Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/182

Այս էջը սրբագրված չէ

բանաստեղծությունների առաջին ժողո– վածուն՝ «Հոգերը»: Երկրորդ ժողովածուի («Հրաշալի հարություն», 1914) որոշ ստեղ– ծագործություններում («Արարատի դաշ– տին մեջ», «Հայրենի զրույցներու վրա» շարքերում) հեղինակը հայ ժողովրդի հերոսական անցյալը հակադրում էր իր ժամանակի իրականությանը: Թ–ի «Կես գիշերեն մինչև արշալույս» (1918) գրքում արտահայտված են եղեռնի սարսափները, բնաջնջվող ժողովրդի տառապանքի հոգե– բանությունը: Անհատի զգացմունքներն ու ձգտումները համամարդկային հնչե– ղության են հասնում «Սեր» (1933) ժողո– վածուում: Թ. գրել է բանաստեղծություն– ներ Սովետական Հայաստանի մասին («Ներկա Հայաստանին» շարքը), ոգևոր– վել նրա առաջադիմությամբ, Հայրենա– կան մեծ պատերազմում հայորդիների հերոսական գործերով («Հայաստանը Ռու– սաստանին», 1944): 1943-ին հրատարա– կել է հայրենասիրական «Հայերգություն» ժողովածուն, 1945-ին՝ «Տաղարան»-ը: Թ–ի պոեզիան աչքի է ընկնում ձևի վարպետու– թյամբ ու նրբությամբ: Նա սոնետի խոշոր վարպետն է հայ գրականության մեջ: «Արև» թերթում տպագրվել է Թ–ի «Եթե տերը կամենա» վեպը, իսկ «Բարձրավան– քում»՝ «Մարք Ֆուրթունի արկածը» վի– պակը (1922): Գրել է նաև պատմվածքներ ու քրոնիկներ, որոնց թեման առնչվում է գաղութահայ կյանքի, ինչպես նաև ազ– գային–ազատագրական շարժումների հետ: Թ. թարգմանել է Շեքսպիրի սոնետ– ներից, Բոդլերի, Վեռլենի և այլոց բա– նաստեղծություններից: Գրել է հրապա– րակախոսական և զրական բազմազան հոդվածներ: Թ–ի մահից հետո Կահիրեում «Թեքեյան» հանձնախումբը հրատարա– կել է նրա «Ամբողջական երկեր»-ը: Նրա անունով սփյուռքում ստեղծվել է Թեքե– յան մշակութային միությունը: Երկ. Երկ., Ե. 1958: Ամբողջական երկ., հ. 1 •–9, Կահիրե՝, 1949–50: ՝*յպ, օշւայաււ Հ., աիյառքը և իրավ բա&սատեղժաթյւսեը: (Վ. Թեքեյանի առի– թով), Երուսաղեմ, 1945: Ասմարյան Լ. Ա., Վահան Թեքեյան, Ե., 1971: Լ. Ասմարյան

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է Բեյրութում, 1947-ին և կրում է բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը: Հիմնադիրներն են Հ. Սեդրակյանը, P, Թովմասյանը, Գ. Ահարոնյանը, Հ. Պեր– պերյանը, ժ. Ցոզղաթլյանը, Հ. Դավիթյա– նը: Կենտրոնը գտնվում է Բեյրութում, մասնաճյուղեր ունի Հալեպում, Դամաս– կոսում (Սիրիա), Բոստոնում, Լոս Անջե– լեսում, Դետրոյտում, Նյու Ցորքում, Չի– կագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզ– նոյում (ԱՄՆ), Բուենոս Այրեսում (Ար– գենտինա), Մոնրեալում, Տորոնտոյում (Կանադա), Փարիզում (Ֆրանսիա), Լոն– դոնում (Անգլիա) և այլուր: Թ. մ. մ–յանն են միացել (պահպանելով իրենց անուն– ները) նաև Կահիրեի «Հայ գեղարվեստա– սիրաց», «Կոկանյան սրահ», Ալեքսան– դրիայի «Տիգրան Երկաթ», Աթենքի «Արա– րատ» միությունները: Կենտրոնական և մասնաճյուղերի վարչություններին կից գործում են կրթական, գրական, արվես– տի, թատերական, հրատարակչական մարզական, կանանց հանձնախմբեր, ինչպես նաև ակումբներ, գրադարաններ, թատերախմբեր, երգի–պարի խմբեր: 1956-ից հրատարակում է «Շիրակ» (Բեյ– րութ) գրական–գեղարվեստական ամ– սագիրը, 1975-ից՝ «Սարդարապատ» (Ար– գենտինա) և «Ապագա» (Կանադա) շա– բաթաթերթերը: Ունի «Թեքեյանի ձայն» ռադիոժամեր (Մոնրեւսլ, Տորոնտո, Դետ– րոյտ ևն): 1966-ին հիմնվել է միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցա– նակը: Թ. մ. մ. սերտ կապերի մեջ է Սո– վետական Հայաստանի հետ, պարբերա– բար հրավիրում է հայաստանյան խմբեր (թատերական, երգի ու պարի ևն) ու պատ– վիրակություններ, օգնում է տարածելու հայրենի մշակույթն ու արվեստը սփյուռ– քահայության մեջ: Պ. Մարաիրոսյան

ԹԵՔԵՐԵՅ (Thackeray) Ուիլյամ Մեյք– փիս (18.7.1811, Կալկաթա – 24.12.1863, Լոնդոն), անգլիացի գրող, երգիծաբան, XIX դ. անգլ. քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ: Սովորել է Քեմբրիջի հա– մալսարանում, նկարչության դասեր առել Ու. Թեքերեյ Փարիզում: Ծաղրանկարչության վարպետ է: Ինքն է նկարազարդել իր ստեղծագոր– ծությունների մեծ մասը, մոտ 2000 նկար ամփոփված է «Thackerayana» (1875) գըր– քում: Գրական գործունեությունն սկսել է որպես լրագրող: 1860–62-ին խմբագրել է «Քոռնհիլ մագազին» («Cornhill Maga– zine») հանդեսը: Վաղ շրջանի հրապա– րակախոսական գործերում («Փարիզյան նոթեր», հ. 1–2, 1840, «Գալիք ֆրանսիա– կան հեղափոխության պատմությունը», 1844) քննադատել է Լուի Ֆիլիպի միա– պետությունը, նկարագրել ֆրանս. գահի երեք հավակնորդների պայքարը: Թ. եղել է արմատական վերափոխումների հա– կառակորդ: Չարտիստական շարժման բարձրակետում հրատարակել է «Անգլիա– յի սնոբները» (1846–47) գիրքը: Թ–ի գլուխգործոցը «Սնափառության տոնա– վաճառ» (1847–48) վեպն է: Թ. ռեալիզմի սկզբունքները կիրառել է նաև պատմա– վեպերում («Հենրի էսմոնդի պատմությու– նը», հ. 1–3, 1852): Թ. հեղինակ է բազմա– թիվ պատմվածքների, երգիծական վի– պակների: Նրա գրչին են պատկանում «XVIII դ. անգլիական երգիծաբանները» (1853) ակնարկաշարը և գրականության ու արվեստի հարցերին վերաբերող այլ գործեր: Ս. Մանուկյան ԹԵՔՍ ԱՐ, լեռնաշղթա Հայկական ՍՍՀ–ում, Վայքում: Ջրբաժան է Եղեգիս և Արփպ գետերի միջև: Երկարությունը մոտ 20 կմ է, առավելագույն բարձրու– թյունը՝ 2898 մ: Կազմված է էոցենի հրա– բըխածին նստվածքային և դիորիտ–պոր– ֆիրիտային ինտրուզիվ ապարներից: Լանջերն անհամաչափ են, հս.՝ կարճ ու զառիթափ, հվ.՝ երկար ու փոքրաթեք, մասնատված բազմաթիվ էրոզիոն հովիտ– ներով: Տարածված են լեռնային տափաս– տանները, 2300 t/–ից բարձր՝ ենթալպ– յան մարգագետինները:

ԹԵՔՈՒՄ, բառերի քերականական, մաս– նավորապես հոլովական ու խոնարհման փոփոխությունը, որ կատարվում է քերա– կանական հարաբերություններ արտա– հայտելու համար: Հոլովումը հատուկ է անուններին (տարբեր լեզուներում տար– բեր չափով), իսկ խոնարհումը՝ բային: Թ. ըստ բաղադրիչների կապի բնույթի ունի երկու հիմնական եղանակ՝ համա– դրական, որի դեպքում բառաձևը արտա– սանությամբ ու գրությամբ մեկ միասնա– կան ամբողջություն է կազմում (քաղաքի, քաղաքից, գրեցի, կգրեմ) և վերլուծա– կան, որի դեպքում բառի քերականական ձևը կազմվում է անջատ, իրար չմիացած բաղադրիչներից {գրել եմ, գրելու եմ, պիտի գրեմ): Թ. լինում է ներքին և ար– տաքին: Ներքին Թ. կատարվում է բառա– հիմքի հնչյունի հերթագայությամբ (տուն– տան, մայր–մոր, սյուն–սյան), արտա– քին Թ. ձևավորվում է վերջավորություն– ների կցումով (տետրի, օրվա, գրքե– րիցս): Հայերենում Թ. հատուկ է գոյա– կանին, բային, դերանվանը և փոխան– վանաբար օգտագործված խոսքի այլ մա– սերի: Ս. Աբրահամյան

ԹԵՔՈՒՅԹ, թեքվող բառերի թեքման՝ քերականական փոփոխություն, ցուցիչը, որ ունի երկու դրսևորում՝ վերջավորու– թյուն և հերթագայույթ: Վերջավորությու– նը քերականական դեր կատարող մաս– նիկ է (հոլովման, խոնարհման, թվի ևն), որ կցվում է բառի վերջից, իսկ հերթա– գայույթը այն հնչյունն է, որը հանդես է գալիս բառի ուղիղ ձևում որևէ հնչյունի կամ հնչյունակապակցության հերթագա– յությամբ և արտահայտում ^եյւաէանաևան իմաստ, կազմում րաւփ քերականական ձև: Այսպես, տուն–տան, ասյակի–ապակու, հայր–հոր օրինակներում ա, ու, ո Թ. (հեր– թագայույթ) են: Վերջավորություններն առավելապես հատուկ են կցական, իսկ հերթագայությունները՝ թեքական կա– ռուցվածքի լեզուներին: Ս. Աբրահամյան ԹձԵՆԻ (Ficus carica), թթազգիների ըն– տանիքի ֆիկուս ցեղի մերձարևադարձա– յին պտղատու ծառ: Բարձրությունը 8– 10 մ է: Արմատային համակարգը հզոր է, ճյուղավորված: Սաղարթը խիտ է, գնդա– ձև կամ լայն բրգաձև: Տերևները խոշոր են, խորը կտրտված, բլթակավոր:Պտուղ– ներն ընկուզիկներ են, առաջանում են պտղակալից և նրա մեջ գտնվող սերմե– րից: Լինում են գնդաձև, տանձանման, 15–20 գ և ավելի կշռով, կանաչ–վարդա– գույն, սև–վարդագույն, դեղնա–վարդա– գույն: Սովորաբար երկտուն բույս է՝ բաժանասեռ ծաղիկներով, լինում են նաև միատուն: Արական և իգական ծաղիկնե– րը հավաքված են տանձանման, երբեմն գնդւսձև ծաղկաբույլերում: Փոշոտումը՝ խաչաձև, կատարվում է փոքրիկ միջատի՝ բլաստոֆագայի միջոցով: Որոշ սորտեր պտուղ են առաջացնում առանց փոշոտ– ման՝ կուսածնությամբ (պարթենակարպ):