Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/189

Այս էջը սրբագրված չէ

սկզբունքային փուլ է եղել բնական Թ երի շարքի անսահմանափակության ապա– ցույցը Էվկլիդեսի և Արքիմեդի (III դ. մ. թ. ա.) աշխատություններում: Կարևոր փուլ է նաև բնական Թ–երի հետ կատարվող գործողությունների նախնական գաղա– փարի առաջացումը, գումարումը՝ որպես երկու միանման առարկաների համա– խմբությունների միացում, հանումը՝ հա– մախմբության մի մասի անջատում, բազ– մապատկումը՝ որպես միաքանակ հա– մախմբությունների միացում, բաժանու– մը՝ որպես համախմբության հավասար մասերի բաժանում: Այս նախնական գա– ղափարի երկարատև էվոլյուցիան և հատ– կապես այն փաստի ընկալումը, որ նըշ– ված գործողությունների քանակական արդյունքը կախված չէ համախմբություն կազմող առարկաների բնույթից, հանգեց– րեց այդ գործողությունների վերացակա– նության գաղափարին, որը դրանց վերա– ցական սահմանման և հատկությունների հետազոտման հիմք դարձավ: Այս ամենի հետևանքը եղավ արդի թվաբանության առաջացումը: Բնական Թ–ի գաղափարի առաջին հիմնավորումը տվել է գերմանա– ցի մաթեմատիկոս Դ. Կանտորը (XIX դ.), որը բնական Թ. սահմանել է որպես այն ընդհանուրը, որ կա բոլոր հավասարա– զոր բազմությունների միջև (բազմու– թյունները կազմող առարկաների բնույ– թից անկախ): Այս մոտեցման անմիջական ընդհանրացումը հանգեցրել է բազմության հզորության գաղափարին, որն այժմ կա– մայական անվերջ բազմությունների քա– նակական բնութագիրն է: Բնական Թ–երն ունեն նաև ուրիշ շատ կարևոր դեր՝ բնու– թագրում են շարքում առարկաների դա– սավորվածության կարգը: Այս հանգեցրեց սկզբում կարգային Թ–ի (առաջին, երկ– րորդ, ո–րդ) հասկացությանը, իսկ այնու– հետև (երկարատև և խոր էվոլյուցիայի հետևանքով՝ ընդհուպ մինչև XX դ. սկիզ– բը)՝ կամայական լիովին կարգավորված անվերջ բազմությունների կարգավորու– թյունը բնութագրող տրանսֆինիտ կար– գային Թ–ի գաղափարի աքսիոմատիկ սահմանմանը: Ընդ որում պարզվեց, որ միևնույն անվերջ բազմությունը (ի տար– բերություն վերջավոր բազմության) կա– րելի է լիովին կարգավորել բազմաթիվ տարբեր եղանակներով, որի պատճառով անվերջ բազմությունների քանակական և կարգային դասակարգումների միջև առաջացավ սկզբունքային տարբերու– թյուն: Թ–ի գաղափարի առաջին ընդհանրա– ցումը բնական Թ–երի բազմությունը կո– տորակային Թ–երով (տես Կոտորակներ) լրացնելն էր, որը պայմանավորված էր չափումներ կատարելու (տվյալ մեծու– թյունը իրեն համասեռ էտալոնի՝ միավորի հետ համեմատելու) գործնական անհրա– ժեշտությամբ: Հետագայում, դեռևս VI դա– րից սկսած, մշակվեցին թվաբանական խնդիրների լուծման ընդհանուր մեթոդ– ներ (թվային տվյալների արժեքներից անկախ), ընդ որում, ամենապարզ՝ x+ a = b հավասարման լուծումն արդեն իսկ ան– հրաժեշտ դարձրեց բացասական և զրո թվերի մուծումը: Այս բոլորի հետևանքով ստեղծվեց ռացիոնալ թվերի բազմությու– նը որպես ամբողջ թվերի (այ– սինքն բնական թվերի՝ վերցրած թե՝+ , թե՝–նշանով), կոտորակների և զրոյի համախմբություն: Թ ի գաղափարի զար– գացման հետագա փուլերն են եղել իռա– ցիոնալ, կոմպլեքս, հիպերկոմպլեքս Թ–երի ստեղծումը՝ կապված զանազան հավասարումների լուծումների գոյության, ինչպես նաև մաթեմատիկայի որոշ բա– ժինների հիմնավորման հետ: Գրկ. տես Մաթեմատիկա հոդվածի գրակա– նությունը: Ռ. Աչեքսան՚դրյան ԹԻՎ, քերականական կարգ, արտահայ– տում է առարկայի քանակային հարա– բերության հատկանիշը: Առկա է լեզունե– րի գերակշիռ մասում: Թ. ներկայանում է երկատրոհ (եզակի–հոգնակի), եռատրոհ (եզակի–երկակի–հոգնակի), մասամբ՝ այլ հակադրություններով: Դրսևորվում է ան– վանական ու բայական համակարգերում: Բայական Թ. արտահայտում է գործողու– թյան սուբյեկտի (ենթակայի) քանակա– յին հարաբերության հատկանիշը: Որոշ լեզուներում դերանվանական Թ. կարող է ունենալ եռակի, քառակի և այլ ձևեր: Գրաբարում կարելի է գտնել երբեմնի երկակիի վերակազմություններ (մեծ մասամբ իբրև հոգնակի): Միջին գրական հայերենում և որոշ բարբառներում կան երկակի Թ–ի վերապրուկային արտա– հայտություններ (աչվի, ձեռվի): Գրկ. Պետրոսյան "տ. Զ., Գոյակա– նի թվի կարգը հայերենում, Ե., 1972: Պետրոսյան

ԹԻՐԵՈԳԼՈԲՈՒԼԻՆ, վահանաձև գեղձի հորմոնների հիմքր կազմող սպիտակուց, որից գոյանում են 2 հորմոններ՝ թիրոք– սինը և թրիյոդթրեոնինը: Թ–ի բաղադրու– թյան մեջ մտնում են յոդ պարունակող ամինաթթուներ, գւյուկոզամին, գալակ– տոզ և մաննոզ: Թ. կուտակվում է մոլե– կուլների լուսանցքի ներսի կոլոիղում և որպես այդպիսին արյան մեջ չի արտա– զատվում, այլ պրոտեոլիտիկ ֆերմենտի մասնակցությամբ ճեղքվում է ամինա– թթուների:

ԹԻՐԵՈՏՐՈՊ ՀՈՐՄՈՆ, հիւցոֆիկի առ– ջևի բլթի հիմնային բջիջներից արտա– զատվող հորմոն: Գլյուկոպրոտեիդ է, լավ լուծվում է ջրում, սակայն արագորեն կորցնում է ակտիվությունը: Թ. հ. նպաս– տում է վահանաձև գեղձում յոդի կուտակ– մանը, ավելացնում հյութազատող բջիջ– ների քանակն ու ակտիվությունը, նոր– մալացնում հիմնական և սպիտակուցա– յին փոխանակությունը:

ԹԻՐԻՇՄԵԿ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտ գս/վառում: 1915-ին ուներ 288 (36 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին խաշնարա– ծությամբ, ծխախոտի, մասամբ՝ հացահա– տիկի մշակությամբ: Գյուղի մերձակայքի հնակառույց եկեղեցու (Տիրամոր–խորան) ավերակները ուխտավայր էին: Բնակիչնե– րը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԹԻՐՏԱՔՅԱՆ Հարություն (25.12.1845, Թալաս, Կեսարիա – 2.3.1919, Նյու Ցորք), հայ բանասեր, արևելագետ, թարգ– մանիչ, բժիշկ: 1878-ին ավարտել է Փարի– զի համալսարանի բժշկական ֆակուլ– տետը, վերադարձել Կ. Պոլիս և նշանակ– վել հիվանդանոցի գլխավոր բժիշկ: 1882– 1884-ին ընտրվել է Կ. Պոլսի ազգային ժողովի ատենապետ, ծավալել հասարա– կական գործունեություն: 1890–ին Ա. Ար– փիարյանի և ուրիշների հետ ձերբակալ– վել է որպես հակակառավարական ցույ– ցի կազմակերպիչ: 1896-ին ընտանիքով տեղափոխվել է Պարսկաստան, նշանակ– վել արքունի բժիշկ, արժանացել «խան» տիտղոսի: 1907-ից ապրել է ԱՄՆ–ում: Տիրապեւոել է զենդերենին, պահլավե– րենին, հին և նոր պարսկերենին: Ուշա– գրավ են «Հայկական տաղաչափություն» (1906), «Հայերենի զեղծումները» (1917), «Հայ–երանական ուսումնասիրությունք» (1922) բանասիրական ու լեզվաբանա– կան աշխատությունները: Թ. հեղինակն է «Արիահայ բառարան…»-ի (1914, տպագր. ավարտվել է 1920-ին), որտեղ ստուգաբանվել են պարսկ. ծագում ունե– ցող հայերեն բառերը: Արժեքավոր են Ֆիրդուսու «Շահնամե»–ի, «Արտաշիր Բա– բական» դրվագի (1909), Ատրպատ Մ ա– րասպանտի «Անդարձ» (1909) խրատների ժողովածուի, Ն. Բուալոյի «Արվեստ քեր– թողական»-ի (1919), Աաադիի «Գոլես– տան»-ի (1920) և այլ գործերի հայերեն թարգմանությունները: և. Ավետիսյան

ԹԻՐՏԱՔՏԱՆ Միհրդատ Հարությունի (ծն. 1885, Կ. Պոլիս), հայ գրող, թարգմանիչ: Ավարտել է Թեհրանի նախակրթարանը, Ցյուրիխի համալսարանը: Ապրում է ԱՄՆ–ում: Աշխատակցել է սփյուռքահայ մամուլին: 1965-ին հրատարակել է «Միտ– քի շողեր» ժողովածուն (հ. 1), հուշա– գրություններ, տպավորություններ, հե– տազոտություններ: Թարգմանել և լույս է ընծայել Ֆիրդուսու «Շահնամե»-ից հատ– վածներ (1951): Թ. խմբագրել ու հրա– տարակեւ է հոր՝ Հարություն Թիրյաքյանի մի շարք անտիպ գործեր (Աաադիի «Գո– լեստան»-ի, Բուալոյի «Արվեստ քերթողա– կան»–ի թարգմանությունները ևն): ԹԻՐՇ (Thiersch) Հայնց (ծն. 1906), գեր– մանացի ճարտարապետ, արվեստաբան: 1920-ական թթ. դասավանդել է «Բաու– հաոպ»-ոնՏ, համագործակցեւ ճարտ–ներ է. Մաիին, Ռ. Ռիմերշմիդին, Ք. Վ. Օկսին և արվեստագետ–դիզայներ Մոհոլի–Նա– գիին: Արվեստի պատմության և տեսու– թյան բնագավառում ունի բազմաթիվ ուսումնասիրություններ: Ա. Աււցագո Նովեչչոյի հետ 1974-ին Մյունխենում կազ– մակերպել է հայկական ճարտարապե– տության ցուցահանդես: «Հայաստանի ճարտարապետության մասին» թեմայով զեկուցել է «Հայկական արվեստի միջազ– գային առաջին սիմպոզիում, Բերգամո, 1975» գիտական նստաշրջանում: Ա. Զարյան

ԹԻՐՈՎԻՉ (Տիրովիչ) Մարիան Լյուդվի– կովիչ (ծն. 15.7.1901, Լվով), հայազգի լեհ պատմաբան, մանկավարժ, հասարա– կական գործիչ, պրոֆեսոր (1954), Լե– հաստանի ԳԱ անդամ: Լեհական դեմո– կրատական կուսակցության անդամ 1962-ից: Ավարտել է Լվովի համալսարա– նի հումանիտար գիտությունների (1926, ստացել է պատմ. գիտ. դ րի աստիճան) և իրավունքի (1933) բաժինները: 1933-ից դասախոսում է Կրակովի բարձրագույն