Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/130

Այս էջը սրբագրված չէ

սուլֆիաի ջրային լուծույթով 135– 150°Շ–ում, ճնշման տակ, 4–12 ժ: Այս եղա– նակով անջատված Թ. (94,5–98% մաք– րությամբ) հիմնականում օգտագործվում է բարձրորակ թուղթ պատրաստելու հա– մար, ինչպես նաև վիսկոզային թելերի արաադրության մեջ: Սուլֆատային եփման դեպքում փայտի տաշեղներին ավելացնում են 4– 6%-անոց NaOH-ի ջրային լուծույթ կամ NaOH+ Na2S խառնուրդ, 170– 175°C-nuf, ճնշման տակ, 5–6 ժ: Լուծույթի հետագա մշակումը կատարվում է նախորդի նման: Այս եղանակով անջատված Թ. կիրառվում է պարկեր, թղթե պարաններ, փաթեթա– վորման, տեխ., ինչպես նաև գրելու, տպա– գրական և նկարչական թուղթ արտա– դրելու համար: Թ. ջրում և նոսր հիմնային լուծույթնե– րում չի լուծվում: Լուծվում է պղնձի հիդր– օքսիդի ամոնիումային լուծույթում և որոշ չորրորդային ամոնիակային հիմքերում: Ջրում, ալկալիների և որոշ աղերի ու թթուների լուծույթներում ուռչում է: Թ. թթուների կամ նրանց անհիդրիդների հետ առաջացնում է էսթերներ, ալկիլհալոգե:- նիդների կամ ալկիլսուլֆատների հետ՝ եթերներ (տես Թաղանթանյութի եթեր– ներ և էսթերներ), ալկալիական մետաղ– ների և խիտ ալկալիների հետ՝ ալկոհո– լատներ: Օքսիդիչների ազդեցությունից տեղի է ունենում սպիրտային խմբերի աստիճանական օքսիդացում և արդյուն– քում ստացվում են կարբոնիլ– և կարբօք– սիլ– խումբ պարունակող միացություն– ներ: Սենյակային ջերմաստիճանում խիտ թթուներից առանձին օղակները միացնող գլյուկոզիդային կապերը խզվում են (հիդ– րոլիզվում են): Թ–ի հիդրոլիզի վերջնա– կան արդյունքը D(+) գլյուկոզն է. (C6Hi0O5)n-(– nH20–MiCeH^Oe: Թ. կազ– մալուծվում է նաև ուլտրամանուշակա– գույն ճառագայթներից (լուսաքիմիական կազմալուծում), բարձր ջերմությունից (ջերմային կազմալուծում), ինչպես նաե միկրոօրգանիզմների ազդեցությունից (կենսաքիմիական կազմալուծում): Թ–ի կենսաքիմիական կազ– մալուծումը կարեոր դեր է խաղում բնու– թյան մեջ ածխածնի շրջանառության պրո– ցեսում: Հողի մեջ անցնող բուսական մնա– ցորդների բաղադրության 45–90%-ը կազ– մում է Թ.: Միկրոօրգանիզմների ազդե– ցությամբ Թ. հիդրոլիզվում է, ապա օքսի– դանում են առաջնային սպիրտային խըմ– բերը՝ առաջացնելով ալդեհիդային կամ կարբօքսիլային միացություններ, որոնց հետագա օքսիդացումից ստացվում են օքսիթթուներ, ի վերջո, ածխաթթու գազ և ջուր: Գրկ. Hhkhthh H.H., Xhmhh flpeBe- chhm h i*eji.mojio3M, M.–JI., 1962; Xhmhh flpeBecHHbi, nep. c aHm., M., 1967. Գ. Շահնազարյան

ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԱՅԻՆ ՊԼԱՍՏՄԱՍՍԱ– ՆԵՐ, ջերմապլաստիկ նյութեր, ստացվում են թաղանթանյութի եթերների և էսթեր– ների մշակմամբ: Թ. պ. հեշտ մամլվում են և ճնշման տակ ձուլվում, օժտված են էլեկտրամեկուսիչ հատկություններով, առաձգականությամբ և ամրությամբ: Թ. պ. պատրաստում են թաղանթանյութի եթերներին և էսթերներին ավելացնելով պլաստիֆիկատորներ, միացուկներ և ներկանյութեր: Պրոցեսը տարվում է ցնդող լուծիչի միջավայրում (ցելյուլոի– դային նյութերի ստացում) կամ առանց լուծիչի (փոշիացած էթրոլների ստացում): Կիրառվում են ինքնաթիռաշինության, մեքենաշինության, կինոյի և լուսանկար– չական արդյունաբերության մեջ: Դրան– ցից պատ՞րաստում են չկոտրվող ապակի– ներ, էլեկտրատեխնիկական և ռադիոյի մասեր, ինչպես նաև խաղալիքներ ու արդուզարդի առարկաներ:

ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ ԵԹԵՐՆԵՐ ԵՎ ԷՍ–

ԹԵՐՆԵՐ, թաղանթանյութի ալկիլացման և ացիլացման նյութեր [C6H702(0R)3]n և [C6H702(0C0R)3]n ընդհանուր բանա– ձևերով: Եթերներն ստացվում են թա– ղանթանյութի և ալկիլքլորիդների փոխ– ազդեցությունից 30–50% –անոց ալկալինե– րի ներկայությամբ: Մեթիլ–, էթիլ– ե բենզիլեթերները կիրառվում են տեքստիլ, պլաստմասսաների և լուսանկարչական ժապավենների արդյունաբերության մեջ: էսթերներն ստացվում են թաղանթանյու– թի և թթուների կամ նրանց անհիդրիդնե– րի փոխազդեցությունից: Քացախատներն ստացվում են թաղանթանյութը քացախ– .անհիդրիդի, քացախաթթվի և քիչ քա– նակի H2S04^ խառնուրդի հետ 30–45°C տաքացնելիս: Հիմնականում ստացվում է եռքացախատը, որը կիրառվում է քա– ցախատային մետաքս (արնել, կուրպ– լետ) ստանալու համար: Նիտրատները ստացվում են թաղանթանյութը ատք03-ի և 1ւ2Տ04-ի խառնուրդով (նիտրացնող խառնուրդ) մշակելիս: Հատկությունները և կիրառման բնագավառները կախված են նիտրման աստիճանից: Լրիվ նիտր– վածը (նիտրոթաղանթանյութ) կիրառվում է անծուխ վառոդի պատրաստման հա– մար, իսկ մասամբ նիտրված նյութերը՝ պլաստմասսաների, կինո և լուսանկար– չական Ժապավենների, նիարոլաքերի և նիարոսոսինձների արաադրության մեջ: Քսանտոգենատներն ստացվում են թա– ղանթանյութի ալկալիական լուծույթը ծծմբածխածնով (CS2) մշակելիս: Կիրառ– վում են արհեստական մետաքսի արտա– դրության մեջ և փաթեթավորման թա– ղանթներ (ցելոֆան) պատրաստելու հա– մար: Տես նաև Թաղանթանյութային ւկ1ասամասսաներ

ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ–ԹՂԹԻ ԱՐԴՅՈՒՆԱ–

ԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ծանր արդյունաբերության ճյուղ: Քիմիական ե քիմ–մեխանիկական տեխնոլոգիայի մեթոդներով բնական պո– լիմերային նյութերից (բնափայտ և բուսա– կան այլ հումք) արտադրում է թաղանթա– նյութ, փայտանյութի զանգվածի, թղթի և ստվարաթղթի տեսակներ: Նախահեղա– փոխական Ռուսաստանում Թ–թ. ա. թույլ էր զարգացած. 1913-ին, մեկ շնչի հաշվով, արտադրվել է մոտ 1,7 կգ թուղթ: Սովե– տական իշխանության տարիներին ստեղծ– վեց հզոր Թ–թ. ա.: Անտառաշատ շրջան– ներում կառուցվեցին խոշոր ձեռնարկու– թյուններ (Արխանգելսկում, Կարելիա– յում, Ուրալում, Մարիական ԻՍՍՀ–ում), ընդլայնվեցին և վերակառուցվեցին հնե– րը: ՍՍՀՄ թաղանթանյութ ի–թ ղ թ ի արդյունաբերության հիմնա– կան արաադրաաեսակների ար– տադրությունը (մլն տ) Արտադրատեսակներ j 1913 | 1950 1975 Թաղանթանյութ 0,26 1,10 6,8 Թուղթ 0,27 1,18 5,2 Ստվարաթուղթ 0,04 0,30 3,4 ՀՍՍՀ–ում 1977-ին գործում էր թղթի– տարայի մի կոմբինատ (Երեան), որի ար– տադրության հումքը ներմուծվող ստվա– րաթուղթն ու մակուլատուրան է: 1975-ին արտադրվել է 11 հզ. տ թուղթ և 23 մլն մ3 ստվարաթուղթ և ստվարաթղթե տարա:

ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ ԽՄՈՐՈՒՄ, տես խմո– րում:

ԹԱՂԱՍԵՐ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հարավ: Միավորված է Հադրութի խաղողագործական սովետա– կան տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:

ԹԱՂԱՎԱՐԴ, Ներքին Թ ա ղ ա - վ ա ր դ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 33 կմ հարավ–արեմուտք: Ունի միջնակարգ, ութամյա դպրոցներ, 2 գրադարան, 2 ակումբ, կինոկետ, ման– կապարտեզ, 2 բուժկայան:

ԹԱՂԱՐ սածիլային, տարբեր մե– ծության գլաններ, բրգեր, խորանարդ– ներ՝ պատրաստված հողային սննդարար խառնուրդից: Կիրառվում են բանջարա– նոցային բույսերի և ծաղիկների սածիլ– ներ աճեցնելու համար՝ վաղահաս ու բարձր բերք ստանալու նպատակով:

ԹԱՂԻԱԴՅԱՆ Մեսրոպ Դավթի [2.1.1803, Ձորագյուղ (այժմ՝ Երեան քաղաքի շրջա– գծում) – 8.6.1858, Շիրազ, Իրան], հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս: Սովորել է էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, ապա՝ Պ. Ղարաղաղցու մոտ: 1816–21-ին վանքի նվիրակների հետ շրջել է Հայաստանի գավառներում, հա– վաքել ժողովրդական երգեր, զրույցներ, գրի առել ազգագրական նյութեր: 1824-ին մեկնել է Հնդկաստան: 1826–30-ին սո– վորել է Կալկաթայի անգլ. եպիսկոպոսա– կան ճեմարանում, ստացել արվեստների մագիստրոսի աստիճան: ճեմարանի տպա– րանում լույս է ընծայել էջմիածնի միա– բան Պ. Բերդումյանի (Նսփփջեանցու) «Աստուածանմանութիւն» (1827) աշխա– տությունը՝ իր ծանոթագրություններով, 1829-ին՝ Հ. Դրովտիոսի «ճշմարտութիւն քրիստոսական հաւատոյ» գրքի (լատինե– րենից), 1830-ին՝ Ռ. Հիբրի «Պաղեստին» պոեմի (անգլերենից) թարգմանություն– ները, իր «Դիցաբանութիւն» գրքույկը: 1831-ից Թ. աստանդական կյանք է վա– րել, ուսուցչություն արել Կալկաթայի «Մարդասիրական», Նոր Ջուղայի «Ամե– նափրկչյան» ճեմարաններում, էջմիածնի վանական, Թավրիզի, Կ. Պոլսի հայկ. դպրոցներում: 1846-ին Կալկաթայում հիմ– նել է «Սուրբ Սանդուխտ» երկսեռ դպրոցը, հակադրվելով ուսուցման գոյություն ունե– ցող սխոլաստիկ սիստեմին, կիրառել եվ– րոպական մանկավարժության առաջա–