քին մեծ է 1/2-ից), ցածրասլաք (նույն հարաբերությունը տատանվում է 1/4– 1 /2-ի միջև), տափարակ (հարաբերու– թյունը փոքր է 1/4-ից) Թ–երի: Հիմնակա– նում լինում են՝ գլանային (ընդ– լայնական կտրվածքում ներկայացնում է շրջանագծի, էլիպսի կամ կոնագծի մաս, հենվում է զուգահեռադիր պատերին՝ հեծանակապ կամ կամարակապ սյունա– շարերին, որոնք և իրենց վրա են կրում հրման և ծանրության ուժերը), գոց– ված և խաչային (առաջինը ստաց– վում է կիսաշրջանաձև կտրվածքի երկու գլանային Թ–երի ուղղահայաց փոխհա– տումից առաջացած մարմնի ներքին մա– կերեսներից, մյուսը՝ արտաքին մակե– րեսներից), հայելային (ստացվում Թաղերի հիմնական տիպերը, գլանային, 2. խաչային, 3. գոցված, 4. հայե– Լաքէւև, 5- աէւագ«ւսսային է գոցված Թ–ից՝ նրա վերին մասը հարթու– թյամբ հատելու միջոցով), առագաս– տային (սաացվում է գմբեթի երկու զույգ հակադիր մասերը հարթ մակերե– սով հատելու միջոցով): Հիմնական ձևերի բազմաթիվ տարատեսակները պայմանա– վորված են դրանց կտրվածքների կորերի տարբերությամբ և թաղակագմ առանձին տարրերի զանազան, համակցությամբ (սլաքային, սահող, խորսխաթաղ ևն): Առանձնահատուկ են ջլաղեղային Թ–երը (տես Գոթական ոճ): Հնագույնները, այս– պես կոչված, «կեղծ» Թ–երն են, որ ստաց– վում են հորիզոնական շարքերի դեպի վեր հետզհետե առաջ բերելու միջոցով: Գրան– ցում հրման ուժերը բացակայում են: Թ. կիրառվել է հնագույն ժամանակներից և սկզբում գլխավորապես կառուցվել աղ– յուսից ու քարից: Այնքանով, որքանով քարի ծռման աշխատելու հնարավորու– թյունները սահմանափակ են, Թ–ի (որտեղ քարն աշխատում է սեղմման) կիրառումը հնարավոր դարձրեց առանց հենարան– ների ավելի մեծ թռիչքներ ծածկել: XIX դ. 2-րդ կեսից Թ–եր ստեղծվում էին մետաղական կառուցվածքներից: XX դ. ստեղծվեցին միաձույլ, հավաքովի եր– կաթբետոնե, նրբապատ թաղանթատիպ և այլ կառուցվածքների Թ–եր: Գրկ. Ky3Heu;oB A. B., Cboam h hx fleKop, M., 1938. Ա. աոեփանյան
ԹԱՂԱՏՇՎԻԼԻ Էքվտիմե Սիմոնի (1863– 1953), վրացի պատմաբան, Վրաց. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1940-ից): Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1887): Թ. վրաց նոր պատմագրության ստեղծող– ներից, Թբիլիսիի համալսարանի հիմնա– դիրներից (1918) և առաջին պրոֆեսոր– ներից էր: 1921–45-ին ապրել է Ֆրան– սիայում: 1945-ից՝ նորից Թբիլիսիի հա– մալսարանի պրոֆեսոր: Գրել է վրաց ժողովրդի ծագման, կազմավորման, պե– տականության հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ: Մեծ է Թ–ի ներ– դրումը վրաց. աղբյուրագիտության և հնագիտության մեջ: Երկ. Oiracairae pyKOiracefir o6mecTBa pac- npocTpaHeHHH rpaM0TH0CTH cpeflH rpy3hhcko- ro HacejieHHH, t. 1–2, kh. 1–8, Tek&ahc, 1904–12; ApxeojronraecKafl aiccne/umira 1917 Ր lOJKHbie npOBHHI3.HH Tpy3HH, T6., 1952. Ռ. Մետրեեւի
ԹԱՂԱՆԹ, տես Կենսաբանական թաղանթ– ներ:
ԹԱՂԱՆԹ տեխնիկայում և դ ե– ֆորմա ց վ ո ղ պինդ մարմնի մեխանիկայում, երկու կորագիծ մակերևույթներով սահմանափակված մար– մին, որի մի չափումը (հաստություն) մար– մինը բնորոշող մյուս չափումներից բա– վական փոքր է: Թ–ի ներքին և արտաքին մակերևույթներից հավասարահեռ մակե– րևույթը կոչվում է միջին մակերևույթ: Կախված միջին մակերևույթի ձևից, տար– բերում են գլանաձև, կոնաձև, գնդաձև, տորոիդաձև և այլ Թ–ներ (նկ.): Թ–ները դասակարգվում են մակերևույթի ւրիվ կորությամբ (գաուսյան կորություն): Թ–ի նյութը կարող է լինել իզոտրոպ կամ անիզոտրոպ: Թ–ները լինում են միաշերտ և բազմաշերտ, հաստատուն կամ Փոփո– խական հաստության: Շէւորհիվ թեթէւու– թյան և բարձր դիմացկունության Թ–ները մեծ կիրառություն ունեն տեխնիկայում, օգտագործվում են որպես շինությունների ծածկեր, թռչող ապարատների ու նավերի իրաններ, հեռուստատեսային աշտարակ– ներ, քիմ. արդյունաբերության մեջ բարձր ճնշմանը դիմադրող ռեզերվուարներ, ատո– մային ռեակտորների պատեր, մեքենա– ների մասեր ևն: Թ–ները պատրաստում են Տարբեր աիպի թաղանթներ, ա. գլանաձև, կոնաձև, գ. գնդաձև, ղ. տորոի– դաձև երկաթբետոնից, պողպատից, Փայտից, թեթև համաձուլվածքներից, պլաստմաս– սաներից, ապակեպլաստներից ևն: Թ–ների տեսությունը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բաժիններից է և ուսումնասիրում է Թ–ի ստատիկ կամ դինամիկ վիճակի լարումների և տեղա– փոխությունների որոշման, կայունության և ամրության, միջավայրերի, հետ Թ–ի փո– խազդեցության և այլ հարցեր: Արտաքին ուժերի ազդեցությամբ Թ–ում առաջանում են ներքին լարումներ, որոնք Թ. հաշվար– կելիս, փոխարինվում են նորմալ և սահքի ուժերով, ծռող և ոլորող մոմենտներով, ինչպես նաև լայնական ուժերով: Ի տար– բերություն սալերի, Թ–ներում, որոշ դեպ– քերում ներքին լարումների բաշխումն ըստ բարձրության կարելի է ընդունել հավա– սարաչափ: Նման դեպքում Թ–ները կոչ– վում են անմոմենտ, և հաշվարկելիս ծռման լարումները հաշվի չեն առնվում: Հայտնի են Թ–ների դասական և ճշգրտված տեսու– թյունները, որոնք արտաքին ուժերի ազ– դեցությամբ Թ–ում առաջացող լարվածա– յին ու դեֆորմացիոն վիճակի որոշման եռաչափ խնդրի լուծումը հանգեցնում են երկչափ խնդրի լուծմանը: Թ–ների դասա– կան տեսությունը հիմնվում է Կիրխհոֆ– Լյավի հիպոթեզի վրա, ըստ որի չդեֆոր– մացված վիճակում միջին մակերևույթին ուղղահայաց յուրաքանչյուր ուղղագիծ թելիկ դեֆորմացիայից հետո մնում Է ուղղագիծ և ուղղահայաց դեֆորմացված միջին մակերևույթին ու պահպանում իր երկարությունը: Ընդունվում է նաև, որ միջին մակերևույթին զուգահեռ հարթակ– ներին ուղղահայաց նորմալ լարումը լայ– նական հատվածքների նորմալ լարում– ների համեմատ փոքր Է: Թ–ների խնդրի լուծումդ հանգեցվում է մասնակի ածանց– յալներով գծային ու ոչ–գծային բարձր կարգի (դասական տեսությունում՝ ութե– րորդ կարգի, ճշգրտված տեսություննե– րում՝ ավելի բարձր) դիֆերենցիալ հա– վասարումների ինտեգրմանը համապա– տասխան եզրային պայմաններով, որոնք արտահայտում են կոնստրուկցիայի մյոա մասերի հետ Թ–ի միացման ձևը: Եզրային խնդրի ճշգրիտ լուծումը, սովորաբար, կապված է մաթ. լուրջ դժվարությունների հետ: Ելնելով Թ–ի երկրաչափության, բեռ– նավորման, եզրերի ամրացման բնույթից, կատարում՛ լրացուցիչ ընղուն էշությ՛ուն– ներ և օգտվում դասական տեսությունից բխող ավելի պարզ հավասարումներից (Թ–ների տեխ. տեսություն): Թ–ների ճըշ– գըրտված տեսություններում ընդունվում են ավելի փոքր սխալի հանգեցնող հիպո– թեզներ կամ հենվում եռաչափ խնդրի տարբեր անալի՛տիկ եղանակներով ստաց– վող լուծումների վրա: ՀԱՍՀ–ում առավել զարգացում են ստացել անիզոտրոպ և շերտավոր Թ–ների դասական ու ճշգրտված տեսությունները և դրանց հիման վրա կա– տարվող հետազոտությունները: Գրկ» B JiacoB B, 3., 06maa Teopna օձօ– JioqeK h ee npHMeHemie b T6XHmcer M.–JI., 1949; HoBoacHflOB B.B., Teopna toh- khx odojLoneK, 2 H3fl., JI*, 1962; A m- dapuyMHH C. A*, Teopna aHH30Tp0nHMX o6qjlo^k, M., 1961*