թթ. երևան եկան առաջին էլեկտրամագ– նիսները, 30-ական թթ.՝ հեռագրման կա– ւոարելագործված սխեմաները, գալվա– նապլաստիկան, էլեկտրաշարժիչները U մեխանիկական ու էլեկտրական էներ– գիաների փոխակերպման վրա հիմնված գեներատորները, 40-ական թթ.՝ լուսա– վորման էլեկտրական առաշին սարքերը Ան: էլեկտրատեխնիկայի բոան զարգա– ցումը՝ կապված ֆիզիկայի նվաճումների հետ, իր հերթին մեծ ազդեցություն ունե– ցավ է–յան ուսմունքի վրա: Մ. Ֆարադեյը ցույց տվեց (1833), որ է–յան հայտնի բո– լոր ազդեցությունները կարող են ստաց– վել ցանկացած բնույթի է–յան շնորհիվ, U որ է–յան բոլոր տեսակները նույնական են, իսկ դրանց տարբերությունները պայ– մանավորված են է–յան քանակի U լարման (պոտենցիալի) մեծություններով: Կարևոր նշանակություն ունեցավ էւեկւորամագնի– սական ինդուկցիայի հայտնադործումը, երկարատև փորձերից հետո Ֆարադեյն ապացուցեց, որ մագնիսական դաշտի մի– ջոցով կարելի է էլեկտրական հոսանք ստա– նալ: 1833–34-ին նա սահմանեց էչեկւռրո– չիզի օրենքները, որոնք հիմք ծառայեցին էլեկտրաքիմիայի, հետագայում նաև էլեկ– տրական լիցքի ընդհատության վարկածի համար: Ֆարադեյը հանգեց էլեկտրական և մագնիսական դաշտերի դեռևս լրիվ չձևավորված պատկերացմանը, որը մի շարք ֆունդամենտալ հայտնագործու– թյունների հիմքը դարձավ: XIX դ. 2-րդ կեսին Ֆարադեյի գաղա– փարները զարգացրին Զ. Մաքսվելը և Հ. Տերցը: Մաքսվելը տվեց Ֆարադեյի տեսակետների մաթ. ձևակերպումը, բա– ցահայտ եց էլեկտրական և մագնիսական դաշտերի փոխադարձությունը. ինչպես ժամանակի ընթացքում մագնիսական դաշ– տի փոփոխությունն է մրրկային էլեկտրա– կան դաշտ ծնում, այնպես էլ էլեկտրական դաշտի փոփոխությունն է մրրկային մագ– նիսական դաշտ ստեղծում: Ընդ որում, էլեկտրական դաշտի փոփոխման արա– գությանը համեմատական մեծությունը նման է (մագնիսական դաշտի հետ ունե– ցած կապի իմաստով) էլեկտրական հո– սանքին. Մաքսվելն այն անվանեց շեղ– ման հոսանք: է–յան օրենքների այսպիսի ընդհանրացումը հանգեցրեց սկզբունքո– րեն նոր հետևությունների և կանխագու– շակումների: Մաքսվելը բացահայտեց էլեկտրամագնիսական ցանկացած փոխազ– դեցության տարածման արագության վեր– ջավորությունը (կանխատեսել էր դեռևս Ֆարադեյը) և ազատ էլեկտրամագնիսա– կան ալիքների (իրենց հիմնական բոլոր հատկություններով նույնական են լու– սային ալիքների հետ) գոյության հնարա– վորությունը: Լիովին հաստատվեց, որ լույսը էլեկտրամագնիսական ալիքների համախումբ է: Լույսի էլեկտրամագնի– սական տեսությունը նշանակում էր օպ– տիկայի և է–յան ուսմունքի միավորումը: էլեկտրամագնիսական դաշտի տեսությու– նը հաստատուն տեղ գտավ է–յան ուսմուն– քի մեջ: Տերցի ստացած արդյունքները խթանեցին կապի նպատակներով էլեկ– տրամագնիսական ալիքների գործնական կիրառությանը: Այդ խնդիրը տեխ. և մշակութային առաջընթացում դարակազ– միկ լուծում ստացավ 1895-ին, ռադիոյի գյուտի (Ա. Ս. Պուկով) շնորհիվ: էլեկտրամագնիսական դաշտի վերա– բերյալ դինամիկական հասկացություն– ների (զանգված, էներգիա, իմպուլս) կի– րառելիությունը նախադրյալներ ստեղծեց վերանայելու դաշտը իբրև հատուկ մի– ջավայրի (եթեր) վիճակ համարելու պատ– կերացումները: Դաշտի դինամիկայի ուսումնասիրությամբ ձեռք բերված նվա– ճումները հանգեցրին ֆիզիկական դաշտի ժամանակակից պատկերացմանը, ըստ որի էլեկտրամագնիսական դաշտը մա– տերիայի մի տեսակ է, որին հատուկ է անընդհատությունն ըստ տարածության և ժամանակի: XIX դ. վերջին է–յան ուս– մունքի զարգացման մեջ նոր փուլ սկսվեց: Ստեղծվեց դասական էլեկտրոնա– յին տեսությունը (Հ. Լորենց), որը բացահայտեց է–յան ատոմիզմը և զարգացրեց նյութի էլեկտրական կառուց– վածքի մասին ուսմունքը: էլեկտրոնային տեսությունը խնդիր դրեց միկրոսկոպիկ էլեկտրադինամիկայի հիման վրա բացա– տրել էլեկտրամագնիսական մակրոսկո– պիկ օրենքները և նյութի էլեկտրական, մագնիսական ու օպտիկական հատկու– թյունները: Մակայն XX դ. սկզբին էլեկ– տրոնային տեսության համար մեծ դըժ– վարություններ ծագեցին, որոնց հաղթա– հարման հետ էին կապված ֆիզիկայում տեղի ունեցած հեղաշրջումը և ժամանա– կակից կարևորագույն ֆիզիկական տեսու– թյունների ստեղծումը: Շարժվող մարմիններում էլեկտրամագ– նիսական երևույթների բացատրության ժամանակ եղած հակասությունների լուծ– ման որոնումները հանգեցրին հարաբե– րականության տեսությանը և էլեկտրա– մագնիսական դաշտը որպես եթերի վի– ճակ դիտելու պատկերացումներից հրա– ժարվելուն: Նյութի ատոմներից լույսի առաքման և կլանման երևույթների հետ կապված դժվարությունների հաղթահար– ման ձգտումը, ինչպես նաև էլեկտրամագ– նիսական ճառագայթման և լիցքավորված տարրական մասնիկների փոխազդեցու– թյանը վերաբերող նոր փաստերը հան– գեցրին էլեկտրամագնիսական դաշտի երկակի՝ մասնիկաալիքային հատկու– թյունների հայտնադործմանը: Ա. էյնշ– աեյնը ցույց տվեց (1905), որ այդ դժվա– րությունները կարելի է հաղթահարել՝ ել– նելով միայն այն պատկերացումից, որ էլեկտրամագնիսական և, մասնավորա– պես, լուսային ալիքների էներգիան խտաց– ված է խիստ որոշակի, ընդհատ բաժին– ներում (քվանտներ): Այսպիսով, պարզվեց, որ էլեկտրամագնիսական դաշտը, ան– ընդհատության հատկության հետ մեկ– տեղ, օժտված է նաև ընդհատ, ատոմիս– տական կառուցվածքով: հետագայում ալիքային պատկերացում– ները կիրառվեցին նաև տարրական մաս– նիկների հատկությունները բացատրելու համար, ստեղծվեց քվանտային մեխանի– կան, իսկ ավելի ուշ՝ քվանտային էչեկա– րադինամիկան: Գրկ. J1 a y a M., Hctophh <})H3hkh, nep. c HeM., M., 1956; CnaccKHik E.H., Mctophh (£>h3hkh, h. 1, M., 1963; JX o p Փ– m a h H. T., BceMnpHan hctophh 4>h3hkh c flpeBHefiramc bpcmch zjo Kornja XVIII b ., M., 1974.
ԷԼԵԿՏՐԱԿԱՐԴԻՈԳՐԱՖԻԱ (ԷԿԳ) Հ– չեկար… հուն. xap6Ca– սիրտ և …գրա– ֆիտ), սրտի ֆիզիոլոգիական հատկու– թյունների (ավտոմատիզմ, գրգռականու– թյուն, հաղորդականություն) հետազոտ– ման մեթոդ, հիմնված սրտի աշխատանքի ժամանակ սրտամկանում առաջացած էլեկտրական պոտենցիալների գրանցման վրա: Կատարվում է հատուկ ապարատով՝ էլեկտրակարդիոգրաֆով, որը գրանցում է հոսանքը էլեկտրակարդիոգրամի ձևով: Վերջինս բնորոշվում է ատամիկներով և ինտերվալներով, ուր արտացոլվում են հիվանդագին փոփոխությունները: է. լայնորեն կիրառվում է երակային արյան շրջանառության խանգարումների և սըր– տամկանի ինֆարկտի ախտորոշման հա– մար:
ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԿ, մեխանիզմները կամ մեքենաները շարժման մեջ դնող էլեկտրամեխանիկական հարմարանք, որ– տեղ մեխանիկական էներգիայի աղբյուրն է էլեկտրաշարժիչը (տես Շարժիչ էչեկ– տրական): Բաղկացած է մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչներից, փոխանցման մե– խանիզմից և կառավարման ապարատու– րայից: Չկարգավորվող է–ում (պտտման հաստատուն հաճախականությամբ) գլ– խավորապես օգտագործվում են եռաֆազ էլեկտրահաղորդակի կառ ու ց– վածքային սխեմա. 1. փոխակերպիչ, 2. էլեկտրական շարժիչ, 3. փոխանցման մե– խանիզմ, 4. գործադիր մեխանիզմ, 5. կառա– վարման համակարգ (սարքեր) ապասինխրոն, ինչպես նաև սինխրոն էլեկ– տրաշարժիչներ, կարգավորվող է–ում (սյւուոման հաճախականության սահուն կարգավորումով)՝ հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչներ, ավելի սակավ՝ կո– լեկտորային և անկոլեկտոր ապասին– խրոն շարժիչներ: հաստատուն հոսանքի կարգավորվող է–ում պտտման հաճախա– կանության սահուն փոփոխությունն իրա– գործվում է դիմադրության, մագնիսական հոսքի կամ լարման փովւոխությամբ, փո– փոխական հոսանքի է–ում՝ հաճախակա– նության փոփոխությամբ, իսկ աստի– ճանային կարգավորումը՝ բևեռների զույգերի փոխարկումով: Մեծ հզորության կարգավորվող է–ում հաճախ օգտագործ– վում է կասկադաձև միացված հաստատուն ու փոփոխական հոսանքի մի քանի էլեկ– տրական մեքենաներով համակարգ, որը թույլ է տալիս լայն դիապազոնում ոչ