Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/127

Այս էջը սրբագրված չէ

սպիտակ–արծաթավուն, փափուկ մեաաղ է, հալման ջերմաստիճանը՝ 303,6°C, եռմանը՝ 1457°C, խտությունը՝ 11850 կգ/մ3, միացություններում՝ միարժեք կամ եռար– ժեք: Թ. օդում օքսիդանում է՝ պատվելով T120 օքսիդի շերտով: Տաքացնելիս միա– նում է հալոգեններին, ծծմբին, ֆոսֆո– րին են: Բազմաթիվ մետաղների հետ առա– ջացնում է կայուն համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառու– թյունը: Թ. ստացվում է աղերի ջրային լուծույթների էլեկտրոլիզից և այլ եղա– նակներով: Թ–ի միացությունները խիստ թունավոր են:

ԹԱԼՄՈՒԴ (<եբր. talmiid – ուսմունք, ուսումնասիրություն), հուղայականու– թյան գրական–աստվածաբանական, իրա– վական ժողովածու: Հուդայականության տեսական հիմքերից է, Հին կտակարանից հետո հրեաների ամենահեղինակավոր գրությունը: Ստեղծվել է մ. թ. ա. IV – մ. p. V դդ.: Թ. արտացոլել է ժամանակի առասպելա–դիցաբանական գաղափարնե– րը, բժշկական, աստղաբաշխական, մաթե– մատիկական, աշխարհագրական պատկե– րացումները: Բաղկացած է Միշնայից, որը մովսեսական օրենքների (Հնգամատյանի) արդիականացված մեկնությունն է, և Գ fa- մա ր ա յ ի ց՝ Միշնայի մեկնությունից: Ըստ բովանդակության Թ. բաժանվում է Հագադոթի (առասպելներ, լեգենդ– ներ, առակներ, հեքիաթներ, պատմվածք– ներ) և Գալախայի (իրավական դրույթներ, որոնցով կարգավորվում է հուդայականների կրոնական, ընտանե– կան և քաղաքացիական կյանքը): Թ–ում ավելի է զարգացել ու արդիականացել հուդայական պաշտամունքը, առավել խիստ է ընդգծվել միաստվածության U աստծու՝ որպես մարդուն անճանաչելի գերբնական նախասկզբի գաղափարը: Այն սրբագործեէ է սոցիալական անհա– վասարությունը, կնոջ անիրավահավա– սարությունը, քարոզել հնազանդություն: Սիաժամանակ, Թ. կարեոր սկզբնաղբյուր է Առաջավոր Ասիայի ժողովուրդների պատմության ու սովորությունների ուսում– նասիրման համար, այն օգնում է բացատ– րելու վաղ քրիստոնեության և մահմեդա– կանության ծագումնաբանության առան– ձին հարցեր: Թ–ի իրավական նորմերը՝ թալմուդական իրավ ու ն ք ը, հավանաբար արաբ. տիրապետության շրջանում, մուտք են գործել Հայաստան: Նման կարծիքի են սեմիտաբաններ Դ. Մյուլլերը, Վ. Ապտովիցերը և ուրիշ– ներ:

ԹԱԼՈՄ (<հուն. 6aXA,o<;– ընձյուղ, երի– տասարդ ճյուղ), ստորակարգ բույսերի (ջրիմուռներ, սնկեր, քարաքոսեր են) վեգետատիվ մարմին: Տես նաև Թաչո– ֆիւոնեյւ:

ԹԱԼՈՖԻՏՆԵՐ (Tallophyta), ստորակարգ բույսեր, որոնց մարմինը՝ թաչոմը, տարբերակված չէ ցողունի, տերևի և արմատի: Թ. են պրոկարիոտները (բակտերիաներ, ներառյալ ճառագայթասնկերն ու ռիկետսները, կապտականաչ ջրիմուռները ևն) և էուկարիոտներ

ը (ջրիմուռներ, սնկեր, քարաքոսեր): Որոշ ծովային ջրիմուռներ արտաքինից տարբերակված են ցողունատիպ և տերե– վանման օրգանների, սակայն նրանց անատոմիական կառուցվածքն իր պար– զությամբ տարբերվում է բարձրակարգ բույսերի օրգաններից:

ԹԱՒՁԱ, հայաբնակ գյուղ Վրացական ԱԱՀ Ախալքալաքի շրջանում, Աբուլ լե– ռից 3 կմ հարավ: Գյուղի արլ. կողմում գտնվում է Աբուլ լիճը: Թ–ում գործում են ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ: 1918-ին Ախալքալաք ներխու– ժած թուրք, զորքի՝ Թ–ում կազմակերպած կոտորածից փրկվել է ընդամենը 7 հոգի, որոնք 1922-ին Ծալկայի շրջանի Նարդե– վան գյուղից տեղավւոխված հայերի հետ շենացրել են գյուղը: Թ–ի հայերը 1830-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Բա– յազետի գավառից:

ԹԱԻՏԱձՅԱՆ Արմեն Լեռնի [ծն. 28.5 (10.6).1910, Շուշի], հայ սովետական բու– սաբան: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971): Ավարտել է Թբիլիսիի մերձարևադարձային կուլ– տուրաների համամիութենական ինստ–ը Ա. Լ. Թախաաջյան (1932): 1938–48-ին եղել է Երևանի հա– մալսարանի բույսերի մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ, 1951– 1955-ին՝ Լենինգրադի համալսարանի կենսաբանա–հողագիտության ֆակուլ– տետի դեկան, 1949–61-ին՝ բարձրակարգ բույսերի ամբիոնի պրոֆեսոր, 1954-ից՝ նաև ՀԱՍՀ ԳԱ բուսաբանության ինստ–ի բարձրակարգ բույսերի բաժնի վարիչ: 1954-ից ղեկավարում է ՍՍՀՄ ԳԱ բուսա– բանության ինստ–ի հնէաբուսաբանության լաբորատորիան, 1963-ից՝ բարձրակարգ բույսերի բաժինը: Թ–ի գիտական աշխա– տանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիային և կարգաբանությանը, ծաղկավոր բույսերի ծագմանը, բույսերի աշխարհագրությա– նը: Նա ստեղծել է բույսերի մորֆոլոգ– ների և կարգաբանների դպրոց և մշակում է նորագույն տարբերակ օրգ. աշխարհի ծագման մասին: 1954-ից Թ–ի խմբագրու– թյամբ լույս է տեսնում «Հայաստանի ֆլորան» (հ. 1–6, 1954–73, ռուս.): 1945-ին Ա. Ֆեդոտովի հետ հրատարակել է «Երևանի ֆլորան» (1972, ռուս.): Զբաղ– վել է նաև Հայաստանի բրածո բույսերի հարցերով: Կենսաբանական գիտություն– ների միջազգային միության բուսաբա– նության բաժանմունքի (1975-ից) և բույ– սերի տաքսոնոմիայի գծով միջազգային ասոցիացիայի (1975-ից) ;պրեզիդենտն է, ԱՄՆ–ի Ազգային ԳԱ (1971-ից), Լոնդոնի Լիննեյյան ընկերության (1968-ից), գեր– մանական բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի (1972-ից) և այլ գիտական ընկերությունների անդամ: «Ծաղկավոր բույսերի համակարգը և ֆիլոգենիան» մենագրության համար Թ. 1969-ին ստա– ցել է ԱՍՀՄ ԳԱ Վ. Կոմարովի անվ. մըր– ցանակ: Երկ. Bbicnme pacTeHHH, t. 1, M.– JI., 1956. OcHOBbI 3BOJHOUHOHHOH MOPOJIOriiH IIOKpblTOCe- MeHHbix, M.–JI., 1964; CncreMa h 4)H-noreHH5i ilBeTKOBbix pacreHira, M.–JI., 1966; PacTeHHa B CHCTeMe OpraHH3MOB, BKH.: 2fCH3Hb pacTeHHH, t. 1, M1974. Գրկ. JIaBpeHKo E. M., 51 u; e h k o- XMejieBCKHH A. A., ApMeH JleoHOBHq TaxTaflJK-HH (k 60-aeTHio co poHCfleHna), «Ботаниеской acypHaji», 1970, t. 55, No 12.

ԹԱԿԱՐԴ, հատուկ սարք գազաններ, կրծողներ և թռչուններ որսալու համար: Թ–ները լինում են աղեղնավոր և ոչ աղեղ– նավոր:

ԹԱՀԻՐՅԱՆՆԵՐ, Թահիրովներ, հայ առևտրա–արդյունաբերողներ: Թ–ից Ն. Մ. Թահիրյանը 1887-ին Երևանում հիմնել է գինու, 1890-ին՝ կոնյակի գործա– րան, որոնք վաճառեց (1899-ին կոնյակի, 1912-ին՝ գինու գործարանը) Լ. Շուստո– ՎԻն:

ԹԱՂ, հայաբնակ գյուղ Թուրքիայի հյու– սիս–արևմտյան մասում, Ադաբագարի մոտ: XX դ. սկզբին ուներ 50 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, շերամապահությամբ և արհեստներով: Ուներ եկեղեցի (Երևման Ս. Խաչ) և վարժարան, իսկ բարձունքի վրա՝ Խնդրակատար Ս. Աստվածածին ուխտատեղին: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: ԹԱՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախ գավառում: Թ. Շատախ գավառի կենտրոնն էր: 1909-ին ուներ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին անասնապահությամբ, մեղվաբուծու– թյամբ, առևտրով և արհեստներով (շա– լագործությամբ): Գյուղն ուներ եկեղեցի և երկսեռ վարժարան: XX դ. սկզբին Թ–ում հրատարակվել է խմորատիպ թերթ: Բնա– կիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը, փրկվելով կոտորածներից, բնա– կություն է հաստատել Արևելյան Հայաս– տանում:

ԹԱՂ, թաղամաս, քաղաքի կամ գյուղի առանձին մասերից յուրաքանչյու– րը, որ անցուղիներով կամ հնում վարչա– կան բաժանումով որոշ ուրույնություն էր ներկայացնում: Տես Քաղաքաշինություն՝.

ԹԱՂ (ճարտարապետ ու թյան մեջ), տարածական կառուցվածք, կորըն– թարդ մակերեսով ծածկ: Կիրառվում է հիմնականում գոգավորությամբ դեպի վեր: Ինչպես և կամարը, առավելապես աշխատում է սեղմման, ուղղահայաց և հրման հորիզոնական ճիգերը հաղորդե– լով հենարաններին (վերջինը որոշ կա– ռուցվածքներում կարող է բացակայել կամ մարվել իր իսկ մարմնի մեջ): Թ–ի համա– չափական հիմնական տարրերն են՝ թռիչ– քը (երկու հենարանների միջև եղած հե– ռավորությունը), վերելքի սլաքը (առավել բարձր կետի ուղղահայաց հեռավորու– թյունը հենման մակերեսից): Ըստ համա– չափության ստորաբաժանվում են՝ բարձ– րւԱսլաք (սլաքի հարաբերությունը թռի>-