Վռամշապուհ թագավորը միացավ Սահակ Պարթևի սկզբնավորած շարժմանը, ամեն կերպ աջակցեց նրան: Հայերենն արտա– հայտելու նպատակով Դանիելյան գրերի օգտագործման անհաջող փորձին հաջոր– դեց 406 թ. հայկ. տառերի գյուտը՝ կա– տարված Մեսրոպ Մաշտոցի կողմից: Սկըս– վեց Աստվածաշնչի թարգմանությունը, որ մշակումներով ու լրացումներով տևեց շուրջ 30 տարի: Սահակ Պարթնը գլխավոր թարգմանիչն էր ու ղեկավարը, մյուս թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղևոնդ Վանանդեցին, Հովհան Եկեղեցացին: Աստվածաշնչի հա– յերեն թարգմանությունը լավագույններից է, «թարգմանության թագուհի», օրինա– կելի իր հստակ, ժամանակի ժողովրդա– յին լեզվի խոր արտահայտչականությամբ, եբրայերեն և հուն, հարյուրավոր հայաց– ված եզրաբառերով: V դ. հունարենից և ասորերենից թարգմանվեցին բազմաթիվ այլ երկեր, այդ թվում՝ Աթանաս Աղեք– սանդրացու, Բարսեղ Կեսարացու, Սեբե– րիանոս Դաբաղացու, Կյուրեդ Երուսա– ղեմցու, Եվսեբիոս Կեսարացու, Եփրեմ Ւ*ուրի Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսա– ցու,Պրոկլի, Դիոնիսիոս Թրակացու, Փիլոն Եբրայեցու, Տիմոթեոս Կուզի, Պորփյուրի, Արիստոտելի, Պլատոնի գործերը: Այդ երկերից մի քանիսը այժմ ներկայացված են միայն հայերեն թարգմանություննե– րով (հունարեն բնագրերը կորել են): Թ. շ–ման արդյունքն էր հայ գրականության սկզբնավորումը Աահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի հոգևոր ու ծիսական երկերի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Մովսես ւ^որենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի և այլոց գործերի երևան գալը: Թ. շ–ման մի կարևոր արտահայտությունն էր Հա– յաստանի տարբեր վայրերում հայալեզու դպրոցների սնւեղծումը, որ դարձավ հայ գրականության ու մշակույթի հետագա , Vvuuj Ժողովրդի ինքնության պահպանման հիմքը: Ռ. Իշխան յան
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ, ճարտարապետա– կան հուշարձան Հայկական ՍՍՀ էջմիած– նի շրջանի Այգեշատ գյուղի արևելյան Թարգմանչաց վանքի (VII դ.) հատակագիծը մասում, VII դարի առաջին կեսի հռիփսի– մեատիպ կառույց, եկեղեցի: Թ. վ. է ան– վանել Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյա– նր: Իփստ ավերված է. պահպանվել են արլ. աբսիդը, հս–արլ. սենյակը մուտքի երեք քառորդ շրջանաձև խորշով, հվ–արլ. սենյակի աննշան մասը: Եկեղեցին ունի պարագծային աստիճանավոր պատվան– դան: Անկյունային քառակուսի սենյակ– ները ծածկված են եղել գլանային թաղով: Անցումը գմբեթային քառակուսուց գըմ– բեթին, որ ունեցել է գուրտեր և ներքուստ գլանային, արտաքուստ ութնիստ թմբուկ, իրականացվել է տրոմպերի միջոցով: Թարգմանչաց վանքը հարավ–արևելքից (վե– րակա զմություն՝ Ն. Մ. Տոկարսկու և Ա. Բ. Երեմյանի) Մուաքերը եղել են արմ–ից և հվ–ից, եկե– ղեցու ճակատները՝ քանդակազարդ պսա– կավոր լուսամուտներով, քիվերով մշակ– ված և ունեցել են «հայկական խորշեր»: Կառուցվածքը եղել է այնչափ կատարյալ, որ փլվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբու– կի մի մասը: Ա. Ստեփան յան
ԹԱՐԳՄԱՆ ՉԱՅ ՏՈՆ, հայ գրերի գյուտի, բարգմանչաց շարժման Ն մշակույթի նշա– նավոր գործիչներին նվիրված տոն: Հայ Առաքելական եկեղեցին, ելնելով ժողովըր– դի նվիրական զգացմունքներից, եկեղե– ցու հայրերի շարքն է դասել հոգեոր–մշա– կութային լուսավորության գործի վաս– տակավորներին և տարին երկու անգամ տոնում է նրանց հիշատակը: Հունիսի վեր– ջիԱ կամ հուլիսի սկզբին Մեսրոպ Մաշաո– ցի և Սահակ Պարթևի տոնն է, որ նշվում է Օշականում: Հոկտեմբերին Մեսրոպ Մաշ– տոցի և նրա դաստիարակած թարգմանիչ– ների (Հովսեփ, Հովհան, Ղհոնդ, Կոր– յուն, Եղիշե, Եզնիկ, Դավիթ Անհաղթ, Մովսես Խորենացի, Մամբրե Վերծանող, Աբրահամ, Արձան, Մուշե, Ւասրով, Ղա– զար Փարպեցի և ուրիշներ) տոնն է՝ առա– ջին թարգմանության ու դրանով սկզբնա– վորված հայ դպրության ու մշակույթի տոնը: Տարբեր ժամանակներում Թ. տ–ին են նվիրվել ներբողներ, բանաստեղծու– թյուններ, հոգևոր ու ժողովրդական եր– գեր: Վարդան Արևելցին հորինել է «Որք զարդարեցին» շարականը իր կանոնով, ուր գովերգվում է թարգմանիչների ազ– գանվեր գործը: Թ. տ. հայ ժողովրդի հար– գանքի տուրքն է հայ գրին, դպրությանն ու մշակույթին, դրանց երախտավորնե– րին: Այն թեև նվիրագործել է եկեղեցին, սակայն թե բնույթով, թե ընդգրկումով միշտ եղել է ժողովրդական: Ի. Պաչյան
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, գրական ստեղծագործության ձև, որը մի լեզվով ստեղծված երկը վերստեղծում է մի այլ լեզվով: Գեղարվեստական թարգ– մանության խնդիրը խոսքի գեղարվես– տական բովանդակության վերարտադրու– մըն է՝ չափանիշ ունենալով հեղինակի ստեղծագործական անհատականությու– նը: Գեղարվեստական երկի թարգմանու– թյան մասին հնագույն տեղեկությունները վերաբերում են մ. թ. ա. XIII դ., երբ խե– թերեն է թարգմանվել Գիլգամեշի մասին աքքադական պոեմը: Թարգմանական գոր– ծը վերելք է ապրել Վերածննդի շրջանում: Հայ Թ. գ. ծնունդ է առել հայ գրականու– թյան սկզբնավորման հետ (տես Թարգ– մանչաց շարժում): Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Եզնիկ Կողբացին, Կոր– յունը և ուրիշներ հունարենից թարգմա– նել են Աստվածաշունչը, որը եվրոպացի գիտնականներն անվանել են «թարգմա– նությունների թագուհի» (Լա Կրոզ): Հայ թարգմանիչների հետագա սերունդները գիտական, կրոնական, գեղարվեստական տեքստեր են թարգմանել հունարենից, ասորերենից, այլ լեզուներից: Բազմաթիվ տեքստեր (Էվկլիդես, «Երկրաչափու– թյուն», Եվսեբիոս Կեսարացի, «Քրոնի– կոն» ևն), որոնց բնագրերը կորել են, պահպանվել են շնորհիվ դրանց հայերեն թարգմանության: Հայ նորագույն թարգ– մանությունը ծաղկել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին: Դրա բարձրակետը եղան Հ. 1սան Մասեհյանի և Հ. Թումանյանի թարգմանությունները: Թարգմանությունների քանակով ՍՍՀՄ առաջին տեղն է գրավում աշխարհում: Թարգմանական գործը վերելք է ապրում նաև Հայկական ՍՍՀ–ում: Հայերեն են թարգմանվում ռուս, սովետական մյուս ժողովուրդների, ինչպես և արտասահ– մանյան նշանավոր հեղինակների երկե– րը: Ա. Եղիազարյան
ԹԱՐԳՅՈՒԼ (Թարգյուլյան) Լյուսի Սա– հակի (1905, Վան – 1955, Երևան), հայ սովետական գրող: Ավարտել է Երևանի համալսարանը (1929), ապա՝ Մոսկվայի խմբագրա–հրատարակչական ինստ–ը (1933): 1927-ին խմբագրել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիրը, այնուհետև փոխադրվել Մոսկվա, զբաղվել գրական– ստեղծագործական աշխատանքով: Հրա– տարակվել են Թ–ի «ճակատում» (1932), «Հսկաների շարքում» (1937), «Կոմիտաս» (1956) վեպերը, «Դեպի Իսպանիա» (1939) վիպակը, «Երաժիշտը» (1942), «Լուսնի սոնատ» (1944) պատմվածքների ժողո– վածուները:
ԹԱՐԹԱՌ, Տ ր տ ու, գետ Ադրբեջանա– կան ՍՍՀ–ում, Կուրի աջ վտակը: Երկա– րությունը 200 կմ է, ավազանը՝ 2653 կմ2: Սկիզբ է առնում Ղարաբաղի բարձրա– վանդակից, 3158 մ բարձրությունից: Լեռ– նային գետ է, հոսքի մեծ մասն անցնում է կանիոնանման խոր կիրճերով: Սնումը գրունտային (71%) և ձնաանձրևային է: Գետի միջին անկումը 15,5 մ է, Մաղաղիս գյուղի մոտ՝ 7,5 մ, հոսքի արագությունը՝ մոտ 4 մ/վրկ, տարեկան միջին ծախսը՝ 21,9 մՏ/վրկ: Վարարում է գարնանը: Ունի ոռոգիչ և էներգետիկ (Մադաղիսի ՀԷԿ) նշանակություն:
ԹԱՐԹԻՉԱՎՈՐ ՈՐԴԵՐ (Turbellaria), տափակ որդերի դաս: Երկսիմետրիկ կեն– դանիներ են, մարմինը (երկարությունը՝ 0,2–35 սմ) իլիկաձև է, ժապավենա–տե– րևաձև՝ պատված թարթիչավոր էպիթե–