է բարձրացել Վասպուրականի թագավոր Դագիկ Արծրունու հովանավորությամբ և գահակալել Աղթտմարում, քաղ. խաղաղ պայմաններում: Թեև ունեցել է հասարակ ծագում և չի առնչվել Ռշտունիների նա– խարարական տոհմին, սակայն Մ. Օրման– յանը անվանել է Ռշաունի, նկատի ունե– նալով նրա ռշտունեցի և Ռշտունիքի եպիս– կոպոս լինելու հանգամանքը: Թաղվել է Աղթամարի Ս. Աստվածածին ժամատան կողքին:
ԹԵՈԴՈՐՈՍ Բ ԿԻԼԻԿԵՑԻ (ծն. թ. անհտ.– 1392, Սիս), Հայոց կաթողիկոս՝ 1382-ից: Եղել է Կիլիկիայի ագղեցիկ եպիսկոպոս– ներից, վայելել Կոստանղին Կիլիկեցի իշխանի հովանավորությունը և նրա ու Սսի ամիրայի միջոցով կաթողիկոսական գահ բարձրացել: 1382-ի վերջին մեկնել է Կահիրե՝ Եգիպտոսի սուլթանից հաստա– տում ստանալու: Փորձել է բարվոքել Սսի կաթողիկոսության վիճակը և դեմ գնացել աեղի օտար իշխանություններին ու կա– թոլիկ նկրտումներին, որի պատճառով, 16 հայ իշխանների հետ միասին, սպանվել է Սսի նոր ամիրա Օմարի ձեռքով: Պահ– պանվել է 1384-ին լեհահայերին հղած Թ. P Կ–ու օրհնության կոնդակը:
ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆԻ (ծն. թ. անհտ.– մոտ 654, Դամասկոս), Հայոց իշխան, զո– րավար, ազատագրական պայքարի առաջ– նորդ: Սկզբնաղբյուրներում երբեմն հի– շատակվում է Սահառունի կամ իշխան Արծրունյաց: Սասանյան արքունիքի հա– մաձայնությամբ 628-ին նշանակվել է Սարզպանական Հայաստանի սպարա– պետ: 634-ից վարել է նաև Հայոց մարզպա– նի պաշտոնը: Սասանյան պետության քայքայումից (637) և Սարզպանական Հա– յաստանի անկախանալուց հետո Թ. Ռ. իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտ– պանությունը: Հայ նախարարների աջակ– ցությամբ միավորել է նաև Բյուզանդիա– յին ենթակա Հայաստանը: 639-ին միա– վորված Հայաստանը փաստորեն հռչակ– վել է ինքնուրույն իշխանություն, որի առա– ջին իշխանն է դարձել Թ. Ռ.: Իր ազդեցու– թյունը Հայաստանում պահպանելու մտա– հոգությամբ՝ Բյուզանդիան 640 կամ 641-ին Թ. Ռ–ուն շնորհել է պատրիկի ու կյու– րապաղատի տիտղոսներ և նրան ճանա– չել Հայաստանի կառավարիչ իշխան: Թ. Ռ. ամրացրել է Հայաստանի բեր– դերը, հզորացրել հայոց այրուձին և հա– ջողությամբ դիմակայել թշնամուն: Դըժ– գոհելով Թ. Ռ–ու ինքնուրույն քաղաքակա– նությունից՝ Կոնստանս կայսրը 646-ին Հայոց իշխան է նշանակել ոմն Թովմայի: Վերջինս Կոտայքում դավադրաբար կա– լանավորել է Թ. Ռ–ուն և ուղարկել Կոս– տանդնուպոլիս: Սակայն կայսրը, երկյու– ղելով հայերի դժգոհությունից, Թ. Ռ–ուն վերստին հաստատել է իր պաշտոնում, իսկ Թովմային ետ կանչել: 648-ին Դվինի ժողովում հայ իշխանների ու հոգևորա– կանների գերակշռող մասը՝ Թ. Ռ–ու գըլ– խավորությամբ, մերժել է կայսեր «դավա– նական միության» առաջարկը: Բյուգան– դական կայսրության նոր խարդավանք– ները դիմակայելու համար Թ. Ռ. իր շուր– ջըն է համախմբել Հայոց, Աղվանից և Քարթլիի իշխող վերնախավերին, դիվա– նագիտական հմտությամբ բանակցել և 652-ին համեմատաբար ձեռնտու պայմա– նագիր է կնքել Ասորիքի արաբ, կառավա– րիչ Սոավիայի հետ (տես Հայ–արաբական պայմանագիր 652): ճանաչելով խալիֆա– յության գերիշխանությունը՝ Թ. Ռ. 3 տա– րով երկրում թեթևացրել է հարկավճարու– մը, պահպանել հայոց այրուձին (15 հզ. զինվոր) և ինքնուրույնությունը կառավար– ման բոլոր հարցերում: Արաբ. 7 հազարա– նոց զորախմբի օգնությամբ Թ. Ռ. և նրա որդի Վարդը հաղթել են Հայաստան խու– ժած բյուգանդական զորքերին, մաքրել երկրի հս–արմ. շրջանները՝ ընդհուպ Տրա– պիզոն: Այս հաղթանակի համար Դամաս– կոսում նա արժանացել է Սոավիայի մե– ծարանքներին: Դամասկոսից վերադառ– նալով՝ Թ. Ռ. հիվանդացել և առժամանակ մեկուսացել է քաղ. կյանքից (փակվել է Աղթամարի բերդում): Գլուխ բարձրաց– րած կենտրոնախույս և բյուզանդամոլ տարրերին հնազանդեցնելու պատրվա– կով արաբ, զորքերը գրավել և կողոպտել են Հայաստանը: 652-ին պայմանագիրը վերահաստատելու հույսով՝ Թ. Ռ. 1800 հայ մեծատոհմիկ պատանդների հետ մեկ– նել է Դամասկոս: Սակայն երկարատև հիվանդությունից հյուծված Թ. Ռ. այնտեղ շուտով վախճանվել է: Նրա դին տեղա– փոխվել է հայրենի երկիր և թաղվել Ռըշ– տունյաց տոհմական գերեզմանատանը: Մ. Աբեղյանի կարծիքով մեծ ժողովրդա– կանություն վայելող Թ. Ռ. դարձել է հայկ. «Սաս նա ծռեր» հերոսապատումի կերպար՝ ի դեմս քեռի Թորոսի: Թ. Ռ–ու գեղարվես– տական կերպարն արտացոլվել է Ծերենցի «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպում: Գրկ. Ս և բ և ո ս, Պաւոմութիւն, Ե., 1939: Ղևոնդ Մեծ, Պաւոմութիւն Հայոց, ՍՊԲ, 1887: Մ և լ ի ա խ շ յ ա ն Ս. Տ., Հա– յաստանը VII–IX դարերում, Ե., 1968: Վար– դանյան Վ. Մ., Վասաուրականը VII դա– րի երկրորդ կեսին, «ՊԲՀ», 1974, Jsfe 2; Վ. Վարդանյան
ԹԵՈԴՈՐՈՍ ՔՌԹԵՆԱՎՈՐ, Թեոդո– րոս ճգնավոր (VII դ. սկիզբ– մոա 680), հայ եկեղեցական–քաղաքական գործիչ, մատենագիր: Սովորել է Սյուն– յաց վարդապետարանում, ստացել է նաև հուն. կրթություն: Եղել է Արագածոտն գավառի Ս. Աստվածածին վանքի վանա– հայրը, հիմնել է դպրոց: Նրա սաներից են կաթողիկոսներ Հովհաննես Գ Օձնե– ցին և Սահակ Գ Ձորոփորեցին: Թ. Ք. բուռն քաղ. գործունեություն է ունեցել Կոմիտաս Ա Աղցեցի և Եզր Ա Փառաժնա– կերտցի կաթողիկոսների օրոք, երբ Հա– յաստանը բաժանված էր Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև, պաշտպանել է քաղկեդոնականներին: Նրա հակառա– կորդը եղել է Հովհան Սայրագոմեցին (Հովհան Սայրավանեցի), որի դեմ էլ Թ. Ք. գրել է «Ընդդէմ Սայրագումացոյն» հայտնի ճառը: Երկ. Թէոդորոսի Քոթենաւորի ճաոք երեք, տես Ցովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ Մատենագրութիւնք, Վնտ., 1833, էշ 145–82: Գրկ. Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1968, էշ 400–407: Հ. Դավթյան
ԹԵՈԴՈՐՈՍԻ ՎԱՆՔ, հայկական ճարտա– րապետական հուշարձանախումբ Երզնկա– յից արևելք, Խնձորիկ գյուղի մոտ, սարա– հարթի վրա: Կոչվում է նաև Սեղեմնուտի կամ Գորոբու վանք: Ըստ ավանդության հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ., որպես Ս. Թեոդորոսի վկայարան:
ԹԵՈԼՈԳԻՍ (<հուն. 0£Օ£ – աստված և … լոգիա), տես Աստվածաբանություն’
ԹԵՈԿՐԻՏՈԱ (Oeoxpitos, մ. թ. ա. մոտ 310, Սիրակուզա – մ. թ. ա. 250), հույն բանաստեղծ: Հովվերգության ժանրի հիմնադիր: Սեզ է հասել 30 բանաստեղ– ծություն (իդիլլիա, պատկեր) և 25 էպի– գրամ: Ստեղծագործության հիմնական ակունքը Սիցիլիայի ժողովրդական, հով– վական երգերն են: Թ. ներբողներ է ձո– նել Պտղոմեոս Ֆիլադելֆացուն և Սիրա– կուզայի բռնապետ Հերոնին: Լավագույն գործն է «Սիրակուզուհիներ կամ կա– նայք Ադոնիսի տոնին»:
ԹԵՈՍՈՖԻԱ ( <հուն. Oeos– աստված և croquet – իմաստություն, գիտելիք), աստվածիմաց ու թյ ու ն, կրոնա– փիլիսոփայական ուսմունք «աստծուն անմիջականորեն հասու լինելու» մասին: Ներկայացուցիչները փորձում են սուբ– յեկտիվ միստիկական եղանակով (տես Միստիկա) ճանաչել աստծու ու գերբնա– կան ուժերի էությունը, հաղորդակցվել դրանց և այդ ամենին տալ ձևական–տրա– մաբանական հիմնավորում: Թ–ի տեսա– կան հիմքը աստծու պանթեիստական ըմ– բըռնումն է: Թ–ի տարրեր կան գնոստիցիզ– մում, նեոպլատոնականությունում, կաբ– բալիստիկայում. անմիջական կապ ունի ոգեկոչության և ոգետեսության հետ: Թ–ի տարբեր ըմբռնումներ են զարգացրել Պարացելսուսը, 6ա. Բյոմեն, է. Սվեդեն– բորգը, Լ. Կ. Սեն–Սարտենը, Ֆ. Շելլին– գը, Վ. Սալավյովը, Ե.Պ. Բլավատսկին: «Համաշխարհային եղբայրության միջուկ կազմակերպելու», «Կրոնի և փիլիսոփա– յության համեմատական ուսումնասիրու– թյանը օժանդակելու», «Բնության չհետա– զոտված օրենքները և մարդու գաղտնի ուժերը ուսումնասիրելու» նպատակով 1^575-ին Նյու Չորքում հիմնվել է Թեոսո– ֆիական ընկերություն (1879-ին կենտրո– նը տեղափոխվել է Սադրաս): XX դ. 10- ական թթ. ընկերությունը պառակտվել է. Թ–ից առանձնացել է անթրոպոսոֆիան (մարդու մասին միջնադարյան կրոնական պատկերացումների համակցումը արլ. փիլիսոփայության կրոնաիդեալիստա– կան տարրերի հետ): Ներկայումս թեոսո– ֆիական ընկերությունը, որի բաժան– մունքները տարածված են կապիտալիս– տական բազմաթիվ երկրներում, ունի շուրջ 150 հզ. անդամ:
ԹԵՈՐԵՄ (հուն. dec6pe|ia<decopew–դի– տարկում եմ), դեդուկտիվ տեսությակ դրույթ, որը հաստատվում է ապացուցման միջոցով: Բովանդակային տեսություն– ներում Թ. ապացուցվում է ոչ խստորեն կանոնարկված (երբեմն՝ լռելյայն ենթա– դրվող) տրամաբանական միջոցներով՝ ելնելով արդեն ապացուցված Թ–ներից, սահմանումներից և աքսիոմներից: Ձևա– կան աքսիոմատիկ համակարգերում Թ. է այն բանաձևը, որը որոշակի կանոննե– րով արտածվում է աքսիոմներից: Այստեղ Թ–ների դասի մեջ են ընդգրկվում նաև աքսիոմները, որոնց տարածումը բաղկա– ցած է միայն մեկ բանաձևից՝ հենց այդ աքսիոմից: Թ. հաճախ ներկայացվում է պայմանական դատողության ձևով, «եթե