Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/138

Այս էջը սրբագրված չէ

Թանադե վանքը ծածկը և արլ. կողմը: Ուշագրավ է մուաքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը: 1970-ի պեղումներից (Ի. Ղարիբյան) վանքի հվ. մասում բացվել են եկեղեցի, քաղաքա– ցիական շենքեր U XIII–XIV դդ. բազմա– թիվ տապանաքարեր, իսկ արմ՜ում՝ գա– վիթ: Եկեղեցին (XIII դ.) զույգ ավանդա– տներով, մեծ թաղածածկ դահլիճ է, քա– ռակուսի հատակագծով գավիթը կից է Ս. Ստեփանոս և Ս. Նշան եկեղեցիներին: Ենթադրվում է, որ նորահայտ այս շեն– քերում է գործել 9ղաձորի համաչսարանը: Մ. Հասրաթյան

ԹԱՆԱՀԱՏ, ճարտարապետական հուշար– ձան Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանի Արևիս գյուղից հյուսիս: V դ. վանք, կրո– նական կենտրոն, որը Տաթեից հետո իր նշանակությամբ Ս. Օրբելյանը համա– րում է Սյունիքում երկրորդը: Խիստ ավեր– զաօ պսապսուզւղ Հ ս. UuiGijiuiImu նախա– վկա միանավ եկեղեցին: Աղոթասրահը (6,75 itX 13,5 մ) վերջավորվում է պայտա– ձև հատակագծային կտրվածք ունեցող աբսիդով, որի եզրակամարը շեշտված պայտաձև է և ատամնաշարով զարդար– ված: Հվ–ից, որտեղից և միակ մուտքն է, եղել է սյունասրահ (պահպանվել են սյու– ների բներն ու խոյակները), որը վերջա– վորվում է աբսիդին հաղորդակից թա– ղածածկ սենյակով: Խոյակները զարդար– Թանահատի եկեղեցու (V դ.) խորանի մնա– ցորդները ված են շուշանածաղիկներով: ճարտ. ման– րամասները ոճով արխաիկ են: Ալիշանը, հենվելով Ա. Օրբելյանի տվյալների վրա, եկեղեցու կառուցումը թվագրում է 491-ին: Թ–ի եկեղեցին սրահով միանավ տիպի հուշարձանների լավագույն օրինակներից է: Թ–ի շրջապատում կան XIII–XVII դդ. խաչքարեր, դրանից արմ.՝ չմշակված քա– րերից գետնափոր կացարան, որն ուշ միջնադարում վերածվել է դամբարանի: 1975-ի պեղումներից այստեղ հայտնա– բերվել է ուրարտ. սեպագիր արձանա– գրությամբ բեկոր: Գրկ. Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: Սահինյան Ա., Քասախի բազիլիկայի ճարտարապետությունը, Ե., 1955: Մ. Հասրաթ յան

ԹԱՆԱՔ, գրելու համար գործածվող ներ– կանյութերի ջրային լուծույթներ, որոնց ավելացնում են թանձրացնող և հակա– նեխիչ նյութեր: Ըստ նշանակության լի– նում է դպրոցական, գրասենյակային և հատուկ, ըստ գույնի՝ սև, կապույտ, կա– նաչ, կարմիր, մանուշակագույն ևն: Փաս– տաթղթերի համար գործածվող բադան– յան Թ. պարունակում է 8,4% բադան (մոն– ղոլական թեյ), 1,0% աղաթթու, 1,5% կա– պույտ ներկ, 0,1% ֆենոլ և 89% ջուր, ինքնահոսների կապույտ Թ.՝ 0,8% ներկ (մեթիլկապույտ), 3,9% էթիլենգլիկոլ (կամ գլիցերին), 0,4% շաքար, 0,3% ֆե– նոլ և 94,6% թորած ջուր: Ստույգ տվյալներ չկան, թե երբ և որ երկրում են առաջին անգամ գործածել Թ.: Հայտնի է միայն, որ Եգիպտոսում 3500 տարի մ. թ. ա. օգտագործել են Թ. և պապիրուս: Հին հույները Թ. պատրաս– տել են թթվեցրած գինուց և փղոսկրի ւքրից: Թ. հայ մատենագրության մեջ կոչվել է մելան (<հուն. |ieXav –սևադեղ): Հա– յաստանում գործածվել է երկու տեսակի Թ.՝ բուսական և քիմ., որոնք դարերի ըն– թացքում պահպանել են իրենց գույնը: էրեբունի ի պեղումների ժամանակ շեն– քերի պատերին հայտնաբերված կանաչ, կապույտ, վարդագույն, ծիրանագույն և մուգ բալի գույնի որմնանկարները վկա– յում են, որ մ. թ. ա. VIII դ. Թ. (ինչպես նաև տարբեր ներկեր) Հայաստանում արդեն կիրառվել են որմնանկարչության մեջ: Վարպետները Թ. պատրաստել են սկըզ– բում մրի և խեժի լուծույթների խառնուր– դից, ապա գխտորի ու նռան կեղևի լու– ծույթի մեջ մտցրել են շիկացած երկաթ կամ լուծույթը եռացրել երկաթի խարտու– կի հետ, ի վերջո, երկաթը փոխարինել են երկաթի արջասպով: Կարմիր Թ. ստա– ցել են որդան կարմրից, լայքայից, տո– րոնից, աղբրաց արյուն ծաղկից, քրքու– մից կամ դրանց խառնուրդներից, մանու– շակագույնը՝ որդան կարմրից, մանուշա– կից ևն, կանաչը՝ շուշան և հիրիկ ծաղիկ– ներից, կապույտը՝ ինդիգոյից: Որպես սոսնձանյութ օգտագործել են տարբեր խեժեր: Կարմիր Թ. կիրառվել է զարդա– գրերի ու խորագրերի համար, ինչպես նաև նրանով են գրել թագավորները և կաթողիկոսները: XVIII դ. գործիչ Եղիա Կարնեցու «Դիրք արհեստից» աշխատու– թյան (1720) մեջ և քիմ. բովանդակությամբ ժողովածուներում կան տարբեր տեսակի Թ–ի պատրաստման դեղատոմսեր: Գրկ. Աբրահամյան Ա. Գ., ՝՝Հայոց գիր և գրչություն, Ե., 1973:

ԹԱՆԱՔԱՁՈՒԿ (Sepia), տասնոտանինե– րի կարգի գլխոտանի փափկամորթների սեռ: Մարմինը երկարավուն է (մինչև 25 սմ), բաժանված գլխի և իրանի: Կողքե– րին ունի լողակներ, բերանի շուրջը՝ ութ «ձեռքեր», որոնք կրում են ծծիչներ: Ծայ– րերում լայնացած երկու ավելի երկար «ձեռքերը» ծառայում են որսը բռնելուն: իրանը ծածկված է թիկնոցով, որի տակ գտնվում է խեցին: Թանաքագեղձի (ուղիղ աղիքի հավելված) արտադրած սեկրետը՝ սեպիան, ինքնապաշտպանության մի– ջոց է, ջուրը գունավորում է և ապակողմ– նորոշում թշնամուն: Հատակային կյանք է վարում, լողում է դանդաղ: Ապրում է տաք և արևադարձային ծովերում: Միսն օգտագործվում է որպես սննդանյութ: Թ ա ն ա ք ա ձու կ. /. ընդհանուր տեսքը մեջքի կող– մից, 2. խեցին Փորի կողմից Թանաքագեղձի սեկրետը կիրառվում է գեղանկարչության մեջ որպես կայուն, մուգ դարչնագույն ներկանյութ:

ԹԱՆԳԱՐԱՆ, գիտական, գիտալուսա– վորական հիմնարկություն, որը կոմպ– լեկտավորում, պահպանում, ուսումնա– սիրում, մասսայականացնում է բնա– պատմական, նյութական և հոգևոր մշա– կույթի հուշարձանները՝ բնության և մարդկային հասայւաէույ^յան qujյասա– ման մասին գիտելիքների սկզբնաղբյուր– ները: Թ–ների ֆոնդերում հիմնականում կենտրոնացվում են իրեղեն առարկաներ և գրավոր աղբյուրներ, արվեստի ստեղ– ծագործություններ: ժամանակակից գի– տական դասակարգմամբ Թ–ները տար– բերվում են ըստ տիպերի և պրոֆիլների: Ըստ տիպերի լինում են հետազոտական– գիտալուսավորական, հետազոտական և ուսումնական, ըստ պրոֆիլի՝ պատմու– թյան, բնագիտության, արվեստագիտու– թյան, գրականության, տեխնիկայի: Առան– ձին խումբ են կազմում հուշային (մեմո– րիալ), ինչպես նաև կոմպլեքսային Թ–ները: Թ–ների նախատիպերը երևան են եկել մարդկային հասարակության զարգաց– ման այն փուլում, երբ առարկաների բնա– տիպերը սկսել են պահպանել ոչ թե կի– րառական–տնտ եսական նշանակության կամ նյութական արժեքների համար, այլ որպես վավերական, հուշային վկայա– կաններ և գեղագիտական արժեքներ: Այդպիսիք էին, օրինակ, Հին Եգիպտոսի տաճարներում եղած հավաքածուները (մ, թ. ա. III հազարամյակ), Կնոսի պալատի պահոցը Կրետե կղզում (մ. թ. ա. XVI դ.), Նինվեի պալատի գրադարանը (մ. թ. ա. VII դ.) ևն: Արվեստի հուշարձանների