Լանջերը զառիթափ են՝ ծածկված ալպյան մարգագետիններով:
ԹԵԺՍԱՐԻ ՆԵՖԵԼԻՆԱՏԻՆ ՄԻԵԼԻՏՆԵՐԻ
ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է "Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Երևանից 60 կմ հյուսիս–արևելք, Փամբակի լեռնաշղթայի գագաթնային մասում՝ 2000–3000 մ բարձ– րության վրա: Երկրաբանական մանրա– զնին ուսումնասիրություններն սկսվել են 1950-ից: հանքավայրի երկրաբանական կառուցվածքում առկա է նույնանուն կենտ– րոնական ալկալիական զանգվածը, որի կազմում մասնակցում են նեֆելինային սիենիտներից բաղկացած խոշոր (մակե– րեսը՝ 45 կմ2) միջուկը և վերջինս շրջա– փակող ինտրուզիվ մարմինը, որոնք միմ– յանցից անջատվում են հրաբխային ապար– ներով; Միջուկի եզրերը (0,5–0,6 կմ լայ– նությամբ) ներկայացված են մեծ պարու– նակության (25–30% նեֆելին, 21,0– 23,5% կավահող) նեֆելինային սիենիտ– ներով և հանքանյութի արդյունավետ մասն են: Առանձնացված և մանրամասն հետախուզված են Թաքյառլուի, Ուլյաշի– կի և Թեժագետի տեղամասերը: Հրազդան կայարանից դեպի հանքավայր անց է կացված 15 կմ երկարությամբ երկաթու– ղի: Հանքավայրի պաշարները գործնակա– նորեն անսպառ են: Նեֆելինային հումքից, կավահողին զուգընթաց, կարելի է ստա– նալ ցեմենտ, պոտաշ, սոդա, մոնոսիլի– կատ ևն: համալիր օգտագործման դեպ– քում նեֆելինային սիենիտներից հնարա– վոր է կորզեւ հազվագյուտ և ցրված տար– րեր: ԹԵԻձՄ (հուն. deo£ աստված), կրո– նական ուսմունք, ըստ որի աստված ան– իմանալի և բացարձակ անհատ էակ է (քրիստոնեության մեջ Սուրբ երրորդու– թյուն), կամովին արարել է աշխարհն ու տնօրինում է այն: Աստծու, այսպիսի ըմբռնմամբ Թ. տարբերվում է պանթեիզ– մից և դեիզմից: Տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ռ. Քա– դուորթը (1743): Թ–ի տեսական նախա– դրյալը «անհատների» և «իրերի» (աստվա– ծաբանության լեզվով՝ «անստեղծի» և «ստեղծելիի») հակադրության ըմբռնումն է: Առավել մաքուր ձևով Թ. դրսևորվել է հուդայականության, քրիստոնեության և մահմեդականության մեջ: Թ. անհամա– տեղելի է գիտական աշխարհըմբռնման հետ: Տես նաև Աթեիզմ:
ԹԵԼԱՎ (անունն առաջացել է վրաց. օօցըօձՅօ – թեղի – ծառ, բառացի՝ թեղուտ), քաղաք, Վրացական ՍՍՀ Թելավի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Ալա– զանի հովտում, Ցիվի–Գոմբորիի լեռնա– շղթայի հս–արլ. ստորոտին: 23,1 հզ. բն. (1975): Կան մետաքսաթելի, գուլպայի և կարի ֆաբրիկաներ, գինու և պահածոնե– րի գործարաններ, երկաթբետոնե շին– վածքների, մարմարի վերամշակման ձեռ– նարկություններ: Ունի մանկավարժական ինստ., պոլիտեխնիկական ինստ–ի մաս– նաճյուղ, 7 միջնակարգ դպրոց, երաժշտա– կան և բժշկ, ուսումնարաններ, գյուղա– տնտ. տեխնիկում: Մարդիկ այստեղ բկակվել են դեռևս ուշ բրոնզի դարաշրջանում: V– VI դդ. Թ. արդեն քաղաք էր: Պահպանվել է Ղվթաեբա եկեղեցին (վերակառուցվել է XVI դ.): 1014-ից Կախեթ–Հերեթի (Աղ– վանք) թագավորության մայրաքաղաքն էր, իսկ 1104-ից՝ վրաց Բագրատունիների միացյալ թագավորության ժամանակ Կա– խեթի կենտրոնը: XIII դ. մոնղոլ–թաթարա– կան արշավանքների հետևանքով քաղաքն ավերվել է: Կախեթի թագավոր Ալեք– սանդր 11-ի (1574–1605) օրոք հայերի մեծ հոսք է եղել Թ., որտեղ քաղաքապետ մոուրավի հետ հանդես է եկել հայ հա– մայնքի պետը՝ մելիքը, որին ենթարկվում էին առևտրականների ներկայացուցիչ– ներ քեթխուդաներն ու արհեստավորնե– րի համքարությունների պետերը՝ ուստա– բաշիները: XVII դ. սկզբին, շահ Աբբասի արշավանքների ժամանակ, հայ համայն– քը նվազել է, սակայն 1639-ի իրանա– թուրք. հաշտությունից (տես Թուրք–իրա– նական պայմանագիր 1639) հետո Թ. նորից դարձել է Վրաստանի հայաշատ գաղթավայրը: Տայերն այստեղ ունե– ին եկեղեցիներ, դպրոցներ և սերտ կապե– րով կապված էին Թիֆլիսի (Տփղիս) հայկ. գաղթավայրի հետ: Հերակլ II-ի օրոք Թ. Կախեթի մայրաքաղաքն էր և Քարթլ– Կախեթի թագավորության ստեղծումից (1762-ից) հետո էլ Թիֆլիսի հետ համար– վում էր վրաց Բագրատունիների մայրա– քաղաքներից մեկը: XVII դ. աճել է Արե– վելյան Հայաստանի գավառներից (հատ– կապես իյաչենից) Թ. գաղթող հայերի թի– վը: Վրաստանը Ռուսաստանին միանա– լուց հետո Թ. դարձել է համանուն գավառի կենտրոնը, ընդգրկվել է կապիտալիս– տական զարգացման ոլորտը, առաջացել է առևտրա–վաշխառուական խավը, որը գերազանցապես կազմված էր հայերից: Թ ի բնակչության 82,2 %-ը (11,2 հզ–ից 9,2 հզ.) հայեր էին (1886-ի մարդահամա– րի տվյալներով): 1905–07-ին Թ–ում եղել են հակացարական ելույթներ: Սովետա– կան իշխանություն հաստատվել է 1921-ին: Ս. Երեմյան, Վ. Ջաոշվիւի ԹԵԼ–ԱՎԻՎ, Իսրայելի տնտեսական և մշակութային կենտրոնը: Գտնվում է Միջ– երկրական ծովի ափին: Յաֆայի հետ 358 հզ. բն. (1974): Նավահանգիստ է, ավտոխճուղային և երկաթուղային հան– գույց, ունի միջազգային օդանավակայան (Լիդդա): Այդտեղ է գտնվում երկրի ար– դյունաբերական ձեռնարկությունների 50% –ը: Կան մեքենաշինական, մետաղա– մշակման, քիմ., դեղագործական, սննդի, տեքստիլ, կաշվի–կոշիկի արդյունաբե– րություն, գիտական ընկերություններ և միություններ, համալսարան, թանգա– րաններ, գրադարաններ: Ալմաստի վե– րամշակման կենտրոն է: Թ–Ա. հիմնադըր– վել է 1909-ին, որպես Ցաֆայի արվար– ձան: 1949-ին Թ–Ա. ու Ցաֆան միավոր վել են մի քաղաքապետարանով վարչա– կան կենտրոնի մեջ: 1948-ի մայիսից մինչև 1950-ի հունվարը Թ–Ա. եղել է Իսրայելի մայրաքաղաքը:
ԹԵԼԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐ, բնական կամ ման– վածքային թել ստանալու նպատակով մշակվող բույսեր: Պատկանում են տար– բեր բուսաբանական ընտանիքների, ցե– ղերի և տեսակների: Թելը առաջանում է՝ սերմի վրա (բամբակենի), ցողունի կեղե– վում՝ լուբային թելատուներ (թելատու կտավատ, կանեփ, կենաֆ, կորքոր, կա– նատնիկ, քենդիր ևն), տերևներում (սի– սավյան կանեփ, արմավաշուշան, նոր– զելանդական կտավատ, թելատու բանան ևն), պտուղներում: Թ. բ. աճում են բա– րեխառն, արևադարձային, մերձարևա– դարձային գոտիներում և դրանց հարակից շրջաններում: ՍՍՀՄ–ում մշակվող հիմ– նական Թ. բ. են՝ բամբակենին, կտավատը, կանեփը, ինչպես նաև կենաֆը և կոր– քորը (ջուտ):
ԹԵԼԼՈ, հայկական ժողովրդական կա– նացի մասսայական պար: Պատկանում է երկու գնալ, երկու դառնալ պարզ պարա– ձևին: Պարի ընթացքում մասնակիցների թիվը կարող է փոփոխվել: Կատարվում է պարերգերի և երաժշտական գործիքնե– րի (բլուլ, սրինգ) նվագակցությամբ: Պա– րաձևը, պարեղանակը (չափը՝ 2/4), պար– երգի տեքստը անփոփոխ են (բեմադրա– կան փոփոխությունները հիմնականում կատարվում են դասավորումների մեջ): Պարերգի տեքստը երկուսն ասում, երկու– սը դարձնում են կամ խմբի մի մասն ասում, մյուսը պատասխանում է: Վերաբեմա– դրություններում այժմ երգում և պարում է ամբողջ խումբը (հաճախ մի մասը երգում է, մյուսը՝ պարում): ժ. Խաչատրյան
ԹԵԼՄԱՆ (Thalmann) էռնստ (16.4.1886, Համբուրգ–18.8.19^44, Բուխենվալդի հա– մակենտրոնացման ճամբար), գերմանա– կան և միջազգային բանվորական շարժ– ման գործիչ: 1903-ին մտել է Գերմանիայի ս–դ. կուսակցության (ԳՍԴԿ), 1904-ին՝ է. Թելման տրանսպորտի աշխատողների արհմիու– թյան շարքերը: Համբուրգի երիտասար– դական արհմիութենական շարժումների կազմակերպիչներից: 1917-ին, խզելով կապերը ս–դ. կուսակցության հետ, մտել է Գերմանիայի անկախ ս–դ. կուսակցու– թյան (ԳԱՍԴԿ), 1920-ին՝ Գերմանիայի կոմկուսի (ԳԿԿ) շարքերը: Թ. ակտիվ մասնակցել է Գերմանիայի 1918-ի Նո– յեմբերյան հեղափոխությանը, 1921-ին՝ Կոմինտերնի III կոնգրեսին (Մոսկվա): 1923-ին ղեկավարել է Համբուրգի զին– ված ապստամբությունը (տես Համբուրգ– յան ապստամբություն 1923): 1923-ին ընտրվել է ԳԿԿ ԿԿ–ի անդամ, 1925-ին՝ ԳԿԿ–ի նախագահ, 1924-ից՝ Կոմինտերնի գործկոմի, 1926-ից՝ ԿԻԳԿ նախագահու– թյան անդամ և նախագահի տեղակալ, մասնակցել է Կոմինտերնի V–VI կոնգ– րեսներին: 1924–33-ին եղել ԷՌայխստա– գի դեպուտատ: 1925-ին և 1932-ին ԳԿԿ Թ–ի թեկնածությունը առաջադրել է պրե– զիդենտական ընտրություններում: Թ. ՍՍՀՄ–ի բարեկամն էր: Գերմանիայում հիտլերականների՝ իշխանության գլուխ