միաբանների վանքը (1333): 1475-ին, երբ թուրք–թաթար. զորքերը շրջապատե– ցին Թ., քաղաքի բնակիչները, հիմնակա– նում հայերը, հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամուն: Հնգօրյա պաշա– րումից հետո թշնամու զորքերը գրավե– ցին Թ., մեծ թվով հայերի սրի քաշեցին և գերեվարեցին, մի մասին տեղափոխե– ցին Կ. Պոլիս: Չնայած ստացած ծանր հարվածներին, Թ–ի հայկ. գաղութը XVI– XVIII դդ. ես շարունակում էր ակնառու ղեր խաղալ Ղբիմի տնտ. կյանքում: Թ–ի հայերը թողել են մշակութային պատկա– ռելի ժառանգություն: Թ. միջնադարի հայ գրչության, մանրանկարչության և ճար– տարապետական արվեստի ճանաչված օջախներից էր: Պահպանվել են այստեղ ընդօրինակված 100–ից ավելի հայկ. ձե– ռագրեր, հայ միջնադարյան ճարտարա– պետության ոճով կառուցված եկեղեցի– ներ, Հայոց բերդի և ջրմուղի մնացորդ– ները և այլ հուշարձաններ: Թ–ում են ստեղ– ծագործել նշանավոր տաղասաց–բանաս– տեղծներ Սիմեոն, Խաչատուր (Խասպեկ երեց), Վարդան Կաֆայեցիները: 1608-ին այստեղ կազմվել է հայկ. ժող. երգերի առաջին ժողովածուն: Թ–ում են ծնվել U գործել Հ. Այվազովսկին, Գ. Այվազովս– կին: XIX դ. հայերն այստեղ ունեին ծխա– կան դպրոց, հրատարակում էին պարբե– րականներ («Մասյաց աղավնի», «Դաս– տիարակ»): * Արեելահայ դպրոցական կյանքում նշանավոր երևույթ էր Թ–ի Իա– չիբյան վարժարանը (1858–1871): Քաղաքի հին մասում պահպանվել են միջնադարյան կառուցապատումը, արգե– լանոցում՝ Զենովական ամրոցի (XIV–XV դդ.) պատերի և աշտարակների մնացորդ– ները: Թ–ի ճարտարապետական հուշար– ձաններից են՝ XIII–XIV դդ. քրիստոնեա– կան եկեղեցիները, թուրքական բաղնիքնե– րը (XVI դ.), Մուֆթի–ջամի մզկիթը (1623): 1947–53-ին բարեկարգվել է առափնյակը, Թեոդոսիայի հայ– կական Ս. Գևորգ եկեղեցու գմբեթը (XIV–XV դդ.) 195.0–60-ական թթ. ստեղծվել են նոր բնակելի թաղամասեր, կառուցվել առող– ջարաններ, հանգստյան տներ: Թ–ի 24 հայկական եկեղեցիներից պահպանվել են 7-ը, որոնց թվում՝ Ս. Սարգիս (XIV դ.), Միքայել և Դաբրիել հրեշտակապետաց (1408) և Ս. Գևորգ եկեղեցիները: Ս. Սարգիս եկեղեցում կազմակերպված է հայկական խաչքարերի և վիմագիր ար– ձանագրությունների քարեդարան: Եկե– ղեցու բակում Հ. Այվազովսկու գերեզ– մանն է: Թ–ի Մորսկայա փողոցում կան– գուն է Միքայել և Դաբրիել հրեշտակա– պետաց եռաբսիդ խաչաձև–գմբեթավոր հորինվածք հիշեցնող ծավալով, քարա– շեն եկեղեցին: Ս. Հովհաննես (XIV դ.) և Ս. Ստեփանոս (XV դ.) եկեղեցիները (արգելանոցում) քարաշեն թաղածածկ դահլիճներ են, որոնց կիսաշրջանաձև աբսիդները դուրս են գալիս կառուցվածքի ծավալից: Ս. Ստեփանոս եկեղեցու ին– տերիերը հարուստ է որմնանկարներով: Ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին (1348) ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, որմնանկարներով զարդարված ինտերի– եր: Գմբեթարդի վրա կան 12 առաքյալ– ներին և Քրիստոսին պատկերող հարթա– քանդակներ: Եկեղեցուն արմ–ից կից է գավիթը: Քաղաքում կանգուն է Ծատուրի (Քափանակի) աղբյուրը, որն ըստ վրայի հայերեն արձանագրությունների կառուց– վել է 1588-ին: Թ–ի հայկական ճարտ. հուշարձանները իրենց առանձնահատկու– թյուններով հանդերձ, հորինվածքով և հարդարանքով սերտորեն առնչվում են Հայաստանի IX–XIV դդ. արվեստին: Գրկ. Xajinaxib^H Օ. X., Apmhho- pyccKHe KyjibTypHbie OTHODieHHH h hx oTpa- Hcemie b apxHTeKType, E., 1957; Մ ի ք ա– յ և լ յ ա ն Վ. Ա., Ղրիմի հայկական գա– ղութի պատմություն, Ե., 1964: Ն ու յ ն ի, Ղրիմի հայկական գաղութի պատմություն. 1801 – 1917, Ե., 1970: Վ. ՄիքայեԱան, Մ. Հասրաթյան
ԹԵՈԴՈՍԻՈՍ I Մեծ, Ֆլավիոս (Flavius Theodosius) (մոտ 346–395), հռոմեական կայսր 379-ից: Եղել է եռանդուն զորա– հրամանատար և հմուտ դիվանագետ: Գրա– տիանոս կայսեր ժամանակ նշանակվել է կայսրության արլ. մասի կառավարիչ: Պատերազմել է գոթերի դեմ: Թ. վերջնա– կանապես հաստատել է ուղղափառ եկե– ղեցու տիրապետությունը, կործանել բազ– մաթիվ հեթանոսական տաճարներ, այդ թվում՝ գիտության կարևոր կենտրոն Սերապիսի տաճարը Ալեքսանդրիայում: 394-ին վերացրել է օլիմպիական խաղերը: Թ–ի օրոք, 387-ին, Հայաստանը բաժան– վել է Հռոմեական կայսրության և Պարս– կաստանի միջև: . Բարթիկյան
ԹԵՈԴՈՍԻՈՍ II Փոքր (Theodosius junior, մոտ 401–450), բյուգանդական կայսր 408-ից: Արկադիոսի որդին: Նրա օրոք կառուցվել են Կոստանդնուպոլսի նոր պարիսպները (413), հիմնվել է բարձ– րագույն դպրոց (425), ուր սովորելու են գնացել նաև Հայաստանից: 438-ին հրա– պարակվել է «Թեոդոսիոսի օրենսգիրք»-ը, որն ընդգրկում է 312–437-ի իրավական նյութերը: Թ. Սահակ Պարթևին և Մես– րոպ Մաշտոցին թույլատրել է հայկ. դպրոցներ բացել Հայաստանի բյուգան– դական մասում: 450-ին նրա մոտ հայկ. դեսպանություն է ուղարկվել՝ Հազկերտ II-ի դեմ զինված օգնություն խնդրելու նպատակով, սակայն կայսեր մահը խան– գարել է այդ ծրագրի իրականացմանը: Հայկ. սկզբնաղբյուրների համաձայն, Կարինը վերակառուցել է Թ. II և կոչել Թեոդոսուպոլիս (բյուգանդական աղբյուր– ները դա վերագրում են Թեոդոսիոս 1-ին): Բարթիկյան
ԹԵՈԴՈՍԻՈՍԻ ՕՐԵՆՍԳԻՐՔ (codex Theodosianus), հռոմեական կայսրերի 312–437-ին ընդունած «կոնստիտուցիա– ների» (հրամանագրեր, սահմանումներ) առաջին պաշտոնական ժողովածուն: Հրապարակվել է բյուգանդական կայսր Թեոդոսիոս //-ի օրոք՝ 438-ին: Բաղկացած է 16 գրքից՝ բաժանված տիտդւլների (գլուխների): Կոնստիտուցիաները պարու– նակել են օրենքի ուժ ունեցող ընդհանուր կանոններ և կայսերական կարգադրու– թյուններ. էդիկտներ (վարքագծի ընդհա– նուր կանոններ), դեկրետներ (կայսերա– կան, դատական որոշումներ), ռեսկրիպտ– ներ (կայսրերին ուղղված հարցերի պա– տասխաններ), մանդատներ (վարչական ու դատական գործերով հրահանգներ): Թ. օ. արտացոլել է ֆեոդալական հարա– բերությունների հաստատումը Հռոմեա– կան կայսրությունում:
ԹԵՈԴՈՍՈՒՊՈԼԻՍ, քաղաք Արևմտյան Հայաստանում, տես էրզրում՝.
ԹԵՈԴՈՐԱ (0eo6copa, ծն. թ. անհտ.–867), բյուգանդական հայազգի կայսրուհի: Թեո– փիլոս կայսեր (829–842) կինը և Մի– քայել ա–ի (842–867) մայրը: Մամիկոն– յանների տոհմից: Գահակալել է 842-ից որպես որդու խնամակալ: Թ. վերականգ– նել է պատկերապաշտությունը (842): Նրա ջանքերով քրիստոնեությունը Բուլղարիա– յում հռչակվել է պետ. կրոն: 856-ին Թ. եղբոր՝ Վարդասի ճնշման տակ հրաժար– վել է իշխանությունից և մտել վանք: Գրկ. Ադոնց Ն., Մամիկոնյան իշխա– նուհին բյուգանդական գահի վրա, տես նրա՝ Պատմական ուսումնասիրություններ, Փա– րիզ, 1948:
ԹԵՈԴՈՐԱ (0so6a)pa, ծն. թ. անհտ. –1056), բյուգանդական կայսրուհի 1042-ին (քրոջ՝ Զոեի հետ) և 1055–56-ին: Մակեդոնա– կան (հայկական) դինաստիայի վերջին ներկայացուցիչը: ճնշել է գահին տիրելու Նիկեփորոս Բրիեննիոսի փորձը: Ստորա– գրել է Ահարոն Մագիստրոսին Հայաս– տանի ու Իբերիայի կատապան նշանա– կելու և Անիի հարկերը վերացնելու մասին հրովարտակը: ԹԵ–ՈԴՈՐՅԱՆ Սարգիս Սահակի (1783, Բաղեշ – 3.6.1877, Փարիզ), հայ եկեղե– ցական–հասարակական գործիդ, վարդա– պետ: Զբաղվել է հնդկահայ կտակի գոր– ծով: 1817–20-ին և 1824–35-ին եղել է Հնդկաստանում և վենետիկի Մխիթար– յան միաբանության անունից բանակցու– թյուններ վարել հնդկահայ մեծահարուստ– ներ Ռաֆայել Ղարամյանի և Սամվել Մու– րադյանի կտակները ձեռք բերելու համար: Հաջողությամբ ավարտելով իր առաքե– լությունը՝ 1836-ին նշանակվել է Վենե– տիկում բացված Ռաֆայելյան վարժա– րանի (1838-ից նաև Մուրադյան վարժա– րանի) տեսուչ: 1846-ին Մուրադյան վար– ժարանի հետ տեղափոխվել է Փարիզ: Պայքարել է Կ. Պոլսի հայ կաթոլիկների համայնապետ Ա. Հասունյանի դեմ և այդ պատճառով 1855-ին վտարվել Մուրադ– յան վարժարանից: Նույն թվականին, Գ. Այվազովսկու և Ա. Գալֆայանի հետ, Փարիզում հիմնել է Հայկազյան վարժա– րանը: Վ. Գրիգորյան
ԹԵՈԴՈՐՈՍ U ՌՇՏՈՒՆԵՑԻ, Թեոդո– րոս Ա Ռշաունի (ծն. թ. անհտ., Ռշտունիք – 941, Աղթամար), Հայոց կա– թողիկոս՝ 930-ից: Կաթողիկոսական աթոռ