարքներ՝ ITS հա, արոտա– վայրեր՝ 34485 հա, դաշտապաշտպան ան– տառաշերտ՝ 225 հա, ջրային մակերես՝ 557 հա: X հնգամյակում նախատեսվում է յուրացնել 17 հզ. հա հողատարածու– թյուն: Գյուղատնտեսության առաջա– տար ճյուղը՝ հողագործությունը, տալիս է գյուղատնտ. համախառն արտադրանքի 70,8% -ը (1975): Ոռոգումը կատարվում է գլխավորապես Թալինի ջրանցքով: Ոռո– գովի հողատարածությունները 1950-ի 8576 /ա–ից 1976-ին հասել են 15217 հա–ի: Թալինի ջրանցքի 2-րդ հերթի գոր– ծարկումից հեւոո կյ ուրացվեն և ոռոգելի կդառնան 15 հզ. հա խոպան հողեր: Գյու– ղատնտեսության հիմնական ճյուղերից են խաղողագործությունը (գյուղատնտ. համախառն արտադրանքի 24%-ը), պըտ– ղաբուծությունը (ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, 15,3%), հացահատիկի (10920 հա, 8,6% ) և ծխախոտի(211 հա, 4,3% ) մշակու– թյունը: Նախատեսվում է խաղողի այգինե– րի տարածությունը 1980-ին հասցնել 2820 /ա–ի, պտղատու այգիներինը՝ 4020 ծա–ի, կերային կուլտուրաների ցանքատարածու– թյունը՝ 10150 հա–քւ: Անասնաբուծությունն ունի մսակաթնաբրդատու ուղղություն: 1976-ին շրջանում հաշվվում էր 18,3 հզ. գլուխ խոշոր (որից կով՝ 7,4 հզ.), 156,4 հզ. մանր եղջերավոր անասուն: Կառուցվում է խոզաբուծական 2 համալիր (24 հզ. և 54 հզ. գլխի համար), տարեկան կարողու– թյունը՝ 8 հզ. ա միս: Նախատեսվում է կառուցել կովաբուծական 2 համալիր: Արդյունաբերությունը տալիս է շրջանի համախառն արտադրանքի 66,3%-ը (1975): Կարևոր ճյուղերից են սննդի և շինանյու– թերի արդյունաբերությունը: Գործում են պեռլիտի, երկաթբետոնե կոնսարուկ–