Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/183

Այս էջը սրբագրված չէ

Թզենի. /. ծաղկաբույլի կարվածքը, 2. ճյուղը պաղով, 3. առէջքային ծաղիկը, 4, 5. վարսանդային ծաղիկները Իգական ծառերի մեծ մասը աարվա ըն– թացքում բերք է տալիս 1 – 2 անգամ: Պտուղներն օգտագործվում են թարմ, չո– րացած և վերամշակված վիճակում: Ջեր– մասեր բույս է, բազմանում է կտրոննե– րով, անդալիսով, սերմերով: Մշակվում է Թուրքիայում, Ալժիրում, ԱՄՆ–ում, ՍՍՀՄ–ում՝ Անդրկովկասում, Դաղստա– նում, Կրասնոդարի երկրամասում, Գրի– մում և Միջին Ասիայում: ՀՍՍՀ–ում մշակ– վում է Մեղրու, Նոյեմբերյանի, Իջևանի շրջաններում: Մեծ մասամբ տարվա ըն– թացքում տալիս է 1 բերք: Ա. Մարգաբյան Թ&ՈհԿ ԱՍՏՂԵՐ, համեմատաբար ցածր լուսավորություն և փոքր չափեր ունեցող աստղեր: G–K–M սպեկտրային դասե– րի կարմիր կամ սովորական Թ. ա. զբա– ղեցնում են Հերցշպրոննգ–Ռեսեւի դիա– գրամի գլխավոր հաջորդականության ներքևի աջ մասը: Թ. ա–ի տիպիկ օրինակ է Արեգակը: Երբեմն, հսկա և գերհսկա աստղերից տարբերելու համար, թզուկ են անվանում նաև գլխավոր հաջորդակա– նության վերևի ձախ մասի բարձր լուսա– տվության աստղերը, որոնք իրենց չա– փերով կարող են Արեգակից մի քանի անգամ մեծ լինել: Կարմիր Թ. ա. շատ ավելի փոքր են, քան Արեգակը: Հսկա և թզուկ աստղերի զանգվածներն ավելի քիչ են տարբերվում, քան չափերը: Ուստի, նյութի խտությունը Թ. ա–ում ավելի մեծ է, քան հսկա աստղերում: Թ. ա–ի միջին խտությունը 1–60 գ/սմ3 է: Թզուկների մակերևույթին մեծ է նաև ծանրության ուժի արագացումը: Այս երկու պատճառով թզուկ և հսկա աստղերի սպեկտրներում դիտվում են որոշ տարբերություններ: Այսպես, միևնույն մակերևութային ջեր– մաստիճանի դեպքում Թ. ա–ի մթնոլոր– տում իոնացման աստիճանն ավելի ցածր է: Կամ, այլ կերպ ասած, միևնույն սպեկ– տրային դասի աստղերից Թ. ui-ի մակե– րևութային ջերմաստիճանն ավելի բար– ձըր է: Թզուկ աստղի սպեկտրում գծերն ավելի լայն են ու աղավաղված, քան հըս– կա աստղի սպեկտրում: Դա թույլ է տալիս Թ. ա. տարբերել հսկա և գերհսկա աստղերից՝ առանց լուսատվությունն ու չափերը որոշելու: Կարմիր Թ. ա–ի մեջ հաճախ հանդիպում են բռնկվող աստղեր: Սովորական Թ. ա. իրենց կառուցվածքով խիստ տարբերվում են սպիտակ թզուկնե– րից՛– Ա. Քաււօղչյան

ԹԶՈՒԿ ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ցածրա բուն պտղատու ծառերի (առավելապես տանձենու և խնձորենու) աճեցում: Ծառե– րի բնի բարձրությունը 20–30 սմ է: ՍՍՀՄ–ում տարածված է հվ. շրջաննե– րում (որտեղ հողի ջերմաստիճանը տար– վա ամենացուրտ եղանակին – 11°Շ–ից չի իջնում): Թ. պ–յան առավելություններն են՝ ծառերի վաղ պտղաբերում, բարձր և որակյալ բերքի ստացում, բերքահավաքի, բուժման, էտի, ձևավորման աշխատանք– ների հեշտացում, ցրտադիմացկունու– թյուն, արևահարության կանխում: Գո– յություն ունի Թ. պ–յան երեք հիմնական ուղի՝ այգիները հիմնում են թույլ, ցած– րաճ սորտերով, ուժեղ աճ ունեցող սոր– տերը պատվաստում են թզուկ պատվաս– տակալների վրա կամ էտի միջոցով ներ– գործում ծառերի աճի վրա, որով կանխ– վում է աճը դեպի վեր և խախտվում բևե– ռայնությունը: Թզուկ ծառերի սաղարթը ձևավորում են հարկային–շպալերային, իսկ կիսաթզուկներինը՝ նոսր–հարկային, տափակ (կենդանի պատ) ձևով: Թ&ՈՒԿՈՒԹՅՈՒՆ, տես Գաճաճահասա– կությտն:

ԹԸՆԳԸՐ (Թընգըրյան) Պետրոս, Տ ր գ– ր ա ն ս ա ր (մոտ XVIII դարի վերջ – XIX դարի սկիզբ), սահլերա (սահլեռայ, սեհլերայի) արհեստական լեզվի հիմնա– դիր: Տիրապեւոել է սանսկրիտերենին: Թ. հրատարակել է այբբենարան, որն ամ– փոփում է սահլերայի հնչյունաբանու– թյունը, քերականությունը, բառապաշարը: Սահլերայի հնչյունական համակարգում կան 19 բաղաձայն և բազմաթիվ ձայնա– վոր հնչույթներ, որոնց տառերն ինքնա– հնար են: Թ. գտնում է, որ «աշխարհը պետք է գիտության համար նախընտրի մեկ ընդհանուր լեզվի գործածությունը» (սահլերա լեզվով՝ «Ռում շայի յուրան, բէս կը լէրայի, վօմ շայիզ իլ լէ սամ»):

ԹԹԵՆԻ (Morus), թթազգիների ընտանի– քի ծառերի ցեղ: Թ. ծառ է կամ թուփ, լայն բրգաձև սաղարթով, տերևները մուգ կա– նաչ, սրտաձև, ձվաձև, հերթադիր, ամ– բողջական կամ ատամնավոր եզրերով, երբեմն թույլ բլթակավոր: Միատուն, եր– բեմն երկտուն բույս է: Ծաղիկները հա– վաքված են ծաղկաբույլերում: Պտղա– բույլը սպիտակ է, վարդագույն, կարմիր, նուրբ, հյութալի, քաղցր, պարունակում է մինչև 22% շաքարներ: Օգտագործվում է թարմ և չորացրած վիճակում: Պատրաս– տում են դոշաբ, ստանում են օղի, սպիրտ: Բնափայտն ամուր է, ճկուն, կիրառվում է որպես շինանյութ, ատաղձագործու– թյան, երաժշտական գործիքների արտա– դրության մեջ: Տերևները (թզուկային տեսակների) լավորակ կեր են շերամի որդի համար: Թ. բազմացվում է պատ– վաստներով, ինչպես նաև կտրոններով, սերմերով: Հայրենիքը Չինաստանն է: Թ. Հայաստանում տարածվել է XVI դա– րից: 1710-ին Սաֆար Վասիլյանը տնկեց Ռուսաստանում (Թերեքի շրջակայքում) առաջին Թ.: Տարածված է Հնդկաստա– նում, Աֆրիկայում, ՍՍՀՄ–ում՝ Ղրիմում, Միջին Ասիայում, Անդրկովկասում: Հայտ– նի է Թ–ու մոտ 20 տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 2 տե– սակ: Սպիտակ Թ. (M. alba) մշակվում է Արարատյան դաշտում, հվ. և հս–արլ. գոտիներում, Աբովյանի ու Աշտարակի շրջաններում: Պտուղները հասունանում են մայիսի վերջերին, հունիսի սկզբներին: Սև Թ. (M. nigra) մշակվում է Արարատ– յան դաշտում, Զանգեզուրում, Վայքում, կենտրոնական և հս–արլ. գոտիներում: Պտուղները հասունանում են հունիս–հու– լիսին: Հայաստանում ժող. սելեկցիան ստեղծել է մի քանի լավորակ պտուղներ ունեցող սորտեր: Ա. Մարգարյան

ԹԹՎԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ, տես Ացիդոզ:

ԹԹՎԱԾԻՆ (լատ. oxygenium), Օ, պար– բերական համակարգի II պարբերության, VI խմբի քիմիական տարր, կարգահա– մարը՝ 8. ատոմական զանգվածը՝ 15,9994: Ատոմի էլեկտրոնային թաղանթների կա– ռուցվածքը ls22s22p4 է: Սովորական պայ– մաններում (0°C, 760 մմ սնդ. ս.) Թ. ան– գույն, անհոտ և անհամ գազ է: Առաջին անգամ միմյանցից անկախ Թ. ստացեւ են շվեդ, գիտնական Շեեչեն (1769–70-ին՝ մագնեզիումի նիտրատի, թորակների ջեր– մային քայքայումից) և անգլիացի գիտնա– կան Պրիստյին (1774-ին՝ սնդիկի օքսիդի և սուսրի տաքացումից): 1775-ին Ա. Լա– վաազիեն հաստատեց օդի բաղադրու– թյունը, ցույց տվեց, որ Թ. համարվում է թթուների բաղադրիչ մասը և անվանեց այն oxygene – «թթու առաջացնող» (հուն. v§oգ– թթու և – ծնում եմ), այս– տեղից էլ հայերեն «թթվածին» անվանումը: Թ. ամենատարածված քիմ. տարրն է Երկրի վրա: Կապված Թ. կազմում է Երկ– րի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82% ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15% ըստ զանգվածի) ազոտից հետո: Փոփո– խությունը օդում 0,1% –ից չի անցնում: Սթնոլորտում Թ–ի կորուստը օքսիդաց– ման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով: Թ. առաջին տեղն է առաջացրած միներալ– ների թվով (1364), որոնց մեջ Թ–ի պարու– նակությամբ գերակշռում են սիլիկատ– ները, քվարցը, երկաթի օքսիդները, կար– բոնատները և սուլֆատները: Թ. մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օր– գանիզմները, օրինակ, մարդու օրգանիզ– մը պարունակում է մոտավորապես 65% Թ.: Ունի երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75%), Օ17 (0,037%) և Օ18 (0,204%): Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ: Թ–ի բոլոր իզոտոպների մի– ջուկները կազմված են 8 պրոտոնից և համապատասխանաբար 6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թա– ղանթը՝ երկու ներքին և վեց արտաքին էլեկտրոններից: Նախկինում Թ–ի ատոմին միացություններում վերագրվում էր բա– ցասական 2 լիցք: Սակայն, ինչպես ցույց տվեցին փորձնական տվյալները, Օ՜2 իոն գոյություն չունի ոչ ազատ վիճակում, ոչ էլ միացություններում և Թ–ի բացա– սական էֆեկտիվ լիցքը չի անցնում մե– կից: Սովորական պայմաններում Թ–ի մո– լեկուլը երկատոմ է՝ 02: էլեկտրական խաղաղ լիցքաթափման պայմաններում