Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/163

Այս էջը սրբագրված չէ

անցնելուց հետո Թ. ձերբակալվել, նետվել է բանտ, ֆաշիստների կողմից գազանաբար սպանվել: Թ–ի անունով են կոչվում բնակավայրեր, գործարաններ, կոլտնտեսություններ, նավեր: Սովետական Հայաստանում Թ–ի անունն են կրում կոլտնտեսություններ, դպրոցներ, փողոցներ, պիոներական դրուժինաներ: Երկ. H36paHHbie CTaTbH h peqn. K hctophh repMaHCKoro pa6oqero flBHHceHHH, t. 1–2, nep. c HeM., M., 1957 –58. Գրկ. Պիկ Վ., Ազաւոություն Թելմանին, Ե., 1936: P ր և դ և լ Վ., էռնստ Թելման (քաղաքական կենսագրություն), Ե., 1954: Ղարիբջանյան Գ. P., էռնսա Թել– ման, Ե., 1959: Չոբանյան Ս., Ռայխի Փլուզումից առաջ, Ե., 1975: B e c t e p- Te JibMaH H., 3phct TeJibMaH, Bociiomh- HaHHsi o MoeM oirje, nep. c HeM., 2 H3,n.,JI., 1957. Գ. Ղարիբջանյան

ԹԵԼՈՄ (<հուն. xeXoc;– ծայր), դիխո– տոմիկ ճյուղավորված, տերեի ու ցողունի չբաժանված ծայրային մաս, որը բնորոշ է աոաջին բարձրակարգ բույսերին: Թ. բաժանվում են սպորակիրների (սպորան– գիում կրողներ) և վեգետատիվների: Ա. Լ. Թախտաշյանը և Կ. ի. Մեյերը բոլոր Թ–ները համարում են առաջնային սպո– րակիրներ: Թ. բարձրակարգ բույսերի հիմնական օրգանների ելակետային ձեն է:

ԹԵԼՈՐԴՈՒԿ, թելաճիճու բանկ– ր ո ֆ տ ի (Wuchereria bancrofti), մա– կաբույծ կլոր որդ: Մարմինը թելանման է, երկարությունը՝ 5–9 սմ (էգերն արունե– րից մեծ են), սպիտակ կամ դարչնագույն: վարակված մարդու ծայրամասային ար– յունատար անոթներում Թ–ի թրթուրները հայտնվում են միայն գիշերը, իսկ ցերե– կը կուտակվում են թոքային անոթներում: Թրթուրների հետագա զարգացումը տեում է 8–35 օր՝ արյունածուծ մոծակների ստա– մոքսում: Այստեղ շարունակելով աճել, կուտակվում են միջատի ծծիչի կնճիթի հիմքում: Առողջ մարդուն խայթելով, վա– րակում են նրան և առաջացնում փղաիսո հիվանդությունը: Թ. առավել տարածված է արևադարձային և մերձարևադարձա– յին երկրներում:

ԹԵԼՈՒԳՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Հնդկաս– տանի անդհրա ժողովրդի գրականությու– նը թելուգու լեզվով: Առաջին հուշարձա– նը (XI դ. սկիզբ) Նաննայա Բհաթթայի «Անդհրա Մահաբհարաթա»-ն ՜է (սանս– կրիտյան «Մահաբհարաթա»-ի մի մասի մշակումը): Թ. գ–յան հիմնադիր Կանդու– կուրի Վիրեսալինգամը (1848–1919) հան– դես է եկել ավատականության դասա– կաստային հիմքերի և ուղղափառ հին– դուիզմի դեմ: XX դ. սկզբին ծավալվել է ժողովրդին քիչ հասկանալի դասական լեզուն նոր գրական լեզվով փոխարինե– լու շարժում, որը գլխավորել է Գ. Ապ– պարաոն (1861 – 1915): Ստեղծվել են գրա– կան, գիտական, հրապարակախոսական երկեր, ռեալիստական վեպեր (Ադիվի Բապիրաջու, Վիշվանաթհի Սաթյանարա– յանա): Պոեզիայում գերիշխող է դարձել հեղափոխական ռոմանտիզմը, որի ակա– նավոր ներկայացուցիչն է Շրիրանգամ Շրինիվասան: 1947-ին, Հնդկաստանի անկախության հռչակումից հետո, Թ. գ. նոր վերելք է ապրում: ժամանակակից առաջավոր կին գրող Շիրանհի Կումա– րին անգլերենից (1974, Մոսկվա) թելու– գու լեզվով թարգմանել է Հ. Թումանյանի պատմվածքներն ու հեքիաթները (1975): Գրկ. Ty pob H.p IleTpyHHqeBa 3., JlHTepaiypa Tejiyry, M., 1967.

ԹԵԼՈՒԳՈՒ ԼԵԶՈՒ, անդհրա (թելուգու) ժողովրդի լեզուն: Պատկանում է դրավիդ– յան չեկաների հվ–արլ. խմբին: Խոսվում է Հնդկաստանի Անդհրա–Պրադեշ նահան– գում (պաշտոնական լեզուն) և այլ բնակա– վայրերում, ինչպես նաև հվ–արլ. Ասիայի որոշ երկրներում: Խոսողների թիվը՝ մոտ 50 մլն (1975): Ներկայանում է արխաիկ «գրանթիկա» և ընդհանուր գործածական՝ «վյավահարիկա» տարբերակներով: Թ. լ–ի տարբերակիչ հատկանիշներն են՝ բուն դրավիդյան աղմկային բաղաձայնների ու ձայնորդի կորուստը, արմատական ձայ– նավորի անկումը, պայթաշփականների զարգացումը, եզակի թվում իգական և չեզոք սեռերի տարբերության վերացումը: Վիմագրական հուշարձանները՝ VII դարից, գեղարվեստական գրականությունը՝ XI դարից: Գրկ. IleTpyHHqeBa 3. H., JfobiK Te- jiyry, M., 1960.

ԹԵԼՈՒԿ, սագախոտ (Chenopodium), թելուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, երբեմն կիսաթփեր, ծառեր: Տերևները հերթադիր են, ամբող– ջական կամ ատամնաեզր, հԱւճախ ծածկ– ված ալրանման փառով կամ գեղձային մազիկներով: Ծաղիկները երկսեռ են, երբեմն միասեռ (վարսանդավոր), խըմբ– ված հասկանման կամ հուրանաձև ծաղ– կաբույլերում: Պտուղը սերմիկ է: Հայտնի է Թ–ի ավելի քան 200 տեսակ, տարած– ված բարեխառն գոտում: ՍՍՀՄ–ում աճում է մոտ 30, ՀՍՍՀ–ում՝ 10–11 տեսակ: Առավել լայն տարածում ունի սպի– տակ Թ. (Ch. album), որը միամյա մո– լախոտ է, անասունների համար ունի կե– րային նշանակություն, տերևներն ու երի– տասարդ ընձյուղներն օգտագործվում են սալաթների, ապուրների համար: ՀՍՍՀ–ում տարածված են նաև գար– շահոտ Թ. (Ch. vulvarica). ցածրադիր և նախալեռնային շրջանների հացաբույ– սերի մոլախոտ է, խառնածին Թ. (Ch. hybridum) թունավոր է, աղբոտում է լեռնային շրջանների ցանքերը, գորշ Սպիտակ թելուկ Թ. (Ch. glaucum) աճում է ամենուրեք: Ուկրաինայում և Կովկասում, որպես դե– ղաբույս, մշակվում է Թ–ի 2 տեսակ, որոնց պարունակած խենոպոդիումային եթերա– յուղն օգտագործվում է որպես հակաճիճ– վային միջոց:

ԹԵԼՈՒՆՏ Աշոտ Մաթևոսի [4.11.1914, Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջա– նում) – 27.9.1973, Երևան], հայ նովե– տական փիլիսոփա: Փիլ. գիտ. դ–ր (1972), պրոֆեսոր (1973): ՍՍԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Բաքվի Վ. Ի. Լենինի պնվ. մանկավարժական ինստ–ը (1938): Մաս– նակցել է Հայրենական մեծ պատերազ– մին: 1953–59-ին եղել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցական դպրոցի մարքսիզմ– լենինիզմի ամբիոնի վարիչ, 1959– 1962-ին՝ ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի ավագ գիտաշխա– տող, 1962–64-ին՝ Երևանի գեղարվեստա– թատերական ինստ–ի մարքսիզմևլենի– նիզմի ամբիոնի, 1964–73-ին՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետա– կան մանկավարժական ինստ–ի փիլիսո– փայության ամբիոնի վարիչ: Ուսումնա– սիրությունները վերաբերում են գիտու– թյան սոցիալական պրոբլեմներին: Երկ. Իմացության պրոցեսի հիմնական գծե– րը, Ե., 1968: Ycjiobhh h 0C06eHH0CTH pa3BH- thh HayKH b coijHajiHCTHHecKOM o6iu;ecTBe, E., 1963; Con;Ha.m>H&H npnpofla Haynn, E., 1975.

ԹԵՀԼԵՐՅԱՆ Սողոմոն Խաչատուրի [2.4. 1896, գ. Ներքին Բագառիճ (Արևմտյան Հայաստանի էրգրումի վիլայեթի Դարա– նաղի գավառում)– 23.5.1960, Սան Ֆրան– ցիսկո, ԱՍՆ], հայ ազատագրական շարժ– ման մարտիկ: 1912-ին ավարտել է Եր– զընկայի Կեդրոնական վարժարանը: Ու– սումը շարունակելու նպատակով 1913-ին մեկնել է Եվրոպա, սակայն առաջին հա– մաշխարհային պատերազմը սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան, կռվել Անդրանիկի գնդում: 1918-ին մարտում վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս, ապա Հյուսիսային Կովկաւյ: 1919-ին մեկ– նել է Ատամբուլ, անպատիժ մնացած Թա– ւեաթ–փաշայի հետքերով անցել մի շարք երկրներ և, վերջապես, Բեռլինում սպա– նել նրան (1921-ի մարտի 15-ին): Եվրո– պայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանը արդարաց– րել է Թ–ին, իսկ գերմ. մամուլը պահան– ջել դատ հարուցել Թուրքիայում գերմ. դեսպան Հ. Վանգենհայմի դեմ՝ հայկ. կոտորածներում նրա ունեցած հանցանքի համար: Վ. Գրիգորյւսէւ

ԹԵՀՐԱՆ, Իրանի մայրաքաղաքը, Կենտ– րոնական օստանի վարչական և երկրի քաղաքական, տնտեսական, առևտրա– ֆինանսական ու մշակութային գլխավոր կենտրոնը: Գտնվում է էլբ ուր սի նախալեռ– ներում, Դեմավենդ լեռան ստորոտին, 1100–1300 մ բարձրության վրա: Կլիման մերձարևադարձային, ցամաքային է: Տա– րածությունը մոտ 250 կմ2 է, բնակչությու

նը՝ 4 մլն (1975): Քաղաքը ձգված է հս–ից հվ. 35 կմ, արմ–ից արլ.՝ 18 կմ: Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է: Ունի միջազգային օդանավակայան: Թ–ի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XII դ.: 1722-ին