մտնում Նորիլսկի հանքային շրջանը՝ պղնձանիկելային, քարածխի. նավթի, գազի և ոչ հանքային օգտակար հանածոների հանքավայրերով, հս– ում Թայմիրի քարածխային խոշոր ավազանն է: Կլիման արկտիկական և մերձարկտիկական է: Ձմեռը խիստ է, երկարատև, ամառը՝ զով, կարճատև: Հունվարի միջին ջերմաստիճանը Դուդինկայում մոտ -30°C է, հուլիսինը՝ հս–ում՝ 2°C, հվ–ում՝ 13°C, տարեկան տեղումները՝ 110-350 մմ: Վեգետացիոն շրջանը 40-80 օր է: Տարածված է բազմամյա սառածությունը: Խոշոր գետերից են Ենիսեյը, Պյասինան, Խատանգան, Ստորին և Վերին Թայմիրաները: Կան շատ լճեր: Օկրուգի տարածքը մտնում է արկտիկական, տունդրային և անտառատունդրային զոնաների մեջ:
Բնակչությունը: Օկրուգում բնակվում են ռուսներ (մոտ 80%), դոլգաններ (12%), նենեցներ (6%), նգանասաններ, էնեցներ: Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 0,05 մարդ է, քաղաքային բնակչությունը 64% է: Կա մեկ քաղաք (Գուդինկա), մեկ քտա (Դիքսոն):
Տնտեսությունը: Արդյունաբերական արտադրանքի մեջ առաջատար տեղ են
գրավում լեռնաարդյունահանող և ձկնեեղենի արդյունաբերությունը: Տնտեսության ավանդական ճյուղերն են՝ եղջերվաբուծությունը, մորթեղենի արդյունագործությունը և ձկնորսությունը: Նոր ճյուղերից են՝ կաթնատու անասնապահությունը և գազանաբուծությունը: 1931-1974-ին արդ. արտադրանքի արտադրությունն աճել է 26 անգամ: Խիստ զարգացել է գունավոր մետալուրգիան (Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատ):Ձկան մշակման գործարաններ կան Դուդինկայում, Խատանգայում և Ուստ–Պորտում: 1975-ին օկրուգում կար 93 հզ. գլուխ եղջերու: Մորթեղենի հիմնական մասը տալիս է վանդակային գազանաբուծությունը (երկնագույն աղվես, արծաթափայլ սև աղվես):
«ԹԱՅՄՍ» («The Times» – «ժամանակներ»), անգլիական օրաթերթ: Լույս է տեսնում 1785-ից, Լոնդոնում: Հրատարակում է «Թայմս նյուսփեյփըրս լիմիթիդ» ընկերությունը: Սերտ կապերի մեջ է մոնոպոլիստական շրջանների հետ: Շատ հարցերում համերաշխ է պահպանողական կուսակցության ղեկավարության
հետ:
ԹԱՅՖՈՒՆ, տես Արևադարձային ցիկլոն:
ԹԱՆ, զովացուցիչ խմիչք: Պատրաստվում է մածունը ջրի հետ խառնելու, ինչպես և խնոցու օգնությամբ յուղը զատելու միջոցով: Կարասներում և կճուճներում որոշ ժամանակ մնալուց հետո ստանում է հաճելի համ Թ–ին երբեմն ավելացնում են
աղ: Թ–ից պատրաստում են սպաս, ժաժիկ, չորթան, սխտորով, սոխով, վարունգով, կանաչիներով թանաբրդոշ: Սխտորած Թ. ավելացվում է ձավարով կամ ալյուրով շիլային: Որոշ ազգագրական շրջաններում եփած Թ–ի ջրային մասը հեռացնում են, իսկ մածուկը պահում բերանը հերմետիկ փակած կավամանում՝ ձմեռվա համար: Այն օգտագործում են ջրում լուծելով: Հանքային ջրերով պատրաստված Թ. օգտագործվում է իբրև բուժի միջոց:
Լ. Պեարոսյան
ԹԱՆԱ, Ցանա, Դեմբեա, լիճ Աֆրիկայում, Եթովպական բարձրավանդակում, 1830 մ բարձրության վրա: Ունի տեկտոնական ծագում: Մակերեսը՝ 3100-3600 կմ2:
ԹԱՆԱԴԵ ՎԱՆՔ, Թանատի վանք, ճարտարապետական հուշարձան, միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն, Հայկական ՄԱՀ Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հվ–արլ.: Պատմիչները հիշատակում են VIII դարից: Վանքի գլխավոր՝ Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1273–79-ին Պռոշյանների հովանավորությամբ: Գմբեթավոր է, արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով: Պատերը սրբատաշ մուգ–կապտավուն բազալտից են: Արլ. ավանդատները երկհարկանի են, երկրորդ հարկի մուտքերը բեմից են: Գմբեթակիր կամարները նստում են անկյունային կիսասյուների վրա: Գմբեթի վերասլաց թմբուկը (ներսից գլանաձև, դրսից 12-նիստանի) ավարտվում է հովհարաձև վեղարով: Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով: Հվ. պատին քանդակված է Պռոշյանների խորհրդանիշ արծիվը՝ ճանկերում գառ: Հուշարձանին հս–ց կից է վանքի Վարագա Ս. Նշան միանավ մատուռ (XIII դ.): Այն կիսավեր է. քանդված են
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/137
Այս էջը սրբագրված է