Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/134

Այս էջը սրբագրված է

Ա. Թամանյան. Երեանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ճեմասրահը
Պետերբուրգի հայոց եկեղեցու (XVIII դ., ճարտ. Ցու. Ֆելտեն) մուտքի մետաղաձույլ վանդակավոր դուռը (վերակազմություն՝ Ա. Թամանյանի)
համաշխարհային ցուցահանդեսում շահել է Մեծ ոսկե մեդալ (Grand prix): Ծավալային միասնական մշակումը, արտահայտիչ միջոցներով լուծված ներքին տարածությունները, մոնումենտալ ու գեղեցիկ ճարտ. ձևերը, ներդաշնակ և նուրբ համաչափությունները այդ կառույցների բնորոշ արժանիքներն են, որ հատուկ են ճարտ. դասական երկերին: Հայ ճարտ. ծավալա–տարածական և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասների անկրկնելիության և բազմազանության սկզբունքը, կառուցվածքի և զարդաքանդակի փոխադարձ կապի բնորոշ յուրօրինակությունը նոր մեկնաբանություն և որակ են ստացել Թ–ի կառուցած շենքերում:
Թ–ի կառույցներում ճարտ. ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով:՝ Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թ. մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով: Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը, Թ. նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում: Թ–ի ստեղծագործության ազդեցությամբ ստեղծվել է ճարտ. մի դպրոց, որն իրավամբ կոչվում է Թամանյանական:
Պատկերազարդումը տես 160-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. Ալեքսանդր Թամանյան, հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին. կազմ, և ծնթգր. Լ. Զորյան, Ե., 1960: Հարությունյան Վ., Ալեքսանդր Թամանյան, Ե., 1958: Բաբայան Լ., Կառավարական տունը և Լենինի հրապարակը, «ՍԱ», 1958, 12: Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Ե., 1964: Ярослав Ю., Таманян, М., 1950; История советской архитектуры, М., 1962; Арутюнян В., Асратян М., Меликян А., Ереван, М., 1968; Всеобщая история архитектуры, т. 12, кн. 1, М., 1975; Мастера советской архитектуры об архитектуры об архитектуре, т. 1, М., 1975.
Լ.Զորյան
ԹԱՄԱՆՅԱՆ Գևորգ Ալեքսանդրի [ծն. 13(26).2.1910, Պետերբուրգ], հայ խորհրդային ճարտարապետ: ՀՍՍՀ վաստ. շինարար (1957), վաստ. ճարտարապետ (1968): 1932-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը, ուր 1940-ից դասախոսում է: Աշխատել է հոր՝ Ա. Հ. Թամանյանի արվեստանոցում, ավարտել նրա կառույցները՝ Կառավարական տունը, օպերայի և բալետի թատրոնը, հանրային գրադարանը: Հեղինակ է 70-ից ավելի բնակելի և հասարակական շենքերի, Կիևյան փողոցի կառուցապատման (հեղինակակիցների հետ), կոնսերվատորիայի, Հայէներգոյի բնակելի տան, Ջերմուկի առողջարանի և հանքային ջրի աղբյուրների տաղավարի, 30 գյուղական ակումբների և այլ կառույցների: Երևանի Լենինի անվ. հրապարակի կառուցապատման համար արժանացել է ՀՍՍՀ պետ. մրցանակի (1970, հեղինակային կոլեկտիվի կազմում):
Լ. Բաբայան.
Գ. Թամանյան. Հանքային ջրի աղբյուրների տաղավար Ջերմուկում
ԹԱՄԱՆՅԱՆ ԴԻՎԻԶԻԱ, տես Հայկական դիվիզիաներ Հայրենական մեծ պատերազմում:
ԹԱՄԱՐ, Թամար Մեծ (մոտ XII դ. 60-ական թթ. կես– 1213), Վրաստանի թագուհի 1184-ից (1178-ից գահակիցը հոր Գեորգի III-ի): Գահակալության առաջին տարիներին ֆեոդ. ավագանին հանդես է եկել թագավորական իշխանությունը սահմանափակելու պահանջով: Թագուհին թեև պահպանել է օրենսդրական և գործադիր իրավունքները, սակայն զրկվել է պետ. հարցերը միանձնյա լուծելու հնարավորությունից: Թ–ի օրոք վրաց. պետությունը հասել է իր հզորության ու ծաղկման գագաթնակետին: Պետության և անձամբ թագուհու նեցուկն են դարձել Սարգիս Մեծը (տես Սարգիս Զաքարյան) և նրա որդիներ Զաքարե Բ Մեծը ու Իվանե Ա: Նրանք գլխավորել են պայքարը կենտրոնախույս ավագանու և արտաքին թշնամիների դեմ: 1195-ին վրաց. և հայկ. զորքերը Զաքարե Երկայնաբազուկի հրամանատարությամբ Շամխորի ճակատամարտում պարտության են մատնել Ատրպատականի աթաբեգ Աբուբեքրին ու նրա դաշնակիցներին: 1196-ին ազատագրել են Ամբերդը, 1199-ին՝ Անին, 1201-ին՝ Բջնին, Արարատյան և Շիրակի դաշտերը, 1203-ին՝ Դվինը, Բասենն ու Կարսը: Հաջողությամբ են պսակվել նաև Թ–ի ռազմ. արշավանքները Սև ծովի առափնյա շրջանը (որտեղ հիմնադրվել է Տրապիզոնի կայսրությունը, 1204), Խլաթի սուլթանության՝ Շահ–ի–Արմենների դեմ և Ատրպատականի ու Պարսկաստանի խորքերը (1210): Վրաստանի վասալ են դարձել Գանձակի և էրզրումի ամիրաները, Երզնկայի և Խլաթի սուլթանները, հյուսիս–կովկասյան լեռնականների տիրակալները: Սելջուկներին Հյուսիսային Հայաստանից արտաքսելուց հետո այնտեղ կազմավորվել են հայկ. վասալ իշխանություններ, որոնք «պարոն Հայոց» էին ճանաչել ամիրսպասալար Զաքարեին, իսկ նրա մահից (1212) հետո՝ Իվանեին, որը ճնշել է Թ–ի դաժան հարկային քաղաքականության դեմ կովկասյան լեռնականների ապստամբությունը:
Թ–ի թագավորության տարիները Վրաստանում և Հայաստանում (տես Զաքարյաններ, Զաքարյաննեբի իշխանություն) նշանավորվել են շինարարական ծավալուն գործունեությամբ, մշակույթի առաջընթացով: Թ. 1185-ին ամուսնացել է Վլադիմիր–Սուզդալյան իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Ցուրիի (Գեորգիի) հետ, երկրորդ անգամ 1189-ին՝ ալանա– կան արքայորդի Գավիթ Աոսլանի հետ (մահ. 1207-ին): Թ–ին ներբողներ են ձոնել Չախրուխաձեն, Շավթելին և Շոթա Ռուսթավելին («Ընձենավորը»):
Գրկ. Еремян С.Т., Юрий Боголюбский по армянским и грузинским источникам, «Գիտ. աշխատ., ԵՊՀ», 1946, № 23:
Ս. Երեմյան, Ռ. Մետրևելի
Ա. Թամանյան. Կառավարական տան ընդհանուր տեսքը (նախագիծ)