Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/166

Այս էջը սրբագրված չէ

ղաքական կշռի չափից: Թ–երը ավատա– կան կենտրոններ են եղել և սոցիալ–քա– ղաքական մեծ ուժ են ներկայացրել: Թ. Արել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալի աթո– ռանիստը: Հայոց բոլոր Թ–երը եպիսկոպո– սություններ են եղել, միայն Սյունյաց Թ. է ճանաչվել ւ1եւորուցուիւոութ]ուն: Սակայն ուշ միջնադարում, պատմա–քաղաքական հանգամանքների թելադրանքով, Թ–երը մշտապես փոփոխության են ենթարկվել, բազմաթիվ Թ–եր վերացել են, որոշ Թ–եր էլ միավորվել կամ ստեղծվել են նորերը: Հա– ճախ նախկին մեծ Թ–երը տրոհվել են ներ– քին ստորաբաժանումների, որոնք աստի– ճանաբար ձեռք բերելով նոր տարածք՝ և ազդեցություն՝ վերածվել են ինքնուրույն եկեղեցա–վարչական միավորների: Այս փոփոխությունների հետևանքով մինչև նոր ժամանակները հայ եկեղեցում առա– ջացել են Թ–երի նոր տարատեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանա– կան Թ–եր, եպիսկոպոսական, Թ ական տեսչություններ j եպիսկոպոսական վի– ճակ, վիճակ և տեսչական վիճակ, առաջ– նորդություն, պատվիրակ–առաջնորդու– թյուն և առաջնորդական փոխանորդու– թյուն, տեսչություն, վիճակային և վանա– կան տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն: XIX դ. կեսին արդեն սրանց մեծ մասը ստացել էր «առաջնորդություն» ընդհա– նուր անվանումը, որը նախկինում հատուկ էր միայն վանահայրերին՝ վանքերի առաջ– նորդներին: XIX դ. երկրորդ կեսից Թ–երի այս տարատեսակներից առավել խոշոր– ներում (Թ., տեսչություն, վիճակ) ստեղծ– վել են վարչություններ (հոգևոր և աշխար– հիկ անդամներով) և հոգևոր խորհուրդ– ներ՝ առաջնորդի գլխավորությամբ: Վեր– ջինս կարող էր լինել նաև վարդապետ՝ թեմակալ եպիսկոպոսին հավասար իրա– վասությամբ: 1911-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին Հայաստանում և 100 եպիսկոպոսական, տեսչական, վանական Թ–եր և եպիսկո– պոսական ու տեսչական վիճակներ, որոն– ցից Ամենայն Հայոց Կաթողիկոսությսփ (էջմիածին) հոգևոր–վարչական իրավա– սությանը ենթակա էին 28 եպիսկոպոսա– կան և տեսչական Թ., Մեծի Տանն Կի– լիկիո Կաթողիկոսությանը (Սիս)՝ 15 եպիս– կոպոսական և վանական Թ., Կ. Պոլսի հայոց պատրիարքությանը՝ 51 եպիսկո– պոսական և տեսչական Թ., Երուսաղեմի հայոց պատրիարքությանը՝ 4 տեսչական վիճակ, Աղթամարի կաթողիկոսությանը՝ 2 եպիսկոպոսական վիճակ: 1978-ին Ամե– նայն Հայոց Կաթողիկոսությունն ուներ 29 առաջնորդություն (Թ–եր, հովվու– թյուններ ևն). 1. Արարատյան–հայրա– պետական Թ. (կենտրոնը՝ Երևան), 2. Շի– րակի Թ. (Լենինական), 3. Վրաստանի Թ. (Թբիլիսի), 4. Ադրբեջանի Թ. (Բաքու), 5. Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Թ. (Մոսկվա), 6. Աւորպատականի Թ. (Թավ– րիզ), 7. Թեհրանի Թ. (Թեհրան), 8. Սպա– հանի Թ. (Նոր Ջուղա), 9. Եգիպտոսի Թ. (Կահիրե), 10. Արևմտյան Եվրոպայի Թ. (Փարիզ), 11. Մարսիլիայի հայրապետա– կան պատվիրակի փոխանորդություն (Մարսել), 12. Ամերիկայի Միացյալ Նա– հանգների Արևելյան Թ. (Նյու 6որք), 13. Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան Թ. (Լոս Անջելես), 14. Հարա– վային Ամերիկայի (Արգենտինա, Բրազի– լիա, ուրուգվայ, Չիլի և Վենեսուելա) հայրապետական պատվիրակի առաջնոր– դություն (Բուենոս Այրես), 15. Կանադայի առաջնորդական փոխանորդություն (Մոն– րեալ), 16. Իրաքի Թ. (Բաղդադ), 17. Հընդ– կաստանի հոգևոր հովիվ (Կալկաթա), 18. Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Թ. (Սիդնեյ), 19. Հունաստանի Թ. (Աթենք), 20. Ռումինիայի Թ. (Բուխարեստ), 21. Բուլղարիայի Թ. (Սոֆիա), 22. Լոնդոնի հոգևոր տեսչություն (Լոնդոն), 23. Ման– չեստրի հոգևոր հովվություն (Մանչեստր), 24. Արևմտյան Գերմանիայի հոգևոր հով– վություն (Սյունխեն), 25. Իտալիայի հոգե– վոր հովվություն (Միլան), 26. Ավստ– րիայի հոգևոր հովվություն (Վիեննա), 27. Շվեյցարիայի հոգևոր հովվություն (ժնև), 28. Եթովպիայի հոգևոր հովվու– թյուն (Աղիս Աբեբա), 29. Սուդանի հո– գևոր հովվություն (խարտում): Ավելի փոքր հովվություններ (կամ հովիվներ) ունի նաև այլ երկրներում (Լիբանան, Սիրիա, Կիպրոս ևն): Գրկ. Ագաթանգեղոս, ՊատմութիԼն Հայոց, Տփււիս, 1909: Օրմանյան Մ., Հա– յոց եկեղէցին…, Անթիլիաս, 1952: Նույնի, Ազգապատում, մաս 1–3, ԿՊ–Երուսաղեմ, 1912–27: Ն ու յ ն ի, Աթոռ Տայաաոանյայք, էջմիածին, 1972: Զ՚ւսմինյան Ա., Տա– յոց եկեղեցու պատմություն, մաս 1–2, Նոր Նախիջևան, 1908–09: Ի>. Պաչյան, Զ. Հարությունյան ԹԵՄԱ [<հուն. Oejicc, բառացի՝ այն, ինչ դրված է (հիմքում)], 1. նկարագրության, պատկերման, ուսումնասիրության, ելույ– թի, բանավեճի առարկան: 2. Գրողի կամ արվեստագետի պատկերած այն կենսա– կան երևույթների շրջանակը, որոնք միա– հյուսված են ստեղծագործողի մտահղաց– մամբ: Թ. սերտորեն առնչվում է երկի գաղափարին, նրա հետ կազմելով ստեղ– ՕագորՇության թեմատիկ–զաղափարական հիմքը կաւ1 բովանդակությունը: Հայտ– նի են միևնույն Թ–ի տարբեր մեկնաբա– նումներ: Գործածվում է նաև «թեմատի– կա» հասկացությունը, որը համանման գեղարվեստական թեմաների (պատմա– կան, պատերազմական, աշխատանքային ևն) ամբողջությունն է: Գեղարվեստա– կան ստեղծագործություններում գըլ– խավոր թեմայի պրոբլեմային բնույթը հաճախ արտացոլվում է վերնագրով («Վերք Հայաստանի», «Հացի խնդիր» ևն), 3. Երաժշտության մեջ Թ. կառուցվածք է, որն իր կերպարային բո– վանդակության որոշակիությամբ արտա– հայտում է ստեղծագործության կամ նրա առանձին մասի հիմնական միտքը: Թ–ի զարգացումից գոյանում է երաժշտա– կան երկի բովանդակության ամբողջա– կանությունը: Պոլիֆոնիկ երկերում, մաս– նավորապես ֆուգայում, Թ. սովորաբար կարճ է և միաձայն, հոմոֆոն երկերում՝ համեմատաբար տևական, կազմված գըլ– խավպւ մեղեդիի և ներդաշնակության ձայ– ների հավաքականությունից: Երբեմն Թ–ի նախանյութ է դառնում ժող. որկէ մեղեդի (օրինակ» «Որսկան ախպեր» երգի մեղե– դին Ա. Խաչատրյանի Երկրորդ սիմֆո– նիայի 3-րդ մասի թեմայում): Կան Թ–եր (հայրենասիրության, մարդասիրության, բնության, սիրո ևն), որոնք լուսաբանվում են բոլոր սերունդների արվեստի ստեղծա– գործություններում: Այդպիսի Թ–երը կոչ– վում են հավերժական:

ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ, հոգևոր ուսում– նարան, ուսումնական հաստատու– թյուն Արևելյան Հայաստանում: 1836-ին ցարական կառավարության հաստատած՝ Ռուսաստանի հայ–լուսավորչական եկե– ղեցու գործերի կառավարման վերաբեր– յալ կանոնադրության («Պոլոժենիե») հա– մաձայն Թ. դ՜ներ են բացվել արևելահայ 6 թեմում՝ հոգևորականներ պատրաստե– լու նպատակով: Գտնվել են առաջնորդնե– րի և կաթողիկոսի ենթակայության տակ, պահվել թեմի հասույթներով և մասնա– վոր նվիրատվություններով: Կանոնա– դրության համաձայն Ներսիսյան դպրոցը (Թիֆլիս) վեր է ածվել թեմականի (1837), բացվել են Երևանի (1837), Շուշիի (1838). Շամախու (1844) և Աստրախանի (1838) Թ. դ–ները: Սկզբնական շրջանում ուժեղ էր կրոնական ոգին, ունեցել են տարրա– կան դպրոցի մակարդակ (բացառություն է կազմել Ներսիսյան դպրոցը): Որոշ առարկաներ, դասագրքերի և ուսուցիչ– ների պակասի պատճառով դասավանդ– վել են ռուսերեն: 1850–60-ական թթ. հա– սարակական պայքար է ծավալվել (հատ– կապես Թիֆլիսում) դպրոցները աշխար– հականացնելու և գիմնազիայի մակար– դակին հասցնելու նպատակով: Դպրոց– ներն ստացել են նոր կանոնադրություն, որոշ չափով նվազել է կրոնական ոգին, մտցվել են նոր առարկաներ, ուսուցումը տարվել է հայերեն: 1869-ին ընդունված ընդհանուր կանոնադրությամբ Թ. դ–ներն ունեցել են 3 դասարան, ընդունվել են ծխական դպրոց ավարտողները: Կային գիշերօթիկ բաժիններ և որդեգիրներ: Բացի կրոնական առարկաներից դասա– վանդվել են հայոց լեզու և գրականու– թյուն, ռուսերեն, ֆրանսերեն, ընդհանուր, հայոց և Ռուսաստանի պատմություն, աշխարհագրություն, հոգեբանություն, տրամաբանություն, հանրահաշիվ, երկ– րաչափություն, կենդանաբանություն, բուսաբանություն, ֆիզիկա, մարդակազ– մություն, վայելչագրություն, նկարչու– թյուն, ձայնագրություն ևն: 1877-ին Ներ– սիսյան դպրոցը հասել է միջնակարգի մակարդակի (9-ամյա), լրիվ միջնակարգ էին Երևանի (1887). և Շուշիի (1888) Թ. դ–ները: 1886-ին էջմիածնի կաթողիկո– սությունը Թ. դ–ները դարձրել է միջնա– կարգ (6 դասարանով) և վերացրել նախա– պատրաստական բաժինները: Չնայած Թ. դ–ների միջնակարգ կրթության մակար– դակին, շրջանավարտները զրկված էին առանց քննության բարձրագույն դպրոց– ներ ընդունվելու իրավունքից: Թ. դ–նե– րում դասավանդել են Գ. Պատկանյանը, Ս. Նազարյանը, Ս. Մանդինյանը, Ա. Բա– հաթրյանը, Պ. Շանշյանը, Ղ. Աղայանը, Պ. Պողոսյանը, Կոմիտասը, Մ. Եկմալյա– նը, Ե. Շահազիզը, Մ. Աբեղյանը, Ա. Մալ– խասյանը, Ա. Լիսիցյանը, Գ. էդիլյանը և ուրիշներ, որոնք նպաստել են կրթական գործի ծավալման, աշխարհաբար լեզվի ձևավորման, դասագրքեր կազմելու,