Ռուսաստանին: Ստեղծված նպաստավոր սոցիալ–անտեսական և քաղ. պայմանների շնորհիվ XIX ղ. սկզբից աճեց քաղաքի բնակչությունը: Դեռևւյ XIX դ. 20-ական թթ. ֆրանս. հյուպատոս ժ. Դամբան նը– շում էր. «Թիֆլիսի բնակչությունը շարու– նակ աճում է հայերի ներհոսքից, որոնք այստեղ ապաստան են գտնում թուրքերի բռնություններից և պարսիկների հետա– պնդումներից»: Վրաց հյուրընկալ հողում հայ համայնքը պահպանում էր մայրենի լեզուն (XVIII դ. արդեն ձևավորվել էր Թբիչիսիի քարբառը), կրոնն ու ազգային սովորույթները: XIX դ. սկզբից Թ. դար– ձավ հայ ազատագրական շարժման կենտ– րոն: 1827-ին Ն. Աշտարակեցու, Հ. Ալամ– դարյանի ղեկավարությամբ Թ–ում ստեղծ– ված հայկ. կամավորական ջոկատները գործուն մասնակցություն են ունեցել Արևելյան Հայաստանի ազատագրմանը: 1862-ին Թ–ում կազմակերպվել է Զեյթու– նի ապստամբությանն աջակցող կոմիտե, որը նյութական զգալի միջոցներ է հայ– թայթել զեյթունցիների համար: Կապիտալիստական հարաբերություն– ների զարգացմանը զուգընթաց խորանում էր նաև Թ–ի հայերի սոցիալ–դասակար գա– յին շերտավորումը: Դեռ XVIII դ. 2-րդ կեսին մեծահարուստ հայերն էին կապա– լառուները իրենց իսկ հիմնադրած, սա– կայն արքունի սեփականություն հանդի– սացող, համեմատաբար խոշոր ձեռնարկու– թյունների (վառոդի, թնդանոթի, օճառի, ապակու), որտեղ կիրառվում էր վարձու աշխատանք: Ունևոր հայերը զբաղվում էին նաև վաշխառությամբ: XIX դ. ընթաց– քում կազմավորվեց և ուժեղացավ հայ բուրժուազիան, որին պատկանում էր քա– ղաքի առևտրական և արդ. ձեռնարկու– թյունների 62% –ը: Արտաքին առևտրա– կան խոշոր գործարքների մեջ իր որոշիչ տեղն ուներ «Առևտրական դասի հայկա– կան ընկերությունը», որը, բացի հարևան երկրներից, կապեր էր պահպանում նաև Արևմտյան Եվրոպայի հետ: Բնութագրա– կան է, որ 1840-ին, «Թիֆլիսի քաղաքային Թ բ ի լ ի ս ի. երկաթուղային կայարանի շենքը (ճարտ. Գ. Մ. Տեր–Միքայելյան) հասարակական կառավարման կանոնա– դրության» ստեղծումից սկսած, քաղաքա– գլխի պաշտոնը զբաղեցրել են հայ բուր– ժուազիայի ներկայացուցիչները: Համայն– քի միջին շերտը մանր առևտրականներն ու արհեստավորներն էին, որոնք XIX դ, կեսին Թ–ում գործած 97 համքարու– թյունների մեծամասնությունն էին կազ– մում: Համքարությունները ենթակա էին Վ. էլի բեկ յան. «ԵրԱանյան հրապա– րակ* (1976) Թ բ ի լիսի. Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին հարավ–արևմուտքից (XIV դ., վերակառուցվել է 1756–59-ին) առևտրա–արդյունաբերական բուրժուա– զիայի ճնշմանն ու կամայականություն– ներին: Հաճախ տեղի էին ունենում գոր– ծադուլներ ու ցույցեր: Առավել հիշարժանը 1865-ի հունիսի ընդվզումն էր: Հայ բանվորների, արհեստավորների շրջանում XIX դ. վերջին լայնորեն տա– րածվեցին մարքսիստական գաղափար– ները: 1892-ին հիմնադրվեց հայկ. բան– վորական առաջին կազմակերպությունը՝ «Հայ քանվոր–հեղափոխականների ասո– ցիացիան*՝. 1898-ին կազմակերպվեց հայ բանվորների մարքսիստական խմբակ՝ «Թիֆլիսի բանվորների միությունը», որը սերտ կապերի մեջ էր վրաց. բանվորական– մարքսիստական խմբակների հետ: Թ–ում 1902-ին Ս. Շահումյանի, Բ. Կնունյան– ցի, Ա. Զուրաբյանի, Ա. խումարյանի և ուրիշների նախաձեռնությամբ ծնունդ առավ «Հա; սոցիաչ–դեմոկրատների միու– թյունը»՝ հայ իրականության մեջ լենին– յան–իսկրայական առաջին կազմակերպու– թյունը: Թ–ում ապրել և գործել է հայ բոլ– շևիկ–լենինյան Մ. Տեր–Պետրոսյանը (Կամո): Թ–ի հայ պրոլետարիատը մաս– նակցել է XIX դ. վերջի և XX դ. սկզբի Վրաստանի հեղափոխական շարժումնե– րին: Թ. եղել է նաև հայ ազգային բուրժ. կազմակերպությունների կենտրոնը: 1890-ին Թ–ում է հիմնադրվել դաշնակցու– թյունը: Առաջին համաշխարհային պա– տերազմի տարիներին եղեռնից փրկված– ների և տասնյակ հազարավոր որբերի ծանր դրությունը թեթևացնելու գործին զգալի մասնակցություն են բերել Թ–ում ստեղծված խնամատար մարմինները: Թիֆլիսաբնակ հայերը ջերմորեն ողջունել են Հայաստանում և Վրաստանում սովե– տական իշխանության հաղթանակը: Թ. եղել է արևելահայ մշակութային կենտրոն: Թ–ում են ստեղծագործել Նաղաշ Հովնաթանը, Սայաթ–Նովան, XVIII– XIX դդ. տաղերգուներ Շամչի–Մելքոն (Գուլքանյանց), Քյուչուկ Նովան, Բուդաղ– Օղլանը, ՍտեՓան Փիշանգիշվիլին, Ղվի– թիսծղալոբա Թեհբուրյանը (Թեհբուրաշ– վիլի), Հովհան Պենտելենցը (Պենտելա– շվիլի), հայ դասականներ Գ. Մունդուկ– յանը, Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը, Հ. Թու– մանյանը, Նար–Դոսը, Րաֆֆին, Լեոն և ուրիշներ: Թ–ում հայ գրիչները ընդօրինա– կել են ոչ միայն հայկ., այլև վրաց. մի շարք ձեռագրեր: Նշանավոր Կարապետ Աղթամարցու և Մարգիս Գրիչի (XV դ.) կողքին կարելի է նշել XVII դ. արքունի դիվանապետ Բեկթաբեկ Բեկթաբեկյանին (Բեկթաբեկիշվիլի), որի ընդօրինակմամբ մեզ հասած ձեռագրերի մեջ է Շոթա Ռուս– թավելու «Ընձենավոր»-ի լավագույն օրի– նակը: XVII դ. վրաց պատմագրության և լեզվաբանության աչքի ընկնող դեմքերից է եղել Փարսադան Գեորգիջանիձեն, որ հեղինակել է «Վրաց պատմությունը», պարսկերենից վրացերենի թարգմանել «Զամի Աբասի» օրենսգիրքը, կազմել վրա– ցերեն–պարսկերեն–արաբերեն ընդարձակ բառարան: XVIII դ., Վախթանգ VI-ի օրոք, մշակութային վերելքի գործին մեծապես նպաստել են հայազգի մի շարք գործիչ– ներ՝ փիլիսոփա և աստվածաբան Զա– քարիա վարդապետ Մանդենանցը (Ման– դենաշվիլի), թարգմանիչ Զուրաբ Շահշո– յանը (Շահշովանին), լեզվաբան և փի– լիսոփա Փիլիպոս Ղայթմազյանը (Ղայթ– մագաշվիլին) և ուրիշներ, որոնց անուն– ների հետ է առնչվում Արիստոտելի, Կյուրեդ Ալեքսանդրացու և այլոց երկերի, ինչպես նաև Մխիթար Գոշի Դատաստանա– գրքի հայերենից վրացերենի թարգմա– նությունը: Թ. XIX դ. արևելահայ լուսա– վորական շարժման խոշորագույն կենտ– րոններից էր: 1823-ից այստեղ գործել է հայկ. տպարան (տես Թիֆչիսի հայկական Թ բ ի լ ի ա ի. «Իրերիս!» հյուրանոցը (1967, ճարտ. 0. Պ. Քալանդարիշվիլի, Ի. Ս. Ծխո– մելիձե)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/157
Այս էջը սրբագրված չէ