մարզի «էլեկտրոստալ» գործարանում: 1931–39-ին ղեկավար ւոնա. աշխատանք է կատարել ՍՍՀՄ ծանր արդյունաբերու– թյան և պաշտպանության արդյունաբե– րության ժողկոմատներում: 1939–40-ին եղել է ՍՍՀՄ նավաշինական արդյունա– բերության, 1940–48-ին՝ սև մետալուր– գիայի ժողկոմ, ապա՝ մինիստր, 1948– 1949-ին՝ մետալուրգիական արդյունա– բերության մինիստր, 1949–56-ին՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տե– ղակալ, միաժամանակ (1950–53)՝ սև մետալուրգիայի արդյունաբերության մի– նիստր: 1956-ից ՍՍՀՄ արտակարգ և լիա– զոր դեսպանն էր ճապոնիայում: Թ. եղել է ՍՄԿԿ XVI–XX համագումարների պատ– գամավոր, ՍՍՀՄ I–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Ընտրվել է ՍՍՀՄ Կենտգործկոմի (1930–34) և ՍՄԿԿ Կենտկոմի (1939-ից) անդամ: ՍՄԿԿ XIX համագումարում (1952) Թ. ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի Նախագահության անդամու– թյան թեկնածու: Պարգևատրվել է Լենինի 5 և 3 այլ շքանշաններով: Գրկ. Ap3y MaHHH A., TaHHa Eyjia* Ta, E., 1967. Վ. Ավագյան
ԹԵՎՈՍՏԱՆ Սարգիս Խաչատուրի [13.3. 1907, գ. Դավալու (այժմ՝ ՀՍՍՀ Արարատի շրջանի Արարատ ք.) – 23.11.1974, Երե– վան], սովետական պետական աշխատող, ՀՍՍՀ վաստակավոր ինժեներ (1964): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Երե– վանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկա– կան ինստ–ը (1934): 1952–61-ին եղել է Կիրովականի քիմկոմբինատի դիրեկտոր, 1961–65-ին՝ ՀՍՍՀ ժողտնտխորհի նա– խագահի առաջին տեղակայ, 1965– 1969-ին՝ ՀՍՍՀ սննդի արդյունաբերու– թյան մինիստր, 1969–71-ին՝ ՀՍՍՀ Մի– նիստրների խորհրդի քիմ. արդյունաբե– րության վարչության պետ, 1971–74-ին՝ Երևանի քաղսովետի Գործկոմի նախագա– հի առաջին տեղակալ: Մեծ ավանդ ունի հանրապետության քիմ. արդյունաբերու– թյան զարգացման գործում: ՍՍՀՄ V գու– մարման Գերագույն սովետի և ՀՍՍՀ IV և VI–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Թ–ի անունով է կոչ– վում Կիրովականի քիմ. տեխնիկումը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշանով:
ԹԵՎՈՏԱՆԻՆԵՐ, պտերոպոդներ (Pteropoda), կարգ ետնախռիկավոր փո– րոտանիների ենթադասում: Թ–ի ոտքը ձևափոխված է թևանման լողաթիակների (այստեղից^ անվանումը), որոնց օգնու– թյամբ նրանք լողում են: Մարմինը մերկ է կամ գտնվում է նուրբ, փոքր, գալարաձև դեպի ձախ պտտւյած կամ երկկողմ սի– մետրիկ խեցու մեջ: Թ. ծովային պլանկ– տոն օրգանիզմներ են, հերմաֆրոդիտներ: Լայնորեն տարածված են: Խեցիների մնա– ցորդները կազմում են ժամանակակից օվկիանոսների (հատկապես Աւոլան– տյան) հատակի պտերոպոդային տիղմի հիմնական մասը: Թ–ի բրածո ձևերը հայտ– նի են պալեոգենից:
ԹԵՏԻՍ, Թե տ ի ա (հուն. Gexie), ըստ հին հունական առասպելի, ՜տիտանուհի, Ուրանոսի և Գեայի դուստրը, Օվկիանոսի քույրը և կինը, գետերի ու օվկիանոսուհի– կերի մայրը: Թ. համարվել է բոլոր գո– յակներին կյանք պարգևող դիցամայր, Օվկիանոսի հետ մարմնավորել ջրային տարերքը: Ավելի ուշ Թ. նույնացվել է Իզիղային: Երկրաբանության մեջ Թ–ի անունով են կոչում հնագույն օվկիանոսը, որի մնա– ցորդներ են համարվում Միջերկրական, Սև և Կասպից ծովերը:
ԹԵՏԻՍ, Տ և թ ի ս (հուն. 0eti£ – ծովի աստվածուհի), հնագույն ծովային ավա– զանների ընդարձակ համակարգ: Տարած– վել է Միջերկրածովյան–Հիմալայան գեո– սինկլինալային մարզի սահմաններում և լայնակի ուղղությամբ ձգվել Հս–Արմ. Աֆրիկաւով, Միջերկրական ծովով, Փոքր Ասիայով, Կովկասով, Իրանով, Աֆղա– նըստանով, Հիմալայով և Հնդկաչինով: Թ. հատկապես ցայտուն է արտահայտվել մեզոզոյում և կայնոզոյի սկզբում: Նեո– գենում Թ–ի տեղում առաջացել են ալպ– հիմալայան լեռնային գոտու բարձր լեռ– նաշղթաները: Ենթադրվում է, որ Թ–ի մնացորդներն են Միջերկրական, Սև, Կասպից ծովերը, Պարսից ծոցը և Մալա– յան արշիպելագի ծովերը: ՀՍՍՀ տարած– քը նույնպես գտնվել է Թ–ի մեջ և անցել նրա զարգացման բոլոր փուլերը: Անվա– նումն առաջարկել է ավստրիացի երկրա– բան է. Զյուսը, XIX դ. վերջին:
ԹԵՐԱԿՂԶԻ, ցամաքի մաս, որը երեք կողմից շրջապատված է ջրով, չորրորդ կողմից միացած է մայր ցամաքին կամ կղզուն:
ԹԵՐԱՊԱՏՐԱՍՏ ՄԵՏԱՂՆԵՐ, գունավոր մետաղներ, որոնք ստացվում են (հանքա– քարի կամ նրա խտանյութի հալմյսն դեպ– քում) խառնուկների զգալի պարունակու– թյամբ: Այդպիսի մետաղներ են, օրինակ, թերապատրաստ պղինձը, կապարը և ցինկը, որոնք սովորաբար պարունակում են 1 – 2% խառնուկներ: Վերջիններս հե– ռացվում են զտմամբ (տես Զտում մ fa– in ա ղ ն և ր ի): Երբեմն խառնուկները լինում են բարձրարժեք (օրինակ, ոսկին ու արծաթը թերապատրաստ պղնձում):
ԹԵՐԱՊԻԱ (հուն. ftepajteia – հոգատա– րություն, խնամք, բուժում), 1. ներքին հիվանդ ությունների կլինի– կ ա, գործնական և տեսական բժշկագի– տության բնագավառ, որն ուսումնասի– րում է մարդկանց հիմնական, այսպես կոչված, ներքին հիվանդությունները (սիրտ–անոթային, շնչառական, մարսո– դական համակարգերի, արյան, լյարդի, երիկամների հիվանդությունները, նյու– թափոխանակության խանգարումները), դրանց կլինիկական զանազան դրսևո– րումները, առաջացման պատճառները (էթիոլոգիա), ախտաբանական պրոցես– ների մեխանիզմներն ու օրինաչափու– թյունները (պաթոգենեզ), կանխարգե– լումն ու բուժումը: Մինչև XIX դ. կեսերը Թ. ընդգրկում էր կլինիկական դիսցիպ– լինների համարյա մեծ մասը: ‘Բժշկական գիտությունների հետպգա զարգացմանը զուգընթաց Թ–ից բաժանվեցին մի շարք նոր մասնագիտություններ՝ վարակիչ հիվանդություններ, մանկաբուժություն, նյարդախտաբանություն, հոգեբուժու– թյուն, մաշկային հիվանդություններ, քիթ–կոկորդ–ականջաբանությունլ, էնդո– կրինոլոգիա ևն: XIX դ. 40-ական թթ. բժշկագիտության մեջ հետազոտության հիստոմորֆոլո– գիական մեթոդների ներդրումով (Ռ. Վիր– խով, Գերմանիա) հիմք դրվեց Թ–ի օր– գանա–ախտաբանության ուղղությանը: Հիվանդագին պրոցեսների ֆունկցիոնալ երևույթների ուսումնասիրությունը հնա– րավորություն տվեց պարզել հիվանդու– թյան էությունը, և այսպիսով ծագեց Թ–ի ֆիզիոլոգիական ուղղությունը: XIX դ. վերջին քառորդում բակտերիալոգիայի և իմունոլոգիայի ասպարեզում կատար– ված հայտնագործությունները (Լ. Պաս– տյոր, Ի. Մեչնիկով, Ռ. Կոխ) հաստատեցին մանրէների դերը մի շարք հիվանդու– թյունների պատճառագիտության մեջ: ժամանակակից’ Թ–ի հաջողությունները կապված են ռենտգենյան ճառագայթնե– րի հայտնագործման, զարկերակային և երակային ճնշումները որոշելու նոր մե– թոդների ու սարքերի ստեղծման, պուլսա– գրության, էլեկտրասրտագրության, օպ– տիկական սարքերի (էզոֆագոսկոպ, գաստրոսկոպ, բրոնխոսկոպ, ցիստոսկոպ, ռեկտոսկոպ), ներքին օրգանների հետա– զոտման, կլինիկական լաբորատորային քննությունների (ազոտային, ածխաջրա– տային, ճարպային և վիտամինային փո– խանակության հետազոտում, ստամոքսա– հյութի, արյան ընդհանուր և կենսաքիմիա– կան քննություններ) կիրառման հետ: Տա– րածում են գտել նաև հետազոտման ֆունկ– ցիոնալ մեթոդները (օրինակ, լյարդի, երիկամների առանձին ֆունկցիաների քննություն, սրտի աշխատանքի հեմո– դինամիկ ցուցանիշների որոշում), ռադիո– ակտիվ իզոտոպներով հետազոտման մե– թոդները (վահանագեղձի ֆունկցիայի որո– շումը ռադիոակտիվ յոդով, արյան հոսքի արագության որոշումը ռադիոակտիվ նատ– րիումով ևն), ձևաբանական հետազոտման մեթոդները կենդանի օրգանիզմում՝ in vivo (արյան, ոսկրածուծի, ավշահան– գույցների պունկտատների, հեղուկների քննություն): XIX–XX դդ. Թ–ի զարգաց– ման ասպարեզում ավանդ են ներդրել թերապևտներ Լ. Տրաուբեն, Ֆ. Վենկե– բախը, Թ. Ադիսոնը, Ռ. Բրայւոը, Գ. Սա– լին, Ա. Տրուսոն, Ֆ. Վիդալը և ուրիշներ: Ռուս, թերապևտիկական դպրոցի հիմնա– դիրը Մ. Մուդրովն է, հետնորդները՝ սո– ւլետական թերապևտներ Գ. Զախարինը, Ս. Բոտկինը, Ա. Օստրոումովը, Վ. Մա– նասեինը, Վ. Օբրազցովը, Ա. Մյասնիկո– վը, Ն. Ստրաժեսկոն, Ե. Տարեևը, Ս. Զիմ– նիցկին և ուրիշներ: ՍՍՀՄ–ում գործում են ՍՍՀՄ ԲԳԱ թերապիայի ինստ., կլի– նիկական բժշկ. Ուկրաինական ինստ., Համամիութենական, հանրապետական, Մոսկովյան, Լենինգրադյան և թերապևտի– կական այլ ընկերություններ: Հրատա– րակվում են «Տերապևտիչեսկի արխիվ» («TepaneBTHqecKHH apxHB»), «Կլինիչես– կայա մեդիցինա» («KjiHHunecKafl Me-
- այատ») և «Սովետսկայա մեդիցինա»
(«CoBeTCKan Me^HEtHHa») ամսագրերը: Հայաստանում Թ., ինչպես նաև կլինի– կական մյուս գիտությունները զարգացել են անտիկ աշխարհի և հելլենիստական երկրների բժշկագիտության ազդեցության ներքո: Հայերեն ձեռագիր բժշկարաննե– րի ուսումնասիրությունները ցույց են