Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/153

Այս էջը սրբագրված չէ

Թափաքյոյ

ԹԱՓԱՔՏՈՏ, գյուղ հայկական ՍՍՀ Ամա– սիայի շրջանում, ԱրՓի լճից արևելք, շրջկենտրոնից 17 կԱ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա– պահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, հիվանդանոց, պան– րագործարան: Թ–ի տերիտորիայում պահ– պանվել են հին եկեղեցու, գերեզմանոցի U կիկլոպյան ամրոցի մնացորդներ:

ԹԱՔԹԱՔԻՇՎԻԼԻ Օթար Վասիլիի (ծն. 27.7.1924, Թիֆլիս), վրացի սովետական կոմպոզիտոր. ՍԱՀՍ ժող. արտիստ (1974): ՍՄԿԿ անդամ 1951-ից: Վրաց. ԱՍՀ կուլ– տուրայի մինիստր (1965-ից): 1947-ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիա– յի Ս. Բարխուդարյանի կոմպոզիցիայի դասարանը (1966-ից նույն կոնսերվատո– րիայի պրոֆեսոր): 1947–52-ին՝ Վրաց. ՍՍՀ պետ. երգչախմբի դիրիժորը, 1952– 1956-ին՝ գեղարվեստական ղեկավարը: 0. Վ. Թաքթաքիշվիլի 1957-ից ՍՍՀՍ կոմպոզիտորների միու– թյան քարտուղար է: Վրաց. ՍՍՀ պետ. հիմնի հեղինակն է: Գրել է «Սինդիա», «Պարգև>, «Երեք նովել* օպերաները, «Սծիրի» սիմֆոնիկ պոեմը, երաժշտու– թյուն դրամատիկական ներկայացումնե– րի և կինոնկարների համար: ՍՍՀՍ IV– V գումարումների Գերագույն սովետի դե– պուտատ: Արժանացել է ՍՍՀՍ պետ. մըր– ցանակների (1951, 1952, 1967):

ԹԱՔԻՆ Քոդո Խմայն (իսկական անունը՝ Ու Լ ու ն, 1876–1964), բիրմացի գրող: ժողովրդայնություն են վայելել նրա տի– կաները (այլաբանությունները, «Տիկա ուժի մասին*, 1914, «Տիկա սիրամարգի մասին*, 1919, «Տիկա կապիկի մասին», 1922): Գրել է նաև «Սիաոր Սաունա խմայ– նի խրատը» (1915–21) վեպ–պամֆլետը և բանասիրական աշխատություններ: 1939–45-ին աջակցել է ճապոնական զավ– թիչների դեմ դիմադրության շարժմանը: Ընտրվեւ է Քիրմայի խաղաղության խոր– հըրդի պրեզիդենտ (1952) և խաղաղու– թյան համաշխարհային խորհրդի անդամ (1953), «ժողովուրդների միջև խաղաղու– թյան ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1954):

ԹԱՔԻՐ (թարք, հարթ, ողորկ), տափարակ ցածրություն (1–12 կմ2 տարածությամբ): Ծածկված է կավային նստվածքներով: Երբեմն լցվում է հեղեղատների կամ հորդ անձրևների ջրերով, որոնց գյւլոր– շիանալուց հետո Թ–ի հատակը վերածվում է կարծր կեղեի և ճեղքերով բաժանվում է բուսականությունից զուրկ առանձին մա– սերի: Տարածված է Սիջին Ասիայի անա– պատներում: Թաքյառլու

ԹԱՔՏԱՌԼՈՒ, ավան հայկական ՍՍՀ Հրազդանի շրշանում, Մարմարիկ գետի ափին, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս– արևմուտք: Սիավորված է Հանքավանի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ (կենտրոնը՝ Թ.): Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո: Գյուղի մոտ պահպանվել է Սրտա– վազդ վանքը:

ԹԱՔՆԱԼԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղու– կասյանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք: Կաթնաանասնապա– հական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի ու կերա– յին կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։


ԹԱՔՆՎԱԾ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ, ֆազային անցումների ժամանակ մարմնի կամ մարմինների համակարգի կլանած ջերմության քանակը (առանց մարմնի ջերմաստիճանի փոփոխության)։ Թ. ջ–յան կլանումով (այս դեպքում Թ. ջ. դրական է համարվում) ուղեկցվող պրոցեսի օրինակ են հալումը, գոլորշիացումը, սուբլիմումը։ Հակադարձ պրոցեսների (բյուրեղացում, կոնդենսացում) ընթացքում ջերմության նույն քանակը համակարգից անցնում է շրջապատին (բացասական Թ. ջ.): Ըստ մոլեկուլային–կինետիկ տեսության, Թ. ջ–յան ձևով կլանվող էներգիան ծախսվում է ֆազային անցումների ժամանակ արտաքին ճնշման ուժի և միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի դեմ կատարած աշխատանքի վրա։


ԹԲԻԼԻՍԻ (մինչև 1936-ը՝ Թիֆլիս, հնում՝ Տփղիս), Վրացական ՍՍՀ մայրաքաղաքը։ Անունն ստացել է քաղաքում բխող տաք (վրացերեն՝ թբիլի) աղբյուրներից։ Գտնվում է համանուն գոգհովտում՝ Կուրի ափերին, մոտ 30 կմ ձգվածությամբ և մասամբ՝ Սամգորիի տափաստանում, 380–600 մ բարձրության վրա: ՍՍՀՍ արդ., գիտական և մշակութային խոշոր կենտ– րոններից է, տրանսպորտային հանգույց: Տարածքը 35 հզ. հա է, բնակչությունը՝ 1006 հզ. (1976). վրացիներ (57,5%), հա– յեր (16,9%), ռուսներ (14%), օսեր (2,5%), հրեաներ (2,2%) (1970): Բաժանված է վարչական 8 շրջանի: Կլիման մեղմ է: Տարեկան միջին ջերմաստիճանը 12,6°C է, հունվարինը՝ 0,5°C, հուլիսինը՝ 24,2°C, տարեկան տեղումները՝ 510 till: Թ–ի հս–արլ. ծայրամասում է Թբիլիսիի ջրամբարը։

Պատմական տեղեկանք: Որպես քաղաք–ամրոց առաջին անգամ հիշատակվում է IV դ.։ Վախթանգ I Գորգասար թագավորի օրոք (մահ. 502-ին) Թ. դարձել է Արևելյան Վրաստանի տնտ. կենտրոն, նրա որդի Դաչիի օրոք՝ Քարթլի պետության մայրաքաղաք։ VIII դ. 30-ական թթ. սկսած եղել է արաբ ամիրայի նստավայր: Արաբ. տիրապետությունից ազատագրվել է 1122-ին, Դավիթ IV Շինարարի օրոք, և դարձել վրաց. պետության մայրաքաղաք: XII–XIII դդ. Թ. առևտրա–արհեստավո– րական, մշակութային կարևոր կենտրոն էր: XIV դ. 2-րդ կեսին Թ. ավերեցին Լենկ– թեմուրի զորքերը: XV–XVII դդ. քաղաքը բազմիցս ասպատակել են թուրք, և պարսկ. զորքերը:վXVIII դ. 2-րդ կեսին սկսվեց համեմատաբար խաղաղ ժամանակաշըր– ջան. վերականգնվեց Թ–ի ամրոցը, աշ– խուժացավ առևտուրը: Վրաստանը Ռու– սաստանին միանալուց հետո (1801) քա– ղաքը դարձավ Վրացական (1864-ից՝ Թիֆ– լիսի) նահանգի վարչական կենտրոն և ռուս, զորքերի գլխավոր հրամանատարի, 1845-ից՝ նաև Կովկասի փոխարքայի նըս– տավայրը: Տնտ. կյանքը աշխուժացավ XIX դ. 60-ական թթ., երբ Անդրկովկասում սկսվեց երկաթուղու շինարարությունը, կառուցվեցին կաշեգործարաններ, ծխա– խոտի ֆաբրիկաներ, երկաթուղու ար– հեստանոցներ : Աճեց բնակչությունը (1897-ին՝ 160 հզ. վրացիներ, հայեր, ռուս– ներ, օսեր, հրեաներ և ուրիշներ): XIX դ. վերջին Թ. դարձավ Անդրկովկասի հեղա– փոխական շարժման կենտրոն: 1887-ին հիմնադրվեց «Բանվորական միություն»-ը, 1892-ին՝ ս–դ. «Սեսամե դասի» կազմա– կերպությունը: 1898–1900-ին գործադուլ– ներ տեղի ունեցան երկաթուղային ար– հեստանոցներում: 1901-ին ընտրվեց

ՌՍԳԲԿ Թ–ի կոմիտեն: 1903-ի մարտին Թ–ում կայացավ կովկասյան ս–դ. կազմա– կերպությունների I համագումարը: Թ–ի բազմազգ պրոլետարիատը նշանակալի դեր խաղաց 1905–07-ի ռուս, հեղափոխու– թյան մեջ: 1917-ի Փետրվարյան բուրժուա– դեմոկրատական հեղափոխության շրջա– նում Թ–ում ստեղծվեց Բանվորական, զին– վորական, գյուղացիական դեպուտատների սովետ, որի ղեկավարությունը, սակայն, անցավ մենշևիկների ձեռքը: Կազմվեց հակահեղափոխական Անղրկովկաէւյան հատուկ կոմիաեն, այնուհետև՝ Անղրկով– կապան կոմխսարիաւոը: 1918–21-ին Թ. եղել է Վրաստանի մենշևիկյան պետու– թյան մայրաքաղաքը: 1921-ի փետր. 25-ին Վրաստանի աշխատավորները տապալե–