ծուհի խուբան է: 1սուռիտները համա– րել են գերագույն աստված U անվա– նել Թ և շ ու բ: Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնա– կատեղիներ, որոն– ցից նշանավոր է Թեյշեբաինին (այժմ՝ Կարմիր բլուր): Կարմիր բլուրում հայտնաբերվել է Թ–ի արձանիկը, այն մարղակերպ է, ձախ ձեռքում՝ մարտա– կան կացին, աշում՝ գուրզ: Պաշտամուն– քի գլխավոր կենտ– րոնն է եղել Կումե– նուն: Գրկ. M e JI H K H- ա b h յւ h T. A., Han- pH-YpapTy, T6., 1954; IIhotpobc khh B. B., BaHCKoe ijap- ctbo (YpapTy), M., 1959. Ն. Հարությունյան Թեյշեբա աստծու ար– ձանը, բրոնզ (Հայաս– տանի պատմության պետական թանգա– րան)
ԹԵՅՇԵԲԱԻՆԻ, տես Կարմիր րղուր՝. ԹԵՆԱձԻ (իսկական ազգանունը՝ Թ ա– ղ և ո ս յ ա ն) Մարիա Ալեքսանդրի (1.5. 1901, Բաքու– 1931, Քոբուլեթի), հայ կինոդերասանուհի: Ավարտել է Թիֆլի– սի Ն. Պետրաշեսկայայի առևտրական ուսումնարանը: Առաջին անգամ նկարա– հանվել է 1923-ին՝ վրաց. «Փարոսի գաղտ– նիքը» ֆիլմում (ռեժիսոր Վ. Բարսկի), այնուհետև՝ «Իններորդ ալիք», «Երկաթե կոհորտայում» կինոնկարներում: 1926-ին հրավիրվել է Հայկինո և «Զարե» կինո– նկարում (ռեժիսոր՝ Տ. Բեկնազարյան) հանդես եկել գլխավոր դերակատարմամբ: Մ. Թ և ն ա զ ի ն Զարեի դերում «Զարե» կինոնկա– րում (1926) ԹԵՆ9-Ի&, Դ և ն գ ի զ, դառնաղի լիճ Ղազախական ՍՍՀ–ում: Մակերեսը 1590 կմ2 է, խորությունը՝ մինչև 8 մ:
ԹԵՆԵՔԵՃՅԱՆ Նիկողոս Հակոբի (2.1. 1864, Խարբերդ –20.6.1915, Տարբերդ), հայ մանկավարժ, Եփրատ քոլեջի պրոֆե– սոր: Սովորել է տեղի Ս. Ստեփանոս թաղի ծխական, ապա բողոքականների դպրոց– ներում: 1880-ին ավարտել է Եփրատ (Տար– բերդ) քոլեջը և նույն հաստատության մեշ դասավանդել փիլիսոփայության պատ– մություն, թուրք գրականություն, օրենս– գիտություն ևն: Մոտ երեսունհինգ տարի բողոքական հայերի ազգապետ է եղել: Մեծ եղեռնին բանտարկվել է, ենթարկվել խոշտանգումների ու սպանվել Խարբերդի մոտակայքում գտնվող Քեզեն խանի մո– տերը, Ծովակի դիմաց: Գ. Գույումշյան
ԹԵՆԻՍ. լ ա ու ն–թ և ն ի ս (անգլ. lawn – մարգագետնիկ, գազոն և tennis, հավանաբար՝ <ֆրանս. tenez – ահա ձեզ. վերցրեք), սպորտային խաղ: Խա– ղում են հատուկ հրապարակներում՝ կոր– տերում, երկու (մեկական) կամ չորս (զույգերով) հոգով: Խաղացողները ռակե– տի հարվածով գնդակը ցանցի վրայով անցկացնում են հակառակորդի կիսա– դաշտը: Թ. ծագել է Մեծ Բրիտանիայում, XIX դ. վերշին: Թ–ի կանոններն առաշին անգամ մշակել է Ու. Ուինգֆիլդը՝ 1874-ին: Լաուն–Թենիս անվանումն ընդունվել է 1875-ին: 1912-ին Փարիզում ստեղծվել է Թ–ի միշազգային ֆեդերացիան (ԻԼՏՖ): Աշխարհի ամենամյա առաջնություն հա– մարվում է Դևիսի գավաթի համար մրցու– թյունը, որը սահմանել է ժամանակի ուժե– ղագույն թենիսիստներից մեկը, ամերի– կացի Դ. Դևիսը, 1900-ին: 1970-ից անց– կացվում է աշխարհի ոչ պաշտոնական նոր տիպի առաշնություն: ՍՍՀՄ առաշին առաշնությունն անցկացվել է 1924-ին: 1928-ին Թ. ընդգրկվել է Համամիութենա– կան սպարտակիադայի ծրագրում, 1923-ին ստեղծվել է Թ–ի համամիութենական սեկ– ցիա, որը 1956-ին վերակազմավորվել է Թ–ի ՍՍՀՄ ֆեդերացիայի (1956-ից ԻԼՏՖ–ի անդամ): Հայաստանում Թ–ի առաշին պաշտոնական մրցումներն անցկացվել են 1924-ին, և նույն թվականին կազմա– կերպվել է Թ–ի սեկցիա: 1976-ին ՍՍՀՄ առաշնության մրցումներն անցկացվել են Երևանում: Հանրապետությունում գոր– ծում են Թ–ի մասնագիտացման 3 դպրոց: ԹԵՆՆ ԵՍԻ (Tennessee), գետ ԱՄՆ–ում, Օհայոյի ձախ վտակը (Միսսիսիպիի հա– մակարգ): Կազմվում է Հոլստոն և Ֆրենչ– Բրոդ–Ոփվեր գետերի միացումից: Երկա– րությունը՝ 1050 կմ: Թ–ի ափերին են Նոքսվիլ, Յաթանուգա, Ֆլորենս քաղաք– ները: ԹԵՆՆ ԵՍ Ի (Tennessee), նահանգ ԱՄՆ–ի հարավում: Տարածքը 1094,4 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 4,1 մլն (1974), վարչա– կան կենտրոնը՝ Նաշվիլ: Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Քիմբեռլին բլրավոր սարահարթը: Արլ–ում Ապալաչյան լեռ– ներն են, արմ–ում՝ Միսսիսիպիի դաշտա– վայրը: Կլիման չոր մերձարևադարձային է: Խոշոր գետերն են Միսսիսիպին, Թեն– նեսին: Ինդուստրիալ–ագրարային նա– հանգ է, զարգացած են արդյունաբերու– թյան էներգատար ճյուղերը, հատկապես ռազմ, և քիմ. արդյունաբերությունը: Կան պայթուցիկ նյութեր, կարբիդ–կալցիում, ազոտային միացություններ, արհեստա– կան պարարտանյութեր և մանրաթելեր արտադրող ձեռնարկություններ, ալյու– մինի, երկաթի համաձուլվածքի արտադրու– թյուն: Արդյունահանվում են քարածուխ, ֆոսֆորիտներ, ցինկի հանքաքար և շի– նանյութեր; Գյուղատնտ. հիմնական կուլ– տուրան ծխախոտն է, մշակում ՜են նաև եգիպտացորեն, ցորեն, բամբակենի, կե– րային կուլտուրաներ: Զարգացած է այ– գեգործությունը: Զբաղվում են մսակաթ– նատու անասնապահությամբ: Գետային խոշոր նավահանգիստը (Միսսիսիպիի վրա) և երկաթուղային հանգույցը Մեմ– ֆիսն է: Երկաթուղային հիմնական մայ– րուղիներն անցնում են միջօրեականի ուղղությամբ՝ Մեծ լճերից դեպի Մեքսիկա– կան ծոց:
ԹԵՈԳՆԻԴԵՍ (0€oyvt8oc;, մ. թ. ա. մոտ 546,Մեգարա–մահ. թ. անհտ.), հույն բա– նաստեղծ: Գրել է էլեգիաներ, որոնցում հանդես է եկել ընդդեմ դեմոկրատիայի, պաշտպանել արիստոկրատիային: Թ–ից մեզ հասած գիրքը բովանդակում է 1389 էլեգիա, որոնցից 1230-ը ունեն դիտակ– տիկ, 159-ը՝ էրոտիկ բնույթ: Գիրքը չունի տրամաբանական հաշորդականություն: Նրա մեջ տեղ են գտել նաև Տիրտեոսի, Միմներմոսի, Սոլոնի (թվով 38) էլեգիա– ները:
ԹԵՈԳՈՆԻԱ (հուն, deoryovia fteoa–աստ– ված և ^ovti – ծագում, ծնունդ), աստված– ների ծննդաբանության մասին հին հու– նական առասպելների միագումար: էպի– քական պոեմի ձևով հարադրել է Հեսիո– ղոսը (մ. թ. ա. VIII–VII դդ.): Ըստ Թ–ի, տիեզերքում նախ գոյացել է Քաոսը, որից առաշացել է Գեան (Երկիր), սրա ընդեր քում՝ Տարտարոսը (Անդունդ): Քաոսից առաշացավ նաև էրոսը (Սեր): Գեան ծնեց Ուրանոսին (Երկինք) և Պոնտոսին (Ծով): Քաոսից սերեցին Գիշերն ու Խավարը, իսկ վերջիններիս ամուսնությունից՝ ջինջ Եթերն ու Ցերեկը: Գեայից և Ուրանոսից ծնվեցին տիտաններն ու կիկլոպները: Կռոնոս տիտանը մոր խորհրդով հոշո– տեց հորը՝ Ուրանոսին, որի արյունից աճեցին էրինոսները (վրեժի աստված– ներ) և հսկաները: Հոր ճակատագրին չարժանանալու համար Կռոնոսը խժռեց զավակներին: Հռեան խորամանկորեն փրկեց կրտսեր որդուն՝ Զևսին, որը մե– ծանալով հաղթեց Կռոնոսին և բնակվեց Օւիմպոսոնմ՝ հռչակվելով Երկնքի գե– րագույն աստվածը: Պոսեյդոն եղբորը Զևսը հանձնեց ջրային տարերքը, Աիդո– սին՝ ստորերկրյա աշխարհը: Զևսի և Մե– թիդայի (Գերիմաստություն) ամուսնու– թյունից ծնվել է Աթենասը, իսկ Թեմիսի կամ Թեմիդայի (Արդարադատություն) հետ ամուսնությունից՝ Հորաները (բնու– թյան եղանակների, կարգ ու կանոնի, արդարության դիցուհիներ) և Մոյրերը (անխուսափելի ճակատագրեր): Զևսի բա– զում կանանցից ու սիրուհիներից ծնվել են այլ աստվածություններ ու հերոսներ: Թ. բնությունը՝ նրա ուժերի, տարերքի անձնավորման միջոցով բացատրելու պարզունակ փորձ էր, որը զարգացման ընթացքում կրել է մայրիշխանության և հայրիշխանության տոհմաընտանեկան հարաբերությունների ազդեցությունը: Թ–ում արտացոլվել են նաև Մերձավոր Արևելքի ժողովուրդների կրոնական պատ– կերացումներն ու առասպելները:
ԹԵՈԴԻԿ (իսկական անուն–ազգանունը՝ Լաբճինճյան Թեոդոս Գրիգորի, 5.3.1873, Կ. Պոլիս – 24.5.1928, Փարիզ), հայ գրող, բանասեր: Սովորել է Սկյուտարի ճեմա– րանում, Պերպերյան վարժարանում և