ջավորասիական երկրներում (այդ թվում՝ Հայ աս տանում): Դրամայի և թատերա– կան ներկայացման նախնական ձևն այս– տեղ խմբերգային բանաստեղծությունն է, որը գրական Թ–ի է վերաճում Հին Հու– նաստանում (մ. թ. ա. VI–V դդ.) U հաս– նում իր բարձրագույն ծաղկմանը (էսքի– լես, Սոֆոկլես, Եվրիպիդես, Արիստո– ֆան): Հին հունական դրամայի և Թ–ի տեսական սկզբունքների ընդհանրացու– մըն է Արիստոտելի «Պոետիկան»: Հել– լենիզմի դարաշրջանի (մ. թ. ա. Ill–I դդ.) Թ–ում խմբերգային տարրը նվազում է, և գործողությունն ստանում է ավելի շար– ժուն նկարագիր (Մենանդրոս): Հունական դրամայի անկումից հետո Թ. U դրամա– տուրգիան զարգանում են Հռոմում՝ ի դեմս քաղաքական ողբերգության U կեն– ցաղային կատակերգության (Պլավտուս, Տերենցիուս), իսկ անտիկ Թ–ի հին ու նոր ձևերը տարածվում են Առաջավոր Ասիայում՝ Անտիոքում, Տարսոնում, Եդե– սիայում, Արւոաշատում, Տիգրանակեր– տում և այլուր: Հելլենիստական մշակույ– թի անկումով աստիճանաբար խզվում է գրականության ու Թ–ի կապը, և ձևավոր– վում միջնադարյան թատրոնը Ասորիքում, Բյուզանդիայում, Հայաստանում (III– X դդ.)* Միջին դարերում թատերական ինքնատիպ համակարգեր են զարգանում Հնդկաստանում, Չինաստանում, ճապո– նի այ ում: Հատկապես Հնդկաստանում ստեղծվում են ինքնատիպ դրամատուր– գիա և դրամայի տեսություն («Նաթյա– շաստրա»): Սկսած X դարից շրջիկ հրա– պարակային Թ. լայն տարածում է ստա– նում Եվրոպայում. Ֆրանսիայում՝ ֆարսը, Իտալիայում՝ կոմեդիա դեււ՝արտեն: XII–XV դդ. Եվրոպայում մշակվում է նաև հոգևոր դրաման (միստերիա, մորափտե), որը մինչև XVI դ. մնում է գրական Թ–ի հիմնական տիպը: Թ–ի զարգացման նոր, բարձրագույն աստիճան է հատկանշում Վերածնության դարաշրջանը: Իտալիայում, Իսպանիա– jnuf, Անգլիայում վերաիմաստավորվում են անտիկ և հելլենիստական Թ–ի գեղա– գիտությունը և հումանիստական ոգին: Սերվանտեսի, Լոպե դե Վեգայի, հատկա– պես Շեքսպիրի պիեսներով զարգանում է գեղարվեստական նոր աշխարհայացք, որը որոշում է թատերական մտածողու– թյան ամբողջ հետագա ընթացքը: Շեքսպի– րի դարաշրջանի անգլիական Թ. նախորդ դարաշրջանների գեղարվեստական փոր– ձի խտացումն է: Եվրոպական Թ–ում բեմա– կան մտածողության նոր՝ ռացիոնալիս– տական որակ են ստեղծում կչասիցիզմի և Լուսավորականության դարաշրջանները: Ֆրանսիական կլասիցիզմը իր կատարյալ ծաղկմանն է հասնում հանձին Կոռնելի, Ռասինի, Մոլիերի դրամատուրգիայի և տալիս է դերասանական արվեստի բարձր օրինակներ (Մ. Բարոն, Ա. Լեկուվրյոր): Լուսավորական Թ. բնութագրվում է հիմ– նականում Դ. Դիդրոյի և Դ. Լեսսինգի 1. Թատրոն էպիդավրոսում (մ. թ. ա. 350–330, ճարտ. Պոլիկլետոս Կրասեր), հատակագիծ, 2. Միլանի «Լա Սկալա» թատրոնը (1778, ճարտ. Ջ. Պիերմարինի), հատակագիծ, 3. Ռ. Վագների օպերային թատրոնը Բայրոյտում (1876, ճարտ. Հ. Զեմպեր, 0. Բրյուկ– վալդ), հատակագիծ, 4. Երևանի Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի հատակագիծը (1926, ճարտ. Ա. Թամանյան), 5. Միննեապոլսի (ԱՄՆ) «Թիրոն Գաթրի» թատրոնը (1963, ճարտ. Ռ. Ռապսոն), հատակագիծ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/146
Այս էջը սրբագրված չէ