Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/15

Այս էջը սրբագրված չէ

հ–ի բնույթը կախված է հոսանքի առա– ջացման միջավայրից: Մետաղներում է. հ. ազատ էլեկտրոնների, էլեկտրոլիտ– ներում՝ դրական և բացասական իոննե– րի, կիսահաղորդիչներում՝ էլեկտրոննե– րի և խոռոչների, գազերում և վակուումում՝ էլեկտրոնների և իոնների ուղղորդված շարժումն է. առաջանում է էլեկտրական դաշտի ազդեցությամբ և կոչվում է հ ա– ղորդականության հոսանք: Դիէլեկտրիկներում է. հ. կապված լիցքե– րի՝ էլեկտրական դիպոլների շեղումն է որոշակի ուղղությամբ, այդպիսի հոսան– քը կոչվում է շեղման հոսանք: Լիցքավորված մարմնի շարժման հետևան– քով լիցքերի ձեռք բերած ուղղորդված շարժումը կոչվում է կոնվեկցիոն հոսանք: է. հ–ի ուղղությունը պայ– մանականորեն համընկնում է դրական լիցքավորված մասնիկների շարժման ուղ– ղությանը, սակայն իրականում մետաղ– ներում հոսանքն ունի հակառակ ուղղու– թյուն: է. հ. քանակապես բնութագրվում է էւեկարական հոսանքի ուժով և էւեկարա– կան հոսանքի, խտությամբ: Միավորների միջազգային համակարգում է. հ–ի ուժի միավորը ամպերն (ա) է: ժամանակի ընթացքում անփոփոխ մե– ծությամբ և ուղղությամբ է. հ. կոչվում է հաստատուն հոսանք, իսկ փոփոխական մեծություն և ուղղություն ունեցող է. հ.՝ փոփոխական հոսանք: է. հ. կարելի է հայտնաբերել տարբեր ազդեցությունների շնորհիվ: Հոսանքա– կիր հաղորդիչում ջերմություն է անջատ– վում, որը վկայում է է. հ–ի ջերմային ազ– դեցության մասին: Անջատված ջերմու– թյան քանակը որոշվում է Ջոուչ–Լենցի օրենքով: է. հ–ին հատուկ է նաև քիմ. ազդեցությունը, օրինակ, էլեկտրոլիզի դեպքում քիմ. փոփոխությունները պայ– մանավորված են է. հ–ով: Որոշակի պայ– մաններում ջերմային կամ քիմ. ազդե– ցությունները կարող են բացակայել, մինչ– դեռ մագնիսական դաշտն անբաժան է է. հ–ից. այն գոյություն ունի հոսանքա– կիր ցանկացած հաղորդիչի շուրջը՝ ան– կախ որևէ գործոնից: Վերոհիշյալ ազ– դեցությունների վրա է հիմնված է. հ–ի մեծության չափման սարքերի աշխատան– Քր: Ա. Ավեւոիպան

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԶՏՈՒԹՅՈՒՆ, էչեկարական հոսանքի վեկտորական բնութագիր: է. հ. խ–յան վեկտորի (յ) մո– դուլը հավասար է լիցքերի շարժման ուղ– ղությանը ուղղահայաց միավոր մակերե– սով միավոր ժամանակում անցած էլեկ– տրական լիցքին: Լիցքի p խտության դեպքում j =pv (v-ն լիցքերի կարգավոր– ված շարժման միջին արագությունն է): է. հ. խ–յան հավասարաչափ բաշխման դեպքում հոսանքի ուժը՝ 1 = յՏ(Տ–ը հա– ղորդիչի կտրվածքի մակերեսն է):

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՈՒԺ, էւեկարա– կան հոսանքի քանակական բնութագիր, հավասար է հաղորդիչի լայնական կտըր– վածքով միավոր ժամանակում անցած էլեկտրականության քանակին՝ 1=^–(ժզ–ն dt ժամանակում տեղաՓոխված լիցքն է): ՓոՓոխական հոսանքի դեպքում օգտվում են է. հ. ու–ի էֆեկտիվ արժեքից: Միավորների միջազգային համակարգում է. հ. ու–ի միավորը ամպերն է:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԵՔԵՆԱ, էլեկտրական էներգիան մեխանիկականի կամ մեխա– նիկական էներգիան էլեկտրականի փո– խակերպող մեխանիզմ: (Տես Շարժիչ էչեկարական, Գեներատոր էչեկարական): Առավել տարածված են էլեկտրամագնի– սական ինդուկցիայի սկզբունքով աշխա– տող ինդուկտիվ է. մ–ները: էլեկտրաստա– տիկ ինդուկցիայի սկզբունքով աշխատող է. մ–ները (ունակային) կիրառվում են հատուկ տեղակայանքներում: Ըստ էլեկ– տրական հոսանքի տարբերում են հաս– տատուն և փոփոխական (միաֆազ կամ եռաֆազ) հոսանքի է. մ–ներ: Տարած– ված են փոփոխական, մասնավորապես, եռաֆազ հոսանքի է. մ–ները: Ըստ կա– ռուցվածքի է. մ–ները լինում են ոչ կոն– տակտային, որոնք պտտվող և չպտտվող մասերի միջև չունեն կոնդուկտիվ կապ և կոնտակտային, որոնցում այդ կապը իրա– կանացվում է հատուկ հանգույցի–կոլեկ– տորի (կոլեկտորային մեքենաներ) կամ կոնտակտային օղակների օգնությամբ: է. մ–ում էներգիայի փոխակերպման հա– մար անհրաժեշտ զրգռող մագնիսական հոսքը հիմնականում առաջանում է պտտվող կամ անշարժ էլեկտրամագնիս– ներով (հաստատուն կամ փոփոխական հոսանքի): Այն է. մ–ները, որոնցում գըր– գըռող մագնիսական հոսքը առաջա– նում է հաստատուն մագնիսներով, կոչ– վում են մագնիսաէլեկտրական: "տՄՄ^-ում է. մ–ներ արտադրում են «’’տայէլեկտրամեքենա» և «^այէլեկտրա– շարժիչ» արտադրական միավորումները: Գրկ. BoubfleK A.H., SjieKTpuqecKHe Mamifflbi, M.–JI., 1974.

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ, տես էւեկ– արական և մագնիսական միավորների համակարգեր:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ, սարքերի պար– վւակված հարադրություն, որոնց միջով անցնում է էլեկտրական հոսանք: Պարզա– գույն է. շ. բաղկացած է էլեկտրաէներգիա– յի աղբյուրից ու ընդունիչից և աղբյուրի սեղմակները ընդունիչի սեղմակներին միացնող հաղորդալարերից: ճյուղավոր– ված է. շ–ներում որևէ կետերի (հանգույց– ների) միջև հոսանքի համար կա երկու և ավելի ճանապարհ (ճյուղ): Բաշխված հաստատուններով է. շ–ում հոսանքը եր– կու հանգույցների միջև գտնվող տեղա– մասում անընդհատ փոխվում է, իսկ կենտրոնացված հաստատուններով է. շ–ում հոսանքը այդ տեղամասի բոլոր կետերում ունի միևնույն արժեքը: Գծա– յին են կոչվում այն է. շ՜ները, որոնցում լարումը ցանկացած երկու կետերի միջև համեմատական է հոսանքին: Ոչ գծային են կոչվում այն է. շ–ները, որոնք այդ պահանջին չեն բավարարում այն պատ– ճառով, որ դրանց պարամետրերը (R ակտիվ դիմադրությունը, Լ ինդուկտիվու– թյունը, C ունակությունը) փոխվում են հոսանքի կամ լարման փոփոխման դեպ– քում: Դրանցից առավելապես տարած– ված են ուղղիչները, պողպատե միջուկնե– րով կոճերը, ինչպես նաև տիրիտային դիմադրությունները, բարետերները ևն: Կենտրոնացված հաստատուններով, հաս– տատուն կամ Փոփոխական հոսանքի գծային է. շ–ներում հոսանքի հաշվարկը կատարվում է Օհմի (տես Օհմի օրենք) և Կիրխհոֆի (տես Կիրխհոֆի կանոններ) օրենքներով: Լ. Եղիազարյան

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՊԱՐՊՈՒՄ (գազերում), էլեկտրական դաշտի ազդեցությամբ գա– զով էլեկտրական հոսանքի անցման երե– վույթը: Ուղեկցվում է ձայնային էֆեկտ– ներով և բնութագրական մի շարք պրոցես– ներով (գազի ատոմների և մոլեկուլների գրգռում, իոնացում, դիֆուզիա, ռեկոմ– բինացիա, էլեկտրոնների էմիսիա ևն): Մովորական պայմաններում գազերով հո– սանք անցնել չի կարող, քանի որ դրանք բաղկացած են չդիսոցված (չեզոք) մոլե– կուլներից: է. պ–ման առաջացման համար անհրաժեշտ է տիեզերական ճառագայթ– ների կամ իոնացնող այլ գործոնների (բարձր ջերմաստիճան, ուլտրամանուշա– էլեկւորական պարպման վոլւո–ամպերային բնութագիծը կագույն ճառագայթներ են) ազդեցու– թյունը: է. պ. կարող է տարբեր ձեեր ըն– դունել՝ կախված գազի ճնշումից, ջերմաս– տիճանից և քիմ. բաղադրությունից, ար– տաքին դաշտի լարվածության մեծությու– նից և հաճախականությունից: Հիմնակա– նում տարբերում են է. պ–ման երկու տե– սակ. 1. ոչ ինքնուրույն պար– պ ու մ, որը տեղի է ունենում գազի թույլ իոնացման ե, հետևաբար, էլեկտրական ոչ մեծ հոսանքի դեպքում: Ոչ ինքնուրույն պարպումը որևէ ճառագայթումով չի ուղեկցվում, այդ պատճառով կոչվում է մ ու թ կամ հանդարտ պարպում: Այն պահպանելու համար անհրաժեշտ է մշտապես գործող իոնացնող արտաքին որևէ գործոն: 2. ի ն ք ն ու ր ու յ ն պար– պ ու մ, որի ժամանակ գազով անցնող հոսանքն ինքն է անհրաժեշտ պայմաններ ստեղծում գազում էլեկտրոնների և իոն– ների քանակը պահպանելու համար: Թույլ էլեկտրական դաշտի դեպքում գազով անցնող հոսանքի և էլեկտրական լարման միջև գոյություն ունի գծային կախում (վոլտ–ամպերային բնութագծի I մասը, նկ. ): Լարման որոշակի արժե– քից սկսած՝ էլեկտրական հոսանքի աճը դադարում է (հագեցման հոսանք, նկարի II մասը): էլեկտրական դաշտի հետագա մեծացումը հանգեցնում է էլեկտրոնների և իոնների «հեղեղային» աճին, որի հեաե– վանքով հոսանքը կտրուկ մեծանում է (նկարի III մասը): Այս երևույթը պայմա– նավորված է հարվածային իոնացումով, որը տեղի է ունենում, երբ միմյանց հա–