Մալայզիայում (600 հզ.)* Քիրմայում (180 հզ.), Սինգապուրում (90 հզ.), Ավստրալիայում և Օվկիանիայում (35 հզ.): Լեզուն թամիլերենն է: Մեծ մասը դավանում է շիվայական աղանդի հնդուիզմ, որոշ մասը՝ մահմեդականություն:
ԹԱՄԻՐՈՎ Ակիմ (Թամիրյանց Հnվակիմ, 1898, Բաքու– 1973), կինոդերասան: Եղել է ՄԳԱԹ–ի դերասան, 1922–24-ին նույն թատրոնի կազմում հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ–ում: 1924-ին հաստատվել է Նյու Յորքում, մինչև 1928-ը հանդես եկել տարբեր թատրոններում: 1929-ին հրավիրվել է Հոլիվուդ: Նկարահանվել է ամեր., անգլ., ֆրանս. շուրջ 70 ֆիլմերում, այդ թվում Կ. Բրաունի
«Շղթայվածը» (1934), Պ. Սթարջեսի «Մեծ Մակ Գինտի» (1940), Լ. Ֆենտոնի «Ներիր իմ անցյալը» (1946), ժ. Դասսենի «Տոպկապի» (1946), Քրիստիան–ժակի «Սև կակաչ» (1964), Վ. դե Սիկայի «Աղվեսի ետևից» (1967): Ռեժիսոր Օ. Ուելսի «Պարոն Արկադին» (1955) և «Չարիքի ծարավը» կինոնկարներում մարմնավորած Յակոբ Ջուկի և Ջո Գրանդիի կերպարները Թ–ի գլուխգործոցներն են:
Ն. Թահմիզյան.
Ա. Թամիրովը «Բարձր, ընդարձակ և գեղեցիկ» կինոնկարում (ռեժ. Ռ. Մամուլյան)
ԹԱՄԼԸԳ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Ադաբազարից հյուսիս: XX դ. սկզբին ուներ 70 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և շերամապահությամբ: Գեղեցիկ բնության և առողջարար կլիմայի շնորհիվ Թ. աղաբազարցիների համար եղել է ամառանոց: Գյուղն ուներ վարժարան (Ս. Ստեփանոսյան, 35 աշակերտ) և քարաշեն եկեղեցի: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է:
ԹԱՄՄՈՒԶ, Դումուզ, ջրի և պտղաբերության աստվածը շումերների, բաբելոնացիների, ասորեստանցիների դիցարանում: Բաբելոնա–ասորական առասպելներում Թ–ին վերագրվել են մեռնող և հարություն առնող բնության հատկություններ. ըստ այդմ Իշտարը բազմաթիվ փորձություններով ձգտել է ետ բերել տարտարոսում գտնվող իր տարփածուին՝ Թ–ին: Թ–ի պաշտամունքը տարածված է եղել նաև Պաղեստինում: Համանման է Օսիրիսի և Ադոնիսի պաշտամունքին: Ուսումնասիրողները (Մ. էմին, Գ. Ղափանցյան, Մ. Աբեղյան) Արայի և Շամիրամի, Թ–ի և իշտարի մասին առասպելներում գտնում են ծագումնաբանական ընդհանրություններ:
ԹԱՄՐԱԶՅԱՆ Հրանտ Մմբատի (ծն. 6.9. 1926, գ. Աչաջուր, Իջևանի շրջան), հայ խորհրդային գրականագետ–քննադատ, բանասիրական գիտությունների դ–ր, պրոֆեսոր (1962), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1970), ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1948), որտեղ և հայ գրականություն է դասավանդում 1954-ից: 1968-ից հայ սովետական գրականության ամբիոնի վարիչն է: Հրատարակել է «Շիրվանզադեի դրամատուրգիան» (1954, ռուս. հրտ. 1956), «Շիրվանզադե. կյանքը և գործը» (1961, ռուս. հրտ. 1967), «Միամանթո» (1964 և 1969), «Երիտասարդ Չարենցը» (1974, արժանացել է գրողների միության մրցանակին), «Դերենիկ Դեմիրճյան» (1976 և 1977) մենագրությունները, «Գրական ուղիներում» (1962, ռուս, հրտ. 1973), «Պոեզիան պատմության քառուղիներում» (1971), «Գրական դիմանկարներ» (1975) ժողովածուները և այլ աշխատություններ:
Թ., որին բնորոշ են գրական երկերի ակունքների ու գեղարվեստական յուրահատկությունների վերհանումը, վերլուծական միտքը, հայ գրողների գործերը քննության է առել նորովի: Գրել է նաև հայկ. միջնակարգ դպրոցի IX դասարանի «Հայ գրականություն» դասագիրքը (1957, 8-րդ հրտ., 1976, ՀՄՄՀ պետ. մրցանակ, 1974):
ԹԱՅԹԱՆ, գյուղ Հայկական ՄԱՀ Արարատի շրջանում (1978-ից՝ Վանաշեն), Վեդի գետի ափին, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կուլտուրայի տուն, մսուր–մանկապարտեզ, բուժմանկաբարձական կայան, կենցաղսպասարկման տաղավար: Թ–ի կոլտնտեսական Պ. Մ. Պոդոսյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Թ. հիմնադրվել է 1924-ին:
Թայթան
ԹԱՅԻՐՈՎ Վասիլ Եգորի [20.10(1.11). 1859, գ. Մեծ Ղարաքիլիսա (այժմ՝ ք. Կիրովական) – 23.4.1928], հայազգի խորհրդային այգեգինեգործ: 1905-ին Օդեսայում հիմնել է գինեգործական գիտափորձնական առաջին կայանը (այժմ՝ Թայիրովի անվ. խաղողագործության և գինեգործության ԳՀԻ, Ուկր. ՄԱՀ): 1892-1918-ին և 1927–32-ին Թ. եղել է իր կազմակերպած «Վեստնիկ վինոդելիյա» («Вестник виноделия») ամսագրի խմբագիրը: Գիտական աշխատանքները նվիրված են այգեգործական վիճակագրությանը, ավագափողերում խաղողի վազի սննդառության, ԽՍՀՄ–ում խաղողի
Հ. Թամրազյան
Վ. Ե. Թայիրով
սորտերի նկարագրության և շրջանացման, ինչպես նաև ֆիլոքսերայի դեմ պայքարի մեթոդների մշակման հարցերին: Եղել է 18 գիտական ընկերությունների իսկական և թղթակից անդամ: Թ–ի անունով է կոչվում ՀՍՍՀ էջմիածնի շրջանի Փարաքար գյուղի խաղողագործական խորհրդային տնտեսությունը:
Երկ. Виноградное вино и алкоголизм, Одесса, 1915; Укрепление и использование песков в связи с культурой
1923.
Գրկ. Сб. посвященный В.Е. Таирову в ознаменование 40- летию его деятельности, ч. 2, Чевствование, Одесса, 1926.
ԹԱՅԻՐՈՎԻ խԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գտնվում է ՀՍՍՀ էջմիածնի շրջանի Փարաքար գյուղում: Կազմակերպվել է 1962-ին՝ Փարաքար գյուղի կոլտնտեսության հիմքի վրա: Գյուղատնտ. արտադրության հիմնական ճյուղը այգեգործությունն է:
«ԹԱՅՄ» («Time» – «ժամանակ»), շաբաթաթերթ: Հրատարակվում է 1923-ից,
Նյու Յորքում: Պատկանում է «Թայմ ինքորփորեյթեդ» հրատարակչական տրեստին: ԱՄՆ–ի հետադիմական հրատարակություններից է: Տպագրում է ԱՄՆ–ի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև գիտակաև և մշակութային ինֆորմացիաներ: Ունի արտասահմանյան հրատարակություններ:
ԹԱՅՄԻՐ, Թայմիրի թերակղզի, Ասիայի ամենահյուսիսային թերակղզին
Ենիսեյի և Խատանգայի ծոցերի միջև: Թ–ի ծայր հս. ելուստը Չելյուսկին հրվանդանն է: Տարածությունը մոտ 400 հզ. կմ2 է:
ԹԱՅՄԻՐԻ (ԴՈԼԳԱՆՈ– ՆԵՆԵՑԱԿԱՆ) ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ, ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի կազմում: Կազմվել է 1930-ի դեկտ. 10-ին: Տարածությունը 862,1 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 44 հզ. (1977): Բաժանվում է 3 վարչական շրջանի: Կենտրոնը՝ Դուդինկա: 1971-ի փետր. 11-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, 1972-ի դեկտ. 29-ին՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով:
Բնությունը: Թ. ի. օ. ընդգրկում է Ասիայի ամենահյուսիսային մասը՝ Թայմիր թերակղզին (Գիդանի ծովախորշի և Խատանգայի ծոցի միջև ընկած կղզիների հետ), Միջին Սիբիրական սարահարթի հս. մասը և Հյուսիսային երկիր արշիպելագը: Ռելիեֆը, Ենիսեյից արմ., դաշտավայրային է, թերակղզու ափերի մոտ՝ քարքարոտ, զառիթափ: Օկրուգի մեջ է
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/136
Այս էջը սրբագրված է