Ն կ. 3. Կիրովականի ավտոգենային մեքենա– շի նության գործարանի թթվածնային կարման «Օրբիաա–2» մեքենան րիչի ջեռուցիչ ծայրապանակով, ււրի ‘ել– քում այրվելով, առաջացնում է ջեռուցիչ բոց: Վերջինիս ջերմությամբ մետաղը տաքանում է մինչե այրման ջերմաստի– ճանը: Տեխնիկապես մաքուր թթվածինն անցնում է կտրող ծայրապանակով և ուղղվում ղեպի տաքացած մետաղը, որի հետևանքով սկսում է վերջինիս այրումը: Բարձրածխածնային ու բարձրլեգիրված պողպատների, թուջի, գունավոր մետաղ– ների ու համաձուլվածքների կտրման հա– մար կիրառվում է թթվածնա–հալանյու– թային կտրումը: Թ. կ–ով կարելի է կտրել մինչև 2 մ հաստության պողպատներ: Ձեռքով Թ. կ–ման ժամանակ լայն կիրա– ռում է գտել ունիվերսալ կտրոցայրիչը: Սերիական և մասսայական արտադրու– թյունում Թ. կ. կատարվում է կտրոցայ– րիչի տեղաշարժը ծրագրով տրված ուր– վագծով ապահովող ավտոմատ կամ կի– սաավտոմատ հաստոցներով: Ջեռուցիչ բոցի համար պիտանի են բոլոր դյուրա– վառ գազերը (ացետիլեն, ջրածին, մե– թան ևն) և հեղուկները (բենզին, բենզոլ):
ԹԹՎԱՀԵՍՏ ՆՅՈՒԹԵՐ, թթվակա յ ու ն նյութեր, քիմիապես ագրեսիվ, հիմնականում թթվային միջավայրում կա– յուն նյութեր: Օգտագործվում են գլխա– վորապես քիմ. արդյունաբերության մեջ՝ տարբեր տարողությունների (և դրանց ֆուաերման), խողովակների պատվածք– ների, հատակի, հիմքերի համար, ինչպես նաև որպես թթվահեստ հերմետիկներ և խտարարներ: Թ. ն. կարող են լինել մե– տաղներն ու համաձուլվածքները (ոսկի, պլատին, չժանգոտվող և սիլիցիումային պողպատներ ու թուջեր), ապարները (ան– դեզիտ, բեշտաուքփտ, ֆելզիտ, քվար– ցիտ, գրանիտ), պլաստմասսաները (ֆւոո– րապլաստներ, պոլիէթիլեն, վինիպլաստ– ներ, բակելիտ ևն), ռետինը (որի հիմքը սինթետիկ կաուչուկի որոշ տեսակներն են), ապակին և արծնը, հատուկ մածիկ– ները, ցեմենտները:
ԹԹՎԱՅԻՆ ԹԻՎ, մեծություն, որը բնո– րոշում է թթուների համարժեք քաշը, ինչ– պես նաև ազատ թթվի պարունակությու– նը ճարպերում, բուսական յուղերում, մո– մում, խեժերում և այլ նյութերում: Թ. թ. արտահայտում է KOH-ի անհրաժեշտ քա– ՜նակը միլիգրամներով, որը ծախսվում է 1 գ հետազոտվող նյութը չեզոքացնելու համար: Թ. թ. =5,61 ա/p, որտեղ ա–ն 0,1 նորմալանոց KOH-ի քանակն է միլի– լիտրերով՝ ծախսված տիտրման համար, p-ն՝ վերցված նյութի քանակը գրամնե– րով: Չեզոքացումը կատարվում է KOH-ի ջրային կամ սպիրտային լուծույթով, ֆե– նոլֆտալեինի ներկայությամբ:
ԹԹՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ացիդիմետ– ր ի ա (լատ. acidus – թթու և հուն. |Lie- xp£o) – չափում եմ), լուծույթում թթվի քանակական որոշման ծավալային եղա– նակ, տես Չեզոքացման եղանակներ հոդ– վածը:
ԹԹՎԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ացիդոֆիլիա (լատ. acidus – թթու և հուն. – սիրում եմ) (կենսբ.), բջջային կառուց– վածքների թթվային ներկերով (էոգի– նով, թթու ֆուքսինով, պիկրինաթթվով ևն) ներկվելու ընդունակությունը: Թ–յան պատճառը հիմնականում ներկվող տար– րերի հիմնային հատկություններն են: Թ. կիրառվում է բջջային կառուցվածքնե– րը տարբերելու համար, օրինակ՝ արյան բջիջների անալիզի ժամանակ: Տես նաև Հիմնասիրություն: ԹԹՈՒ ԱՊԱՐՆԵՐ, սիլիկահողով հարուստ (Si02՝ 63–67%) մագմատիկ ապարների տիպ: Բացի քվարցից, Թ. ա., որպես գըլ– խավոր ապար կազմող միներալներ, պա– րունակում են նաև օրթոկլազ, պլագիոկ– լազ (ալբիտ, օլիգոկլազ) և փայլարներ: Թ. ա–ի ամենաբնորոշ ներկայացուցիչն է գրանիաը: Ավելի սակավ են հանդի– պում Թ. ա–ի էֆուզիվ նմանակները՝ դա– ցիտները, լիպարիտները, ալբիտոֆիրնե– րը և օբսիդիանները: Թ. ա. ունեն գործ– նական մեծ նշանակություն, գենետիկո– րեն դրանց հետ է կապված ոսկու, արծա– թի, սնդիկի, ուրանի և այլ արժեքավոր հանքավայրերի առաջացումը: Թ. ա–ի ինտրուզիվ տեսակները բարձր որակի դեկորատիվ շինանյութ են: ՍՍՀՍ–ում Թ. ա. տարածված են Կարելիայում, Ուկ– րաինայում, Կովկասում, ՀՍՍՀ–ում՝ Փամ– բակի, Ծաղկունյաց, Բազումի և այլ լեռ– նաշղթաներում:
ԹԹՈՒՆԵՐ, թթվուտներ, քիմիա– կան նյութեր, որոնք պարունակում են ջրածին և ջրում դիսոցվելիս առաջաց– նում են H+ իոններ (իրականում հիդրօք– սոնիումի իոն՝ H30 + ): Այդ իոնների առ– կայությամբ էլ պայմանավորված է Թ–ի ջրային լուծույթների հատկությունները՝ սուր արտահայտված համը, քիմ. ինդի– կատորների գույնը փոխելու ունա– կությունը ևն: Ըստ պոկվող պրոտոնների H+ թվի, Թ. լինում են միահիմն (օրինակ, HC1, HN03,CH3C00H), երկհիմն (H2S04 H2CC>3), եռհիմն (H3P04): Որքան մեծ է թթվի դիսոցման աստիճանը, այնքան նա ուժեղ է: Ուժեղ Թ. նոսր լուծույթներում ամբողջովին դիսոցված են: Թույլ Թ–ի իոնացման հաստատունը (լուծույթում թթվի դիսոցման աստիճանը բնորոշող մեծություն, օրինակ, 25°C-nuf) 10~5-ից փոքր է: Բազմահիմն Թ–ի դիսոցումն ըն– թանում է մի քանի փուլերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր իոնացման հաս– տատունը: Թ–ի վերաբերյալ նախկինում եղել են հետևյալ պատկերացումները, ըստ Ա. Լա– վուազիեի (1778) բոլոր Թ. պարունակում են թթվածին (Թ–ի թթվածնային տեսու– թյուն): ի. Բերցելիուսը (1812–19) ոչ մետաղների էլեկտրաբացասական օքսիդ– ները համարում էր Թ., իսկ մետաղների էլեկտրադրական օքսիդները՝ հիմքեր: 1814-ին Հ. Դևին առաջարկեց թթվային հատկությունները վերագրել Թ–ի բաղա՛– դրության մեջ մտնող ջրածիններին (Թ–ի ջրածնային տեսություն), իսկ Ցու. Լի– բիխը (1833) ճշտեց այդ տեսությունը՝ թթվային հատկությունները վերագրե– լով միայն մետաղների ատոմներով տե– ղակալվելու ընդունակ ջրածնի ատոմնե– րին: Ս. Արենիուսի էչեկտրոփտային դիսոցման տեսության ստեղծումից հետո Թ. համարվեցին բոլոր այն միացություն– ները, որոնք ջրային լուծույթում դիսոց– վելիս առաջացնում են ջրածնի իոններ (ներկայումս պարզված է, որ H+ իոնը ջրի հետ փոխազդելիս առաջացնում է հիդրօքսոնիումի իոն՝ H3O+): Արենիուսի տեսությունն ամբողջական չէր և բավա– րար էր միայն գործնական նպատակների համար: Ներկայումս Թ–ի վերաբերյալ կան տեսություններ, որոնցից գործնա– կան կիրառություն են գտել երկուսը՝ Ի. Բրյոնստեդի պրոտոնային տեսությու– նը (1923) և Դ. Լյուիսի էլեկտրոնային տեսությունը (1923): Ըստ Բրյոնստեդի թթու համարվում է ցանկացած մասնիկ (մոլեկուլ, իոն), որը տայիս ,է պրոտոն (պրոտոնային կամ Բրյոնստեդի Թ.): Այն ռեակցիաները, որոնց ժամանակ տեղի է ունենում պրոտոնի հանձնում, կոչվում են թթվա–հիմնային կամ պրոտոլիտային. AH+B~^A~+BH, որտեղ AH-ը թթու է, B՜–ը՝ հիմք: Ըստ Լյուիսի Թ. էլեկ– տրոնային զույգի ակցեպտորներ են (ապ– րոտոնային կամ Լյուիսի Թ.): Դրանք են բորի, ալյումինի, անագի և այլ տարրե– րի հալոգենիդները: Թ–ի և հիմքերի միջև ընթացող փոխազդեցությունների ժամա– նակ թթվի էլեկտրոնների պակասը լրաց– վում է հիմքի էլեկտրոնների ավելցուկի հաշվին, ինչպես նաև առաջանում է էլեկ– տրոնների ավելի կայուն խմբավորմամբ (մասնավոր դեպքում՝ օկտետ) և դոնոր– ակցեպտորային կապով նոր միացու - թյուն (աղ): Թ–ի ջրային լուծույթներն էլեկտրակա– նության հաղորդիչներ են: Հիմքերով չե– զոքացնելիս առաջանում են աղ և ջուր, փոխազդում են բազմաթիվ մետաղների հետ, որոշ քիմ. ռեակցիաների համար կատալիզատորներ են ևն: Աղաթթուն, ծծմբական թթուն, ազոտական թթուն ևն մեծ կիրառություն ունեն ժող. տնտե– սության մեջ: Թ. բազմազան ֆունկցիա– ներ են կատարում կենդանի օրգանիզ– մում. մասնակցում են բազմաթիվ կենսա– քիմիական պրոցեսներին: Աղաթթվի նոսր լուծույթներն օգտագործվում են ստամոք– սի հյութազատության խթանման, բո– րաթթվինը՝ վարակազերծման և տտի– պային ողողումների նպատակով: Ւփտ Թ. օրգանիզմում առաջացնում են ներքին օրգանների ուժեղ այրվածքներ, սրտի գործունեության անկում, որոշ դեպքե– րում՝ օրգանիզմի մահ: Տես նաև Օրգա– նական թթուներ, Հիմքեր: Գրկ. P e m h T., Kypc HeopraHH^ecKOH xhmhh, t* 1, nep* c HeM., M., 1972; Kapa- neTHHn; M. X., BBefleHHe b Teopnio xh- MH^ecKHx npcmeccoB, 2 H3A*. nepepa6. h flon., M., 1975, Ա. Շահնազարյան