Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/143

Այս էջը սրբագրված չէ

րարների ձեռքով, փրկվածները տարա– գրվել են:

ԹԱՎՇԱԾԱՂԻԿ (Tagetes), բարդածաղ– կավորների ընտանիքի միամյա կամ բազ– մամյա խոտաբույսերի ցեղ: Հս. և Հվ. Ամերիկայում հայտնի է ավելի քան 35, ՍՍՀՄ–ում (Անդրկովկասի արմ. մասե– րում)՝ 1 տեսակ: Առավել տարածված տե– սակներից է մեքսիկական Թ. (T. patula), ցածր բույս է, յուրահատուկ հոտով, դեղին կամ կարմրադեղնավուն ծաղիկներով, աճեցվում է որպես դեկորա– տիվ միամյա բույս: Գաճաճ Թ. (T. signata) պտերանման, մանր կտրտված կանաչ բույս է, օգտագործվում է ցածր ցանկապատումների համար:

ԹԱՎՇԱԾԱՌ (Phellodendron), սատապագ– գիների ընտանիքի երկտուն ծառերի ցեղ: Տերևները բարդ են, կենտ փետրաձև, ծաղիկները՝ մանր, կանաչավուն, հա– վաքված հուրանաձև ծաղկաբույլում: Պտուղը սև է, կորիզաձև: Լավ մեղրատու է, փոշոտվում է մեղուների միջոցով: Մոտ 10 տեսակ հայտնի է Արլ. Ասիայում, 2-ը՝ սախալինյան Թ. (Ph. sachalinen- se) և ա մ ու ր յ ա ն Թ. (Ph. amurense), նաև ՍՍՀՄ–ում: Ամուրյան Թ. 25–30 մ բարձրության, 70–80 սմ տրամագծով ծառ է: Առաջացնում է խցանային ամուր շերտ, որն օգտագործվում է արդ. նպատակ– ներով, բնափայտը՝ կահույքի, դահուկ– ների, ֆաներայի պատրաստման համար: Լուբից ստանում են դեղին ներկանյութ և տաննիդներ:

ԹԱՎՇԱՆ ԼՈհ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Ավազի (Սեբաստիայի) վիլա– յեթում, համանուն քաղաքից մոտ 30 կմ հարավ: XX դ. սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ: Գյուղում կար փայտաշեն եկե– ղեցի (Ս. Թորոս): Բնակիչները տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է:

ԹԱՎՇԱՆ ԼՈՒ, Թավշանլըգ, քա– ղաք Թուրքիայում: XX դ. սկզբին ուներ 800 տուն բնակիչ, որից 50 տունը՝ հայ, մնացածը՝ թուրք: Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ, նաև արհեստներով և առևտրով, ունեին եկեղեցի (Ս. Ստեփանոս) և վար– ժարան (Ս. Մեսրոպյան): Հայերը բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է:

ԹԱՎՇՈՒՏ (մինչև 1967-ը՝ Թագաք ենդ), գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շըր– ջանում, Դալիչայի ափին, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևմուտք: Միավորված է Ղազանչիի անասնաբուծական սովետա– կան տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Թ–ի տարածքում պահպանվել են հին գերեզմանոցներ:

ԹԱՎՋՈՒԹԱԿ (իտալ. violoncello), ջու– թակի ընտանիքի բասա–տենորային ռե– գիստրի աղեղնավոր երաժշտական գոր– ծիք: Ունի չորս լար, լարվածքը քվինտա– յին է (մեծ օկտավայի դո և սոլ, փոքր օկ– տավայի ռե և լյա): Մենակատարող, ան– սամբլային և նվագախմբային գործիք է: Ստեղծվել է XV դ. վերջին – XVI դ. սկըզ– բին: Դասական նմուշները պատրաստել են իտալացի վարպետներ Ա. և Ն. Ամա– տիերը, Ա. Ատրադիվարիուսը, Զ. Գվառ– ներին՝ XVII–XVIII դդ.: Թ–ի համար գըր– վել են սյուիտներ, սոնատներ, կոնցերտ– ներ ևն:

ԹԱՎՐԻձ, քաղաք Իրանի հյուսիս–արև– մուտքում, Արևելյան Ադրբեջան օստա– նի (նահանգի) վարչական կենտրոնը: Գտնվում է Աջիչայ գետի հովտում: Բնակ– չության թվով (510 հզ., 1974) երկրորդ մեծ քաղաքն է Թեհրսքնից հետո: Երկաթուղա– յին և ավտոճանապարհների հանգույց է, առևտրական տարանցիկ Իրանի, ՍՍՀՄ–ի և Թուրքիայի միջև: Կան մեքենաշինական, ռադիոհավաքման գործարաններ, վագո– նանորոգման, տեքստիլ, գորգագործա - կան, կաշվի, լուցկու, սննդի (այդ թվում պահածոների ու չոր մրգերի) և այլ ձեռ– նարկություններ: Ունի համալսարան (1946-ից): ճարտարապետական հուշար– ձաններից են՝ Ալիշահի մզկիթը (1310– 1320, 1809-ին վեր է ածվել միջնաբերդի), Երկնագույն մզկիթի (երեք կողմից սրահ– ներով շրջապատված գմբեթավոր դահլիճ, 1465, ճարտ. Նիմաթուլլա, Բավվաբի որ– դի) ավերակները, Բաղե–Գոլեստան քա– ղաքային զբոսայգին՝ տաղավարներով: Միջնադարում Թ. եղել է գեղարվեստական արհեստագործության (մասնավորա– պես՝ գորգագործության) և կերպարվես– տի խոշոր կենտրոն (տես՝ Թավրիզի ման– րանկարչության դպրոց): Հայերը Թավրիզում: Թ–ում հայերի հաստատվելու մասին ստույգ տեղեկություններ չկան: Հայտնի է, սա– կայն, որ XI դ. սելջուկ նվաճողները հա– զարավոր հայեր են գերեվարել ու բնա– կեցրել Իրանում, այդ թվում Թ–ում: Եվրո– պացի ճանապարհորդներ Մարկո Պոլոն (1271), Գոնզալեսը (1403), Կանտարինին (1474) վկայում են, որ XIII–XV դդ. Թ–ում եղել է մեծաթիվ և բարգավաճ հայ հա– մայնք: 1334-ին Թ–ում գրված հայկ. մի ձեռագրի հիշատակարանում հիշվում է 2 Եկեղեցի՝ Ա. Սարգիս և Ս. Աստվածա– ծին, իսկ 1345-ի հայկ. մեկ այլ ձեռագրի հիշատակագիր Թ. համարում է ոչ միայն պարսիկների, այլև հայերի մայրաքաղաք: Թ–ում հայերի թիվը նվազել կամ աճել է Իրանում տեղի ունեցած քաղ. իրադարձու– թյունների (թուրք–պարսկ. պատերազմնե– րը, շահ Աբբաս I բռնագաղթը, միջֆեո– դալական արյունահեղ կռիվները ևն) հա– Թավշուա մեմատ: 1830-ին Թ–ում կար ընդամենը 40 տուն հայ (թավրիզահայերից շատերը 1829–30-ին գաղթեցին Արևելյան Հայաս– տան): XIX դ. 2-րդ կեսին Իրանի կառավարու– թյունը, ելնելով երկրի տնտ. և քաղ. շա– հերից, որոշ արտոնություններ շնորհեց իրանահայ համայնքներին, թավրիզա– հայ համայնքը ևս ստվարացավ: XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայ բնակչության թիվը հասել էր մոտ 5500-ի: 1946-ին զգա– լի թվով հայեր Թ–ից հայրենադարձվե– ցին Սովետական Հայաստան: 1977-ին Թ–ում բնակվում էր շուրջ 6 հզ. հայ, որոնք հիմնականում կենտրոնացված են Ղալա և Լիլավա թաղերում: Թ. Ատրպատակա– նի հայոց թեմի կենտրոնն է: Թ–ում առա– ջին հայկ. դպրոցները գործել են եկեղե– ցուն կից (հիշատակություն կա 1670-ից): 1852-ին բացվել է Ներսիսյան (1875-ից՝ Արամյան) դպրոցը, 1875-ին՝ Հայկազ– յանը, 1879-ին՝ երկու իգական դպրոցներ, որոնք կոչվեցին Աննայան (1886-ից): Դպրոցները գործում են ցայսօր Հայկազ– յան–Թամարյան–Մ. Սահակյան ընդհա– նուր անվամբ: 1909–36-ին գործել է Թե– մական–կենտրոնականը: Կան նաև կաթո– լիկ և ավետարանական հայկ. դպրոցներ: Թ–ում առաջին հայկ. տպարանը հիմնա– դրվել է 1889-ին: Հայերեն առաջին թերթը («Գործ») լույս է տեսել 1903-ին (առ այս– օր լույս է տեսել 30 անուն պարբերա– կան): Թ–ում հանրային, մշակութային կյանքը կազմակերպել և ղեկավարել են Թավրիզի լսարանական ընկերությունը (1898), Ատրպատականի հայուհյաց բա– րեգործական միացյալ ընկերությունը (1901), Կուլտուրական միությունը (1916), ՀՕՄ (1926) ևն: Առաջին հայ թատերական ներկայացումը Թ–ում տրվել է 1879-ին: Թավրիզեցի էր պատմիչ Առաքել Դավ– րիժեցին: Տես նաև Իրան, Հայերը Ի ր ա ն ու մ մասը: Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմու– թյուն հայ գաղթականության, հ. 3, Կահիրե, 1961: Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964–67: Գորոյանց Ն., Պարսկաստանի հայերը, Թեհրան, 1968: Վ. Բայբուրդյւսն Ս ու լ թ ա ն Մ ու– հ ա մ և դ. «Ըն– թերցող պատա– նին» (XVI դ., Մ. Ե. Սալտիկով–Շչեդ– րինի անվ. գրա– դարան, Լենին– ԳՐադ)

ԹԱՎՐԻձԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԸՊ ՐՈՑ, կազմավորվել է Թավրիզում XIII– XIV դարերում: Միջինարևելյան մանրա– նկարչության այդ դպրոցում XIV դ. 30– 40-ական թթ. ստեղծվել են «Շահնամեի»